Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ՆՈՐ ԱՆՏԱՌԱՇԵՐՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ՆՈՐ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԻ ՀԻՄՆՄԱՆ ԾՐԱ ...

 

 

040.1441.211112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1441-Ն

 

i

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ՆՈՐ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԻ ՀԻՄՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2014-2023 թթ.)

 

Հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածի 3.24-րդ կետի պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագրի կատարման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի.

3) Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման տարածքների քարտեզ-սխեմաները` համաձայն N 3 հավելվածի.

4) Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման տարածքների անտառատնկման միջոցառումների տեխնոլոգիական քարտերը` համաձայն N 4 հավելվածի.

5) Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման տարածքների անտառատնկման միջոցառումների ծավալաթերթ-նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 15-ի

N 1441-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ՆՈՐ ԱՆՏԱՌԱՇԵՐՏԻ ՀԻՄՆՄԱՆ

(2014-2023 թթ.)

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Գեղարքունիքի մարզը, որի տարածքում է «Սևան» ազգային պարկը, ներկայումս Հայաստանի Հանրապետության ամենասակավանտառ մարզերից մեկն է` անտառպատվածությունը ոչ ավել` 3%: Ազգային պարկի անտառային համակեցությունները զբաղեցնում են մոտ 13200 հեկտար («Սևան» ազգային պարկի կառավարման պլան, 2007-2011 թթ), այդ թվում բնական ծագման ծառուտները շուրջ 3000 հեկտար, որոնք հիմնականում գիհու նոսրուտներ և ցածր լրիվության ու բոնիտետային դասի ցածրաբուն կաղնուտներ են` տեղաբաշխված Արեգունու և Սևանի լեռնաշղթաների զառիթափ լեռնալանջերին:

2. Սևանի ավազանի անտառպատվածությունը պատմական ժամանակաշրջանում եղել է շատ բարձր, ինչը վկայում են հնագիտական, պալեոնտոլոգիական ուսումնասիրությունները: Լճի առափնյա շրջանները եղել են խիտ բնակեցված և անտառների անհետացումը հիմնականում անթրոպոգեն գործոնների արդյունք է:

3. Սևանա լճի անտառային էկոհամակարգն ընդհանուր էկոհամակարգի մի մասն է կազմում և նրա վերականգնումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթ խնդիրներից է:

4. Սևանա լճի պահպանության և կայուն օգտագործման հիմնախնդրի լուծման նպատակով 2002 թվականից երկրում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանության, վերարտադրության և օգտագործման համալիր ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է լճի մակարդակը բարձրացնել վեց մետրով, ինչը լճի էկոհամակարգի բնական հավասարակշռության վերականգնման հիմնական պայմանն է:

5. Վերջին շրջանում Սևանա լճի մակարդակի բարձրացումը առաջ է բերել ափամերձ անտառների ջրածածկման հետ կապված լուրջ խնդիրներ: Մասնավորապես ջրի որակի վատթարացումը կանխելու նպատակով 2005 թվականից իրականացվում են ծառաթփային բուսականությունից ջրածածկված տարածքների մաքրման աշխատանքներ:

6. Սակայն հայտնի է, որ այդ անտառտնկարկները կատարել են բազմաբնույթ էկոլոգիական ֆունկցիաներ` կլիմայակարգավորիչ, ջրապահպան, հակաէրոզիոն, դեպի լիճը բացասական տարրերի ու հանքային էլեմենտների մուտքի կարգավորման և այլն:

7. Սևանա լճի էկոհամակարգում բացասական ջրակենսաբանական պրոցեսները կանխարգելելու համար անհրաժեշտ է ձեռնարկել անտառտնկման գործողություններ` լճի շրջակայքում նոր համարժեք անտառաշերտի հիմնման ուղղությամբ:

8. Ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով անտառտնկումներ և տնկարանի վերականգնում նախատեսվում է ընդհանուր հաշվով 1113,2 հեկտար մակերեսի վրա:

9. Նախատեսվում է 2-3 տարեկան սերմնաբուսակների տնկում` սոճի սովորական և Կովկասյան, հացենի սովորական, թեղի փետրաճյուղավոր, բարդի ձյունասպիտակ և կանադական, կեչի Լիտվինովի, կաղնի արևելյան, դեղին ակացիա և այլ ծառաթփատեսակներով:

10. Անտառաճեցման նպաստավոր պայմանների առկայության դեպքում նախատեսվում է տնկման եղանակով անտառմշակույթների հիմնում անտառային բարձրարժեք պտղատու ծառատեսակներով` Հունական ընկուզենի, Կովկասյան տանձենի, արևելյան խնձորենի և կեռասենի, ինչը կարևորվում է ինչպես անտառածածկի ավելացման, այնպես էլ անտառի կողմնարդյունքի ու կենսաբազմազանության հարստացման տեսանկյուններից:

11. Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի հատկացումներով մշակվել է Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը, կատարվել է տարածաշրջանի բնակլիմայական և անտառաճման պայմանների ուսումնասիրություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ու հարակից համայնքների վարչական սահմաններում անտառների ստեղծման համար հնարավոր տարածքների բացահայտում, կազմվել է համապատասխան նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, իրականացվել է անտառների հիմնման նախատեսվող տարածքների չափագրում և GIS համակարգով քարտեզների պատրաստում, մշակվել են ագրոտեխնիկական միջոցառումներ:

12. Սևանա լճի մակարդակի մինչև 1903,5 մետր բարձրացման դեպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կհայտնվեն լճում և ծրագրով նախատեսված տնկումների ընդհանուր ծավալը, տարածաշրջանի նախկին, առանց այն էլ ոչ դրական էկոլոգիական հավասարակշռությունը կվերականգնի ոչ ավելի 27%-ով:

13. Այդ տեսանկյունից նշված անտառտնկման ծավալները պետք է դիտարկել Սևանի անտառային էկոհամակարգի վերականգնման ծրագրի առաջին փուլ: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2014-2023 թվականներին` համաձայն Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագրի կատարման ժամանակացույցի (Հավելված N 2):

14. «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նոր անտառշերտի հիմնման համար նախատեսված տարածքները վարձակալությամբ տրամադրված չեն:

 

2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

15. Ծրագրի հիմնական նպատակը` Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն է, որի համար անհրաժեշտ պայման է հանդիսանում նաև Սևանա լճի ջրհավաք ավազանի անտառածածկ տարածքների ընդլայնումը:

 

3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՈՒԾՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

16. Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագրի իրականացման ընթացքում կլուծվեն հետևյալ խնդիրները.

1) կընդլայնվեն Սևանա լճի ջրհավաք ավազանի անտառածածկ տարածքները,

2) կբարելավվի Սևանի ավազանի էկոլոգիական վիճակը,

3) անտառային արժեքավոր պտղատու տեսակների հիմնումը կնպաստի Սևանի ավազանի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը:

 

4. ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

17. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տնկարանի վերականգնում և նոր անտառների հիմնում` ընդհանուր հաշվով 1113,2 հեկտար մակերեսի վրա, որից 661,30 հեկտար` «Սևան» ազգային պարկի տարածքում (Վարդենիսի մասնաճյուղում` 383,8 հեկտար, Մարտունու մասնաճյուղում` 106,6 հեկտար, Վարդենիկի մասնաճյուղում` 115,5 հեկտար, Նորատուսի մասնաճյուղում` 25,60 հեկտար և Արտանիշի մասնաճյուղում` 16,10 հեկտար մակերեսով, Վարդենիկի տնկարանի վերականգնում` 13,70 հեկտար):

18. Մարզի համայնքների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակներով չօգտագործվող տարածքներում` տնկումներ նախատեսվել են ընդհանուր 451,9 հեկտար գյուղատնտեսական նպատակներով չօգտագործվող տարածքներում` (Շորժա համայնքում` 97,2 հեկտար, Լիճք համայնքում` 62,7 հեկտար, Ծովակ համայնքում` 45,7 հեկտար, Ծովագյուղ համայնքում` 113,7 հեկտար, Արծվանիստ համայնքում` 51,8 հեկտար, Երանոս համայնքում` 25,1 հեկտար, Սարուխան համայնքում` 20,2 հեկտար, Աստղաձոր համայնքում` 10,6 հեկտար և Գավառ քաղաքի վարչական տարածքում` 24,9 հեկտար մակերեսով):

19. Վարդենիկի տնկարանի վերականգնում 13,70 հեկտարի վրա` նախկին Մարտունու տնկարանային տնտեսության վերագործարկում:

20. Նոր անտառաշերտի պահպանությունն ու պաշտպանությունն առաջիկա վեց տարիների ընթացքում կիրականացվի կապալառու կազմակերպության կողմից, իսկ հետագայում` համապատասխանաբար «Սևան» ազգային պարկի և համայնքների կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ

 

21. Ծրագրի ֆինանսավորումը 2014-2023 թթ. ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել բարեգործական հիմնադրամներից և միջազգային այլ կազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին:

 

_________________________________________________

ԻՐՏԵԿ - NN 2, 3, 4 և 5 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2012
N 1441-Ն
Որոշում