041.0186.310399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 1999 թվականի թիվ 186
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածին համապատասխան.
i
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1999 թվականի ապրիլի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:
(1-ին կետն ուժը կորցրել է 12.04.99 թիվ 213 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 4-ի N 128 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 173 որոշումը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
մարտի 31-ի N 186
որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի աշխատողների պաշտոնային
դրույքաչափերը
( ուժը կորցրել է 12.04.99 թիվ 213 որոշում)
-------------------------------------------------------------------------
Պաշտոնի անվանումը պաշտոնային
դրույքաչափը
(դրամ)
-------------------------------------------------------------------------
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար 140000
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար 119000
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 100000
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի
նախարարի առաջին տեղակալ 98000
ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պետ, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության (ծառայության) պետ, քարտուղարության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող
նախարարի տեղակալ 84000
ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու 77000
ՀՀ վարչապետի օգնական, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ, արարողակարգի
ծառայության պետ 70000
ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի
աշխատակազմի ղեկավարներ, խորհրդականներ 46000
Բաժնի վարիչ 45000
Նախարարի օգնական 40100
Գլխավոր մասնագետ, արխիվի վարիչ,
գրադարանավար 28700-33800
Առաջատար մասնագետ 27000-28700
Առաջին կարգի մասնագետ 23600-25300
Երկրորդ կարգի մասնագետ 20300-22000
Մասնագետ 16900-18600