Սեղմել Esc փակելու համար:
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆԳԼԵՐԵ ...

 

 

040.0709.110713

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2013 թվականի N 709-Ա

 

i

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում», «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն», «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություններին` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ընդունել անգլերենով ու ռուսերենով ներքին իրավական ակտեր` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հուլիսի 4-ի

N 709-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆՈՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ

 

1. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության հետևյալ ստանդարտները`

1) Fundamental safety principles-SF-1

(Անվտանգության հիմնարար սկզբունքներ)

2) Governmental, legal and regulatory framework for safety - GSR Part 1

(Անվտանգության կառավարական, իրավական և կարգավորող կառուցվածքը)

3) Leadership and Management for Safety - GSR Part 2

(Անվտանգության ղեկավարումը և կառավարումը)

4) Radiation protection and safety of radiation sources: international basic safety standards - GSR Part 3

(Ճառագայթային պաշտպանության և ճառագայթման աղբյուրների անվտանգություն. անվտանգության միջազգային հիմնական ստանդարտներ)

5) Safety Assessment for Facilities and Activities - GSR Part 4

(Տեղակայանքների և գործունեության անվտանգության գնահատումը)

6) Predisposal Management of Radioactive Waste - GSR Part 5

(Ռադիոակտիվ թափոնների կառավարումը` թաղումից առաջ)

7) Decommissioning and Termination of Activities - GSR Part 6

(Գործունեությունների դադարեցումը և շահագործումից հանումը)

8) Emergency Preparedness and Response - GSR Part 7

(Վթարային պատրաստվածություն և հակազդում)

9) Site Evaluation for Nuclear Installations-SSR-1

(Միջուկային տեղակայանքների հրապարակի գնահատումը)

10) Safety of nuclear power plants: design-SSR-2.1

(Ատոմային էլեկտրակայանների անվտանգությունը` նախագծում)

11) Safety of Nuclear Power Plants: Commissioning and Operation-SSR-2/2

(Ատոմային էլեկտրակայանների անվտանգությունը. շահագործման հանձնումը և շահագործումը)

12) Disposal of Radioactive Waste-SSR-5

(Ռադիոակտիվ թափոնների թաղումը)

13) Regulations for the Safety Transport of Radioactive Material-SSR-6

(Ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կանոնները)

2. Ցանկի 1-ին կետում նշված ստանդարտների կիրարկումն ապահովող ԱԷՄԳ-ի ուղեցույցներ (GSG և SSG), միջուկային պահպանության (security) պահանջներ (NSS), վթարային պատրաստվածության և հակազդման պահանջներ (EPR), տեխնիկական փաստաթղթեր (TECDOC), անվտանգության զեկույցներ (SRS), տեխնիկական զեկույցներ (TRS)

3. Հետևյալ իրավական ակտերը (անվտանգության նորմեր և կանոններ), որոնց հիման վրա ընտրվել է հրապարակ, նախագծվել, կառուցվել և շահագործվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի 1-ին և 2-րդ էներգաբլոկները`

1) Օբշիե պօլօժենիյա օբեսպեչենիյա բեզօպասնօստի ատօմնիխ ստանցիյ ՕՊԲ-88/97, ՆՊ-001-97

(Ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովման հիմնական դրույթները)

2) Պռավիլա յադեռնօյ բեզօպասնօստի ռեակտօռնիխ ուստանօվօկ ատօմնիխ ստանցիյ. ՆՊ-082-07.

(Ատոմային էլեկտրակայանների ռեակտորային տեղակայանքների միջուկային անվտանգությունը)

3) Նօռմի ռասչետա նա պռօչնօստ օբօռուդօվանիյա ի տռուբօպռօվօդօվ ատօմնիխ էներգետիչեսկիխ ուստանօվօկ, ՊՆԱԷ Գ-7-002-87

(Ատոմային էներգետիկ տեղակայանքների սարքավորումների և խողովակաշարերի ամրության հաշվարկի նորմերը).

