Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻ ...

 

 

041.0213.120499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 1999 թվականի թիվ 213

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածին համապատասխան`

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1999 թվականի ապրիլի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 186 որոշման 1-ին կետը:

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի 1999 թ.

ապրիլի 12-ի N 213 որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

 

_________________________________________________________________________

               Պաշտոնի անվանումը                            Պաշտոնային

                                                            դրույքաչափը

                                                             (դրամ)

_________________________________________________________________________

 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար                            110000

 ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական                             100000

 ՀՀ վարչապետի խորհրդական                                      80000

 ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի-նախարարի տեղակալ       90000

 ՀՀ վարչապետի օգնական                                         55000

ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, ՀՀ վարչապետի վերահսկողական

ծառայության պետ, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության

(ծառայության) պետ, քարտուղարության պետ, գործերի

կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ

արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը

   համակարգող նախարարի տեղակալ                             75000

ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի տեղակալ,

ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ,

գործերի կառավարչի տեղակալ, արարողակարգի ծառայության պետ  57000 ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության

գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ արտադրական

ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի

    խորհրդականներ                                             45000

 Բաժնի վարիչ                                                  45000

 Նախարարի օգնական                                             38000

 Արխիվի վարիչ, գրադարանավար                                   38000

 Գլխավոր մասնագետ                                             32000-38000

 Առաջատար մասնագետ                                            28000-30000

 Առաջին կարգի մասնագետ                                        24000-26000

 Երկրորդ կարգի մասնագետ                                       21000-23000

 Մասնագետ                                                     19000-21000

 

(հավելվածը փոփ. 27.12.00 թիվ 857, 16.01.01 թիվ 31 որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.04.1999
N 213
Որոշում