( ուժը կորցրել է 13.04.00 թիվ 191 որոշում)
i
041.0237.210499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 1999 թվականի թիվ 237
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 752 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 752 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
կոլեգիայի անդամներ հաստատել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ Դերենիկ Մարգարյանին, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության հակամենաշնորհային քաղաքականության, լիցենզիաների և տեղեկագիտության վարչության պետ Հայկանդուխտ Բարոյանին` Աշոտ Հայրապետյանի փոխարեն, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության գլխավոր իրավախորհրդատու Արմինե Պողոսյանին` Կարեն Ղալթախչյանի փոխարեն: