031.0210.261113
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՆԿ-757 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-757 կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Գրականության բնագավառի հանձնախմբում Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆԻ փոխարեն ընդգրկել Սուրեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ: Այդ կապակցությամբ կարգադրության 6-րդ կետում «Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ» բառերը փոխարինել «Սուրեն ԴԱՆԻԵԼՅԱՆ» բառերով.
2) Հումանիտար գիտությունների բնագավառի հանձնախմբում Ալբերտ ԽԱՌԱՏՅԱՆԻ և Մագդալինա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԻ փոխարեն ընդգրկել Համլետ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ և Լավրենտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Այդ կապակցությամբ կարգադրության 7-րդ կետում «Ալբերտ ԽԱՌԱՏՅԱՆ» և «Մագդալինա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Համլետ ՊԵՏՐՈՍՅԱՆ» և «Լավրենտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» բառերով:
26 նոյեմբերի 2013 թվականի
ՆԿ-210-Ա