Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2014 ...

 

 

040.1512.281213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1512-Ն

 

i

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ ու 6-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 1 հավելվածի 94-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով, 2-րդ կետի 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 3-րդ կետի 3.3-րդ և 4-րդ կետի 4.2-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով` համաֆինանսավորման սկզբունքով, վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 26-ի

N 1512-Ն որոշման

 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. 2012 թվականին համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությունը պատմական ցուցանիշ է արձանագրել: Միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը հատել է մեկ միլիարդի սահմանագիծը:

2. Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) տվյալներով`

1) 2012 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է մեկ միլիարդ 35 միլիոն` 4 տոկոսով ավելի, քան 2011 թվականին էր.

2) 2013 թվականի վեց ամսվա տվյալներով միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 500 մլն զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով.

3) վերջին տարիներին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5 տոկոս.

4) 2012 թվականին ներքին զբոսաշրջային այցելությունները համաշխարհային մակարդակով կազմել են մոտավորապես 5-6 միլիարդ:

3. Զբոսաշրջությունը Հայաստանում նույնպես արձանագրում է դրական զարգացումներ` գրանցելով թե՛ ներգնա և թե՛ ներքին զբոսաշրջային այցելությունների թվի կայուն և դինամիկ աճ:

4. Վիճակագրական տվյալներով`

1) 2012 թվականին Հայաստան է ժամանել 843330 միջազգային զբոսաշրջիկ` 11.3 տոկոսով ավելի, քան` 2011 թվականի նույն ժամանակաշրջանի ընթացքում.

2) 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 677906 զբոսաշրջիկ` 12.4 տոկոսով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ընթացքում.

3) 2012 թվականին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 514771. 2011 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 5.2 տոկոս.

4) 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 587307. 2012 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 38.2 տոկոս:

5. 2000-2012 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 18 անգամ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

6. Ծրագրի մշակման համար հիմք են`

1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

7. Ծրագրի հիմնական նպատակն է նպաստելը`

1) միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը.

2) դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը (շուրջ 10 տոկոս).

3) համայնքներում զբոսաշրջության զարգացմանը.

4) ներքին զբոսաշրջության զարգացմանը.

5) համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի ինտեգրմանը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Ծրագրի նպատակների իրականացման համար ծրագրային միջոցառումներն ուղղված են հետևյալ խնդիրների լուծմանը`

1) միջազգային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդում.

2) հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում.

3) զբոսաշրջային ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների զարգացում.

4) համայնքներում զբոսաշրջային ներուժի բացահայտում և ներքին ու միջազգային զբոսաշրջային շուկայում այն ներկայացնելը.

5) զբոսաշրջության ապակենտրոնացում դեպի հանրապետության մարզեր և համայնքներ.

6) ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցության իրականացում:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

9. 2014 թվականին շարունակվելու է հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման, ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման, համայնքներում զբոսաշրջության զարգացման ու արդյունավետ միջազգային համագործակցության ապահովման միջոցառումների իրականացումը:

10. Մարքեթինգային քաղաքականության իրականացման շրջանակներում նախատեսվում է ավելացնել հեղինակավոր միջազգային ցուցահանդեսների թիվը, որոնց` Հայաստանը կմասնակցի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Նախատեսվում է նաև ընդլայնել ճանաչողական այցերի կազմակերպման աշխարհագրությունը, ավելացնել գովազդային-տեղեկատվական նյութերի քանակն ու տեսականին:

11. 2014 թվականին կշարունակվի պետական աջակցությունը փառատոների և տոնակատարությունների կազմակերպմանը` ավելացնելով դրանց թիվը և ընդլայնելով դրանց կազմակերպման աշխարհագրությունն ու տևողությունը: Փառատոների կազմակերպումը նպաստում է համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, ներգնա ու ներքին զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

12. Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի ու 10-րդ հոդվածի պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ընթացակարգի` 2014 թվականին կշարունակվի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման և պարբերական գնահատման գործընթացը Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում` ի նպաստ հյուրանոցային ծառայությունների որակի ապահովման:

13. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեության ապահովումն էական նշանակություն ունի հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման գործընթացում: 2014 թվականին պետական աջակցություն կցուցաբերվի Գառնիում, Դիլիջանում և Գորիսում տեղական համայնքների հետ համագործակցությամբ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությանը:

14. 2014 թվականին պետական աջակցություն կցուցաբերվի Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) հետ համագործացության շրջանակներում Երևանում Զբոսավարների միջազգային կրթական կենտրոնի հիմնադրմանն ու գործունեության ապահովմանը: Կենտրոնի գործունեությունը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխանող, բարձրակարգ զբոսավարների պատրաստմանը և վերապատրաստմանը, միջազգային շուկայում Հայաստանի հեղինակության ու մրցունակության բարձրացմանը:

15. Ծրագրում ներառված են նաև միջոցառումներ` ուղղված զբոսաշրջային տների ցանցի ձևավորմանն ու զարգացմանը` ի նպաստ համայնքներում զբոսաշրջության զարգացման և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման գործընթացի:

16. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական սկզբունք, իսկ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով միջազգային կապերի զարգացմանը և միջազգային ինտեգրմանը նպաստող համակարգի ստեղծումը` որպես պետական քաղաքականության հիմնական նպատակ: Միջազգային համագործակցության շրջանակներում 2014 թվականին միջոցառումները կուղղվեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի և գործնական ծրագրերի կատարմանը, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ, ԱՊՀ և այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ծրագրերի և միջոցառումների իրականացմանը կամ դրանց մասնակցությանը:

 

VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

17. Ծրագրի իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

18. «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 75000.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ):

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի դեկտեմբերի 26-ի

N 1512-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN   |Միջոցառման     |Ակնկալվող       |Պատասխանատու|Կատար-|Ֆինանսա-  |

|ը/կ  |անվանումը      |արդյունքը       |կատարողները |ման   |վորման    |

|     |               |                |            |ժամ-  |աղբյուրը  |

|     |               |                |            |կետը  |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|  1  |       2       |        3       |      4     |   5  |     6    |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|1.   |Զբոսաշրջության |միջազգային      |            |2014թ.|ՀՀ պետական|

|     |ոլորտի         |շուկայում       |            |ընթաց-|բյուջե    |

|     |գովազդային-    |Հայաստանի` որպես|            |քում  |          |

|     |տեղեկատվական   |զբոսաշրջության  |            |      |ՀՀ օրենս- |

|     |ապահովման      |համար բարենպաստ |            |      |դրությամբ |

|     |համակարգի      |և  գրավիչ երկրի |            |      |չարգելված |

|     |կատարելագործում|նկարագրի        |            |      |այլ       |

|     |               |շարունակական    |            |      |միջոցներ  |

|     |               |ամրապնդում`     |            |      |          |

|     |               |համաձայն 2008   |            |      |          |

|     |               |թվականին ՀՀ     |            |      |          |

|     |               |կառավարության   |            |      |          |

|     |               |հավանությանն    |            |      |          |

|     |               |արժանացած       |            |      |          |

|     |               |Զբոսաշրջության  |            |      |          |

|     |               |զարգացման       |            |      |          |

|     |               |հայեցակարգի     |            |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|1.1. |Հայաստանը      |2014 թվականին   |ՀՀ          |      |ՀՀ պետական|

|     |ներկայացնող    |Հայաստանի       |էկոնոմիկայի |      |բյուջե    |

|     |գովազդային-    |զբոսաշրջային    |նախարարու-  |      |          |

|     |տեղեկատվական   |գրավչությունները|թյուն       |      |ՀՀ օրենս- |

|     |նյութերի       |ներկայացված     |            |      |դրությամբ |

|     |մշակում,       |կլինեն          |Հայաստանի   |      |չարգելված |

|     |տպագրում և     |պահանջարկի      |ազգային     |      |այլ       |

|     |տարածում       |շուկաներում`    |մրցունակու- |      |միջոցներ  |

|     |               |բազմալեզու      |թյան        |      |          |

|     |               |գովազդային-     |հիմնադրամ   |      |          |

|     |               |տեղեկատվական    |(համաձայնու-|      |          |

|     |               |նյութերի, ինչպես|թյամբ)      |      |          |

|     |               |նաև  անընդհատ   |            |      |          |

|     |               |թարմացվող       |            |      |          |

|     |               |ինտերնետային    |            |      |          |

|     |               |կայքի միջոցով   |            |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|1.1.1|Հայաստանը      |Հայաստանը       |            |2014թ.|          |

|     |գովազդող և     |գովազդող և      |            |ընթաց-|          |

|     |բնութագրող     |բնութագրող      |            |քում  |          |

|     |նյութերի       |նյութերի        |            |      |          |

|     |տպագրում       |տպագրում` 3500  |            |      |          |

|     |               |հատ             |            |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|1.1.2|www.armenia-   |www.armenia-    |            |2014թ.|          |

|     |info.am կայքի  |info.am         |            |ընթաց-|          |

|     |լրացում և      |մասնագիտացված   |            |քում  |          |

|     |թարմացում      |կայքի մշտապես   |            |      |          |

|     |               |լրացում և       |            |      |          |

|     |               |թարմացում       |            |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|1.1.3|Պետական        |երեք            |            |2014թ.|          |

|     |աջակցություն   |զբոսաշրջային-   |            |ընթաց-|          |

|     |զբոսաշրջային-  |տեղեկատվական    |            |քում  |          |

|     |տեղեկատվական   |կենտրոնների     |            |      |          |

|     |կենտրոնների    |գործունեությանը |            |      |          |

|     |գործունեությանը|պետական         |            |      |          |

|     |               |աջակցություն    |            |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|1.1.4|               |«Արարատից       |            |2014թ.|          |

|     |               |Եվրոպա»         |            |ընթաց-|          |

|     |               |տեսաֆիլմի       |            |քում  |          |

|     |               |ձեռքբերում` 100 |            |      |          |

|     |               |հատ             |            |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|1.2. |Մասնակցություն |2014 թվականին   |ՀՀ          |2014թ.|ՀՀ պետական|

|     |միջազգային     |կապահովվի       |էկոնոմիկայի |ընթաց-|բյուջե    |

|     |ճանաչված       |Հայաստանի       |նախարարու-  |քում  |          |

|     |զբոսաշրջային   |մասնակցությունը |թյուն       |      |ՀՀ օրենս- |

|     |ցուցահանդես-   |միջազգային      |            |      |դրությամբ |

|     |ներին և        |հեղինակավոր     |Հայաստանի   |      |չարգելված |

|     |տոնավաճառներին |4 զբոսաշրջային  |ազգային     |      |այլ       |

|     |               |ցուցահանդեսների,|մրցունակու- |      |միջոցներ  |

|     |               |ինչը կնպաստի    |թյան        |      |          |

|     |               |միջազգային      |հիմնադրամ   |      |          |

|     |               |շուկայում       |(համաձայնու-|      |          |

|     |               |հայկական        |թյամբ)      |      |          |

|     |               |զբոսաշրջային    |            |      |          |

|     |               |արդյունքը       |            |      |          |

|     |               |ներկայացնելու և |            |      |          |

|     |               |հայաստանյան ու  |            |      |          |

|     |               |օտարերկրյա      |            |      |          |

|     |               |զբոսաշրջային    |            |      |          |

|     |               |օպերատորների    |            |      |          |

|     |               |գործարար կապերի |            |      |          |

|     |               |հաստատման և     |            |      |          |

|     |               |ամրապնդման      |            |      |          |

|     |               |գործընթացին     |            |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|1.3. |Օտարերկրյա     |2014 թվականին   |ՀՀ          |2014թ.|ՀՀ պետական|

