Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՎԱՆՈՒՄ ՉՈՒՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՎԱՆՈՒՄ ՉՈՒՆԻ

 

 

600.0008.100699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 8

 

i

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42-րդ, 43-րդ, 44-րդ հոդվածները, ինչպես նաև ելնելով սպառողներին հուսալի և անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի գործունեության լիցենզիաներ ստանալու հայտերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել դրանք` հետևյալ գործունեություններն իրականացնելու համար.

- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման լիցենզիաներ (գործունեության լիցենզիաների գործողության ժամկետ-անժամկետ):

i

2. Բավարարել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գործունեության լիցենզիա ստանալու հայտը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել այն` հետևյալ գործունեությունն իրականացնելու համար.

- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի):

3. Բավարարել «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի գործունեության լիցենզիաներ ստանալու հայտերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ սահմանված կարգով տրամադրել դրանք` հետևյալ գործունեություններն իրականացնելու համար.

- էլեկտրական էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի արտադրություն (գործունեության լիցենզիայի գործողության ժամկետ - 5 տարի).

- ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման լիցենզիաներ (գործունեության լիցենզիաների գործողության ժամկետ - անժամկետ):

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
10.06.1999
N 8
Որոշում