Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄ ...

 

 

040.1590.211212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1590-Ն

 

i

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պայմանագրային ներդրումային ֆոնդերի պետական հաշվառման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1590-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են պայմանագրային ներդրումային ֆոնդերի պետական հաշվառման պայմանները և ընթացակարգը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) պայմանագրային ներդրումային ֆոնդի պետական հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված այդ ֆոնդի կանոնների գրանցման մասին ծանուցման հիման վրա:

3. Գործակալությունը համապատասխան պայմանագրային ներդրումային ֆոնդի պետական հաշվառումն իրականացնում է սույն կարգի և պայմանների 1-ին կետով նախատեսված ծանուցումը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ստանալուց հետո մեկօրյա ժամկետում դրա մասին գրառում կատարելով պետական միասնական գրանցամատյանում և պայմանագրային ներդրումային ֆոնդին տալով պետական հաշվառման հերթական համար:

4. Գործակալության պետական միասնական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները`

1) պայմանագրային ներդրումային ֆոնդի լրիվ անվանումը.

2) պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման վկայականի համարը.

3) պայմանագրային ներդրումային ֆոնդի պետական հաշվառման համարը.

4) պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

5) պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի լրիվ ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.

6) պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2012
N 1590-Ն
Որոշում