040.1067.071013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2013 թվականի N 1067-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել`
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և (կամ) առավելագույն գները գերազանցող գներով ապրանքատեսակներ` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և սահմանված առավելագույն գներով ապրանքներ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1067-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
.___________________________________________________________________.
|NN |Ապրանքի |Ապրանքի տեխնիկական |Չափի |Միավորի|Ընդհանուր|
|ը/կ|անվանումը |բնութագիրը |միա- |գինը |գինը |
| | | |վորը |(դրամ) |(դրամ) |
| | | |(հատ)| | |
|___|_____________|_________________________|_____|_______|_________|
|1. |Կրիչ (ֆլեշ) |Արտաքին կոշտ սկավառակ | 5| 75.000| 375.000|
| | |1 ՏԲ հիշողության ծավալով | | | |
| | |USB-3.0, 2.5», | | | |
| | |տվյալների փոխանակման | | | |
| | |արագությունը. | | | |
| | |- USB-3.0` 5 Գբիտ/վ, | | | |
| | |- USB-2.0` 480 Մբիտ/վ, | | | |
| | |առանց սնուցման աղբյուրի | | | |
| | |(սնուցումը USB պորտից) | | | |
|___|_____________|_________________________|_____|_______|_________|
|2. |Կրիչ (ֆլեշ) |Արտաքին կոշտ սկավառակ | 5| 65.000| 325.000|
| | |500 ԳԲ հիշողության | | | |
| | |ծավալով USB-2.0, 2.5», | | | |
| | |eSATA, տվյալների | | | |
| | |փոխանակման արագությունը. | | | |
| | |- eSATA` 3 Գբիտ/վ, | | | |
| | |- USB-2.0` 480 Մբիտ/վ | | | |
| | |առանց սնուցման աղբյուրի | | | |
| | |(սնուցումը USB պորտից) | | | |
|___|_____________|_________________________|_____|_______|_________|
|3. |Մարտկոց APC |Մարտկոց APC - RBC7 | 52| 65.000|3.380.000|
| |SUA1500I և |12Վ/17Ա (173x142x183 մմ),| | | |
| |APC |օրիգինալ | | | |
| |SU2200INET | | | | |
| |մոդելների, | | | | |
| |անխափան | | | | |
| |սնուցման | | | | |
| |սարքերի համար| | | | |
|___|_____________|_________________________|_____|_______|_________|
|4. |Մարտկոց APC |Մարտկոց APC - RBC2 | 200| 7.500|1.500.000|
| |ES500 մոդելի,|12Վ/7Ա (48x102x140 մմ), | | | |
| |անխափան |օրիգինալ | | | |
| |սնուցման | | | | |
| |սարքերի համար| | | | |
.___________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1067-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
._____________________________________________________________________.
|NN |Ապրանքի |Ապրանքի տեխնիկական |Չափի |Միավորի|Ընդհանուր |
|ը/կ|անվանումը |բնութագիրը |միա- |գինը |գինը |
| | | |վորը |(դրամ) |(դրամ) |
| | | |(հատ) | | |
|___|_____________|_________________________|______|_______|__________|
|1. |A4 ֆորմատի |Էվկալիպտե թուղթ պրեմիում |10.337| 2100|22.225.800|
| |թուղթ |դասի A4 ֆորմատի` | | | |
| |/21x29.7/ |նախատեսված գրելու, | | | |
| | |տպագրելու և | | | |
| | |գրասենյակային | | | |
| | |աշխատանքների համար, | | | |
| | |թելիկներ չպարունակող | | | |
| | |առանց հավելյալ | | | |
| | |բաղադրիչների: Քաշը | | | |
| | |80 գր/մ2, տուփի մեջ 500 | | | |
| | |հատ, սպիտակությունը | | | |
| | |171%GIE համակարգով - | | | |
| | |ուլտրասպիտակ, | | | |
| | |համապատասխանում է | | | |
| | |ISO9001-Quality | | | |
| | |Management System: | | | |
._____________________________________________________________________.