040.1478.291112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 նոյեմբերի 2012 թվականի N 1478-Ն
i
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով և 3-րդ կետի 3.2-րդ և 3.3-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով` համաֆինանսավորման սկզբունքով` վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի նոյեմբերի 22-ի
N 1478-Ն որոշման
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
I. ՆԱԽԱԲԱՆ
Միջազգային զբոսաշրջությունը, հանդիսանալով համաշխարհային տնտեսության բարդ և համապարփակ բնագավառ, մեծ ազդեցություն ունի ինչպես համաշխարհային տնտեսության կառուցվածքի և ընդհանուր իրավիճակի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների և տարածաշրջանների տնտեսությունների վրա:
Զբոսաշրջությունը տարածաշրջանի տնտեսության հզոր խթան է և առաջատար տեղ է զբաղեցնում ապրանքների ու ծառայությունների համաշխարհային արտահանման ծավալում: Զբոսաշրջային այցելությունների թվին զուգահեռ աճում են նաև դրանից ստացվող եկամուտները` գերազանցելով այլ ապրանքների և ծառայությունների արտահանումից ստացվող եկամուտները: Զբոսաշրջության կայուն զարգացումը նպաստում է տնտեսության կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը և այլն:
Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) կանխատեսումների` 2030 թվականին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը կհասնի 1.8 տրիլիոնի:
Զբոսաշրջությունը տնտեսության այն ոլորտներից է, որն աշխատանքով է ապահովում մոտավորապես 250 մլն մարդու. յուրաքանչյուր տասներկուերորդ աշխատողն աշխարհում զբաղված է զբոսաշրջության ոլորտում:
Համաձայն ՄԱԿ ԶՀԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության (UNWTO World Tourism Barometer) վիճակագրական տվյալների` վերջին տարիներին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5 տոկոս: 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային այցելությունների թիվը նվազել էր 4 տոկոսով: Սակայն 2010 թվականից գրանցվեց միջազգային զբոսաշրջիկների թվաքանակի աճ և 2011 թվականի տվյալներով համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 983 միլիոն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 43 միլիոնով, ինչը կազմում է 4.6 տոկոս:
2011 թվականին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտն ամբողջ աշխարհում կազմել է 1,030 միլիարդ ԱՄՆ-ի դոլար` գերազանցելով 2010-ին գրանցված 928 միլիարդ ԱՄՆ-ի դոլարի ցուցանիշը (աճը կազմել է 3,9 տոկոս):
2012 թվականի չորս ամիսների ընթացքում գրանցվել է միջազգային զբոսաշրջային այցելությունների 5 տոկոս աճ (ըստ կանխատեսումների ամբողջ աշխարհում միջազգային այցելությունների աճը 2012 թվականին կազմելու է 3-4 տոկոս):
ՄԱԿ ԶՀԿ վիճակագրական տվյալները նաև փաստում են, որ զբոսաշրջության մասնաբաժինը ներդրումների ընդհանուր ծավալում կազմում է շուրջ 7 տոկոս, համաշխարհային սպառողական ծախսերի 11 տոկոսը, բոլոր հարկային մուտքերի 5 տոկոսը և համաշխարհային ծառայությունների շրջանառության մեկ երրորդը:
Վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է միջազգային զբոսաշրջիկների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 20-25 տոկոս: 2000-2011 թվականների ընթացքում Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է ավելի քան 16 անգամ:
Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների` 2010 թվականին Հայաստան է այցելել 687229 միջազգային զբոսաշրջիկ` արձանագրելով 18.9 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: Իսկ 2011 թվականին միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 757935` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 10.3 տոկոսով:
Ըստ կանխատեսումների 2013 թվականին Հայաստան միջազգային այցելությունների թիվը կաճի շուրջ 10 տոկոսով:
Հայաստանի ներքին զբոսաշրջության մեջ նույնպես աճ է արձանագրվում: Վիճակագրական տվյալներով 2011 թվականին զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղաբաշխվել է 489419 ներքին զբոսաշրջիկ (ՀՀ ռեզիդենտ)` 7.2 տոկոսով ավելի, քան 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Վերջին տարիներին ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորմանն ու միջազգային շուկայում ներկայացմանը, միջազգային համագործակցության զարգացմանն ու համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի ինտեգրմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը:
Մասնավորապես, իրականացվել են հետևյալ ծրագրային միջոցառումները`
1. Հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է մի շարք հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում (Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում, Ռիմինիում (Իտալիա), Միլանում, Թբիլիսիում, Հռոմում, Մադրիդում, Տոկիոյում, ՈՒտրեխտում (Հոլանդիա) և Մոսկվայում), ինչը լուրջ խթան է Հայաստան այցելող միջազգային զբոսաշրջիկների թվի աճի համար:
2. Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պահանջարկի շուկաներում ներկայացնելու և զբոսաշրջիկներին անհրաժեշտ ու ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով մշակվել, տպագրվել և տարածվել են բազմատեսակ ու բազմալեզու գովազդատեղեկատվական նյութեր:
3. Հայաստանում ճանաչողական նպատակներով պարբերաբար կազմակերպվում են օտարերկրյա մասնագիտացած լրագրողների և զբոսաշրջային օպերատորների այցելություններ: 2012 թվականին Հայաստանում հյուրընկալվել են`
1) իսրայելցի 13 լրագրող, ինչի արդյունքում հայկական մշակույթը, ավանդույթները, պատմությունն ու զբոսաշրջային նոր ձևավորված արդյունքները ներկայացնող հոդվածներ են հրապարակվել Իսրայելի հանրահայտ լրատվամիջոցներում` «Yediot Harchronot», «Israyel Today», «Laisha» և այլն,
2) ռուսաստանյան առաջատար վեց լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
3) ռուսաստանյան 1-ին հեռուստաալիքի «Խօչու զնատ» հաղորդման հեղինակ Միխայիլ Շիրվինդտը և նրա չորս հոգանոց ստեղծագործական թիմը: Այցի արդյունքում նախատեսվում է հեռարձակել ընդհանուր առմամբ 20 հաղորդում Հայաստանի մասին:
4. Շարունակական բնույթ է կրում Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող տեսանյութերի ստեղծման և տարածման գործընթացը: Ընդլայնվում է «Հայաստան` Նոյի երկիր» վավերագրական ֆիլմի հեռարձակման աշխարհագրությունը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ 2009-2012 թվականներին կազմակերպվել են Գինու փառատոնը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի գյուղում և Հայ ավանդական տոնածիսական ուտեստների մրցույթ-փառատոնը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Փառատոներին մասնակիցների թիվը տարեցտարի ավելացել է` գերազանցելով 10000-ը (այդ թվում միջազգային և ներքին զբոսաշրջիկներ, պատվավոր հյուրեր): Փառատոներն ուղեկցվել են հայկական ազգային մշակույթի գրեթե բոլոր տարրերի բովանդակալից ներկայացմամբ:
Փառատոները լուսաբանվել են բազմաթիվ տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներով, այդ թվում` «ՍԻ ԷՆ ԷՆ», «Օ ԷՌ ՏԵ», «ԷՌ ՏԵ ԷՌ», «ՄԻՐ», վրացական «Ռուսթավի 2, «ԱրմՆյուզ», «Հ1» և «Հ2», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «Արմենիա» հեռուստաալիքների, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային տարբեր լրատվամիջոցներով: Արդյունքում հարյուրավոր միլիոնանոց միջազգային լսարանին իրենց գրավչությամբ ներկայացվել են հայկական գինեգործությունը, խոհանոցը, մշակույթն ու ավանդույթները` նվազագույն հաշվարկներով հաջորդ տարիների համար ապահովելով ավելի քան 10000 լրացուցիչ զբոսաշրջային այցելություն և, հետևաբար, շուրջ 10000000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի լրացուցիչ եկամուտ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախսված շուրջ 5 միլիոն դրամի դիմաց:
Նախորդ տարիներին ծրագրի իրականացումը նպաստել է միջազգային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանը, Հայաստանի նկատմամբ միջազգային շուկայի պահանջարկի ավելացմանը, հետևաբար, զբոսաշրջային այցելությունների թվի դինամիկ աճին: Ստեղծված պահանջարկով պայմանավորված ու բարենպաստ ներդրումային միջավայրի պայմաններում` զգալի առաջընթաց է արձանագրվում զբոսաշրջային ենթակառուցվածքների ձևավորման գործընթացում: Մասնավորապես, 2010-2012 թվականների ընթացքում կառուցվել են տասնյակից ավելի հյուրանոցներ, սննդի ու ժամանցի օբյեկտներ:
Բնության հատուկ պահպանվող տարածքները, պատմամշակութային հուշարձանները, ազգային ավանդական միջոցառումները, խոհանոցն առավել ակտիվորեն ներգրավվում են զբոսաշրջային փաթեթներում` նպաստելով դրանց վերածննդին ու կայուն զարգացմանը:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`
1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի 730-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1. Ծրագրի հիմնական նպատակներն են`
1) հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը նպաստում,
2) Հայաստանի միջազգային ինտեգրմանը նպաստում,
3) համայնքներում զբոսաշրջության զարգացմանը նպաստում:
2. Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է`
1) նպաստել Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի (շուրջ 10 տոկոս) պահպանմանը.
2) նպաստել ներքին զբոսաշրջությունից ստացվող եկամուտների ավելացմանը.
3) ապահովել Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում:
IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Համաշխարհային զբոսաշրջության զարգացման միտումների և նախորդ տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2013 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակի իրականացումը պայմանավորված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ`
1) զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացում` միջազգային զբոսաշրջային շուկայում հայրենական զբոսաշրջային արդյունքի պատշաճ և շարունակական ներկայացման գործընթացների զարգացում.
2) ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցություն.
3) նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորում և զարգացում:
V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային քաղաքականության իրականացման, գովազդատեղեկատվական ապահովման համակարգի շարունակական զարգացման և կատարելագործման գործընթացների շրջանակներում 2013 թվականին ծրագրվում է ապահովել Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ և ապահով երկրի նկարագրի ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում, ինչն իր հերթին կնպաստի Հայաստան զբոսաշրջային այցելությունների կայուն աճի պահպանմանը:
Հայաստանի զբոսաշրջային արդյունքը համաշխարհային զբոսաշրջային շուկայում կներկայացվի միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցության միջոցով: Ցուցահանդեսներին ակտիվ մասնակցության արդյունքում Հայաստանի զբոսաշրջության բնագավառի մասնավոր հատվածի բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստանում գովազդելու Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, ներկայացնելու իրենց զբոսաշրջային փաթեթները, ուղղակի շփումների միջոցով գործարար կապեր հաստատել օտարերկրյա գործընկերների հետ: Միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունն իր նպաստն է բերում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մասին տեղեկատվության տարածմանը, համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների հետ ավելի սերտ համագործակցությանը:
Ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը կնպաստի այդ երկրներից կայուն զբոսաշրջային հոսքերի ապահովմանը: Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ պետական աջակցությամբ յուրաքանչյուր միջազգային ցուցահանդեսին նվազագույն թվով (6 մասնակից) տուրօպերատորների մասնակցությունն ապահովում է մոտավորապես 30 նոր կապերի հաստատում և համագործակցության պայմանագրերի կնքում, ինչն էլ իր հերթին ապահովում է զբոսաշրջային այցելությունների ու եկամուտների աճ:
Միաժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության և այլ երկրների կառավարությունների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի դրույթների` երկրները պարտավորված են ապահովել փոխադարձ մասնակցությունն իրենց երկրներում կազմակերպվող միջոցառումներին, այդ թվում` նաև հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին, ինչը նույնպես հաշվի է առնվում թիրախային շուկաներ ընտրելիս:
Զբոսաշրջության զարգացման և երկրի զբոսաշրջային արդյունքի ներկայացման խթանման համար կարևորվում են գովազդատեղեկատվական նյութերի տպագրումն ու լայնածավալ տարածումը: Խիստ կարևորվում է առկա տեղեկատվության մշտապես թարմացումը, ինչպես նաև նոր նյութերի մշակումը և տպագրումը: 2013 թվականի ընթացքում կապահովվեն գովազդատեղեկատվական նյութերի նոր որակը և տարածման աշխարհագրության ընդլայնումը: Գովազդատեղեկատվական նյութերի առկայությունը հնարավորություն կընձեռի Հայաստանի զբոսաշրջային արդյունքն ազգային մակարդակով ներկայացնելու և գովազդելու միջազգային ցուցահանդեսներում, տոնավաճառներում, համաժողովներում և ոլորտի բազմաթիվ միջոցառումների ժամանակ: Գովազդատեղեկատվական նյութերն անվճար կտրամադրվեն ցուցահանդեսներին մասնակցության ժամանակ, Հայաստանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում, ինչպես նաև կտարածվեն այլ ճանապարհներով` տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային ներուժը:
Հայաստանի վերաբերյալ արդիական և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով 2013 թվականին կվերանայվի և կթարմացվի Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների և գրավչությունների վերաբերյալ տեղեկատվական բազան` տեղադրված www.armeniainfo.am ինտերնետային կայքում: Ինտերնետային կայքը կտրամադրի տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության բոլոր տեսարժան վայրերի, մշակութային գանձերի, կարևոր իրադարձությունների, ազգային արժեքների, զբոսայգիների և այլնի մասին, ինչպես նաև Հայաստան ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկին անհրաժեշտ տեղեկատվություն:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկրի զբոսաշրջության կայուն աճն ու զարգացումն ապահովելու համար խիստ կարևորվում է ճանաչողական միջոցառումների կազմակերպումը, ինչից ելնելով, 2013 թվականին նույնպես նախատեսվում է մասնագիտացված լրագրողների համար ճանաչողական այցերի կազմակերպում նպատակային շուկա համարվող երկրներից: Հայկական մշակույթին, սովորույթներին, պատմական ժառանգությանը և զբոսաշրջիկներին հետաքրքրող այլ հարցերին ծանոթանալով` օտարերկրյա լրագրողը հետագայում այդ ամենը ներկայացնում է իր երկրում հրատարակվող թերթերում և լուսաբանում ամսագրերում:
Տարբեր երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ ամենամյա փառատոները և տոնակատարությունները, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ, գրավում են բազում զբոսաշրջիկների, նպաստում միջազգային շուկայում Հայաստանի ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը:
Ավանդական տոնածիսակատարություններին նվիրված միջոցառումների իրականացումը նույնպես արդյունավետ և արդիական միջոցներից է Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին իրազեկության բարձրացման և զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավելու գործում: 2013 թվականին կշարունակվի պետական աջակցությունը փառատոների և տոնակատարությունների կազմակերպման գործընթացին` ուղղված երկրի մշակույթն ու ավանդույթները ներկայացնելուն: ՈՒսումնասիրելով անցած երեք տարվա փորձը` կարելի է փաստել, որ նման միջոցառումների կազմակերպումը նպաստում է տարածքային զբոսաշրջության և ներքին զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև նոր զբոսաշրջային գրավչությունների բացահայտմանը, ձևավորմանը և պատմամշակութային հիմքի վրա զբոսաշրջության ձևերի զարգացմանը: 2013 թվականին ևս մեկով կավելանա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոների թիվը: 2013 թվականից նախատեսվում է մեկնարկել և զարգացնել ամենամյա, ավանդական արհեստների և արվեստների փառատոնի կազմակերպում Գյումրիում: Արվեստի ու արհեստի ավանդույթներ ունեցող այս քաղաքը նորովի կներկայանա ներքին և արտասահմանյան զբոսաշրջիկներին, ինչպես նաև կընդգրկվի հիմնական զբոսաշրջային փաթեթներում` առաջարկվող զբոսաշրջային օպերատորների կողմից:
Ի կատարումն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի ու 10-րդ հոդվածի պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի` 2013 թվականին կշարունակվի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման և պարբերական գնահատման գործընթացը Երևանում և ՀՀ մարզերում` նրանց կողմից մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակի ապահովման նպատակով:
Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի և Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի` զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնների ստեղծումն ու դրանց բնականոն գործունեության ապահովումը պետական քաղաքականության խնդիրներից է: Տեղեկատվական կենտրոնների գործունեությունը նպաստում է հայրենական զբոսաշրջային արդյունքի պատշաճ մակարդակով ներկայացմանը, Հայաստանում զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման դյուրացմանը: 2013 թվականին զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնների ցանցի հիմնմանն ուղղված միջոցառումները կնպաստեն հայրենական զբոսաշրջային գրավչությունների մասին տեղեկատվության տրամադրման և տարածման արդյունավետության բարձրացմանը, զբոսաշրջային երթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: 2013 թվականին կիրականացվեն միջոցառումներ ուղղված Երևանում միջազգային չափանիշներին համապատասխանող տեղեկատվական կենտրոնի վերաբացմանն:
Հայաստանում զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ հուշանվերների և արհեստագործական արտադրանքի, ավանդական ուտեստների և գինիների վաճառակետերի համար անհրաժեշտ է մշակել և ներդնել միասնական նախագծին համապատասխան, տեղական արտադրանքի վաճառքի համար տաղավարներ: 2013 թվականին կիրականացվեն նախագծանախահաշվային աշխատանքներ, իսկ օրինակելի տաղավարի նախագիծը հաստատվելուց հետո կմեկնարկի առաջին տաղավարի հիմնադրումը` համահունչ տեղի պատմամշակութային ժառանգությանն ու ճարտարապետական միջավայրին:
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական սկզբունք, իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով միջազգային կապերի զարգացմանը և միջազգային ինտեգրացմանը նպաստող համակարգի ստեղծումը` որպես պետական քաղաքականության հիմնական նպատակ: Պայմանավորված զբոսաշրջության ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, ինչպես նաև միջազգային համագործակցության ակտիվացմամբ` 2013 թվականին նախատեսվում է իրականացնել ծրագրային միջոցառումներ, ինչն արդիական է տվյալ ժամանակահատվածում:
Միջազգային համագործակցությունն էապես նպաստում է նաև ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացին, իսկ մարդկային ռեսուրսների զարգացումը թե՛ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և թե՛ Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական խնդիր: Միջազգային համագործակցության շրջանակներում 2013 թվականին իրականացվելիք միջոցառումները կուղղվեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության միջազգային համաձայնագրերի կատարմանը, ՄԱԿ ԶՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը և դրանց շրջանակներում իրականացվող ծրագրերին մասնակցությանը, միջազգային համագործակցության շրջանակներում զբոսաշրջության բնագավառի պետական և մասնավոր հատվածների մասնագետների վերապատրաստմանը:
VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, բնակչության, ինչպես նաև զբոսաշրջիկների համագործակցությունն ուղղված`
1) միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանի` առավել ներկայանալի մասնակցության ապահովմանը.
2) առավել որակյալ, թարմ ու բովանդակալի գովազդատեղեկատվական նյութերի, դրանցում ներառված տեղեկատվության հավաստիության, գովազդատեղեկատվական նյութերի տարածման աշխարհագրության ընդլայնման ապահովմանը.
3) օտարերկրյա լրագրողների, զբոսաշրջային օպերատորների և փորձագետների` Հայաստան ճանաչողական այցերի արդյունավետության բարձրացմանը` այցերի առավել գրավիչ ու բովանդակալից ծրագրեր մշակելու միջոցով.
4) նոր, մրցունակ զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը` դրանում ապահովելով նաև տեղական բնակչության ակտիվ մասնակցությունը.
5) զբոսաշրջության բնագավառի պետական կառավարման, ծրագրերի մշակման ու իրականացման, դրանց մոնիթորինգի արդյունավետությունը և արդյունքների իրական գնահատումն ապահովելու նպատակով տվյալների բազայի ձևավորմանը.
6) բնակչության` զբոսաշրջության բնագավառի պետական կարգավորման գործընթացների վերաբերյալ իրազեկմանը, ինչպես նաև ծրագրերի իրականացման աշխատանքներում ներգրավմանը:
VII. «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 50000.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ):
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի նոյեմբերի 22-ի
N 1478-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառման |Ակնկալվող արդյունքը|Պատասխանատու|Կատար-|Ֆինանսա- |
|ը/կ |անվանումը | |կատարողները |ման |վորման |
| | | | |ժամ- |աղբյուրը |
| | | | |կետը | |
|____|______________|___________________|____________|______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|____|______________|___________________|____________|______|_________|
|1. |Զբոսաշրջության|միջազգային | |2013թ.|ՀՀ |
| |ոլորտի գովազդա|շուկայում | |ընթաց-|պետական |
| |տեղեկատվական |Հայաստանի` որպես | |քում |բյուջե |
| |ապահովման |զբոսաշրջության | | |ՀՀ օրենս-|
| |համակարգի |համար բարենպաստ և | | |դրությամբ|
| |զարգացում և |գրավիչ երկրի | | |չարգելված|
| |կատարելա- |նկարագրի | | |այլ |
| |գործում |շարունակական | | |միջոցներ |
| | |ամրապնդում` | | | |
| | |համաձայն 2008 | | | |
| | |թվականին ՀՀ | | | |
| | |կառավարության | | | |
| | |հավանությանն | | | |
| | |արժանացած | | | |
| | |Զբոսաշրջության | | | |
| | |զարգացման | | | |
| | |հայեցակարգի | | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|1.1.|Հայաստանը |2013 թվականին |ՀՀ | | |
| |ներկայացնող |Հայաստանի |էկոնոմիկայի | | |
| |գովազդատեղեկա-|զբոսաշրջային |նախարարու- | | |
| |տվական |գրավչությունները |թյուն | | |
| |նյութերի |ներկայացված կլինեն |Հայաստանի | | |
| |մշակում, |պահանջարկի |ազգային | | |
| |տպագրում և |շուկաներում` |մրցունակու- | | |
| |տարածում |բազմալեզու |թյան | | |
| | |գովազդատեղեկատվական|հիմնադրամ | | |
| | |նյութերի, ինչպես |(համաձայ- | | |
| | |նաև անընդհատ |նությամբ) | | |
| | |թարմացվող | | | |
| | |ինտերնետային կայքի | | | |
| | |միջոցով: | | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|1.1.| |Հայաստանը գովազդող | |2013թ.| |
|1 | |և բնութագրող | |ընթաց-| |
| | |նյութերի տպագրում` | |քում | |
| | |3000 հատ | | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|1.1.| |www.armeniainfo.am | |2013թ.| |
|2 | |մասնագիտացված կայքի| |ընթաց-| |
| | |մշտապես լրացում և | |քում | |
| | |թարմացում | | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|1.1.| |երկու տեղեկատվական | |2013թ.| |
|3 | |կենտրոնների | |ընթաց-| |
| | |աշխատանքներին | |քում | |
| | |պետական | | | |
| | |աջակցություն | | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|1.1.| |տպագիր և | |2013թ.| |
| | |տեսանյութերի | |ընթաց-| |
| | |բազմացում և | |քում | |
| | |ձեռքբերում` 1000 | | | |
| | |հատ | | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|1.2.|Մասնակցություն|2013 թվականին |ՀՀ |2013թ.|ՀՀ |
| |միջազգային |կապահովվի Հայաստանի|էկոնոմիկայի |ընթաց-|պետական |
| |ճանաչված |մասնակցությունը |նախարարու- |քում |բյուջե |
| |զբոսաշրջային |միջազգային |թյուն | |ՀՀ օրենս-|
| |ցուցահանդես- |հեղինակավոր 3 |Հայաստանի | |դրությամբ|
| |ներին և |զբոսաշրջային |ազգային | |չարգելված|
| |տոնավաճառներին|ցուցահանդեսներին, |մրցունակու- | |այլ |
| | |ինչի արդյունքում |թյան | |միջոցներ |
| | |կամրապնդվեն |հիմնադրամ | | |
| | |հայաստանյան և |(համաձայ- | | |
| | |օտարերկրյա |նությամբ) | | |
| | |զբոսաշրջային | | | |
| | |օպերատորների | | | |
| | |գործարար կապերը, | | | |
| | |կհաստատվեն շուրջ | | | |
| | |100 համագործակ- | | | |
| | |ցության | | | |
| | |կապեր` ապահովելով | | | |
| | |շուրջ 3000 | | | |
| | |զբոսաշրջային | | | |
| | |այցելություն: | | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|1.3.|Օտարերկրյա |2013 թվականին |ՀՀ |2013թ.|ՀՀ |
| |լրագրողների` |ճանաչողական այցերի |էկոնոմիկայի |ընթաց-|պետական |
| |Հայաստան |կազմակերպման |նախարարու- |քում |բյուջե |
| |ճանաչողական |շրջանակներում |թյուն | |ՀՀ օրենս-|
| |այցերի |Հայաստան կայցելեն |Հայաստանի | |դրությամբ|
| |կազմակերպում |20 օտարերկրյա |ազգային | |չարգելված|
| | |լրագրող` ապահովելով|մրցունակու- | |այլ |
| | |Հայաստանի |թյան | |միջոցներ |
| | |զբոսաշրջային |հիմնադրամ | | |
| | |արդյունքի |(համաձայ- | | |
| | |ներկայացումը |նությամբ) | | |
| | |հանրահայտ | | | |
| | |լրատվամիջոցներով: | | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|2. |Ավանդական |Պետություն-մասնավոր| |2013թ.|ՀՀ |
| |տոնակատարու- |հատված | |ընթաց-|պետական |
| |թյունների |համագործակցությամբ | |քում |բյուջե |
| |կազմակերպում |2013 թվականին | | |ՀՀ օրենս-|
| |և անցկացում |նախատեսվում է 3 | | |դրությամբ|
| | |փառատոնի և 1 | | |չարգելված|
| | |տոնակատարության | | |այլ |
| | |իրականացում, որոնց,| | |միջոցներ |
| | |բացի տեղի | | | |
| | |բնակչությունից, | | | |
| | |կմասնակցեն նաև | | | |
| | |բազմաթիվ միջազգային| | | |
| | |զբոսաշրջիկներ` | | | |
| | |նպաստելով | | | |
| | |միջազգային | | | |
| | |զբոսաշրջային | | | |
| | |շուկայում | | | |
| | |Հայաստանի` որպես | | | |
| | |զբոսաշրջության | | | |
| | |համար բարենպաստ և | | | |
| | |գրավիչ երկրի | | | |
| | |նկարագրի | | | |
| | |ձևավորմանն ու | | | |
| | |ամրապնդմանը: | | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|2.1 | |զբոսաշրջության |ՀՀ | | |
| | |միջազգային օրվան |էկոնոմիկայի | | |
| | |նվիրված |նախարարու- | | |
| | |տոնակատարություն |թյուն | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|2.2 | |հայոց ավանդական |ՀՀ | | |
| | |տոնածիսական |էկոնոմիկայի | | |
| | |ուտեստների փառատոն |նախարարու- | | |
| | | |թյուն | | |
| | | |ՀՀ մշակույթի| | |
| | | |նախարարու- | | |
| | | |թյուն | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|2.3 | |գինու փառատոնի |ՀՀ | | |
| | |կազմակերպում |էկոնոմիկայի | | |
| | | |նախարարու- | | |
| | | |թյուն | | |
| | | |ՀՀ մշակույթի| | |
| | | |նախարարու- | | |
| | | |թյուն | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|2.4 | |արվեստների և |ՀՀ | | |
| | |արհեստների փառատոն |էկոնոմիկայի | | |
| | | |նախարարու- | | |
| | | |թյուն | | |
| | | |ՀՀ մշակույթի| | |
| | | |նախարարու- | | |
| | | |թյուն | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|3. |Զբոսաշրջության|Համաձայն | |2013թ.|ՀՀ |
| |հիմնախնդիրների|«Զբոսաշրջության և | |ընթաց-|պետական |
| |լուծմանն |զբոսաշրջային | |քում |բյուջե |
| |ուղղված |գործունեության | | | |
| |միջոցառումների|մասին» ՀՀ օրենքի և | | | |
| |իրականացում |Զբոսաշրջության | | | |
| | |զարգացման | | | |
| | |հայեցակարգի 2013 | | | |
| | |թվականին ծրագրային | | | |
| | |միջոցառման | | | |
| | |իրականացման | | | |
| | |արդյունքում | | | |
| | |կբարձրանա մատուցվող| | | |
| | |զբոսաշրջային | | | |
| | |ծառայությունների | | | |
| | |որակը, | | | |
| | |մասնավորապես, | | | |
| | |հյուրանոցային | | | |
| | |ծառայությունների: | | | |
| | |Կբարձրանա | | | |
| | |հայրենական | | | |
| | |զբոսաշրջային | | | |
| | |գրավչությունների | | | |
| | |մասին | | | |
| | |տեղեկատվության | | | |
| | |տարածման | | | |
| | |արդյունավետությունը| | | |
| | |Հայաստանում | | | |
| | |կմեկնարկի | | | |
| | |տեղեկատվական | | | |
| | |կենտրոնների ցանցի | | | |
| | |հիմնադրման | | | |
| | |գործընթացը, | | | |
| | |կզարգանան | | | |
| | |զբոսաշրջային | | | |
| | |ենթակառուցվածքները:| | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|3.1 | |հյուրանոցային |ՀՀ | | |
| | |տնտեսության |էկոնոմիկայի | | |
| | |օբյեկտների |նախարարու- | | |
| | |որակավորման և |թյուն | | |
| | |պարբերական | | | |
| | |ստուգումների | | | |
| | |գործընթաց | | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|3.2 | |տեղեկատվական |ՀՀ | | |
| | |կենտրոնի հիմնում |էկոնոմիկայի | | |
| | |Երևանում |նախարարու- | | |
| | | |թյուն | | |
| | | |Հայաստանի | | |
| | | |ազգային | | |
| | | |մրցունակու- | | |
| | | |թյան | | |
| | | |հիմնադրամ | | |
| | | |(համաձայ- | | |
| | | |նությամբ) | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|3.3 | |հուշանվերների և |ՀՀ | | |
| | |տեղական այլ |էկոնոմիկայի | | |
| | |արտադրանքի վաճառքի |նախարարու- | | |
| | |համար օրինակելի |թյուն | | |
| | |տաղավարի ստեղծում |Հայաստանի | | |
| | | |ազգային | | |
| | | |մրցունակու- | | |
| | | |թյան | | |
| | | |հիմնադրամ | | |
| | | |(համաձայ- | | |
| | | |նությամբ) | | |
|____|______________|___________________|____________|______|_________|
|4. |Զբոսաշրջության|Զբոսաշրջության |ՀՀ |2013թ.|ՀՀ |
| |բնագավառում |բնագավառում |էկոնոմիկայի |ընթաց-|պետական |
| |միջազգային |միջազգային |նախարարու- |քում |բյուջե |
| |համագործակցու-|համագործակցության |թյուն | |ՀՀ օրենս-|
| |թյան ծավալում |զարգացման | | |դրությամբ|
| | |ապահովումը | | |չարգելված|
| | |սահմանված է որպես | | |այլ |
| | |պետական | | |միջոցներ |
| | |քաղաքականության | | | |
| | |հիմնական սկզբունք: | | | |
| | |Պայմանավորված | | | |
| | |զբոսաշրջության | | | |
| | |ոլորտում | | | |
| | |իրավապայմանագրային | | | |
| | |պարտավորությունների| | | |
| | |կատարմամբ, ինչպես | | | |
| | |նաև միջազգային | | | |
| | |համագործակցության | | | |
| | |ակտիվացմամբ` 2012 | | | |
| | |թվականին | | | |
| | |նախատեսվում է | | | |
| | |իրականացնել | | | |
| | |համագործակցության | | | |
| | |զարգացմանն ուղղված | | | |
| | |միջոցառումներ, | | | |
| | |որոնք բխում են | | | |
| | |համագործակցության | | | |
| | |համաձայնագրերից և | | | |
| | |գործնական | | | |
| | |ծրագրերից: 2012 | | | |
| | |թվականին | | | |
| | |իրականացվելիք | | | |
| | |միջոցառումները նաև | | | |
| | |կուղղվեն ՄԱԿ ԶՀԿ-ի | | | |
| | |և ՍԾՏՀ-ի կողմից | | | |
| | |կազմակերպվող | | | |
| | |ծրագրերին ու | | | |
| | |աշխատանքային | | | |
| | |հանդիպումներին | | | |
| | |մասնակցությանը և | | | |
| | |այդ ծրագրերի | | | |
| | |շրջանակներում | | | |
| | |զբոսաշրջության | | | |
| | |բնագավառի | | | |
| | |մասնագետների | | | |
| | |(պետական և | | | |
| | |մասնավոր | | | |
| | |հատվածների) | | | |
| | |վերապատրաստմանը: | | | |
._____________________________________________________________________.