040.1291.151012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1291-Ն
i
ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 443-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ութամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման հավելվածում նշված ակտերի մշակման ծրագիրը:
(2-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 412-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1291-Ն որոշման
ՑԱՆԿ
ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN | Նորմատիվ տեխնիկական ակտերի անվանումները |
|ը/կ| |
|___|_________________________________________________________________|
| 1 | 2 |
|___|_________________________________________________________________|
| | I. Կոնստրուկտորական փաստաթղթեր |
|___|_________________________________________________________________|
|1. |Կոնստրուկտորական փաստաթղթերի տեսակները և լրակազմությունը |
|___|_________________________________________________________________|
|2. |Տեքստային փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ |
|___|_________________________________________________________________|
|3. |Տեքստային փաստաթղթեր |
|___|_________________________________________________________________|
|4. |Մասնագիր |
|___|_________________________________________________________________|
|5. |Գծագրերի կատարման կանոններ |
|___|_________________________________________________________________|
|6. |Տեխնիկական պայմաններ: Կազմման, շարադրման և ձևակերպման կարգ |
|___|_________________________________________________________________|
|7. |Էսքիզային նախագիծ |
|___|_________________________________________________________________|
|8. |Օպտիկական արտադրանքների գծագրերի և սխեմաների կատարման կանոններ |
|___|_________________________________________________________________|
|9. |Կոնստրուկտորական փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու կարգ |
|___|_________________________________________________________________|
|10.|Շահագործման փաստաթղթեր |
|___|_________________________________________________________________|
|11.|Վերանորոգման փաստաթղթեր |
|___|_________________________________________________________________|
|12.|Շահագործման փաստաթղթերի կատարման կանոններ |
|___|_________________________________________________________________|
|13.|Էլեկտրական սխեմաների կատարման կանոններ |
|___|_________________________________________________________________|
|14.|Փաստաթղթերի ստուգման, համաձայնեցման և հաստատման կարգ |
|___|_________________________________________________________________|
| |II. Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ |
|___|_________________________________________________________________|
|1. |Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` գիտահետազոտական |
| |աշխատանքների կատարման կարգ |
|___|_________________________________________________________________|
|2. |Գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգ |
|___|_________________________________________________________________|
|3. |Ռազմական նշանակության արտադրատեսակների համար անհրաժեշտ նյութերի |
| |մշակման և արտադրությունում ներդնելու կարգ |
|___|_________________________________________________________________|
|4. |Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` փորձակոնստրուկտորական |
| |աշխատանքների կատարման կարգ |
|___|_________________________________________________________________|
|5. |Նմուշների ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման |
| |կարգ: Ընդհանուր դրույթներ |
|___|_________________________________________________________________|
|6. |Նմուշների բաղադրիչ մասերի ստեղծման փորձակոնստրուկտորական |
| |աշխատանքների կատարման կարգ |
|___|_________________________________________________________________|
|7. |Ռազմական տեխնիկայի մշակման և արդիականացման համար թույլատրվող |
| |արտադրանքների և նյութերի սահմանափակ ցուցակների մշակման, |
| |հաստատման և կիրառման կարգ |
|___|_________________________________________________________________|
|8. |Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումներ |
|___|_________________________________________________________________|
|9. |Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումների ծրագրերի և |
| |մեթոդիկաների մշակման կարգ |
|___|_________________________________________________________________|
|10.|Արտադրանքն արտադրությունում ներդնելը: Հիմնական դրույթներ |
|___|_________________________________________________________________|
|11.|Հեղինակային ուղեկցում: Հիմնական դրույթներ |
|___|_________________________________________________________________|
|12.|Երաշխիքային պարտավորություններ: Հիմնական դրույթներ |
|___|_________________________________________________________________|
|13.|Սերիական արտադրանքի փորձարկման և ընդունման կարգ |
|___|_________________________________________________________________|
|14.|Բյուլետենների բացթողման և դրանցով աշխատանքների անցկացման կարգ |
|___|_________________________________________________________________|
|15.|Ռեկլամացիաներ (վնասապահանջներ) ներկայացնելու և բավարարելու կարգ |
|___|_________________________________________________________________|
| |III. Ծրագրային փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ |
|___|_________________________________________________________________|
|1. |Ծրագրի տեքստը: Բովանդակությանը, ձևակերպմանը և որակի հսկմանը |
| |ներկայացվող պահանջներ |
|___|_________________________________________________________________|
|2. |Ծրագրի նկարագրությունը: Բովանդակությանը, ձևակերպմանը և որակի |
| |հսկմանը ներկայացվող պահանջներ |
|___|_________________________________________________________________|
| |IV. Տեխնոլոգիական փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ |
|___|_________________________________________________________________|
|1. |Մշակման փուլեր և տեսակներ |
|___|_________________________________________________________________|
| |V. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներին, սարքերին, |
| |սարքվածքներին և սարքավորումներին ներկայացվող ընդհանուր |
| |տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ |
|___|_________________________________________________________________|
|1. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և |
| |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և |
| |փորձարկման մեթոդներ: Հուսալիության պահանջներ |
|___|_________________________________________________________________|
|2. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և |
| |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և |
| |փորձարկման մեթոդներ: Մեխանիկական, կլիմայական և բիոլոգիական, |
| |հատուկ միջավայրի և տիեզերական ճառագայթների իոնիզացնող |
| |ներգործությունների նկատմամբ ամրության, դիմացկունության և |
| |կայունության պահանջներ |
|___|_________________________________________________________________|
|3. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և |
| |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և |
| |փորձարկման մեթոդներ: Փորձարկումների անցկացման ընդհանուր կանոններ |
| |և կազմ |
|___|_________________________________________________________________|
|4. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և |
| |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և |
| |փորձարկման մեթոդներ: Մեխանիկական ներգործությունների նկատմամբ |
| |ամրության, դիմացկունության և կայունության պահանջներին |
| |համապատասխանության գնահատման մեթոդներ |
|___|_________________________________________________________________|
|5. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և |
| |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և |
| |փորձարկման մեթոդներ: Կլիմայական ներգործությունների նկատմամբ |
| |կայունության պահանջներին համապատասխանելու փորձարկումների մեթոդներ|
|___|_________________________________________________________________|
|6. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և |
| |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և |
| |փորձարկման մեթոդներ: Ավիացիոն տեխնիկայի սարքավորումների |
| |փորձարկումների մեթոդիկաներ` արտաքին մեխանիկական և կլիմայական |
| |ներգործությունների դեպքում |
|___|_________________________________________________________________|
|7. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և |
| |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և |
| |փորձարկման մեթոդներ: Իոնիզացնող և էլեկտրամագնիսական ճառագայթների|
| |ներգործությունների նկատմամբ ամրության պահանջներին |
| |համապատասխանության գնահատման մեթոդներ |
|___|_________________________________________________________________|
|8. |Ռազմական տեխնիկա: Պահպանման պայմաններին ներկայացվող ընդհանուր |
| |պահանջներ |
|___|_________________________________________________________________|
|9. |Ռազմամթերք: Լաքաներկային պատվածքներ, հերմետիկացնող և |
| |կոնսերվացնող նյութեր |
|___|_________________________________________________________________|
|10.|Ռադիոէլեկտրոնային ապարատների և սարքերի էլեկտրական մոնտաժը: |
| |Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
|___|_________________________________________________________________|
|11.|Արտադրանքի մուտքային վերահսկողություն: Ընդհանուր դրույթներ |
|___|_________________________________________________________________|
|12.|Կիսահաղորդչային ուժային սարքեր: Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|___|_________________________________________________________________|
|13.|Ռազմական նշանակություն ունեցող օպտիկական սարքեր: Ժամանակավոր |
| |պաշտպանությանը և պահպանությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ |
|___|_________________________________________________________________|
|14.|Ռազմական տեխնիկայի վերանորոգումը և շահագործումը: Տերմիններ և |
| |ձևակերպումներ |
|___|_________________________________________________________________|
|15.|Ծածկեր և քողարկման կոմպլեկտներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
|___|_________________________________________________________________|
|16.|Ռազմամթերք: Պահպանման ժամանակ պաշտպանությանը ներկայացվող |
| |ընդհանուր պահանջներ |
|___|_________________________________________________________________|
| | VI. Տնտեսագիտական պահանջներ |
|___|_________________________________________________________________|
|1. |Տնտեսագիտական պահանջներ: Անվանացանկը և ընտրության կարգը |
|___|_________________________________________________________________|
| |VII. Ռազմական և հատուկ նշանակության արտադրատեսակների մշակման և |
| |արտադրման գաղտնիության պահպանում |