Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈ ...

 

 

040.1305.281113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 1305-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 856-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի նոյեմբերի 14-ի

N 1305-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) տեսչության ընդհանուր կառավարման նպատակով ստեղծվող կոլեգիալ մարմին է:

2. Խորհուրդն ստեղծվում է, և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Խորհրդի լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն կանոնադրությամբ:

4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Խորհրդին կից գործում է բողոքարկման հանձնաժողովը (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով), որն ստեղծվում է տեսչության և նրա աշխատողների գործողությունների կամ անգործության (այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի) դեմ ներկայացված բողոքների քննության և լուծման նպատակով:

6. Բողոքարկման հանձնաժողովը խորհրդի կողմից ձևավորվող մարմին է, որը բաղկացած է նախագահից և վեց անդամից, ովքեր իրենց աշխատանքը հանձնաժողովում իրականացնում են հասարակական հիմունքներով: Բողոքարկման հանձնաժողովի կազմում չի կարող ընդգրկվել տեսչության աշխատողը:

7. Բողոքարկման հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել է հանձնաժողովի առնվազն 5 անդամ: Հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Դիմում-բողոք ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նիստից առնվազն մեկ օր առաջ ծանուցվում է փոստի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք ներկայացրած անձը և (կամ) վերջինիս լիազորած անձը (մասնագետը): Հանձնաժողովը քննության է առնում դիմում-բողոքները և դրանց վերաբերյալ եզրակացություն է տալիս 30 օրվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություններ պահանջող դեպքերում հանձնաժողովի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, ինչի մասին իրազեկվում է դիմումատուն: Բողոքարկման հանձնաժողովը նիստի ավարտից հետո տալիս է եզրակացություն, որի հիման վրա տեսչության պետը նույն օրն ընդունում է որոշում դիմում-բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Հանձնաժողովի եզրակացության մեջ հստակ նշվում է հանձնաժողովի հիմնավորված դիրքորոշումը դիմում-բողոքի բավարարման կամ մերժման վերաբերյալ:

9. Բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը և բողոքարկման հանձնաժողովին դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատում է խորհուրդը:

10. Խորհրդի գործունեության նպատակը տեսչության գործունեության արդյունավետությունն ապահովելը և ոլորտի անվտանգության ապահովմանը նպաստելն է:

11. Խորհրդի լիազորություններն են`

1) տեսչության գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերին հավանություն տալը.

2) ստուգումներին առնչվող ուղեցույցներին հավանություն տալը.

3) տեսչության պետի կողմից ներկայացված տեսչության տարեկան և ընթացիկ հաշվետվություններին հավանություն տալը.

4) տեսչության պետի կողմից ներկայացված` կիրառված պատասխանատվության միջոցների մասին հաշվետվություններին հավանություն տալը.

5) յուրաքանչյուր տարի` նախատեսված ռազմավարական խնդիրների իրագործմանն ուղղված տեսչական մարմնի գործունեության թիրախների սահմանումը, որոնք ներառում են`

ա. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ` ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտներ) թվի աճը,

բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտում հանրությանն սպառնացող ռիսկերի կրճատումը,

գ. տեսչության կատարողականի և գործունեության մասին հանրության իրազեկվածության բարձրացումը.

6) տեսչության պետի կողմից ներկայացված կատարողականի ցուցանիշների ցանկին հավանություն տալը, որոնցով նախատեսված է գնահատել տեսչության կողմից իր խնդիրների իրագործումը: Խորհուրդը կարող է մերժել ցանկում ներառված ցուցանիշները կամ նպատակահարմար գտնելու դեպքում` ավելացնել այլ ցուցանիշներ: Խորհրդի կողմից հաստատված ցանկը պետք է ներառի հետևյալ ցուցանիշները`

ա. հաշվետու ժամանակաշրջանում պլանավորված և ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների հարաբերակցությունը,

բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների թիվը,

գ. ստուգման կամ դրա ավարտից հետո վերացված խախտումների թիվը,

դ. հայտնաբերված և դատական կարգով լուծված խախտումների թիվը,

ե. տեսչության կողմից վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտներին տրված ուղեցույցների թիվը:

12. Տեսչությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում խորհուրդ է ներկայացնում իր գործունեության մասին ընթացիկ եռամսյակային հաշվետվություններ, որոնք խորհուրդը համադրում է կատարողականի ցուցանիշների և սահմանված տարեկան թիրախների կատարողականի հետ: Սահմանված ցուցանիշներին կամ թիրախներին չհամապատասխանելու դեպքում խորհուրդը կարող է տեսչությանը տալ կատարողականի բարելավմանը վերաբերող ցուցումներ:

13. Սույն կանոնադրության 12-րդ կետի իմաստով` տնտեսավարող սուբյեկտը համարվում է համապատասխանող, եթե համապատասխանում է ստուգաթերթի ռիսկայնության միավորների առնվազն 80 տոկոսին բաժին ընկնող հարցերին:

14. Խորհուրդն իր նիստերը հրավիրում է առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

15. Խորհուրդը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ աշխատակարգը` խորհուրդը:

17. Խորհրդի լիազորությունների իրականացմանն ուղղված գործողությունների կատարման ապահովման նպատակով խորհրդի քարտուղարությունն իրականացվում է տեսչության կողմից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2013
N 1305-Ա
Որոշում