040.0563.060613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2013 թվականի N 563-Ա
i
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «բ» և Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի «ե» և «ը» կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկով նախատեսված միջոցառումների իրականացումը` դրանք ըստ տարիների քննարկելով և ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների տարեկան ծրագրերում և գերակա խնդիրներում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 29-ի
N 563-Ա որոշման
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակի ընթացքում դիտվում է անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների դեպքերի քանակի և դրանց հետևանքով այրված տարածքների զգալի աճի միտում:
2. Եթե 2001-2011 թվականների ընթացքում միջինում արձանագրվել է տարեկան մոտավորապես յոթ անտառային հրդեհի դեպք, ապա 2010-2011 թվականների ընթացքում տարեկան արձանագրվել է 50-ից ավելի անտառային հրդեհի դեպք (նկար 1): 2012 թվականն անտառային հրդեհների տեսակետից առավել ռիսկային տարիների թվում էր:
3. 2001, 2006, 2010 և 2011 թվականներին, որոնք եղել են առավել շոգ տարիներից, անտառային հրդեհների հետևանքով այրվել են հարյուրավոր հեկտարների հասնող տարածքներ (նկար 1):
Նկար 1. Հայաստանի Հանրապետությունում անտառային հրդեհների դեպքերի թվաքանակը և այրված տարածքները 2001-2011 թվականների ընթացքում:
_________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
4. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության` 2005-2010 թվականներին հրդեհներից անտառատնտեսություններին պատճառվել է 504 մլն. դրամի վնաս, որից միայն 2006 թվականին` 500.2 մլն դրամի: Նույն ժամանակահատվածում անտառային հրդեհների մարման ծախսերը կազմել են 3368 մլն դրամ:
5. Անտառային հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում լեռնային անտառների եզակի կենսաբազմազանության համար, ինչպես նաև բացասական ազդեցություն ունեն հարակից համայնքների սոցիալական կայունության հարցում` հաշվի առնելով անտառի կողմնարդյունքից համայնքների ներկայացուցիչների օգտվելու հնարավորությունների նվազումը:
6. 2010-2011 թվականների ընթացքում արձանագրված բուսածածկ տարածքների հրդեհների տարեկան դեպքերի միջին թիվը 2004-2011 թվականների ընթացքում արձանագրված տարեկան դեպքերի միջին թվաքանակի համեմատությամբ աճել է մոտավորապես 5 անգամ (նկար 2):
Նկար 2. Հայաստանի Հանրապետությունում խոտածածկ տարածքների հրդեհների դեպքերի թվաքանակը և այրված տարածքները 2004-2011 թվականների ընթացքում:
_________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
7. Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ հրդեհավտանգ իրավիճակ է ձևավորվում, երբ հանրապետության տարածքը գտնվում է ներթափանցած ջերմային ալիքի ազդեցության գոտում: Այս երևույթը հիմնականում ակտիվանում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Հանրապետության տարածքում 1980-2012 թվականներին ջերմային ալիքների ազդեցությամբ տարեկան դեպքերի թիվը, համեմատած 1948-1980 թվականների հետ, աճել է 40%-ով, ինչը բերում է այն եզրակացության, որ հանրապետության տարածքում մեծացել է բարձր ջերմային ֆոնով և սակավ տեղումներով ամառների կրկնելիությունը (նկար 3):
Նկար 3. Ջերմային ցիկլոնի ներթափանցման տարեկան դեպքերի թիվը 1948-2012 թվականների ընթացքում:
_________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
8. Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների արձանագրված պատճառները հիմնականում մարդածին են: Անտառային հրդեհների դեպքերի ճնշող մեծամասնության պատճառ է հանդիսանում դաշտերում խոզանների և չոր բուսականության այրումը, որի արդյունքում չհսկվող կրակը տարածվում է դեպի մոտակա անտառը (նկար 4): Գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհների հետևանքով կրակի տարածման վտանգը, այդ թվում` դեպի մոտակա անտառները, զգալիորեն աճում է կլիմայի չորայնության և կլիմայի փոփոխության պայմաններում:
Նկար 4. Հայաստանի Հանրապետությունում անտառային հրդեհների արձանագրված պատճառները 2007-2011 թվականների ընթացքում:
_________________________
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
II. ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության հետ կապված խնդիրներն են`
1) հրդեհային անվտանգության հետ կապված իրավական դաշտի անկատարությունը և անհամապատասխանությունն առկա մարդածին և կլիմայական ռիսկերին.
