040.0807.020712
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2012 թվականի N 807-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿԻ` ԴԻՊԼՈՄԻ ԵՎ ԱՐՁԱՆԻԿԻ ԷՍՔԻԶՆ ՈՒ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 164-Ն որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակի (այսուհետ` լանդշաֆտի մրցանակ)`
1) դիպլոմի էսքիզն ու նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) արձանիկի էսքիզն ու նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի ձևավորման գործընթացի ժամանակ նախատեսել համապատասխան միջոցներ` լանդշաֆտի մրցանակի արձանիկի պատրաստման և դիպլոմների տպագրման համար (3-ական օրինակով):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 28-ի
N 807-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿԻ` ԴԻՊԼՈՄԻ ԷՍՔԻԶՆ ՈՒ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակի դիպլոմի ֆոնը մոխրագույն է (Gray 25 տոկոս), ունի որոշակի ֆակտուրա, որի վրա ձախ կողմում պատկերված են «Աստվածային պարույրը», գույնը` Gray 50 տոկոս, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սխտորաշեն գյուղի մոտակայքում գտնվող ավելի քան 2000 տարեկան արևելյան սոսին (չինար): Աջ հատվածում` հայերենով և անգլերենով գրված է Հայաստանի Հանրապետության (ArTarumianIshxan, 14B) Լանդշաֆտի մրցանակ (ArTarumianKamar, 24B), Դիպլոմ (ArTarumianIshxan, 48B)` համաձայն ձևի:
2. Դիպլոմը նախատեսված է տպագրել A4 ֆորմատի ստվարաթղթի վրա:
Ձև
Դիպլոմի էսքիզ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿ
ԴԻՊԼՈՄ
ՇՆՈՐՀՎՈՒՄ Է __________________
Grantes to ___________________
____________________________
____________________________
ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
____________________________
____________________________
____________________________
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ __________________
2014
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի հունիսի 28-ի
N 807-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿԻ` ԱՐՁԱՆԻԿԻ ԷՍՔԻԶՆ ՈՒ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակի արձանիկը խորհրդանշում է «Աստվածային համաչափության» կամ ոսկեհատման գաղափարը` ներդաշնակության և հավերժության հասկացությունների մարմնավորմամբ: Համամասնության նշված կանոններով կառուցված արձանիկի պարուրաձև եզրագիծը (բնական միջավայրի խորհրդանիշը)` դրան ներգծված բեկյալ գծով (ձեռակերտ միջավայրի խորհրդանիշը) արտացոլում են մարդ-բնություն փոխադարձ կապակցվածությունն ու միմյանցից կախվածությունը:
2. Արձանիկը նախատեսված է պատրաստել 13 մմ հաստություն ունեցող թափանցիկ բյուրեղապակուց, որի պարույրի վերևի եզրագծով և ոսկեգույն մետաղից պատրաստված բեկյալ գծի միջև մակերեսը 7.0 մմ հաստությամբ ուռուցիկ, որոշակի մշակվածք (ֆակտուրա) ունեցող ոսկեգույն բյուրեղապակուց է:
3. Արձանիկի միջնամասը նախատեսված է պատրաստել կաթնագույն 5.0 մմ հաստություն ունեցող բյուրեղապակուց, որը մասնահատված է պարույրի կառուցման գծերին համապատասխան: Կաթնագույն բյուրեղապակու եզրերը մասնահատումների մասում տաշված են 60o-ով:
4. Արձանիկի չափերն են` երկարությունը` 210 մմ, բարձրությունը` 130 մմ, հաստությունը` 20 մմ:
5. Արձանիկի ներքևի աջ հատվածում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿ»: «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը գրված են 0.4 չափի «ArTarumianIshxan», իսկ «Լանդշաֆտի մրցանակ» բառերը` 0.8 չափի «ArTarumianIshxan» տառատեսակով: Տառերը ոսկեգույն մետաղից են:
6. Արձանիկի հակառակ երեսը հարթ է, թափանցիկ բյուրեղապակուց:
7. Պատվանդանն ունի 210 մմ երկարություն, 50 մմ լայնություն, 10 մմ բարձրություն: Նախատեսված է պատրաստել կաթնագույն բյուրեղապակուց` համաձայն NN 1, 2 և 3 ձևերի:
Ձև N 1
Արձանիկի էսքիզ
Ձև N 2
Արձանիկի էսքիզ
Ձև N 3
Արձանիկի էսքիզ
______________________________
ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում