ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
4 հուլիսի 2013 թվականի N 26
11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ՆԻՍՏԻ N 20 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 14 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի նիստի N 20 արձանագրության «Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 14 արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետում «մարտի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.
2) 6-րդ կետում «ապրիլի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.
3) 7-րդ կետից հանել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը, իսկ «ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.
4) 8-րդ կետում «մայիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.
5) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