Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի «ՇՐՋԱԿԱ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 ապրիլի 2012 թվականի

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ N 1

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» N 193 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ 7-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 193 որոշմամբ հաստատված` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի 7-րդ կետով սահմանված է, որ քաղաքաշինության ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ենթակա նախատեսվող այն շենքերի, կառույցների, համալիրների և այլնի շինարարությունը, որոնց ցուցանիշները գերազանցում են 1500 քառ. մետր կառուցապատման մակերեսը:

«Կառուցապատման մակերես» արտահայտությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությամբ «նախատեսվող գործունեությունը» պարզաբանվում է որպես կառուցում, վերակառուցում, իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի ժ) կետով սահմանված է, որ քաղաքաշինության ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա են սահմանային չափը գերազանցող շենքեր, կառույցներ, համալիրներ և այլ նախատեսվող գործունեություն, այն է` կառուցում, վերակառուցում:

Հարցի հստակեցման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 193 որոշմամբ հաստատված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափեր»-ի 7-րդ կետում ամրագրված «Կառուցապատման մակերես»-ը կառուցապատման համար տրամադրված տարածքում շենքի, կառույցի, համալիրի և այլնի բուն շինությամբ զբաղեցված տարածքի մակերեսն է:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
13.04.2012
N 1
Պաշտոնական պարզաբանում