041.0287.110599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 1999 թվականի թիվ 287
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակության Լեհաստանի Հանրապետություն գործուղման մասին» N 251 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Հ. Բեգլարյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Ա. Գրիգորյանին.
բ) որոշման 2-րդ կետում «Հ. Բեգլարյանի» բառերը փոխարինել «Ա. Գրիգորյանի» բառերով: