040.1247.091012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2012 թվականի N 1247-Ա
i
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությունը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 և Թբիլիսյան խճուղի 5 հասցեում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նկատմամբ համապատասխան նվիրատվության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 4-ի
N 1247-Ա որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՃԱՌՅԱՆ 20/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 11 ԵՎ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Բնակության|Բնակիչների|Անձնագրա-|Հատ- |Բնակա-|Սկզբնա-|Սեփակա-|Բնակ- |
|ը/կ|վայրը, |ազգանունը,|յին |կաց- |րանի |կան |նության|տարա- |
| |սենյակների|անունը, |տվյալները|ման |մակե- |հաշվե- |տեսակը |ծության |
| |թիվը |հայրանունը| |տարե-|րեսը |կշռային| |պատկանե-|
| | | | |թիվը |(քառ. |արժեքը | |լությու-|
| | | | | |մ) |(դրամ) | |նը |
|___|__________|__________|_________|_____|______|_______|_______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|__________|__________|_________|_____|______|_______|_______|________|
| 1.|քաղ. |Ավագիմյան |AF0546624|1990թ| 30.61| 127858|ընդհա- |ՀՀ |
| |Երևան, |Լեյլա |տրվ.` | | | |նուր |կառավա- |
| |Աճառյան |Զախարի |19.09. | | | |բաժ- |րությանն|
| |20/3 | |2001 թ., | | | |նային |առընթեր |
| |հասցեում | |006-ի | | | |սեփակա-|պետական |
| |գտնվող | |կողմից | | | |նության|գույքի |
| |N 11 | | | | | |իրա- |կառավար-|
| |ուսանողա- |Ավագիմյան |AF0216176| | | |վուն- |ման |
| |կան հանրա-|Նարինե |տրվ.` | | | |քով, |վարչու- |
| |կացարան, |Արտաշեսի |27.12. | | | |հավասար|թյուն |
| |NN 304 և | |2000 թ., | | | |բաժին- | |
| |305 | |006-ի | | | |ներով | |
| |սենյակներ | |կողմից | | | | | |
|___|__________|__________|_________|_____|______|_______|_______|________|
| 2.|քաղ. |Սարկիսյանց|AF0557054|1990թ| 17.3| 7767.7|ընդհա- |ՀՀ |
| |Երևան, |Կարինա |տրվ.` | | | |նուր |կառավա- |
| |Թբիլիսյան |Վլադիմիրի |14.03. | | | |բաժ- |րությանն|
| |խճ. 5 | |2002 թ., | | | |նային |առընթեր |
| |հասցեում | |004-ի | | | |սեփակա-|պետական |
| |գտնվող | |կողմից | | | |նության|գույքի |
| |հանրա- | | | | | |իրա- |կառավար-|
| |կացարան, |Սարկիսյանց|AH0443713| | | |վուն- |ման |
| |N 203 |Ժաննա |տրվ.` | | | |քով, |վարչու- |
| |սենյակ |Վլադիմիրի |20.11. | | | |հավասար|թյուն |
| | | |2007 թ., | | | |բաժին- | |
| | | |004-ի | | | |ներով | |
| | | |կողմից | | | | | |
._________________________________________________________________________.