041.0220.140499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 1999 թվականի թիվ 220
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 139 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական համակարգի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բյուջետային հիմնարկների առավել ճկուն սպասարկման, բյուջետային միջոցների օգտագործման օպերատիվությունը բարելավելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման համաձայն կառավարման ապարատի պահպանման ծախսերը կրճատելու նպատակով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների ցանկը հաստատելու մասին» N 139 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների ցանկի XI բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«XI. Երևան
40. Երևանի N 1 բաժանմունք Երևանի քաղաքապետարան, Կենտրոն և
Նորք-Մարաշ թաղային համայնքներ
41. Երևանի N 2 բաժանմունք Աջափնյակ, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա
թաղային համայնքներ
42. Երևանի N 3 բաժանմունք Արաբկիր, Նոր Նորք, Ավան, և Քանաքեռ-
Զեյթուն թաղային համայնքներ
41. Երևանի N 4 բաժանմունք Էրեբունի, Նուբարաշեն և Շենգավիթ
թաղային համայնքներ
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում
ա) լուծել Երևանում նոր ստեղծվող տեղական գանձապետական բաժանմունքների տեղաբաշխման, շենքային հարմարությունների և սպասարկման տարածքների հարցերը.
բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանում գործող տեղական գանձապետական բաժանմունքների հաստիքային միավորների թվի և գանձապետական բաժանմունքների կառուցվածքի վերաբերյալ: