Սեղմել Esc փակելու համար:
ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱ ...

 

 

040.1670.110113

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1670-Ն

 

i

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) վերապատրաստման ենթակա թիկնապահների և պահնորդների մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1670-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստում (այսուհետ` վերապատրաստում) անցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործման, աշխատանքի առաջավոր փորձի ուսումնասիրման, ինչպես նաև գործնական հմտությունների, ունակությունների ձեռքբերման և դրանք ամենօրյա պրակտիկ գործունեության ընթացքում կիրառելու նպատակով թիկնապահները և պահնորդներն անցնում են վերապատրաստում:

3. Սույն կարգի համաձայն վերապատրաստումն անցկացվում է տեսական դասընթացների, փորձի փոխանակման, սեմինար պարապմունքների, այդ թվում` մասնագիտական հմտությունների գործնական ցուցադրման ձևերով:

4. Թիկնապահները և պահնորդները վերապատրաստում անցնում են առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ:

5. Վերապատրաստումն իրականացնում են իրավաբանական անձ հանդիսացող և համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները (այսուհետ` վերապատրաստում իրականացնող հաստատություն):

6. Վերապատրաստումն անցկացվում է վերապատրաստում իրականացնող հաստատության և «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված` թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ունեցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև կնքվող պայմանագրի հիման վրա:

7. Վերապատրաստման ծրագիրը կազմվում է` ելնելով օրենքով սահմանված` թիկնապահական և պահնորդական գործունեության խնդիրներից: Վերապատրաստման ծրագիրը հաստատում է վերապատրաստում իրականացնող հաստատության ղեկավարը:

8. Վերապատրաստման խմբերը ձևավորվում են օրենքով նախատեսված` թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Վերապատրաստման դասընթացի ժամանակացույցը հաստատում է վերապատրաստում իրականացնող հաստատության ղեկավարը` համաձայնեցնելով տվյալ կազմակերպության հետ:

9. Վերապատրաստում իրականացնող հաստատությունում վարվում են ուսումնական մատյաններ, որոնցում յուրաքանչյուր օրվա համար կատարվում են նշումներ վերապատրաստվող անձանց ներկա կամ բացակա լինելու վերաբերյալ:

10. Վերապատրաստվող անձի` վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդից անհարգելի բացակայության դեպքում վերապատրաստում անցած լինելը հավաստող վկայական չի տրվում:

11. Վերապատրաստման դասընթացներից վերապատրաստվող անձի հարգելի բացակայության դեպքում նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցելու ծրագրի` նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացներից որևէ մեկին:

12. Վերապատրաստման արդյունքում վերապատրաստում իրականացնող հաստատության կողմից անձին տրվում է վերապատրաստում անցած լինելը հավաստող վկայական, որի պատճենը պահվում է վերապատրաստում անցած անձի գործատու կազմակերպությունում և կցվում նրա անձնական գործին:

13. Վերապատրաստում անցած լինելը հավաստող վկայականի ձևը հաստատում է վերապատրաստում իրականացնող հաստատության ղեկավարը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1670-Ն որոշման

 

ՀԱՅՏ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

__________________________________________ գործունեություն իրականացնող

(թիկնապահական, պահնորդական

(նշել գործունեության տեսակը)

 

____________________________________________________ կազմակերպության

(կազմակերպության անվանումը)

 

.____________________________________________________________________.

|NN |աշխատողի անունը,|գործունեության|քանի անգամ է  |վերջին           |

|ը/կ|ազգանունը,      |ստաժը         |վերապատրաստվել|վերապատրաստման   |

|   |հայրանունը      |              |              |վայրը և  ամսաթիվը|

|___|________________|______________|______________|_________________|

|1. |                |              |              |                 |

|___|________________|______________|______________|_________________|

|2. |                |              |              |                 |

.____________________________________________________________________.

 

Կազմակերպության ղեկավար __________________ ______________________

                            (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

____ ________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2012
N 1670-Ն
Որոշում