040.0313.080413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2013 թվականի N 313-Ա
i
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման 15-րդ կետի 5-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ստանդարտների մշակման ծառայությունների 2013 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «03. Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2013 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի մարտի 28-ի
N 313-Ա որոշման
2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն:
Հայաստանի ազգային ստանդարտների Ստանդարտների մշակման ծառայությունների 2013 թվականի ծրագիրը (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը:
Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել Հայաստանի Հանրապետության օրենսդրական և մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները միջազգային և եվրոպական ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ:
Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա:
Ստանդարտների ազգային ինստիտուտն ամբողջությամբ կատարել է ստանդարտների մշակման աշխատանքները` նախատեսված Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2012 թվականի ծրագրով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 504-Ն որոշում):
Հաշվետու ժամանակահատվածում մշակվել է 89 ազգային ստանդարտ և մեկ փոփոխություն, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կողմից:
2012 թվականին մշակված ստանդարտների կիրառումը կաջակցի արտադրանքի անվտանգության ապահովմանն սպառողական շուկայում, արտադրական գործընթացում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը:
2012 թվականին մշակվել են ազգային ստանդարտներ տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում` տեղեկատվական տեխնոլոգիաների, շինանյութերի, հեռահաղորդակցության, խաղալիքների անվտանգության, սննդամթերքի անվտանգության, քիմիական արտադրանքի, ջրի որակի, գյուղատնտեսական արտադրանքի, սոցիալական պատասխանատվության և այլն:
Ինստիտուտը 2012 թվականին իրականացրել է զգալի միջազգային ստանդարտացման տեխնիկական աշխատանքներ: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթացքում 196 միջազգային ստանդարտների նախագծեր անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Կատարվել են վերլուծական աշխատանքներ նոր ընդունված ԻՍՕ և ԵՆ ստանդարտների` Հայաստանի Հանրապետությունում կիրառման վերաբերյալ: Նախապատրաստվել են տնտեսության տարբեր ճյուղերի համար միջազգային ու եվրոպական ստանդարտների ցանկեր, որոնց կիրառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում կարծիքներ պետք է հավաքվեն բոլոր շահագրգիռ կազմակերպությունների կողմից:
Ինստիտուտն անընդհատ նամակագրություն է իրականացրել միջազգային ստանդարտացման կազմակերպության և նրա հանձնաժողովների հետ, ինչպես նաև ստանդարտացման եվրոպական կոմիտեի ու նրա հանձնաժողովների հետ, ինչի շնորհիվ արտահայտում է իր պաշտոնական դիրքորոշումն այս կամ այն խնդրի նկատմամբ:
Միջպետական համագործակցության շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները`
1) կազմակերպվել և կատարվել է շուրջ 542 միջպետական ստանդարտների (ԳՕՍՏ) էլեկտրոնային քվեարկություն.
2) կատարվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 35 հանձնարարական.
3) 257 միջպետական ստանդարտների նախագծեր համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կազմակերպությունների հետ.
4) ձեռք են բերվել միջպետական 101 նորմատիվ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներ:
2012 թվականին Ստանդարտների ազգային ֆոնդը համալրվել է 1439 միջազգային (ԻՍՕ), 1036 եվրոպական (ԵՆ), 93 միջպետական (ԳՕՍՏ), 765 Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) և 89 Հայաստանի Հանրապետության (ՀՍՏ) նոր ստանդարտներով: Ստանդարտների էլեկտրոնային տարբերակներն արխիվացվել են, իսկ թղթային կրիչով ստանդարտները հաշվառման են վերցվել մատյանում:
2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով հրատարակվել են «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ» 3 տեղեկատուները, և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար պատրաստվել է 9 տեղեկատվական թերթիկ ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք տրամադրվել են Ստանդարտների ազգային ինստիտուտի բոլոր բաժանորդներին:
2012 թվականին Ստանդարտների ազգային ինստիտուտի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 13845.8 հազ. դրամ, այդ թվում` ազգային ստանդարտների մշակման աշխատանքների ֆինանսավորումը` 6831.8 հազ. դրամ: 2012 թվականին մշակվել է 89 ազգային ստանդարտ, Ստանդարտների ազգային ֆոնդից սպասարկվել են շուրջ 20000 այցելուներ և 51 բաժանորդ կազմակերպություններ:
Միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը 2012 թվականին կազմել է 3515.0 հազ. դրամ:
Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների ֆինանսավորումը 2012 թվականին կազմել է 3499.0 հազ. դրամ:
I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`
1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
3) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
4) Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները միջազգային և եվրոպական ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 1693-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» N 1162-Ա որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունիսի 26-ի ՆԿ-97-Ն կարգադրությամբ հաստատված տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթները.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանացած` Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 993-Ն որոշումը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1522-Ն որոշումը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշումը.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությանը և աղետների ռիսկերի ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» N 281-Ն որոշումը.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշումը.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշումը.
15) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, համապատասխան ոլորտները ներկայացնող շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներից կազմված ստանդարտացման 21 տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունները.
16) միջազգային ստանդարտացման աշխատանքների արդյունքները:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2. Ծրագրի նպատակներն են`
1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.
2) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.
3) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.
4) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.
5) ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.
6) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.
7) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվ-տեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:
3. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում.
ա. ստանդարտացման աշխատանքների կատարելագործում` ներդաշնակ միջազգային և եվրոպական պահանջներին,
բ. տեխնիկական կանոնակարգման ոլորտում համապատասխանության գնահատման և հավատարմագրման աշխատանքների ներդաշնակեցում միջազգային նորմերին,
գ. տեղեկատվության ապահովում օպտիկական հիշողության քարտեր արտադրողների, թողարկողների և օգտագործողների համար,
դ. ներմուծվող և արտահանվող խաղալիքների որակի և անվտանգության բարձրացում, ինչպես նաև խաղալիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ապահովում,
ե. շինարարության որակի և անվտանգության ապահովում` շինանյութերի (բետոն և շինարարական շաղախներ) ճշգրիտ ժամանակակից փորձարկման մեթոդների ներդրման միջոցով,
զ. անվտանգության ապահովում արտակարգ իրավիճակներում,
է. էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովում կենցաղային և տնային էլեկտրոնային, շենքերի ավտոմատ և կառավարվող համակարգերում,
ը. սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրության ոլորտում գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծում` արտահանման ծավալներն ավելացնելու համար, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովում,
թ. կոսմետիկ արտադրանքի որակի ապահովում արտահանման և ներմուծման գործընթացում,
ժ. խմելու ջրերում որակական ցուցանիշների (մանրէաբանական) բարելավում` դրանց փորձարկման ճշգրիտ մեթոդների կիրառմամբ, ինչպես նաև շշալցված խմելու ջրերի և հանքային ջրերի որակի ու մրցունակության բարձրացում,
ժա. մատենագիտական նկարագրությունների աշխատանքների կարգավորում,
ժբ. բժշկական լաբորատորիաների աշխատանքների արդյունքների բարելավում:
Միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացումը կխթանի`
ա. նորարարական տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում,
բ. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը,
գ. ոչ հիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը` ապահովելով ազատ առևտուր,
դ. բիզնեսի ծախսերի նվազեցումը` համապատասխանության գնահատման համակարգի բարելավման շնորհիվ.
2) ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցություն.
Ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և Ստանդարտների ազգային ինստիտուտի առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը` ինչպես միջազգային, այնպես էլ` տարածաշրջանային (Եվրամիության և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, Ստանդարտների ազգային ինստիտուտը պարտավոր է անմասն չմնալ այդ կազմակերպությունների աշխատանքից և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.
3) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ.
Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքներն ըստ ծրագրի հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ` միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ: Մասնավորապես, ակնկալվում է ազգային ֆոնդը համալրել շուրջ 81 միջազգային ու եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներով: Ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացման արդյունքում միջազգային ու եվրոպական ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակը կկազմի շուրջ 40 տոկոս:
2013 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որի արդյունքում ազգային ֆոնդը համալրվելու է շուրջ 1400 միջազգային (ԻՍՕ), 1050 եվրոպական (ԵՆ) և 120 միջպետական (ԳՕՍՏ) նոր ստանդարտներով: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են հետևյալ սկզբունքների համաձայն`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում` տեխնիկական հանձնաժողովների միջոցով:
IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
5. Ստանդարտացման աշխատանքների ուղղությունները.
1) Ստանդարտների մշակման ծառայությունների ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է Հայաստանի Հանրապետության տնտեսական գերակայությունների, Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությամբ սահմանված ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից բխող պահանջների վրա.
2) ազգային ստանդարտների նախագծերը ծրագրով նախատեսվում է մշակել տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար`
ա. ստանդարտացման համակարգի հիմնադրութային ստանդարտներ,
բ. համապատասխանության գնահատման գործընթացներ,
գ. տեղեկատվական տեխնոլոգիաներ,
դ. շինարարություն և շինանյութերի արտադրություն,
ե. խաղալիքների անվտանգություն,
զ. էլեկտրամագնիսական համատեղելիություն,
է. բժշկական ախտորոշում,
ը. սննդամթերքի և գյուղատնտեսական մթերքի արտադրություն,
թ. ջրի որակ,
ժ. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտ,
ժա. մատենագիտություն,
ժբ. սոցիալական պատասխանատվություն.
3) համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ծրագրով նախատեսվում է վերանայել հիմնադրութային ստանդարտները, որոնց միջոցով կկարգավորվի ստանդարտացման աշխատանքների իրականացումը` ըստ միջազգային պահանջների: Մասնավորապես, կկարգավորվեն տեխնիկական հանձնաժողովների, միջազգային ստանդարտացման, ազգային ֆոնդի վարման, ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման աշխատանքները, ինչպես նաև ստանդարտների բովանդակությանը, շարադրմանը, նշագրմանը ներկայացվող պահանջները:
4) «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթների կիրառումն ապահովելու համար նախատեսվում է վերանայել, արդիականացնել և ամբողջությամբ ներդնել 17000 շարքի միջազգային ստանդարտների շարքը` ազգային ստանդարտների կարգավիճակով, որոնց կիրառումը կապահովի համապատասխանության գնահատման գործընթացների կատարելագործումը.
5) ծրագրով նախատեսվում է շարունակել մշակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օպտիկական հիշողության քարտեր արտադրողների, թողարկողների և օգտագործողների վերաբերյալ միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ.
6) ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» N 1162-Ա որոշման` նախատեսվում է մշակել էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ ազգային ստանդարտներ` ներդաշնակ եվրոպական ստանդարտներին: Այդ ստանդարտների կիրառումը կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջները.
7) ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» N 1162-Ա որոշման` նախատեսվում է մշակել խաղալիքների անվտանգության վերաբերյալ ազգային ստանդարտներ` ներդաշնակ եվրոպական ստանդարտներին: Այդ ստանդարտների կիրառումը կոչված է ապահովելու Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2009 թվականի հունիսի 18-ի N 2009/48/ԵՀ հրահանգին ներդաշնակ Հայաստանի Հանրապետությունում մշակվող խաղալիքների տեխնիկական կանոնակարգի պահանջները: Ստանդարտների կիրառումը կնպաստի ներմուծվող և արտահանվող խաղալիքների որակի և մրցունակության բարձրացմանը.
8) քաղաքաշինության բնագավառում շինանյութերի արտադրությունում գործող ստանդարտները և այլ նորմատիվային փաստաթղթեր ներկայումս չեն համապատասխանում միջազգային ու եվրոպական ստանդարտներին: Նոր տնտեսական հարաբերություններում շինանյութերի արտադրության որակը և մրցունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է արդիականացնել գործող ստանդարտները: Շինանյութերի արտադրությունում միջազգային ու եվրոպական նորմերին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակումը կխթանի հայրենական արտադրությունը և արտահանումը միջազգային շուկա, կնպաստի շինարարական արտադրանքների պատրաստման ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը և շինանյութերի արտադրության որակի ու անվտանգության բարձրացմանը:
Ծրագրով նախատեսվում է մշակել բետոնների և շինարարական շաղախների հավելույթների համար ազգային ստանդարտներ` ներդաշնակ եվրոպական նորմերին, որոնք պետք է սահմանեն առաջադեմ տեխնիկական պահանջներ, մակնշման և պիտակավորման պահանջներ ու փորձարկման մեթոդներ:
Ծրագրով նախատեսվում է նաև մշակել բետոնե խառնուրդների, պնդացած բետոնի և կոնստրուկցիաներում բետոնի փորձարկման մեթոդներ:
Նշված ազգային ստանդարտների մշակման համար հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանացած` Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը.
9) ծրագրով նախատեսված է ազգային ստանդարտների մշակում սննդամթերքի արտադրության և գյուղատնտեսության ոլորտում, որոնց հիմնական նպատակն է ապահովել սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների անվտանգությունն ու որակը: Մասնավորապես, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 993-Ն որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1522-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկության հիման վրա նախատեսվում է մշակել մսամթերքում, կաթնամթերքում և պտուղ-բանջարեղենի վերամշակման արտադրությունում օգտագործվող սննդային հավելումների, առկա թունավոր տարրերի, գենետիկորեն ձևափոխված մարմինների որոշման արդիականացված մեթոդներ` ներդաշնակ միջազգային պահանջներին.
10) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում հիմնադրութային և տերմինաբանական ստանդարտների մշակումը կկարգավորի արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման բնագավառում ազգային ստանդարտների մշակման, արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասների գնահատման, մոնիթորինգի և կանխատեսման գործընթացները.
11) աշխատանքային խմբի միջոցով նախատեսվում է մշակել մատենագիտության ոլորտի ստանդարտ, որի միջոցով կկարգավորվեն մատենագիտական գրառումներն ու նկարագրությունները.
12) ջրի որակի ոլորտում ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտ մակերևութային ջրերում և կեղտաջրերում որոշ սանիտարահիգիենիկ նորմերի փորձարկման մեթոդների վերաբերյալ` ներդաշնակ միջազգային (ԻՍՕ) ստանդարտներին: Նախատեսվում է նաև մշակել աղբյուրի և հանքային ջրերում թունավոր տարրերի որոշման ժամանակակից մեթոդներ: Նշված ստանդարտների կիրառումը կապահովի կեղտաջրերում սանիտարահիգիենիկ վիճակի ճշգրիտ և պատշաճ գնահատումը: Նշված ստանդարտների կիրառումը կապահովի շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի կատարումը: Շշալցված աղբյուրի և հանքային ջրերի համար ստանդարտների կիրառումը կնպաստի որակի և մրցունակության բարձրացմանն ու տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը` արտահանման գործընթացում:
6. Միջազգային ու եվրոպական ստանդարտացման համագործակցության ընդլայնումը.
Ստանդարտների ազգային ինստիտուտը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 40 տեխնիկական հանձնաժողովի և ենթահանձնաժողովների, քաղաքականության մշակման 3 հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ինստիտուտի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այս տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կաշխատեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ:
7. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կատարելագործում.
1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները` ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար`
ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,
բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում` «Ստանդարտ» տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգի միջոցով,
գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում,
դ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) ստեղծման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,
ե. ստանդարտների տվյալների հիմնապաշարից սպառողների (օգտագործողների) օգտվելու հնարավորության և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի մեխանիզմների ներդրում,
զ. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի և ԱՊՀ միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն),
է. Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցման կետի աշխատանքների ակտիվացում:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
1) «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն ամրագրված ծառայությունները ֆինանսավորվում են համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի.
2) ծրագրի իրականացումը պահանջում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 14.300.0 հազ. դրամ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի մարտի 28-ի
N 313-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 04 ԲԱԺՆԻ 01 ԽՄԲԻ 01 ԴԱՍԻ «03. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Ծրագրով նախատեսված աշխատանքների |2013 թվականի ֆինանսավորման |
| |սահմանագումարը (հազ. դրամ) |
|_________________________________|_______________________________________|
| |մշակման |ստանդար- |աշխատանքի|առաջին|առաջին|ինն |տարի |
| |ենթակա |տացման |վերջնական|եռամ- |կիսամ-|ամիս | |
| |ստանդարտների |նորմատիվ |արդյունքը|սյակ |յակ | | |
| |անվանումները |փաստաթղթի | | | | | |
| | |մշակման | | | | | |
| | |նպատակը | | | | | |
|_______|_____________|___________|_________|______|______|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|_______|_____________|___________|_________|______|______|_______|_______|
|Ազգային|Ստանդարտացման|ստանդարտաց-|ստանդարտ-| | | | |
|ստան- |ազգային |ման աշխա- |ների | | | | |
|դարտ- |համակարգ. |տանքների |մշակում | | | | |
|ների |Հիմնական |ներդաշնա- | | | | | |
|մշակման|դրույթներ |կեցումը | | | | | |
|աշխա- | |միջազգային | | | | | |
|տանքներ|ՀՍՏ 1.0-2006 |պահանջներին| | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |վերանայում | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Ստանդարտացման|ստանդարտաց-| | | | | |
| |ազգային |ման աշխա- | | | | | |
| |համակարգ. |տանքների | | | | | |
| |Ազգային |ներդաշնա- | | | | | |
| |ստանդարտների |կեցումը | | | | | |
| |մշակումը |միջազգային | | | | | |
| | |պահանջներին| | | | | |
| |ՀՍՏ 1.2-2008 | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |վերանայում | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Ստանդարտացման|ստանդարտաց-| | | | | |
| |ազգային |ման աշխա- | | | | | |
| |համակարգ. |տանքների | | | | | |
| |Ստանդարտներ. |ներդաշնա- | | | | | |
| |Կառուցվածքին,|կեցումը | | | | | |
| |շարադրմանը, |միջազգային | | | | | |
| |ձևավորմանը, |պահանջներին| | | | | |
| |բովանդակու- | | | | | | |
| |թյանը և | | | | | | |
| |նշագրմանը | | | | | | |
| |ներկայացվող | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |պահանջներ | | | | | | |
| | | | | | | | |
| |ՀՍՏ 1.5-2005 | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |վերանայում | | | | | | |
|_______|_____________|___________|_________|______|______|_______|_______|
|Ազգային|Համապատաս- |համապատաս- |ստանդարտ-| | | | |
|ստան- |խանության |խանության |ների | | | | |
|դարտ- |գնահատում. |գնահատման |մշակում | | | | |
|ների |Արտադրանքների|ընթացակար- | | | | | |
|մշակման|գործընթացների|գերի | | | | | |
|աշխա- |և ծառայու- |ներդաշնա- | | | | | |
|տանքներ|թյունների |կեցում | | | | | |
| |սերտիֆիկացում|միջազգային | | | | | |
| |իրականացնող |պահանջներին| | | | | |
| |մարմիններին | | | | | | |
| |ներկայացվող | | | | | | |
| |պահանջներ | | | | | | |
| | | | | | | | |
| |Ազգային | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ԻԷԿ | | | | | | |
| |17065:2012 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Համապատաս- |համապատաս- | | | | | |
| |խանության |խանության | | | | | |
| |գնահատում. |գնահատման | | | | | |
| |Տարբեր |ընթացակար- | | | | | |
| |տեսակների |գերի | | | | | |
| |վերահսկող |ներդաշնա- | | | | | |
| |մարմինների |կեցում | | | | | |
| |աշխատանքներին|միջազգային | | | | | |
| |ներկայացվող |պահանջներին| | | | | |
| |պահանջներ | | | | | | |
| | | | | | | | |
| |Ազգային | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ԻԷԿ | | | | | | |
| |17020:2012 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Համապատաս- |համապատաս- | | | | | |
| |խանության |խանության | | | | | |
| |գնահատում. |գնահատման | | | | | |
| |Անձանց |ընթացակար- | | | | | |
| |սերտիֆիկացում|գերի | | | | | |
| |իրականացնող |ներդաշնա- | | | | | |
| |մարմիններին |կեցում | | | | | |
| |ներկայացվող |միջազգային | | | | | |
| |ընդհանուր |պահանջներին| | | | | |
| |պահանջներ | | | | | | |
| | | | | | | | |
| |ՀՍՏ | | | | | | |
| |ԻՍՕ/ԻԷԿ | | | | | | |
| |17024-2005 | | | | | | |
| |ազգային | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |վերանայում | | | | | | |
| |ԻՍՕ/ԻԷԿ | | | | | | |
| |17024:2012 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
|_______|_____________|___________|_________|______|______|_______|_______|
|Ազգային|Համապատասխա- |հավատարմա- |ստանդարտ-| | | | |
|ստան- |նության |գրման և |ների | | | | |
|դարտ- |գնահատում. |համապատաս- |մշակում | | | | |
|ների |Հավատարմա- |խանության | | | | | |
|մշակման|գրման և |գնահատման | | | | | |
|աշխա- |համապատասխա- |ընթացակար- | | | | | |
|տանքներ|նության |գերի ներ- | | | | | |
| |գնահատման |դաշնակեցում| | | | | |
| |մարմինների |միջազգային | | | | | |
| |փորձագիտական |պահանջներին| | | | | |
| |գնահատմանը | | | | | | |
| |ներկայացվող | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |պահանջներ | | | | | | |
| | | | | | | | |
| |Ազգային | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ԻԷԿ | | | | | | |
| |17040:2005 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Համապատասխա- |համապատաս- | | | | | |
| |նության |խանության | | | | | |
| |գնահատում. |գնահատման | | | | | |
| |Լաբորատորիա- |ընթացակար- | | | | | |
| |ների որակա- |գերի ներ- | | | | | |
| |վորման |դաշնակեցում| | | | | |
| |ստուգմանը |միջազգային | | | | | |
| |ներկայացվող |պահանջներին| | | | | |
| |ընդհանուր | | | | | | |
| |պահանջներ | | | | | | |
| | | | | | | | |
| |Ազգային | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ԻԷԿ | | | | | | |
| |17043:2010 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Համապատասխա- |համապատաս- | | | | | |
| |նության |խանության | | | | | |
| |գնահատում. |գնահատման | | | | | |
| |Կառավարման |ընթացակար- | | | | | |
| |համակարգերի |գերի ներ- | | | | | |
| |աուդիտ և |դաշնակեցում| | | | | |
| |սերտիֆիկացում|միջազգային | | | | | |
| |իրականացնող |պահանջներին| | | | | |
| |մարմիններին | | | | | | |
| |ներկայացվող | | | | | | |
| |պահանջներ. | | | | | | |
| |Մաս 2. Շրջակա| | | | | | |
| |միջավայրի | | | | | | |
| |կառավարման | | | | | | |
| |համակարգի | | | | | | |
| |սերտիֆիկացման| | | | | | |
| |և աուդիտի | | | | | | |
| |իրազեկության | | | | | | |
| |պահանջներ | | | | | | |
| | | | | | | | |
| |Ազգային | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ԻԷԿ ՏՍ | | | | | | |
| |17021-2:2012 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
|_______|_____________|___________|_________|______|______|_______|_______|
|Ազգային|Համապատասխա- |համապատաս- |ստանդարտ-| | | | |
|ստան- |նության |խանության |ների | | | | |
|դարտ- |գնահատում. |գնահատման |մշակում | | | | |
|ների |Անաչառություն|ընթացակար- | | | | | |
|մշակման|Սկզբունքներ |գերի ներ- | | | | | |
|աշխա- |և պահանջներ |դաշնակեցում| | | | | |
|տանքներ| |միջազգային | | | | | |
| |Ազգային |պահանջներին| | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ՊԱՍ | | | | | | |
| |17001-2005 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Համապատասխա- |համապատաս- | | | | | |
| |նության |խանության | | | | | |
| |գնահատում. |գնահատման | | | | | |
| |Գաղտնիության |ընթացակար- | | | | | |
| |պահպանում. |գերի ներ- | | | | | |
| |Սկզբունքներ |դաշնակեցում| | | | | |
| |և պահանջներ |միջազգային | | | | | |
| | |պահանջներին| | | | | |
| |Ազգային | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ՊԱՍ | | | | | | |
| |17002-2004 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Համապատասխա- |համապատաս- | | | | | |
| |նության |խանության | | | | | |
| |գնահատում. |գնահատման | | | | | |
| |Բողոքներ և |ընթացակար- | | | | | |
| |բողոքար- |գերի ներ- | | | | | |
| |կումներ. |դաշնակեցում| | | | | |
| |Սկզբունքներ |միջազգային | | | | | |
| |և պահանջներ |պահանջներին| | | | | |
| | | | | | | | |
| |Ազգային | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ՊԱՍ | | | | | | |
| |17003-2004 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Համապատասխա- |համապատաս- | | | | | |
| |նության |խանության | | | | | |
| |գնահատում. |գնահատման | | | | | |
| |Տեղեկատվու- |ընթացակար- | | | | | |
| |թյան |գերի ներ- | | | | | |
| |բացահայտում. |դաշնակեցում| | | | | |
| |Սկզբունքներ |միջազգային | | | | | |
| |և պահանջներ |պահանջներին| | | | | |
| | | | | | | | |
| |Ազգային | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ՊԱՍ | | | | | | |
| |17004-2005 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
|_______|_____________|___________|_________|______|______|_______|_______|
|Ազգային|Համապատասխա- |համապատաս- |ստանդարտ-| | | | |
|ստան- |նության |խանության |ների | | | | |
|դարտ- |գնահատում. |գնահատման |մշակում | | | | |
|ների |Կառավարման |ընթացակար- | | | | | |
|մշակման|համակարգի |գերի ներ- | | | | | |
|աշխա- |կիրառում. |դաշնակեցում| | | | | |
|տանքներ|Սկզբունքներ |միջազգային | | | | | |
| |և պահանջներ |պահանջներին| | | | | |
| | | | | | | | |
| |Ազգային | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ՊԱՍ | | | | | | |
| |17005-2008 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Համապատասխա- |համապատաս- | | | | | |
| |նության |խանության | | | | | |
| |գնահատում. |գնահատման | | | | | |
| |Համապատասխա- |ընթացակար- | | | | | |
| |նության |գերի ներ- | | | | | |
| |գնահատման |դաշնակեցում| | | | | |
| |ժամանակ |միջազգային | | | | | |
| |օգտագործվող |պահանջներին| | | | | |
| |անհրաժեշտ | | | | | | |
| |նորմատիվ | | | | | | |
| |փաստաթղթերի | | | | | | |
| |նախապատրաստ- | | | | | | |
| |ման ղեկավար | | | | | | |
| |ցուցումներ | | | | | | |
| | | | | | | | |
| |Ազգային | | | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ԻԷԿ | | | | | | |
| |17007-2009 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Համապատասխա- |համապատաս- | | | | | |
| |նության |խանության | | | | | |
| |գնահատում. |գնահատման | | | | | |
| |Պատշաճ |ընթացակար- | | | | | |
| |գործելակարգի |գերի ներ- | | | | | |
| |կանոններ |դաշնակեցում| | | | | |
| | |միջազգային | | | | | |
| |Ազգային |պահանջներին| | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ԻԷԿ | | | | | | |
| |ՈՒղեցույց | | | | | | |
| |60-2004 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
| |_____________|___________| | | | | |
| |Համապատասխա- |արտադրանքի | | | | | |
| |նության |սերտիֆիկաց-| | | | | |
| |գնահատում. |ման | | | | | |
| |Արտադրանքի |սխեմաների | | | | | |
| |սերտիֆիկացման|ներդաշնա- | | | | | |
| |հիմունքներ |կեցում | | | | | |
| | |միջազգային | | | | | |
| |Ազգային |պահանջներին| | | | | |
| |ստանդարտի | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |ԻՍՕ/ԻԷԿ | | | | | | |
| |ՈՒղեցույց | | | | | | |
| |67-2004 | | | | | | |
| |ստանդարտին | | | | | | |
| |ներդաշնակ | | | | | | |
|_______|_____________|___________|_________|______|______|_______|_______|
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում