Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱ ...

 

 

040.1692.300113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1692-Ն

 

i

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 27-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ ներառված առողջության ապահովագրության ծառայության շրջանակներում բազային փաթեթի մեջ մտնող ծառայությունների գնային քաղաքականության կանոնակարգման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել ապահովագրական ընկերությունների և բժշկական հաստատությունների միջև կնքվող սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին`

1) մինչև 2013 թվականի փետրվարի 15-ը գումարել հանձնաժողովի նիստ և հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ ներառված առողջության ապահովագրության ծառայության շրջանակներում բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների կողմնորոշիչ գները.

2) ապահովել հանձնաժողովի որոշումների հրապարակումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և առաջարկել «Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության ղեկավարին մեկամսյա ժամկետում`

1) կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունների և լիցենզավորված բուժհաստատությունների միջև պայմանագրերի կնքումը.

2) տրամադրել սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1692-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ

«Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության ղեկավար (համաձայնությամբ)

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)

«Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1692-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից (այսուհետ` հանձնաժողով) իրականացվող գործունեության շրջանակները, հանձնաժողովի իրավասություններն ու լիազորությունները, ինչպես նաև հանձնաժողովի նպատակների ու խնդիրների հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովը սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի (այսուհետ` բազային փաթեթ) մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի գնագոյացման վերլուծության իրականացման նպատակով կազմակերպում է քննարկումներ, վերլուծություններ, ամփոփում ու մշակում է արդյունքները և դրանց վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները, ընդունում է որոշումներ:

3. Հանձնաժողովը բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գների կարգավորման նպատակով սահմանում ու հաստատում է բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի ցանկերը (այսուհետ` ցանկեր), որոնց նկատմամբ սահմանում է կողմնորոշիչ գներ: Կողմնորոշիչ գինն այն առավելագույն գումարն է, որը բազային փաթեթի շրջանակներում փոխհատուցվում է ապահովագրական ընկերությունների կողմից:

4. Ցանկերում կարող են փոփոխություններ կատարվել հանձնաժողովի անդամի (անդամների) առաջարկությամբ, շահագրգիռ կազմակերպություններից ստացված դիմումների քննարկման արդյունքում կամ հաշվի առնելով սույն որոշման 7-րդ կետի 4-րդ ենթակետի բաղադրիչները:

5. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ցանկերում ներառված հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գների սահմանումը և դրանց վերանայումը, փոփոխումը.

2) ցանկերում ներառված դեղերի և բժշկական ծառայությունների գնագոյացման մեխանիզմների ուսումնասիրությունը, վերլուծությունը.

3) չհիմնավորված գնագոյացման կանխումը:

7. Հանձնաժողովն իր խնդիրների իրականացման նպատակով`

1) ուսումնասիրում է բազային փաթեթում ընդգրկված հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի ցանկերը.

2) վերանայում է ցանկերը, դրանցում կատարում է փոփոխություն` հարկ եղած դեպքում համագործակցելով համապատասխան մարմինների հետ.

3) անհրաժեշտության դեպքում ապահովագրական ընկերությունների և բժշկական հաստատությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա ապահովագրական ընկերություններից և բժշկական հաստատություններից պահանջում ու ստանում է բազային փաթեթի և սույն որոշման շրջանակներում համապատասխան տեղեկատվություն.

4) բազային փաթեթի շրջանակներում բժշկական ծառայությունների գների վերանայման ժամանակ քննարկում է 3 բաղադրիչի գների դինամիկան` դեղեր, բուժանձնակազմի աշխատավարձ, գործիքային հետազոտություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի կամ խորհրդակցությունների միջոցով: Նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով, սակայն առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

9. Հանձնաժողովի նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը:

10. Հանձնաժողովի խորհրդակցությունը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` ըստ անհրաժեշտության:

11. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի կամ խորհրդակցության անցկացման վայրը, օրը և ժամը.

3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և խորհրդակցությունները, հանձնաժողովը ներկայացնում այլ մարմիններում և կազմակերպություններում.

4) պահանջում և ստանում է սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվությունը:

12. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրագործելու նպատակով կարող է համագործակցել համապատասխան պետական մարմինների հետ, հրավիրել փորձագետների, կազմակերպել քննարկումներ:

13. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները:

14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

15. Հանձնաժողովը նիստի ընթացքում կարող է ընդունել որոշումներ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է: Եթե հանձնաժողովի որևէ անդամ հանձնաժողովի որոշման վերաբերյալ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և վերջինիս անբաժանելի մասն է:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1692-Ն որոշման

 

Օրինակելի ձև

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    Քաղ. Երևան                                 ______ __________20 թ.

 

«____________________________________» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը) (այսուհետ` պատվիրատու), ի դեմս ______________________________________ -ի, ով գործում է պատվիրատուի կանոնադրության հիման վրա, մի կողմից, և «___________»_____-ը (այսուհետ` կատարող), ի դեմս _______________ -ի, մյուս կողմից, ով գործում է կատարողի կանոնադրության հիման վրա (միասին` կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի ուժով կատարողը պարտավորվում է իրականացնել սոցիալական փաթեթում ներառված առողջության ապահովագրության բազային փաթեթի շրջանակներում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում սուր, անհետաձգելի կամ պլանային կարգով բժշկական օգնություն և մատուցել ծառայություններ պատվիրատուի կողմից առողջության ապահովագրության պայմանագրով ապահովագրված անձանց, իսկ պատվիրատուն պարտավորվում է կատարողին վճարել վերջինիս կողմից պատշաճ մակարդակով մատուցված ծառայությունների համար` սույն պայմանագրով սահմանված կարգով և չափերով:

1.2. Սույն պայմանագրի համաձայն բժշկական օգնություն ցուցաբերելու համար հիմք է պատվիրատուի կողմից տրված գործող առողջության ապահովագրության վկայագիրը և (կամ) ապահովագրական քարտը կատարողին ներկայացնելը, ինչպես նաև պատվիրատուի կողմից տվյալ անձի ապահովագրված լինելու հանգամանքի հավաստումը:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Կողմերը պարտավոր են`

2.1.1. առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գները կարգավորող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը և բազային փաթեթի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1692-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) որոշումներով.

2.1.2. միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի գրավոր պահանջն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության բնագավառին առնչվող և բազային փաթեթի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն.

2.1.3. վարել սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի շրջանակներում օգտագործվող և փոխհատուցվող դեղամիջոցների հաշվառում, այդ թվում` բժշկական օգնության և սպասարկման առանձին ծառայությունների և դեպքերի համար վարել դեղամիջոցների թե՛ ծավալների, թե՛ գների առանձին հաշվառում:

2.2. Պատվիրատուն իրավունք ունի`

2.2.1. ինքնուրույն կամ իր կողմից լիազորված բժիշկ-մասնագետի միջոցով հետևելու կատարողի կողմից ապահովագրված անձանց ցուցաբերվող բուժօգնության ընթացքին և այդ կապակցությամբ կատարողից ստանալու անհրաժեշտ տեղեկություններ` բուժօգնության ծավալներն ու որակը վերահսկելու համար, ինչպես նաև կատարողին ներկայացնելու առաջարկություններ և (կամ) առարկություններ բժշկական օգնության ծառայությունների մատուցման վերաբերյալ.

2.2.2. ապահովագրված անձանց բուժօգնության գործընթացի կազմակերպման կամ գնահատման կապակցությամբ կատարողի հետ տարաձայնությունների առկայության դեպքում հրավիրելու մասնագիտական կոնսիլիումներ:

2.3. Պատվիրատուն պարտավոր է`

2.3.1. հատուցել համապատասխան ապահովագրական բժշկական ծրագրով նախատեսված և կատարողի կողմից ապահովագրված անձանց մատուցված բժշկական ծառայությունների ֆինանսական ծախսերը` սույն պայմանագրի 4-րդ գլխով սահմանված պայմաններով.

2.3.2. կատարողին տրամադրել բժշկական օգնության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները.

2.3.3. կատարողին անհապաղ տեղյակ պահել ապահովագրական ծրագրերում և պայմաններում կատարված փոփոխությունների մասին:

2.4. Կատարողն իրավունք ունի`

2.4.1. սույն պայմանագրի շրջանակներում` իր իրավասության սահմաններում ինքնուրույն որոշելու ապահովագրված անձին ցուցաբերվող բուժօգնության տեսակը և ծավալը` ելնելով բժշկական ցուցումներից և բուժօգնության արդյունավետ կազմակերպման օբյեկտիվ պահանջներից.

2.4.2. ստանալու համապատասխան ապահովագրական բժշկական ծրագրով նախատեսված և կատարողի կողմից ապահովագրված անձանց մատուցված բժշկական ծառայությունների ֆինանսական ծախսերի հատուցում` սույն պայմանագրի 4-րդ գլխով սահմանված պայմաններով:

2.5. Կատարողը պարտավոր է`

2.5.1. բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մատուցել` պայմանագրի պահանջներին, պայմաններին և ապահովագրված անձի նկատմամբ գործող ապահովագրության ծրագրին համապատասխան.

