041.0499.240613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2013 թվականի N 499-Ա
i
«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 675-Ն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետը`
Հաստատել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի հունիսի 24-ի
N 499-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության
պետական կոմիտեի նախագահ (հոգաբարձուների խորհրդի
նախագահ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
(համաձայնությամբ)
Թ. Մորոյան - «Վիասֆեր Ինթերնեշնլ» ընկերության (ԱՄՆ) նախագահ և
գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Բ. Բեգլարյան - «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ֆ. Նախշքարյան - «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
(համաձայնությամբ)