Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐ ...

 

 

040.0928.300712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2012 թվականի N 928-Ն

 

i

«ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1997 թվականի մարտի 28-ին ԱՊՀ մասնակից պետությունների կողմից Մոսկվայում ստորագրված «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով նախատեսված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ` իրավասու մարմին):

(1-ին կետը փոփ. 17.07.14 թիվ 734-Ն որոշում)

2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` իրավասու մարմնի պահանջով սահմանված կարգով տրամադրել անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և նյութեր` «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար:

3. Իրավասու մարմինը հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելիս դրա մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2012
N 928-Ն
Որոշում