2.5.2. ապահովել ժամանակակից բարձրորակ բուժօգնության տրամադրումն ապահովագրված անձին` սույն պայմանագրով նախատեսված գների սահմաններում` առանց լրացուցիչ վճարումների գանձման.

2.5.3. որևէ երրորդ անձի չտրամադրել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած ապահովագրական, առևտրային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկություն` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

3. Պատասխանատվությունը

 

3.1. Պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև միմյանց հասցված վնասների համար կողմերը կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

4. Հաշվարկները և ֆինանսավորման պայմանները

 

4.1. Սույն պայմանագրով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց հաշվարկները (վճարումները) կատարվում են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից սահմանված կողմնորոշիչ գների հիման վրա` դրանք ընդունելով որպես հատուցման առավելագույն շեմ: Այն բժշկական ծառայությունների դիմաց, որոնց համար միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կողմնորոշիչ գներ սահմանված չեն, վճարումներն իրականացվում են կատարողի և պատվիրատուի երկկողմանի համաձայնեցված բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների սակագների հիման վրա կամ կողմերի փոխադարձ նախնական համաձայնությամբ: Համաձայնեցված գինը պետք է լինի ողջամիտ` շուկայում նմանատիպ բժշկական ծառայությունների համար գործող գների սահմաններում:

4.2. Կատարողը պատվիրատուին հաշիվ է ներկայացնում պայմանագրային աշխատանքների կատարման վերաբերյալ` ըստ յուրաքանչյուր ապահովագրված անձի` նրան ցուցաբերված բուժօգնության ավարտից հետո: Հաշվի մեջ պետք է նշվեն կատարված ծախսերը` բուժօգնության առանձին տեսակների գծով:

4.3. Պատվիրատուն պարտավոր է հաշիվն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարողի հետ պարզաբանել հաշվի հետ կապված բոլոր հնարավոր հարցերն ու խնդիրները, եթե այդպիսիք առկա են, իսկ դրանց բացակայության դեպքում` նույն ժամկետում վճարել կատարված աշխատանքների դիմաց:

4.4. Կողմերը սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված բժշկական օգնության և ծառայությունների տրամադրման դեպքում պարտավորվում են որևիցե լրացուցիչ գումար չգանձել ապահովադրից (ապահովագրված անձից)` բացառությամբ բազային բուժման երաշխավորված պայմաններից ավելի պահանջներ ներկայացնելու դեպքի (օրինակ, պահանջել ավելի թանկարժեք դեղով կամ թանկարժեք սարքավորմամբ բուժում, քան` հիմնականում կիրառվում է նման դեպքերում), որի ժամանակ պարտավոր են ստանալ ապահովադրի (ապահովագրված անձի) գրավոր համաձայնությունը:

 

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

 

5.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը:

 

6. Պայմանագրի գործողության ժամկետը և վեճերի լուծման կարգը

 

6.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

6.2. Ինչպես պայմանագիրն ամբողջությամբ, այնպես էլ նրա առանձին դրույթները կարող են լրացվել, փոփոխվել կամ չեղյալ համարվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Կատարված փոփոխությունները ձևակերպվում են գրավոր և կցվում սույն պայմանագրին:

6.3. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

6.4. Սույն պայմանագրով կողմերի միջև ծագող վեճերը ենթակա են կարգավորման` բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.5. Սույն պայմանագիրը կազմված է հայերենով, երկու օրինակից, ներառյալ նրա հավելվածները, որոնք պահվում են կողմերից յուրաքանչյուրի մոտ, և ունեն հավասար իրավաբանական ուժ:

 

7. Կողմերի վավերապայմանները

 

.___________________________________________.

| ՊԱՏՎԻՐԱՏՈՒ          |   ԿԱՏԱՐՈՂ           |

|_____________________|_____________________|

|Հասցեն`              |Հասցեն`              |

|_____________________|_____________________|

|Հեռ.`                |Հեռ.`                |

|_____________________|_____________________|

|URL:                 |URL:                 |

|_____________________|_____________________|

|էլ. փոստ`            |էլ. փոստ`            |

|_____________________|_____________________|

|Հաշվի համարը`        |Հաշվի համարը`        |

|_____________________|_____________________|

|ՀՎՀՀ`                |ՀՎՀՀ`                |

|_____________________|_____________________|

|Լիցենզիա`            |Լիցենզիա`            |

|_____________________|_____________________|

| ___________________ |   __________________|

.___________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2012
N 1692-Ն
Որոշում