(ուժը կորցրել է 17.05.01 թիվ 373 որոշում)
i
041.0354.100699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 1999 թվականի թիվ 354
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 187 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման միջոցառումների մասին» N 187 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. «Հայկական ատոմակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Մետրոպոլիտեն» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայաստանի Հանրապետության երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայաստանի Հանրապետության երկաթուղու շարժակազմ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության, «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տարեկան և 1999 թվականի ընթացիկ (ամսական) գործունեության ֆինանսական հսկողության (մոնիտորինգ) պարբերաբար իրականացման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:»