Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ...

01.04.1993 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.09.1992  -ից մինչեւ   01.04.1993  -ը:
 

(ուժը կորցրել է 18.04.93 թիվ ՆՀ-221 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 24-ի «Նախկինում նշանակված կենսաթոշակների վերահաշվարկման կարգի մասին» որոշման 4-րդ կետի պահանջները և, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վերահաշվարկվող և նշանակվող սոցիալական կենսաթոշակների չափերը ցածր կլինեն հանրապետությունում սահմանված կենսաթոշակի նվազագույն չափից, որոշում եմ.

i

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23, 26 և 30 հոդվածներին համապատասխան վերահաշվարկվող և նշանակվող սոցիալական կենսաթոշակների նկատմամբ սահմանել փոխհատուցումներ այն հաշվով, որ սոցիալական կենսաթոշակների չափերը ցածր չլինեն Հայաստանի Հանրապետությունում սահմանված կենսաթոշակի նվազագույն չափից:

2. Կենսաթոշակների նախկինում նշանակված չափերը վերահաշվարկված կենսաթոշակների չափերից բարձր լինելու դեպքում թողնել անփոփոխ:

3. Սույն հրամանագրով սոցիալական կենսաթոշակների նկատմամբ սահմանվող փոխհատուցումները կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու պահից:

 

4 սեպտեմբերի 1992 թվական

ՆՀ-152

 

 

pin
ՀՀ Նախագահ
04.09.1992
N ՆՀ-152
Հրամանագիր