Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌՈՂՋ ...

21.08.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.11.2013  -ից մինչեւ   21.08.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 27.04.17 թիվ 444-Ն որոշում)

i

040.1293.271113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 1293-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 856-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի նոյեմբերի 14-ի

N 1293-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) տեսչության ընդհանուր կառավարման նպատակով ստեղծվող կոլեգիալ մարմին է:

2. Խորհուրդն ստեղծվում է, և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Խորհրդի լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, սույն կանոնադրությամբ:

4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և մյուս իրավական ակտերին համապատասխան:

5. Խորհրդին կից գործում է բողոքարկման հանձնաժողովը (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով), որն ստեղծվում է տեսչության և նրա աշխատողների գործողությունների կամ անգործության (այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի) դեմ ներկայացված բողոքների քննության և լուծման նպատակով:

6. Բողոքարկման հանձնաժողովը խորհրդի կողմից ձևավորվող մարմին է, որը բաղկացած է նախագահից և վեց անդամից, ովքեր իրենց աշխատանքը հանձնաժողովում իրականացնում են հասարակական հիմունքներով: Բողոքարկման հանձնաժողովի կազմում չի կարող ընդգրկվել տվյալ տեսչության աշխատողը:

7. Բողոքարկման հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել է հանձնաժողովի առնվազն 5 անդամ: Հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Դիմում-բողոք ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նիստից առնվազն մեկ օր առաջ ծանուցվում է փոստի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք ներկայացրած անձը և (կամ) վերջինիս լիազորած անձը (մասնագետը): Հանձնաժողովը քննության է առնում դիմում-բողոքները և դրանց վերաբերյալ եզրակացություն է տալիս 30 օրվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություններ պահանջող դեպքերում, հանձնաժողովի որոշմամբ, նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, ինչի մասին իրազեկվում է դիմումատուն: Բողոքարկման հանձնաժողովը նիստի ավարտից հետո տալիս է եզրակացություն, որի հիման վրա տեսչության պետը նույն օրն ընդունում է որոշում դիմում-բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Հանձնաժողովի եզրակացության մեջ հստակ նշվում է հանձնաժողովի հիմնավորված դիրքորոշումը դիմում-բողոքի բավարարման կամ մերժման նկատմամբ:

9. Բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովին դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատում է խորհուրդը:

10. Խորհրդի գործունեության նպատակը տեսչության գործունեության արդյունավետությունն ապահովելն է և ոլորտի անվտանգության ապահովմանը նպաստելը:

11. Խորհրդի լիազորություններն են`

1) տեսչության գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերին հավանություն տալը.

2) ստուգումներին առնչվող ուղեցույցներին հավանություն տալը.

3) տեսչության պետի ներկայացրած տեսչության տարեկան և ընթացիկ հաշվետվություններին հավանություն տալը.

4) տեսչության պետի ներկայացրած` կիրառված պատասխանատվության միջոցների մասին հաշվետվություններին հավանություն տալը.

5) յուրաքանչյուր տարի` նախատեսված ռազմավարական խնդիրների իրագործմանն ուղղված տեսչական մարմնի գործունեության թիրախների սահմանումը, որոնք ներառում են`

ա. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ` ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտներ) թվի աճը,

բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտում հանրությանն սպառնացող ռիսկերի կրճատումը,

գ. տեսչության կատարողականի և գործունեության մասին հանրության իրազեկվածության բարձրացումը.

6) տեսչության պետի ներկայացրած կատարողականի ցուցանիշների ցանկին հավանություն տալը, որոնցով նախատեսված է գնահատել տեսչության կողմից իր խնդիրների իրագործումը: Խորհուրդը կարող է մերժել ցանկում ներառված ցուցանիշները կամ, նպատակահարմար գտնելու դեպքում, ավելացնել այլ ցուցանիշներ: Խորհրդի կողմից հաստատված ցանկը պետք է ներառի հետևյալ ցուցանիշները`

ա. հաշվետու ժամանակաշրջանում պլանավորված և ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների հարաբերակցությունը,

բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների թիվը,

գ. ստուգման կամ դրա ավարտից հետո վերացված խախտումների թիվը,

դ. հայտնաբերված և դատական կարգով լուծված խախտումների թիվը,

ե. տեսչության կողմից վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտներին տրված ուղեցույցների թիվը:

12. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում տեսչությունը խորհրդին ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ ընթացիկ եռամսյակային հաշվետվություններ, որոնք խորհուրդը համադրում է կատարողականի ցուցանիշների և սահմանված տարեկան թիրախների կատարողականի հետ: Սահմանված ցուցանիշներին կամ թիրախներին չհամապատասխանելու դեպքում խորհուրդը կարող է տեսչությանը տալ կատարողականի բարելավմանը վերաբերող ցուցումներ:

13. Սույն կանոնադրության 12-րդ կետի իմաստով` տնտեսավարող սուբյեկտը համարվում է համապատասխանող, եթե համապատասխանում է ստուգաթերթի ռիսկայնության միավորների առնվազն 80 տոկոսին բաժին ընկնող հարցերին:

14. Խորհուրդն իր նիստերը հրավիրում է առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

15. Խորհուրդը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ աշխատակարգը` խորհուրդը:

17. Խորհրդի լիազորությունների իրականացմանն ուղղված գործողությունների կատարման ապահովման նպատակով խորհրդի քարտուղարությունն իրականացվում է տեսչության կողմից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2013
N 1293-Ա
Որոշում