(ուժը կորցրել է 06.09.18 թիվ 978-Ն որոշում)
i
040.0580.100613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2013 թվականի N 580-Ն
i
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՕԳՏԻՆ) ԿԱՏԱՐՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ` ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել երաշխիքային վճարների» բառերը փոխարինել «կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցին երաշխավորող` պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից երաշխիքային ֆոնդ վճարվող երաշխիքային վճարների» հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.07.14 թիվ 705-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
(վերնագիրը փոփ. 03.07.14 թիվ 705-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 6-ի
N 580-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՕԳՏԻՆ) ԿԱՏԱՐՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ` ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
i
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի շրջանակում երաշխիքային վճարների» բառերը փոխարինել «կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցին երաշխավորող` պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից երաշխիքային ֆոնդ վճարվող երաշխիքային վճարների» հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 03.07.14 թիվ 705-Ն որոշում)
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված սահմանումներին:
ԳԼՈՒԽ 2. |
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ |
3. Սույն կարգի իմաստով երաշխիքային վճարներ են համարվում օրենքով սահմանված պարբերական և միանվագ երաշխիքային վճարները: Միանվագ երաշխիքային վճարները վճարվում են օրենքով սահմանված դեպքերում, չափով և կարգով:
4. Պարբերական երաշխիքային վճարները կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հաշվարկում են հետևյալ բանաձևի համաձայն`
QAa
QPF = _______- x 0.005,
100
որտեղ`
QPF - եռամսյակի համար վճարվող պարբերական վճարն է,
QAa - եռամսյակի ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների միջին օրական ցուցանիշն է:
Այն հաշվարկվում է եռամսյակի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվեկշռում փաստացի հաշվառված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մնացորդի հանրագումարը բաժանելով տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա: Այսպես`
A1+ A2 +...Ai ...+ An
QAa = ____________-----------,
n
որտեղ`
Ai - i-րդ օրվա վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվեկշռում փաստացի հաշվառված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մնացորդն է
n - եռամսյակի օրերի քանակն է: