041.0216.140499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 1999 թվականի թիվ 216
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ-ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի` 1999 թվականի ապրիլի 1-ից`
i
1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի տնօրենի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 57720 դրամ:
(1-ին կետը փոփ. 28.12.01 թիվ 914 որոշում)
2. Մարզպետների տեղակալների, Երևան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 54600 դրամ:
(2-րդ կետը փոփ. 28.12.01 թիվ 914 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների առաջին տեղակալների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 53040 դրամ:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 46800 դրամ:
5. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 42960 դրամ:
6. Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 44200 դրամ:
i
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր դատական իշխանության մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության գիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների, Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի տնօրենի պաշտոնային դրույքաչափերի մասին» N 448 որոշումը` բացառությամբ 6-րդ կետի: