040.1005.260913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2013 թվականի N 1005-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի չափանիշները` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի մասնակցության հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի օգոստոսի 29-ի
N 1005-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհ) լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի նպատակն է`
1) բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում.
2) նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը.
3) խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում.
4) խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:
3. Մրցույթն անցկացվում է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների`
1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).
2) բժշկություն.
3) հումանիտար գիտություններ.
4) հասարակագիտություն.
5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական).
6) մշակույթ-սպորտ.
7) հայագիտություն:
4. Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, որոնք, ըստ նշված ոլորտների, համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 2 հավելվածում նշված չափանիշներին:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
5. Մրցույթի ներբուհական փուլը կազմակերպում են բուհերը:
6. Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է բուհի ռեկտորը` ներառելով համապատասխան ֆակուլտետների դեկանների, ամբիոնի վարիչների, ինչպես նաև գիտական խորհրդի, ռեկտորատի, ուսանողների հետ արտաուսումնական աշխատանքների համակարգման բաժնի, ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների:
7. Բուհը մրցույթի առաջին փուլի արդյունքներով մինչև հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում ըստ ոլորտների և կրթական ծրագրերի մեկական հաղթողների հետևյալ փաստաթղթերը`
1) մասնակցության հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 3 հավելվածի.
2) ըստ չափանիշների` հավաքած միավորները.
3) քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից.
4) ստուգման գրքույկի պատճեն, առաջադիմության թերթիկ.
5) բնութագիր.
6) դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր:
8. Մրցույթի երկրորդ փուլի մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (3 ներկայացուցիչներ` նախարարությունից, 3-ը` բուհերի ուսանողներից, 4-ը` բուհերի մրցույթի կազմակերպիչներից և 1-ը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամից):
9. Հանձնաժողովը`
1) հաստատում է իր գործունեության աշխատակարգը.
2) քննարկում է մրցույթի անցկացման տեխնիկական և տեղեկատվական ապահովման հարցեր.
3) անցկացնում է մրցույթի ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն.
4) ամփոփում է մրցույթի արդյունքները.
5) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
10. Հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում որոշում է հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր):
11. Մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակի հիման վրա: Ոլորտներում սահմանված չափանիշների գնահատման համար մրցութային հանձնաժողովի կողմից կիրառվում է 3-10 միավորանոց գնահատման սանդղակ:
12. Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը և ոլորտում ըստ հերթականության ներկայացված չափանիշները:
13. Մրցույթի հաղթողները պարգևատրվում են հավաստագրերով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի օգոստոսի 29-ի
N 1005-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ), բժշկական, հումանիտար, հասարակագիտական, ճարտարագիտական (այդ թվում` ճարտարապետական) գյուղատնտեսական ոլորտներ`
1) ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը գնահատվում է 8-10 միավորներով`
ա. 8 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրի կրթական ծրագրով մեկ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման դեպքում հաղթահարել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 80%-ը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 85%-ը,
բ. 9 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրի կրթական ծրագրով մեկ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման դեպքում հաղթահարել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 85%-ը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90%-ը,
գ. 10 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրի *կրթական ծրագրով մեկ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման դեպքում հաղթահարել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 100%-ը.
2) ներկայացված թեկնածուների գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը գնահատվում է 5-7 միավորներով`
ա. 5 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր մասնակցել են ըստ ներկայացված ոլորտների` ներհամալսարանական գիտաժողովների, սեմինարների, ֆորումների (զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ) և ունեն պատվոգրեր, գովասանագրեր, դիպլոմներ,
բ. 6 միավորի կարող են հավակնել այն ուսանողները, ովքեր մասնակցել են ներկայացված ոլորտների` հանրապետական գիտաժողովների, սեմինարների, ֆորումների (զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ) և ունեն առնվազն երկու հրատարակված աշխատանքներ հանրապետական գիտական ամսագրերում,
գ. 7 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր մասնակցել են ներկայացված ոլորտների` միջազգային գիտաժողովների, սեմինարների, ֆորումների (զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ) և ունեն առնվազն երկու հրատարակված աշխատանքներ միջազգային գիտական ամսագրերում.
3) ներկայացված թեկնածուների հասարակական ակտիվությունը գնահատվում է 3-5 միավորներով`
ա. 3 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր ունեն ներֆակուլտետային հասարակական ակտիվություն,
բ. 4 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր անդամակցում են ներֆակուլտետային ուսանողական կառույցներին և ակտիվորեն ներգրավված են դրանց աշխատանքներում,
գ. 5 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր անդամակցում են համալսարանական ուսանողական կառույցներին և ակտիվորեն ներգրավված են դրանց աշխատանքներում:
2. Մշակույթ-սպորտ ոլորտներ`
1) ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը գնահատվում է 8-10 միավորներով`
ա. 8 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրի կրթական ծրագրով մեկ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման դեպքում հաղթահարել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 80%-ը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 85%-ը,
բ. 9 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրի կրթական ծրագրով մեկ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման դեպքում հաղթահարել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 85%-ը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90%-ը,
գ. 10 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրի կրթական ծրագրով մեկ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման դեպքում հաղթահարել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 100%-ը.
2) ներկայացված թեկնածուների ուսման մասնագիտական ձեռքբերումները գնահատվում են 5-7 միավորներով (մշակույթ)`
ա. 5 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր հանդիսանում են քաղաքային և ներբուհական առնվազն երկու ցուցահանդեսների, մրցույթների հաղթողներ,
բ. 6 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր հանդիսանում են հանրապետական առնվազն երկու ցուցահանդեսների, մրցույթների հաղթողներ,
գ. 7 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր հանդիսանում են միջազգային առնվազն երկու ցուցահանդեսների, մրցույթների հաղթողներ.
3) ներկայացված թեկնածուների ուսման մասնագիտական ձեռքբերումները գնահատվում են 7-5 միավորներով (սպորտ)`
ա. 5 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր հանդիսանում են քաղաքային և ներբուհական առնվազն երկու մրցույթի հաղթողներ,
բ. 6 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր հանդիսանում են առնվազն երկու հանրապետական մրցույթի հաղթողներ,
գ. 7 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր հանդիսանում են առնվազն երկու միջազգային մրցույթի հաղթողներ.
4) ներկայացված թեկնածուների հասարակական ակտիվությունը գնահատվում է միավորներով`
ա. 3 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր ունեն ներֆակուլտետային հասարակական ակտիվություն,
բ. 4 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր անդամակցում են ներֆակուլտետային ուսանողական կառույցներին և ակտիվորեն ներգրավված են դրանց աշխատանքներում,
գ. 5 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր անդամակցում են համալսարանական ուսանողական կառույցներին և ակտիվորեն ներգրավված են դրանց աշխատանքներում:
3. Հայագիտության ոլորտ
1) ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը գնահատվում է 8-10 միավորներով`
ա. 8 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրի կրթական ծրագրով մեկ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման դեպքում հաղթահարել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 80%-ը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 85%-ը,
բ. 9 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրի կրթական ծրագրով մեկ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման դեպքում հաղթահարել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 85%-ը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90%-ը,
գ. 10 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրի կրթական ծրագրով մեկ ուսումնական տարվա արդյունքների ամփոփման դեպքում հաղթահարել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 100%-ը.
2) ներկայացված թեկնածուների գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը գնահատվում է 5-7 միավորներով`
ա. 5 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր մասնակցել են հայագիտական գիտությունների գծով` ներհամալսարանական գիտաժողովների, սեմինարների, ֆորումների (զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ) և ունեն պատվոգրեր, գովասանագրեր, դիպլոմներ,
բ. 6 միավորի կարող են հավակնել այն ուսանողները, ովքեր մասնակցել են հայագիտական գիտությունների գծով` հանրապետական գիտաժողովների, սեմինարների, ֆորումների (զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ) և ունեն առնվազն երկու հրատարակված աշխատանքներ հանրապետական գիտական ամսագրերում,
գ. 7 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր մասնակցել են հայագիտական գիտությունների գծով` միջազգային գիտաժողովների, սեմինարների, ֆորումների (զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ) և ունեն առնվազն երկու հրատարակված աշխատանքներ միջազգային գիտական ամսագրերում.
3) ներկայացված թեկնածուների հասարակական ակտիվությունը գնահատվում է 3-5 միավորներով`
ա. 3 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր ունեն ներֆակուլտետային հասարակական ակտիվություն,
բ. 4 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր անդամակցում են ներֆակուլտետային ուսանողական կառույցներին և ակտիվորեն ներգրավված են դրանց աշխատանքներում,
գ. 5 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր անդամակցում են համալսարանական ուսանողական կառույցներին և ակտիվորեն ներգրավված են դրանց աշխատանքներում:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի օգոստոսի 29-ի
N 1005-Ն որոշման
ՀԱՅՏԻ ՁԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
.________________________________________________________________.
|Ոլորտը | |
|_______________________________________________________|________|
|Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, կրթական| |
|ծրագիրը (բակալավր, մագիստրոս) ֆակուլտետը, | |
|մասնագիտությունը, կուրսը | |
|_______________________________________________________|________|
|Մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը | |
|_______________________________________________________|________|
|Ծննդյան ամսաթիվը | |
|_______________________________________________________|________|
|Կոնտակտային հեռախոսահամարը | |
|_______________________________________________________|________|
|Կցվող փաստաթղթերի ցանկը | |
.________________________________________________________________.