|     |լրագրողների`   |ճանաչողական     |էկոնոմիկայի |ընթաց-|բյուջե    |

|     |Հայաստան       |այցերի          |նախարարու-  |քում  |          |

|     |ճանաչողական    |կազմակերպման    |թյուն       |      |ՀՀ օրենս- |

|     |այցերի         |շրջանակներում   |            |      |դրությամբ |

|     |կազմակերպում   |Հայաստան կայցելի|Հայաստանի   |      |չարգելված |

|     |               |շուրջ 20        |ազգային     |      |այլ       |

|     |               |օտարերկրյա      |մրցունակու- |      |միջոցներ  |

|     |               |լրագրող`        |թյան        |      |          |

|     |               |ապահովելով      |հիմնադրամ   |      |          |

|     |               |Հայաստանի       |(համաձայնու-|      |          |

|     |               |զբոսաշրջային    |թյամբ)      |      |          |

|     |               |արդյունքը       |            |      |          |

|     |               |հանրահայտ       |            |      |          |

|     |               |լրատվամիջոցներով|            |      |          |

|     |               |ներկայացնելը:   |            |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|2.   |Ավանդական      |Պետություն-     |            |2014թ.|ՀՀ պետական|

|     |փառատոների և   |մասնավոր հատված |            |ընթաց-|բյուջե    |

|     |զբոսաշրջության |համագործակցու-  |            |քում  |          |

|     |միջազգային     |թյամբ` 2014     |            |      |ՀՀ օրենս- |

|     |օրվան նվիրված  |թվականին        |            |      |դրությամբ |

|     |տոնակատարության|նախատեսվում է 6 |            |      |չարգելված |

|     |կազմակերպում   |փառատոնի և  մեկ |            |      |այլ       |

|     |               |տոնակատարության |            |      |միջոցներ  |

|     |               |իրականացում:    |            |      |          |

|     |               |Փառատոների      |            |      |          |

|     |               |կազմակերպումը   |            |      |          |

|     |               |կնպաստի         |            |      |          |

|     |               |համայնքներում   |            |      |          |

|     |               |զբոսաշրջության  |            |      |          |

|     |               |զարգացմանը,     |            |      |          |

|     |               |համաչափ         |            |      |          |

|     |               |տարածքային      |            |      |          |

|     |               |տնտեսական       |            |      |          |

|     |               |զարգացմանը,     |            |      |          |

|     |               |հայկական        |            |      |          |

|     |               |զբոսաշրջային    |            |      |          |

|     |               |արդյունքի       |            |      |          |

|     |               |դիվերսիֆիկացմանն|            |      |          |

|     |               |ու              |            |      |          |

|     |               |մրցունակության  |            |      |          |

|     |               |բարձրացմանը:    |            |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|2.1. |Զբոսաշրջության |Զբոսաշրջության  |ՀՀ          |      |          |

|     |միջազգային     |միջազգային օրվան|էկոնոմիկայի |      |          |

|     |օրվան նվիրված  |նվիրված         |նախարարու-  |      |          |

|     |տոնակատարու-   |տոնակատարության |թյուն       |      |          |

|     |թյուն          |կազմակերպում    |            |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|2.2. |Պետական        |Հայոց ավանդական |ՀՀ          |      |          |

|     |աջակցություն   |տոնածիսական     |էկոնոմիկայի |      |          |

|     |Հայ խոհարարական|ուտեստների      |նախարարու-  |      |          |

|     |ավանդույթների  |փառատոնի պատշաճ |թյուն       |      |          |

|     |զարգացման ու   |կազմակերպում    |            |      |          |

|     |պահպանման      |ՀՀ Լոռու մարզի  |Հայաստանի   |      |          |

|     |հասարակական    |Ախթալայի        |ազգային     |      |          |

|     |կազմակերպու-   |համայնքում      |մրցունակու- |      |          |

|     |թյանը` Հայոց   |                |թյան        |      |          |

|     |ավանդական      |                |հիմնադրամ   |      |          |

|     |տոնածիսական    |                |(համաձայնու-|      |          |

|     |ուտեստների     |                |թյամբ)      |      |          |

|     |փառատոնի       |                |            |      |          |

|     |կազմակերպման   |                |            |      |          |

|     |համար          |                |            |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|2.3. |Պետական        |Գինու փառատոնի  |ՀՀ          |      |          |

|     |աջակցություն   |պատշաճ          |էկոնոմիկայի |      |          |

|     |«Արենի»        |կազմակերպում    |նախարարու-  |      |          |

|     |փառատոն»       |                |թյուն       |      |          |

|     |հիմնադրամին`   |                |            |      |          |

|     |Գինու փառատոնի |                |Հայաստանի   |      |          |

|     |կազմակերպման   |                |ազգային     |      |          |

|     |համար          |                |մրցունակու- |      |          |

|     |               |                |թյան        |      |          |

|     |               |                |հիմնադրամ   |      |          |

|     |               |                |(համաձայնու-|      |          |

|     |               |                |թյամբ)      |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|2.4. |Պետական        |Արվեստների և    |ՀՀ          |      |          |

|     |աջակցություն   |արհեստների      |էկոնոմիկայի |      |          |

|     |«Արենի»        |փառատոնի պատշաճ |նախարարու-  |      |          |

|     |փառատոն»       |կազմակերպում ՀՀ |թյուն       |      |          |

|     |հիմնադրամին`   |Շիրակի մարզի    |            |      |          |

|     |Գյումրիում     |Գյումրի քաղաքում|Հայաստանի   |      |          |

|     |արվեստների և   |                |ազգային     |      |          |

|     |արհեստների     |                |մրցունակու- |      |          |

|     |փառատոնի       |                |թյան        |      |          |

|     |կազմակերպման   |                |հիմնադրամ   |      |          |

|     |համար          |                |(համաձայնու-|      |          |

|     |               |                |թյամբ)      |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|2.5. |Պետական        |Գորիս քաղաքում, |ՀՀ          |      |          |

|     |աջակցություն   |«Սյունյաց       |էկոնոմիկայի |      |          |

|     |Գորիս քաղաքում |ավանդույթներ»   |նախարարու-  |      |          |

|     |«Սյունյաց      |ամենամյա        |թյուն       |      |          |

|     |ավանդույթներ»  |փառատոնի        |            |      |          |

|     |ամենամյա       |կազմակերպում    |            |      |          |

|     |փառատոնի       |                |            |      |          |

|     |կազմակերպմանը  |                |            |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|2.6. |Պետական        |«Օձունի գանձերը»|ՀՀ          |      |          |

|     |աջակցություն   |փառատոնի        |էկոնոմիկայի |      |          |

|     |«Օձունի        |կազմակերպում    |նախարարու-  |      |          |

|     |գանձերը»       |ՀՀ Լոռու մարզի  |թյուն       |      |          |

|     |փառատոնի       |Օձունի          |            |      |          |

|     |կազմակերպմանը  |համայնքում      |ՀՀ մշակույթի|      |          |

|     |               |                |նախարարու-  |      |          |

|     |               |                |թյուն       |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|2.7. |Պետական        |«Մշակութային    |ՀՀ          |      |          |

|     |աջակցություն   |վերածնունդ»     |էկոնոմիկայի |      |          |

|     |«Մշակութային   |փառատոնի        |նախարարու-  |      |          |

|     |վերածնունդ»    |կազմակերպում ՀՀ |թյուն       |      |          |

|     |փառատոնի       |Տավուշի մարզի   |            |      |          |

|     |կազմակերպմանը  |Դիլիջան քաղաքում|ՀՀ մշակույթի|      |          |

|     |               |                |նախարարու-  |      |          |

|     |               |                |թյուն       |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|3.   |Զբոսաշրջության |զբոսաշրջիկներին |            |2014թ.|ՀՀ պետական|