4) Պռավիլա ուստռօյստվա ի բեզօպասնօյ էքսպլուատացիի օբօռուդօվանիյա ի տռուբօպռօվօդօվ ատօմնիխ էներգետիչեսկիխ ուստանօվօկ, ՊՆԱԷ Գ-7-008-89

(Ատոմային էներգետիկ տեղակայանքների սարքավորումների և խողովակաշարերի պատրաստման ու անվտանգ շահագործման կանոնները)

5) Օբոռուդօվանիե ի տռուբօպռօվօդի ատօմնիխ էներգետիչեսկիխ ուստանօվօկ. Սվառկա ի նապլավկա. Օսնօվնիե պօլօժենիյա. ՊՆԱԷ Գ-7-009-89

(Ատոմային էներգետիկ տեղակայանքների սարքավորումները և խողովակաշարերը: Զոդումը և հալապատումը: Հիմնական դրույթներ)

6) Օբօռուդօվանիե ի տռուբոպռօվօդի ատօմնիխ էներգետիչեսկիխ ուստանօվօկ. Սվառնիե սօեդինենիյա ի նապլավկի. Պռավիլա կօնտռօլյա, ՊՆԱԷ Գ-7-010-89

(Ատոմային էներգետիկ տեղակայանքների սարքավորումները և խողովակաշարերը: Զոդմամբ համակցումը և հալապատումը: Հսկման կանոնները)

7) Պռավիլա ուստռօյստվա ի բեզօպասնօյ էքսպլուատացիի սօսուդօվ, ռաբօտայուշիխ պօդ դավլենիեմ, դլյա օբյեկտօվ իսպօլզօվանիյա ատօմնօյ էներգիի. ՆՊ-044-03.

(Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների` ճնշման տակ աշխատող տարաների կառուցվածքն ու անվտանգ շահագործման կանոնները)

8) Պռավիլա ուստռօյստվա ի բեզօպասնօյ էքսպլուատացիի տռուբօպռօվօդօվ պառա ի գօռյաչեյ վօդի դլյա օբյեկտօվ իսպօլզօվանիյա ատօմնօյ էներգիի, ՆՊ-045-03

(Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների գոլորշու և տաք ջրի խողովակաշարերի կառուցվածքն ու անվտանգ շահագործման կանոնները)

9) Տռուբօպռօվօդնայա առմատուռա դլյա ատօմնիխ ստանցիյ. Օբշիե տեխնիչեսկիե տռեբօվանիյա. ՆՊ-068-05

(Ատոմային կայանների խողովակաշարերի համար նախատեսված արմատուրան: Ընդհանուր տեխնիկական պահանջներ).

10) Վօդնօ-խիմիչեսկիյ ռեժիմ ատօմնիխ ստանցիյ. Օսնօվնիե տռեբօվանիյա բեզօպասնօստի ՌԲ-002-97 (ՌԲ Գ-12-43-97)

(Ատոմային կայանների ջրաքիմիական ռեժիմը: Անվտանգության հիմնական պահանջներ)

11) Դինամիչեսկիյ մօնիտօրինգ ստռօիտելնիխ կօնստռուկցիյ օբյեկտօվ իսպօլզօվանիյա ատօմնօյ էներգիի. ՌԲ-045-08.

(Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շինարարական կոնստրուկցիաների դինամիկ մոնիթորինգը)

12) ՈՒչյոտ ֆլյուենսա բիստռիխ նեյտռօնօվ նա կօռպուսախ ի օբռազցախ-սվիդետելյախ ՎՎԷՌ դլյա պօսլեդույուշեգօ պռօգնօզիռօվանիյա ռադիացիօննօգօ ռեսուռսա կօռպուսօվ. ՌԲ-007-99.

(ՎՎԷՌ տիպի ռեակտորների իրանի ճառագայթային ռեսուրսի հետագա կանխատեսման նպատակով իրանի և փորձանմուշների վրա արագ նեյտրոնների հոսքի (ֆլյուենսի) հաշվառումը)

13) Մետօդիկա նեյտռօննօգօ կօնտռօլյա նա վնեշնեյ պօվեռխնօստի կօռպուսօվ վօդօվօդյանիխ էներգետիչեսկիխ ռեակտօռօվ ԱԷՍ, ՌԲ-018-01

(ԱԷԿ-ի ՎՎԷՌ տիպի ռեակտորների իրանի արտաքին մակերեսին նեյտրոնային հսկողության մեթոդիկան)

14) Պռավիլա ատտեստացիի սվառշիկօվ օբօռուդօվանիյա ի տռուբօպռօվօդօվ ատօմնիխ էներգետիչեսկիխ ուստանօվօկ, ՊՆԱԷ Գ-7-003-87.

(Ատոմային էներգետիկ տեղակայանքների սարքավորումների և խողովակաշարերի զոդողների ատեստավորման կանոնները)

15) Սօստավ ի սօդեռժանիե օտչետա պօ ռեզուլտատամ կօմպլեկսնօգօ օբսլեդօվանիյա բլօկա ատօմնօյ ստանցիի դլյա պռօդլենիյա սռօկա եգօ էքսպլուատացիի, ՌԲ-027-04

(Ատոմային կայանի շահագործման ժամկետի երկարացման նպատակով համալիր հետազոտման հաշվետվության կազմն ու բովանդակությունը)

16) Անալիզ նեսօօտվետստվիյ բլօկա ատօմնօյ ստանցիի տռեբօվանիյամ դեյստվույուշիխ նօռմատիվնիխ դօկումենտօվ, ՌԲ-028-04

(Գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին ատոմային կայանի բլոկի անհամապատասխանությունների վերլուծությունը)

17) Սօստավ ի սօդեռժանիե մատեռիալօվ պօ օբօսնօվանիյու օստատօչնօգօ ռեսուռսա էլեմենտօվ բլօկա ԱՍ դլյա պռօդլենիյա սռօկա եգօ էքսպլուատացիի. ՌԲ-029-04.

(Ատոմային կայանի շահագործման ժամկետի երկարացման նպատակով ատոմային կայանի բլոկի մնացորդային ռեսուրսի հիմնավորման համար ներկայացված նյութերի կազմն ու բովանդակությունը)

18) Անալիզ օպիտա էքսպլուատացիի պռի պռօդլենիի սռօկա էքսպլուատացիի բլօկա ԱՍ.ՌԲ-030-04.

(Ատոմային կայանի շահագործման ժամկետի երկարացման ժամանակ շահագործման փորձի վերլուծությունը)

19) Ռուկօվօդստվօ պօ պռօվեդենիյու պեռեօդիչեսկօյ օցենկի բեզօպասնօստի բլօկա ատօմնօյ ստանցիի. ՌԲ-041-07

(Ատոմային կայանի բլոկի անվտանգության պարբերական գնահատման անցկացման ուղեցույց)

20) Ռեկօմենդացիի կ սօդեռժանիյու օտչետա պօ ուգլուբլեննօյ օցենկե բեզօպասնօստի դեյստվույուշիխ էնեռգօբլօկօվ ատօմնիխ ստանցիյ (ՕՈՒՕԲ ԱՍ), ՌԲ-001-05

(Ատոմային կայանների գործող էներգաբլոկների անվտանգության խորացված հաշվետվության բովանդակության նկատմամբ խորհուրդներ)

21) Տիպօվայա պռօգռամմա կօնտռօլյա զա սօստօյանիեմ օսնօվնօգօ մետալլա ի սվառնիխ սօեդինենիյ օբօռուդովանիյա ի տռուբօպռօվօդօվ ատօմնիխ էլեկտռօստանցիեյ ս ռեակտօռնօյ ուստանօվկօյ ՎՎԷՌ-440 պռի էքսպլուատացիի

(ՎՎԷՌ-440 տիպի ռեակտորային տեղակայանքներով ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամանակ սարքավորումների ու խողովակաշարերի հիմնական մետաղի և եռակցային միացումների վիճակի հսկողության օրինակելի ծրագիրը)

22) Պռավիլա պօժառնօյ բեզօպասնօստի պռի էքսպլուատացիի ատօմնիխ ստանցիյ, ՊՊԲ ԱՍ-95*. 2-օե իզդանիե ս իզմենենիյամի և դօպօլնենիյամի.

(Ատոմային կայանների շահագործման ժամանակ հրդեհային անվտանգության կանոնները)

4. Սույն ցանկի 3-րդ կետում նշված իրավական ակտերի կիրարկումն ապահովող ուղեցույցներ, տեխնիկական փաստաթղթեր, հրահանգներ, մեթոդներ, կարգեր, դրույթներ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2013
N 709-Ա
Որոշում