031.0190.201212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթների և տանիքների ամրակայման ու վերանորոգման նպատակով որոշում եմ.
i
1. Ստեղծել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթների և տանիքների ամրակայման ու վերանորոգման հարցերով հանձնաժողով հետևյալ կազմով`
Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ավետիս ԲԵՐԲԵՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Տեր Հովնան եպիսկոպոս Մայր Աթոռի լուսարարապետ
ՀԱԿՈԲՅԱՆ (համաձայնությամբ)
Լիանա ՀՈՒՆԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի
տեղակալ
Արև ՍԱՄՈՒԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի
տեղակալ
Արա ՎԱՐԴԱՆՅԱՆ Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ
(համաձայնությամբ)
Գագիկ ԳԱԼՍՏՅԱՆ «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության տնօրեն
(համաձայնությամբ)
Գրիգոր ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ճարտարապետ (համաձայնությամբ):
(կազմը փոփ. 18.06.14 ՆԿ-88-Ա կարգադրություն)
2. Հանձնաժողովին` ուսումնասիրել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթների և տանիքների վիճակը և ներկայացնել առաջարկություն ամրակայման և վերանորոգման աշխատանքների իրականացման համար:
20 դեկտեմբերի 2012 թվականի
ՆԿ-190-Ա