2) հրդեհների ռիսկերի նվազեցման և հրդեհներին արագ արձագանքման թույլ կարողությունները.
3) բարդ կտրվածքով լանդշաֆտների պայմաններում ժամանակակից հակահրդեհային սարք ու սարքավորումների բացակայությունը.
4) մասնագիտական գիտելիքների անբավարարությունը.
5) հակահրդեհային միջոցառումների իրականացման թերի ֆինանսավորումը.
6) համայնքների ղեկավարների և վարչակազմի կողմից հակահրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության անբավարար իրականացումը.
7) հրդեհների կանխարգելման և դրանց ռիսկերի մասին անբավարար հանրային իրազեկվածությունը:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
10. Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման ուղղությամբ`
1) իրավական բարեփոխումների իրականացում`
ա. անտառներում և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների համապատասխանեցում` առկա մարդածին և կլիմայական ռիսկերին,
բ. անտառներում և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգության կանոնների կիրառման ու կիրարկման արդյունավետությունն ապահովելու նպատակով համապատասխան հսկողության և վերահսկողության մեխանիզմների ներդնում,
գ. հասարակական, կամավորական փրկարարական շարժման իրավական հիմքերի ստեղծման շրջանակներում անտառային հրշեջ կամավոր ջոկատների ստեղծման ապահովում,
դ. անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով տվյալ ոլորտի ազգային քաղաքականության մշակում և դրա իրագործման ապահովում,
ե. անտառային հրդեհների վտանգի վաղ ազդարարման, հրդեհներին արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ինստիտուցիոնալ դերերի ու պատասխանատվությունների հստակեցում,
զ. անտառային հրդեհների մոնիթորինգի իրականացման հետ կապված խնդիրների հստակեցում և անտառային հրդեհների մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության նոր չափորոշիչների սահմանում,
է. անտառային տնտեսությունների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլաններում հրդեհային անվտանգության հարցերի ճշգրտում և հստակեցում.
2) կրթական բարեփոխումների իրականացում և հանրային իրազեկման բարձրացում`
ա. հանրակրթական ուսումնական ծրագրերի մի շարք առարկաներում անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների վտանգավոր հետևանքների մասին աշակերտների գիտելիքների զարգացում,
բ. բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք մասնագիտությունների առարկայական ծրագրերում մարդկային գործունեության և կլիմայական գործոնների հետևանքով անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի մասին ուսանողների գիտելիքների և կարողությունների զարգացում,
գ. անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի ու վտանգավոր հետևանքների, ինչպես նաև դրանց առաջացմանը նպաստող մարդածին և կլիմայական գործոնների մասին անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների ղեկավարների ու վարչակազմի իրազեկման բարձրացում,
դ. կլիմայի փոփոխվող պայմաններում անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի մասին հանրային իրազեկման բարձրացում:
11. Անտառային հրդեհների ռիսկերի նվազեցմանն ու արագ արձագանքման ուղղությամբ`
1) անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կանխատեսման, մոնիթորինգի և արագ արձագանքման կարողությունների հզորացում.
2) անտառային տնտեսությունների, բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատողների անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների արագ արձագանքման գիտելիքների և կարողությունների հզորացում:
12. Անտառային հրդեհների դեմ պայքարի կազմակերպման բարելավման ուղղությամբ`
1) անտառային և այն բուսածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի պատրաստվածության բարձրացում անտառամերձ ու բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում,
2) անտառային խոշոր հրդեհներին արդյունավետ արձագանքման կարողությունների հզորացում:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
13. Ծրագրի ընդունման և իրականացման արդյունքում սպասվում է անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի (դեպքերի քանակի և դրանց հետևանքների) և անտառային էկոհամակարգերում կլիմայի փոփոխության հետևանքների նվազեցում, ինչպես նաև անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման զգալի բարելավում:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2013 թվականի մայիսի 29-ի
N 563-Ա որոշման
ՑԱՆԿ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Միջոցառման |Միջոցառման |Իրա- |Պատասխանատու |Ֆինանսավորման |
|ը/կ|անվանումը |նպատակը |կանաց|կատարողները |աղբյուրը |
| | | |ման | | |
| | | |ժամ- | | |
| | | |կետ- | | |
| | | |ները | | |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_________________________________________________________________________|
|1. Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելմանն ուղղված |
|միջոցառումներ |
|_________________________________________________________________________|
|1) |Իրավական բարեփոխումների իրականացում |
|___|_____________________________________________________________________|
|ա. |(ա պարբերությունն ուժը կորցրել է 31.07.14 թիվ 887-Ա որոշում) |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|բ. |Հայաստանի |Հայաստանի |2014-|Հայաստանի |Հայաստանի |
| |Հանրապետության |Հանրապետության |2015 |Հանրապետու- |Հանրապետության|
| |անտառներում և |անտառներում և |թվա- |թյան արտակարգ|պետական |
| |այլ բուսածածկ |այլ բուսածածկ |կան- |իրավիճակների |բյուջեից |
| |տարածքներում |տարածքներում |ներ |նախարարու- |լրացուցիչ |
| |հրդեհային |հրդեհային | |թյուն |ֆինանսավորում |
| |անվտանգության |անվտանգության | | |չի պահանջվում:|
| |կանոնների |կանոնների | |Հայաստանի | |
| |կիրառման և |կիրառման ու | |Հանրապետու- |Հայաստանի |
| |կիրարկման |կիրարկման | |թյան գյուղա- |Հանրապետության|
| |ապահովմանն |արդյունա- | |տնտեսության |օրենսդրությամբ|
| |ուղղված իրավական |վետությունն | |նախարարու- |չարգելված |
| |և ինստիտուցիոնալ|ապահովելու | |թյուն |միջոցներ |
| |համակարգի |նպատակով | | | |
| |բարելավման |համապատասխան | |Հայաստանի | |
| |վերաբերյալ առա- |հսկողության և | |Հանրապետու- | |
| |ջարկությունների |վերահսկողության | |թյան բնապահ- | |
| |մշակում և |մեխանիզմների | |պանության | |
| |իրականացում |ներդնում | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|գ. |«Հայաստանի |հասարակական, |2013 |Հայաստանի |Հայաստանի |
| |Հանրապետության |կամավորական |թվա- |Հանրապետու- |Հանրապետության|
| |տարածքում |փրկարարական |կան |թյան արտակարգ|պետական |
| |հասարակական, |շարժման | |իրավիճակների |բյուջեից |
| |կամավորական |շրջանակներում | |նախարարու- |լրացուցիչ |
| |փրկարարական |անտառային հրշեջ | |թյուն |ֆինանսավորում |
| |շարժման |կամավոր | | |չի պահանջվում:|
| |ձևավորման |ջոկատների | |Հայաստանի | |
| |հայեցակարգը |ստեղծման | |Հանրապետու- |Հայաստանի |
| |հաստատելու մասին»|իրավական հիմքերի| |թյան բնապահ- |Հանրապետության|
| |Հայաստանի |ապահովում | |պանության |օրենսդրությամբ|
| |Հանրապետության | | |նախարարու- |չարգելված |
| |կառավարության | | |թյուն |միջոցներ |
| |որոշման նախագիծը | | | | |
| |Հայաստանի | | |Հայաստանի | |
| |Հանրապետության | | |Հանրապետու- | |
| |կառավարություն | | |թյան գյուղա- | |
| |ներկայացնելը | | |տնտեսության | |
| | | | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|դ. |«Անտառային և այլ|Հայաստանի |2013-|Հայաստանի |Հայաստանի |
| |բուսածածկ |Հանրապետությու- |2014 |Հանրապետու- |Հանրապետության|
| |տարածքների |նում անտառային |թվա- |թյան արտակարգ|պետական |
| |հրդեհների |և այլ բուսածածկ|կան- |իրավիճակների |բյուջեից |
| |կառավարման |տարածքների |ներ |նախարարու- |լրացուցիչ |
| |ազգային |հրդեհների | |թյուն |ֆինանսավորում |
| |քաղաքականության |կառավարման | | |չի պահանջվում:|
| |և դրա իրագործման|արդյունավետու- | |Հայաստանի | |
| |ռազմավարությունը |թյան բարձրացման | |Հանրապետու- |Հայաստանի |
| |հաստատելու մասին»|նպատակով տվյալ | |թյան բնապահ- |Հանրապետության|
| |Հայաստանի |ոլորտի ազգային | |պանության |օրենսդրությամբ|
| |Հանրապետության |քաղաքականության | |նախարարու- |չարգելված |
| |կառավարության |առկայություն և | |թյուն |միջոցներ |
| |որոշման նախագիծը |դրա իրագործման | | | |
| |Հայաստանի |ապահովում | |Հայաստանի | |
| |Հանրապետության | | |Հանրապետու- | |
| |կառավարություն | | |թյան գյուղա- | |
| |ներկայացնելը | | |տնտեսության | |
| | | | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
| | | | | | |
| | | | |Հայաստանի | |
| | | | |Հանրապետու- | |
| | | | |թյան | |
| | | | |տարածքային | |
| | | | |կառավարման | |
| | | | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
| | | | | | |
| | | | |Հայաստանի | |
| | | | |Հանրապետու- | |
| | | | |թյան | |
| | | | |պաշտպանության| |
| | | | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|ե. |«Անտառային |անտառային |2013 |Հայաստանի |Հայաստանի |
| |հրդեհների վտանգի |հրդեհների վտանգի|թվա- |Հանրապետու- |Հանրապետության|
| |վաղ ազդարարման, |վաղ ազդարարման, |կան |թյան արտակարգ|պետական |
| |հրդեհներին արագ |հրդեհներին արագ | |իրավիճակների |բյուջեից |
| |արձագանքման և |արձագանքման, | |նախարարու- |լրացուցիչ |
| |հրդեհների պայքարի|հրդեհների դեմ | |թյուն |ֆինանսավորում |
| |կազմակերպման |պայքարի | | |չի պահանջվում:|
| |գործողությունների|արդյունավետու- | |Հայաստանի | |
| |օրինակելի ծրագիրը|թյան բարձրացում | |Հանրապետու- |Հայաստանի |
| |հաստատելու մասին»|և | |թյան |Հանրապետության|
| |Հայաստանի |ինստիտուցիոնալ | |տարածքային |օրենսդրությամբ|
| |Հանրապետության |դերերի ու | |կառավարման |չարգելված |
| |կառավարության |պատասխանատվու- | |նախարարու- |միջոցներ |
| |որոշման նախագիծը |թյունների | |թյուն | |
| |Հայաստանի |հստակեցում | | | |
| |Հանրապետության | | |Հայաստանի | |
| |կառավարություն | | |Հանրապետու- | |
| |ներկայացնելը | | |թյան գյուղա- | |
| | | | |տնտեսության | |
| | | | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
| | | | | | |
| | | | |Հայաստանի | |
| | | | |Հանրապետու- | |
| | | | |թյան բնապահ- | |
| | | | |պանության | |
| | | | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|զ. |Հայաստանի |անտառների |2014 |Հայաստանի |Հայաստանի |
| |Հանրապետության |պետական |թվա- |Հանրապետու- |Հանրապետության|
| |կառավարության |մոնիթորինգի |կան |թյան գյուղա- |պետական |
| |2007 թ. հունվարի |համակարգում | |տնտեսության |բյուջեից |
| |25-ի «Անտառների |անտառային | |նախարարու- |լրացուցիչ |
| |պետական |հրդեհների | |թյուն |ֆինանսավորում |
| |մոնիթորինգի |մոնիթորինգի | | |չի պահանջվում:|
| |իրականացման կարգը|իրականացման | |Հայաստանի | |
| |հաստատելու մասին»|հարցերի | |Հանրապետու- |Հայաստանի |
| |N 198-Ն որոշման |հստակեցում | |թյան բնապահ- |Հանրապետության|
| |մեջ | | |պանության |օրենսդրությամբ|
| |փոփոխություններ | | |նախարարու- |չարգելված |
| |և լրացումներ | | |թյուն |միջոցներ |
| |կատարելու մասին» | | | | |
| |Հայաստանի | | |Հայաստանի | |
| |Հանրապետության | | |Հանրապետու- | |
| |կառավարության | | |թյան արտակարգ| |
| |որոշման նախագիծը | | |իրավիճակների | |
| |Հայաստանի | | |նախարարու- | |
| |Հանրապետության | | |թյուն | |
| |կառավարություն | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|է. |Հայաստանի |անտառային |2014 |Հայաստանի |Հայաստանի |
| |Հանրապետության |հրդեհների |թվա- |Հանրապետու- |Հանրապետության|
| |գյուղատնտեսության|մոնիթորինգի |կան |թյան գյուղա- |պետական |
| |նախարարի 2007 թ. |իրականացման | |տնտեսության |բյուջեից |
| |նոյեմբերի 11-ի |համար անհրաժեշտ | |նախարարու- |լրացուցիչ |
| |«Անտառների |տեղեկատվության | |թյուն |ֆինանսավորում |
| |պետական |նոր | | |չի պահանջվում:|
| |մոնիթորինգի |չափորոշիչների | |Հայաստանի | |
| |իրականացման համար|սահմանում | |Հանրապետու- |Հայաստանի |
| |անհրաժեշտ | | |թյան բնապահ- |Հանրապետության|
| |տեղեկատվության | | |պանության |օրենսդրությամբ|
| |հավաքագրման | | |նախարարու- |չարգելված |
| |ձևերը հաստատելու| | |թյուն |միջոցներ |
| |մասին» N 234-Ն | | | | |
| |հրամանով | | |Հայաստանի | |
| |հաստատված 6-Հ | | |Հանրապետու- | |
| |ձևում | | |թյան արտակարգ| |
| |փոփոխություններ | | |իրավիճակների | |
| |և լրացումներ | | |նախարարու- | |
| |կատարելը | | |թյուն | |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|ը. |(ը պարբերությունն ուժը կորցրել է 31.07.14 թիվ 887-Ա որոշում) |
|___|_____________________________________________________________________|
|2) |Կրթական բարեփոխումների իրականացում և հանրային իրազեկման բարձրացում |
|___|_____________________________________________________________________|
|ա. |Հանրակրթական |հանրակրթական |2013-|Հայաստանի |Հայաստանի |
| |ուսումնական |ուսումնական |2014 |Հանրապետու- |Հանրապետության|
| |ծրագրերում |ծրագրերի մի շարք|թվա- |թյան |պետական |
| |անտառային և այլ |առարկաներում |կան- |կրթության և |բյուջեից |
| |բուսածածկ |փոփոխությունների|ներ |գիտության |լրացուցիչ |
| |տարածքների |և լրացումների | |նախարարու- |ֆինանսավորում |
| |հրդեհների մասին |միջոցով | |թյուն |չի պահանջվում:|
| |թեմաների |անտառային և այլ| | | |
| |ընդգրկում |բուսածածկ | |Հայաստանի |Հայաստանի |
| | |տարածքների | |Հանրապետու- |Հանրապետության|
| | |հրդեհների | |թյան բնապահ- |օրենսդրությամբ|
| | |վտանգավոր | |պանության |չարգելված |
| | |հետևանքների | |նախարարու- |միջոցներ |
| | |մասին | |թյուն | |
| | |աշակերտների | | | |
| | |գիտելիքների | |Հայաստանի | |
| | |զարգացում | |Հանրապետու- | |
| | | | |թյան գյուղա- | |
| | | | |տնտեսության | |
| | | | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
| | | | | | |
| | | | |Հայաստանի | |
| | | | |Հանրապետու- | |
| | | | |թյան արտակարգ| |
| | | | |իրավիճակների | |
| | | | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|բ. |Բարձրագույն |բարձրագույն |2013-|Հայաստանի |Հայաստանի |
| |կրթական |ուսումնական |2014 |Հանրապետու- |Հանրապետության|
| |ծրագրերում |հաստատություն- |թվա- |թյան |պետական |
| |(անտառային |ների մի շարք |կան- |կրթության և |բյուջեից |
| |տնտեսություն, |մասնագիտու- |ներ |գիտության |լրացուցիչ |
| |բնապահպանություն,|թյունների | |նախարարու- |ֆինանսավորում |
| |աշխարհագրություն |առարկայական | |թյուն |չի պահանջվում:|
| |առարկաներ) |ծրագրերում (օր.`| | | |
| |մարդկային |անտառային | |Հայաստանի |Հայաստանի |
| |գործունեության և |տնտեսություն, | |Հանրապետու- |Հանրապետության|
| |կլիմայական |բնապահպանու- | |թյան բնապահ- |օրենսդրությամբ|
| |գործոնների |թյուն, աշխարհա- | |պանության |չարգելված |
| |հետևանքների |գրություն | |նախարարու- |միջոցներ |
| |պատճառով |առարկաներ) | |թյուն | |
| |անտառային և այլ |փոփոխությունների| | | |
| |բուսածածկ |և լրացումների | |Հայաստանի | |
| |տարածքների |միջոցով | |Հանրապետու- | |
| |հրդեհների ռիսկերի|մարդկային | |թյան գյուղա- | |
| |մասին թեմաների |գործունեության | |տնտեսության | |
| |ընդգրկում |և կլիմայական | |նախարարու- | |
| | |գործոնների | |թյուն | |
| | |հետևանքով | | | |
| | |անտառային և այլ| |Հայաստանի | |
| | |բուսածածկ | |Հանրապետու- | |
| | |տարածքների | |թյան արտակարգ| |
| | |հրդեհների | |իրավիճակների | |
| | |ռիսկերի մասին | |նախարարու- | |
| | |ուսանողների | |թյուն | |
| | |գիտելիքների և | | | |
| | |կարողությունների| | | |
| | |զարգացում | | | |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|գ. |Անտառային և այլ |անտառային և այլ|2014-|Հայաստանի |Հայաստանի |
| |բուսածածկ |բուսածածկ |2015 |Հանրապետու- |Հանրապետության|
| |տարածքների |տարածքների |թվա- |թյան արտակարգ|պետական |
| |հրդեհների |հրդեհների |կան- |իրավիճակների |բյուջեից |
| |խնդիրների |ռիսկերի ու |ներ |նախարարու- |լրացուցիչ |
| |վերաբերյալ |վտանգավոր | |թյուն |ֆինանսավորում |
| |Հայաստանի |հետևանքների, | | |չի պահանջվում:|
| |Հանրապետության |այդ բնագավառում | |Հայաստանի | |
| |անտառամերձ ու |գործող իրավական | |Հանրապետու- |Հայաստանի |
| |բնության հատուկ |փաստաթղթերի ու | |թյան |Հանրապետության|
| |պահպանվող |կանոնների և | |տարածքային |օրենսդրությամբ|
| |տարածքներին |դրանց պահպանման | |կառավարման |չարգելված |
| |հարակից |մեխանիզմների | |նախարարու- |միջոցներ |
| |համայնքների |վերաբերյալ | |թյուն | |
| |ղեկավարների ու |Հայաստանի | | | |
| |վարչակազմի համար |Հանրապետության | |Հայաստանի | |
| |դասընթացների |անտառամերձ ու | |Հանրապետու- | |
| |կազմակերպում |բնության հատուկ | |թյան գյուղա- | |
| | |պահպանվող | |տնտեսության | |
| | |տարածքներին | |նախարարու- | |
| | |հարակից | |թյուն | |
| | |համայնքների | | | |
| | |ղեկավարների ու | |Հայաստանի | |
| | |վարչակազմի | |Հանրապետու- | |
| | |իրազեկման | |թյան բնապահ- | |
| | |բարձրացում | |պանության | |
| | | | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|դ. |Անտառային և այլ |անտառային և այլ|2013-|Հայաստանի |Հայաստանի |
| |բուսածածկ |բուսածածկ |2014 |Հանրապետու- |Հանրապետության|
| |տարածքների |տարածքների |թվա- |թյան արտակարգ|պետական |
| |հրդեհների ռիսկերի|հրդեհների |կան- |իրավիճակների |բյուջեից |
| |և վտանգավոր |ռիսկերի և |ներ |նախարարու- |լրացուցիչ |
| |հետևանքների |վտանգավոր | |թյուն |ֆինանսավորում |
| |մասին |հետևանքների | | |չի պահանջվում:|
| |տեղեկատվական |մասին, ինչպես | |Հայաստանի | |
| |նյութերի մշակում,|նաև դրանց | |Հանրապետու- |Հայաստանի |
| |տպագրում ու |առաջացմանը | |թյան |Հանրապետության|
| |տարածում, |նպաստող մարդածին| |տարածքային |օրենսդրությամբ|
| |ահազանգող |և կլիմայական | |կառավարման |չարգելված |
| |պաստառների |գործոնների մասին| |նախարարու- |միջոցներ |
| |մշակում, տպագրում|Հայաստանի | |թյուն | |
| |ու տեղադրում, |Հանրապետության | | | |
| |հեռուստահաղոր- |անտառամերձ ու | |Հայաստանի | |
| |դումների և |բնության հատուկ | |Հանրապետու- | |
| |հանրամատչելի |պահպանվող | |թյան գյուղա- | |
| |ֆիլմերի |տարածքներին | |տնտեսության | |
| |պատրաստում ու |հարակից | |նախարարու- | |
| |ցուցադրում |բնակչության | |թյուն | |
| | |իրազեկման | | | |
| | |բարձրացում | |Հայաստանի | |
| | | | |Հանրապետու- | |
| | | | |թյան բնապահ- | |
| | | | |պանության | |
| | | | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
|_________________________________________________________________________|
|2. Անտառային հրդեհների ռիսկերի նվազեցմանն ու արագ արձագանքմանն ուղղված |
|միջոցառումներ |
|_________________________________________________________________________|
|1) |(1-ին ենթակետն ուժը կորցրել է 31.07.14 թիվ 887-Ա որոշում) |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|2) |Անտառային |անտառային |2013-|Հայաստանի |Հայաստանի |
| |տնտեսությունների |տնտեսություն- |2015 |Հանրապետու- |Հանրապետության|
| |և բնության |ների, բնության |թվա- |թյան արտակարգ|պետական |
| |հատուկ պահպանվող |հատուկ պահպանվող|կան- |իրավիճակների |բյուջեից |
| |տարածքների |տարածքների |ներ |նախարարու- |լրացուցիչ |
| |աշխատողների համար|աշխատողների | |թյուն |ֆինանսավորում |
| |անտառային և այլ |անտառային և այլ| | |չի պահանջվում:|
| |բուսածածկ |բուսածածկ | |Հայաստանի | |
| |տարածքների |տարածքների | |Հանրապետու- |Հայաստանի |
| |հրդեհների ռիսկերի|հրդեհների արագ | |թյան գյուղա- |Հանրապետության|
| |մասով |արձագանքման | |տնտեսության |օրենսդրությամբ|
| |վերապատրաստման |գիտելիքների և | |նախարարու- |չարգելված |
| |դասընթացների |կարողությունների| |թյուն |միջոցներ |
| |նյութերի մշակում |հզորացում | | | |
| |և դասընթացների | | |Հայաստանի | |
| |իրականացում | | |Հանրապետու- | |
| | | | |թյան բնապահ- | |
| | | | |պանության | |
| | | | |նախարարու- | |
| | | | |թյուն | |
|_________________________________________________________________________|
|3. Անտառային հրդեհների դեմ պայքարի կազմակերպման բարելավմանն ուղղված |
|միջոցառումներ |
|_________________________________________________________________________|
|1) |Հայաստանի |անտառային և այլ|2014 |Հայաստանի |Հայաստանի |
| |Հանրապետության |բուսածածկ |թվա- |Հանրապետու- |Հանրապետության|
| |անտառամերձ ու |տարածքների |կա- |թյան արտակարգ|պետական |
| |բնության հատուկ |հրդեհների դեմ |նից |իրավիճակների |բյուջեից |
| |պահպանվող |պայքարի |սկը- |նախարարու- |լրացուցիչ |
| |տարածքներին |պատրաստվածության|սած |թյուն |ֆինանսավորում |
| |հարակից |բարձրացում | | |չի պահանջվում:|
| |համայնքներում |Հայաստանի | |Հայաստանի | |
| |անտառային հրշեջ |Հանրապետության | |Հանրապետու- |Հայաստանի |
| |կամավոր ջոկատների|անտառամերձ ու | |թյան |Հանրապետության|
| |ձևավորում |բնության հատուկ | |տարածքային |օրենսդրությամբ|
| | |պահպանվող | |կառավարման |չարգելված |
| | |տարածքներին | |նախարարու- |միջոցներ |
| | |հարակից | |թյուն | |
| | |համայնքներում | | | |
|___|_________________|________________|_____|_____________|______________|
|2) |Անտառային խոշոր |Հայաստանի |2015 |Հայաստանի |Հայաստանի |
| |հրդեհների դեմ |Հանրապետու- |թվա- |Հանրապետու- |Հանրապետության|
| |պայքարի համար |թյունում |կան |թյան արտակարգ|պետական |
| |աերոմոբիլային |անտառային խոշոր | |իրավիճակների |բյուջեից |
| |խմբի ձևավորման |հրդեհներին | |նախարարու- |լրացուցիչ |
| |նպատակով |արդյունավետ | |թյուն |ֆինանսավորում |
| |համապատասխան |արձագանքման | | |չի պահանջվում:|
| |տեխնիկական |նպատակով | |Հայաստանի | |
| |միջոցների |կարողությունների| |Հանրապետու- |Հայաստանի |
| |ձեռքբերում |հզորացում և | |թյան |Հանրապետության|
| | |Հայաստանի | |պաշտպանության|օրենսդրությամբ|
| | |Հանրապետության | |նախարարու- |չարգելված |
| | |արտակարգ | |թյուն |միջոցներ |
| | |իրավիճակների | | | |
| | |նախարարության և | | | |
| | |Հայաստանի | | | |
| | |Հանրապետության | | | |
| | |պաշտպանության | | | |
| | |նախարարության | | | |
| | |միջև համա- | | | |
| | |գործակցության | | | |
| | |արդյունավե- | | | |
| | |տության | | | |
| | |բարձրացում | | | |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 31.07.14 թիվ 887-Ա որոշում)