|     |հիմնախնդիրների |հայրենական      |            |ընթաց-|բյուջե    |

|     |լուծման        |զբոսաշրջային    |            |քում  |          |

|     |միջոցառումների |գրավչությունների|            |      |ՀՀ օրենս- |

|     |իրականացում    |մասին           |            |      |դրությամբ |

|     |               |տեղեկատվությամբ |            |      |չարգելված |

|     |               |ապահովմանը,     |            |      |այլ       |

|     |               |ծառայությունների|            |      |միջոցներ  |

|     |               |որակի           |            |      |          |

|     |               |բարձրացմանը,    |            |      |          |

|     |               |մարդկային       |            |      |          |

|     |               |ռեսուրսների և   |            |      |          |

|     |               |ենթակառուցվածք- |            |      |          |

|     |               |ների զարգացմանը |            |      |          |

|     |               |նպաստող         |            |      |          |

|     |               |միջոցառումների  |            |      |          |

|     |               |իրականացում     |            |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|3.1. |Հյուրանոցային  |հյուրանոցային   |ՀՀ          |      |          |

|     |տնտեսության    |տնտեսության     |էկոնոմիկայի |      |          |

|     |օբյեկտների     |օբյեկտների      |նախարարու-  |      |          |

|     |որակավորման և  |որակավորման և   |թյուն       |      |          |

|     |պարբերական     |պարբերական      |            |      |          |

|     |գնահատման      |գնահատման       |            |      |          |

|     |գործընթաց      |գործընթացի      |            |      |          |

|     |               |իրականացում     |            |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|3.2. |Պետական        |զբոսավարների    |ՀՀ          |      |          |

|     |աջակցություն   |ասոցիացիաների   |էկոնոմիկայի |      |          |

|     |Երևանում       |համաշխարհային   |նախարարու-  |      |          |

|     |զբոսավարների   |ֆեդերացիայի հետ |թյուն       |      |          |

|     |տարածաշրջանային|համագործակցու-  |            |      |          |

|     |ուսումնական    |թյան            |            |      |          |

|     |կենտրոնի       |շրջանակներում   |            |      |          |

|     |հիմնադրմանն ու |Երևանում        |            |      |          |

|     |գործունեությանը|զբոսավարների    |            |      |          |

|     |               |տարածաշրջանային |            |      |          |

|     |               |ուսումնական     |            |      |          |

|     |               |կենտրոնի        |            |      |          |

|     |               |հիմնում և       |            |      |          |

|     |               |գործունեության  |            |      |          |

|     |               |ապահովում       |            |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|3.3. |Զբոսաշրջային   |մեկ տեղեկատվական|ՀՀ          |      |          |

|     |տեղեկատվական   |կենտրոնի հիմնում|էկոնոմիկայի |      |          |

|     |կենտրոնի       |                |նախարարու-  |      |          |

|     |ստեղծմանը      |                |թյուն       |      |          |

|     |պետական        |                |            |      |          |

|     |աջակցություն   |                |Հայաստանի   |      |          |

|     |               |                |ազգային     |      |          |

|     |               |                |մրցունակու- |      |          |

|     |               |                |թյան        |      |          |

|     |               |                |հիմնադրամ   |      |          |

|     |               |                |(համաձայնու-|      |          |

|     |               |                |թյամբ)      |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|3.4. |Հուշանվերների  |հուշանվերների և |ՀՀ          |      |          |

|     |և  տեղական այլ |տեղական այլ     |էկոնոմիկայի |      |          |

|     |արտադրանքի     |արտադրանքի      |նախարարու-  |      |          |

|     |վաճառքի համար  |վաճառքի համար   |թյուն       |      |          |

|     |օրինակելի      |օրինակելի       |            |      |          |

|     |տաղավարի       |տաղավարի հիմնում|            |      |          |

|     |ստեղծմանը      |                |            |      |          |

|     |պետական        |                |            |      |          |

|     |աջակցություն   |                |            |      |          |

|_____|_______________|________________|____________|      |          |

|3.5. |Զբոսաշրջային   |զբոսաշրջային    |ՀՀ          |      |          |

|     |տների` Բեդ ընդ |տների` Բեդ ընդ  |էկոնոմիկայի |      |          |

|     |Բրեքֆասթ (B&B) |Բրեքֆասթ (B&B)  |նախարարու-  |      |          |

|     |համակարգի      |համակարգի       |թյուն       |      |          |

|     |ձևավորմանն  ու |ձևավորմանն  ու  |            |      |          |

|     |զարգացմանը     |զարգացմանը      |            |      |          |

|     |նպաստելու      |նպաստելու       |            |      |          |

|     |նպատակով       |նպատակով երկու  |            |      |          |

|     |հանրապետության |մարզում         |            |      |          |

|     |մարզերում տեղի |սեմինարների     |            |      |          |

|     |բնակիչների     |կազմակերպում    |            |      |          |

|     |մասնակցությամբ |                |            |      |          |

|     |սեմինարների    |                |            |      |          |

|     |կազմակերպում   |                |            |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|4.   |Զբոսաշրջության |Զբոսաշրջության  |            |      |ՀՀ պետական|

|     |բնագավառում    |ոլորտում        |            |      |բյուջե    |

|     |միջազգային     |իրավապայմանա-   |            |      |          |

|     |համագործակցու- |գրային պարտա-   |            |      |ՀՀ օրենս- |

|     |թյան           |վորությունների  |            |      |դրությամբ |

|     |ծավալում       |կատարումն       |            |      |չարգելված |

|     |               |ապահովելու,     |            |      |այլ       |

|     |               |ինչպես նաև      |            |      |միջոցներ  |

|     |               |միջազգային      |            |      |          |

|     |               |համագործակցու-  |            |      |          |

|     |               |թյունն առավել   |            |      |          |

|     |               |ակտիվացնելու    |            |      |          |

|     |               |նպատակով 2014   |            |      |          |

|     |               |թվականին        |            |      |          |

|     |               |նախատեսվում է   |            |      |          |

|     |               |իրականացնել     |            |      |          |

|     |               |համագործակցու-  |            |      |          |

|     |               |թյան զարգացման  |            |      |          |

|     |               |միջոցառումներ,  |            |      |          |

|     |               |որոնք բխում են  |            |      |          |

|     |               |համագործակցու-  |            |      |          |

|     |               |թյան            |            |      |          |

|     |               |համաձայնագրերից |            |      |          |

|     |               |և  գործնական    |            |      |          |

|     |               |ծրագրերից:      |            |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|4.1. |               |ՄԱԿ ԶՀԿ-ի և  այլ|ՀՀ          |2014թ.|ՀՀ պետական|

|     |               |միջազգային      |էկոնոմիկայի |ընթաց-|բյուջե    |

|     |               |կազմակերպու-    |նախարարու-  |քում  |          |

|     |               |թյունների կողմից|թյուն       |      |ՀՀ օրենս- |

|     |               |կազմակերպվող    |            |      |դրությամբ |

|     |               |ծրագրերին ու    |            |      |չարգելված |

|     |               |աշխատանքային    |            |      |այլ       |

|     |               |հանդիպումներին  |            |      |միջոցներ  |

|     |               |մասնակցություն, |            |      |          |

|     |               |զբոսաշրջության  |            |      |          |

|     |               |բնագավառի       |            |      |          |

|     |               |մասնագետների    |            |      |          |

|     |               |(պետական և      |            |      |          |

|     |               |մասնավոր        |            |      |          |

|     |               |հատվածների)     |            |      |          |

|     |               |վերապատրաստում  |            |      |          |

|_____|_______________|________________|____________|______|__________|

|4.2. |               |ԱՊՀ             |ՀՀ          |2014թ.|ՀՀ պետական|

|     |               |տարածաշրջանում  |էկոնոմիկայի |ընթաց-|բյուջե    |

|     |               |«2014 թվականը   |նախարարու-  |քում  |          |

|     |               |զբոսաշրջության  |թյուն       |      |ՀՀ օրենս- |

|     |               |տարի» միջոցառման|            |      |դրությամբ |

|     |               |կազմակերպում և  |Հայաստանի   |      |չարգելված |

|     |               |անցկացում       |ազգային     |      |այլ       |

|     |               |                |մրցունակու- |      |միջոցներ  |

|     |               |                |թյան        |      |          |

|     |               |                |հիմնադրամ   |      |          |

|     |               |                |(համաձայնու-|      |          |

|     |               |                |թյամբ)      |      |          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2013
N 1512-Ն
Որոշում