Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ...

040.1001.100812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

9 օգոստոսի 2012 թվականի N 1001-Ն

i

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 851-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 20-րդ հոդվածը և 26-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման նշանակված մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության գնահատման արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից ոչ պարենային արտադրանքի համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 851-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի օգոստոսի 9-ի

N 1001-Ն որոշման

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման նշանակված մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության գնահատման արդյունքների մասին տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն) ներկայացնելու պահանջների հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման նշանակված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ` համակարգող մարմին)` բացառապես էլեկտրոնային եղանակով` համաձայն ձևի:

3. Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման նշանակված մարմինները տեղեկատվությունը համակարգող մարմնին են տրամադրում մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը, բացառությամբ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատասխանության դեպքերի, երբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով դրա մասին ծանուցում են համակարգող մարմնին:

Ձև

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|Արտա|Արտա-|Արտա-|Արտա-|Ներ-|Արտա-|Արտադրանքի|Համապատաս-|Տեխնիկական   |

|դրան|դրան-|դրան-|դրան-|մու-|դրան-|համապատաս-|խանության |կանոնակարգի  |

|քի  |քի   |քի   |քըն  |ծողը|քի   |խանության |գնահատման |լրիվ         |

|արտա|անվա-|քա-  |արտա-|(ան-|արտա-|գնահատման |ձևը       |անվանումը    |

|քին |նումը|նակը |դրո- |վա- |դրու-|փաստաթղթի |(համապատաս|             |

|տնտե|     |(ծա- |ղը   |նու-|թյան |անվանումը,|խանության |             |

|սա- |     |վալը)|(եր- |մը) |և    |համարը,   |հայտարարա-|             |

|կան |     |     |կիրը,|    |պիտա-|գործողու- |գրում կամ |             |

|գոր-|     |     |անվա-|    |նիու-|թյան      |սերտիֆիկա-|             |

|ծու-|     |     |նու- |    |թյան |ժամկետը և |ցում)     |             |

|նեու|     |     |մը,  |    |ժամ- |տալու     |          |             |

|թյան|     |     |գըտնը|    |կետ- |ամսաթիվը, |          |             |

|ապ- |     |     |վելու|    |ները |գնահատված |          |             |

|րան-|     |     |կամ  |    |     |արտադրանքի|          |             |

|քա- |     |     |գոր- |    |     |խմբաքանակի|          |             |

|յին |     |     |ծու- |    |     |համարը    |          |             |

|անվա|     |     |նեու-|    |     |          |          |             |

|նա- |     |     |թյան |    |     |          |          |             |

|ցան-|     |     |իրա- |    |     |          |          |             |

|կի  |     |     |կանաց|    |     |          |          |             |

|ծած-|     |     |ման  |    |     |          |          |             |

|կա- |     |     |վայ- |    |     |          |          |             |

|գիրը|     |     |րը)  |    |     |          |          |             |

|____|_____|_____|_____|____|_____|__________|__________|_____________|

| 1  |  2  |  3  |  4  |  5 |  6  |    7     |    8     |      9      |

Տեղեկատվությունը ներկայացրեց

__________________________________________________________________________

(գնահատման նշանակված մարմնի անվանումը, գտնվելու և գործունեության

իրականացման վայրը,

__________________________________________________________________________

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն` առկայության դեպքում)

__________________________________________________________________________

    ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ    (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

________ _____________________ 20 թ.

    ՍՏԱՑՈՂ      ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

                (Մ. Մկրտչյան 5)

pin
ՀՀ կառավարություն
09.08.2012
N 1001-Ն
Որոշում