Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆ ...

 

 

040.0490.250412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2012 թվականի N 490-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1425-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն որոշման N 1 հավելվածի 111-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2012 և 2013 թվականների ընթացքում պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) ժամանակացույցը և անվանացանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) յուրաքանչյուր եռամսյակին նախորդող վերջին ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել հաջորդ եռամսյակում մասնավորեցման առաջարկվող ընկերությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

ա. ընկերության կանոնադրությունը,

բ. ընկերության գույքի կազմը և գույքային իրավունքների առկայությունը,

գ. ընկերության վերջին երկու տարվա ֆինանսատնտեսական գործունեության ցուցանիշները.

2) ընկերությունների մասնավորեցմանը մասնակցելու ցանկություն հայտնած իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ բանակցությունների արդյունքում մշակված մասնավորեցման լավագույն տարբերակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` պետական գույքի մասնավորեցումը չկայանալու դեպքում 50 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նոր նախագիծ գույքը սահմանված կարգով մասնավորեցնելու կամ լուծարելու մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 19-ի

N 490-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2012 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ժամանակա-  |Ծածկագիրը` |Ընկերության անվանումը                    |

|ը/կ|հատվածը    |ըստ ծրագրի |                                         |

|___|___________|___________|_________________________________________|

| 1 |     2     |     3     |                  4                      |

|___|___________|___________|_________________________________________|

|1. |2012 թ. II |62061      |«Գրանիտ» փակ բաժնետիրական ընկերություն   |

|   |եռամսյակ   |           |                                         |

|___|___________|___________|_________________________________________|

|2. |2012 թ. II |62357      |«Լոգիստիկ-կենտրոն» փակ բաժնետիրական      |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|3. |2012 թ. II |62405      |«Սթրես կենտրոն» փակ բաժնետիրական         |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|4. |2012 թ. II |90022      |«Քաղաքաշինության գիտահետազոտական և       |

|   |եռամսյակ   |           |նախագծային ինստիտուտ» բաց բաժնետիրական   |

|   |           |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|5. |2012 թ. III|90025      |«Ավտոտրանսպորտի» փակ բաժնետիրական        |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|6. |2012 թ. III|90035      |«Էկոսերվիս» փակ բաժնետիրական ընկերություն|

|   |եռամսյակ   |           |                                         |

|___|___________|___________|_________________________________________|

|7. |2012 թ. III|20904.2    |«Մասիսի նավթամթերքներ» փակ բաժնետիրական  |

|   |եռամսյակ   |           | ընկերություն                            |

|___|___________|___________|_________________________________________|

|8. |2012 թ. III|20904.8    |«Արթիկի նավթամթերքներ» փակ բաժնետիրական  |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|9. |2012 թ. IV |74730      |«Երառսպասարկում» փակ բաժնետիրական        |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|10.|2012 թ. IV |60347      |«Երևանի  ջրամատակարարման ուղեմաս» բաց    |

|   |եռամսյակ   |           |բաժնետիրական ընկերություն                |

|___|___________|___________|_________________________________________|

|11.|2012 թ. IV |90039      |«Երնորոգնախագիծ» փակ բաժնետիրական        |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|12.|2012 թ. IV |20370      |«Բյուրեղ» հանքային ջրերի գործարան» փակ   |

|   |եռամսյակ   |           |բաժնետիրական ընկերություն                |

|___|___________|___________|_________________________________________|

|13.|2013 թ. I  |60155      |«Վայոցձորառսպաս» փակ բաժնետիրական        |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|14.|2013 թ. I  |62021      |«Արաքս» փակ բաժնետիրական ընկերություն    |

|   |եռամսյակ   |           |                                         |

|___|___________|___________|_________________________________________|

|15.|2013 թ. I  |62127      |«Ջրհան» փակ բաժնետիրական ընկերություն    |

|   |եռամսյակ   |           |                                         |

|___|___________|___________|_________________________________________|

|16.|2013 թ. II |74593      |«Հայառշինվերանորոգում-1» փակ բաժնետիրական|

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|17.|2013 թ. II |62128      |«Կոլչեդան» փակ բաժնետիրական ընկերություն |

|   |եռամսյակ   |           |                                         |

|___|___________|___________|_________________________________________|

|18.|2013 թ. II |62130      |«Ընդերքաբան» բաց բաժնետիրական            |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|19.|2013 թ. II |90055      |«Ստեփանավանի օդանավակայան» փակ           |

|   |եռամսյակ   |           |բաժնետիրական ընկերություն                |

|___|___________|___________|_________________________________________|

|20.|2013 թ. III|20794.7    |«Հատուկպայթշին» բաց բաժնետիրական         |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|21.|2013 թ. III|62308      |«Ագրոսպասարկում» ԱՄ-ի Իջևանի  շրջանային  |

|   |եռամսյակ   |           |միավորում» բաց բաժնետիրական ընկերություն |

|___|___________|___________|_________________________________________|

|22.|2013 թ. III|61110      |«Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային|

|   |եռամսյակ   |           |միավորում» բաց բաժնետիրական ընկերություն |

|___|___________|___________|_________________________________________|

|23.|2013 թ. III|61138      |«Բերրիություն» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային  |

|   |եռամսյակ   |           |միավորում» բաց բաժնետիրական ընկերություն |

|___|___________|___________|_________________________________________|

|24.|2013 թ. III|61100      |«Ագրոսպասարկում» ԱՄ-ի Անիի շրջանային     |

|   |եռամսյակ   |           |միավորում» բաց բաժնետիրական ընկերություն |

|___|___________|___________|_________________________________________|

|25.|2013 թ. III|90051      |«Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական  |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|26.|2013 թ. III|90057      |«Ձիասպորտի կենտրոն» փակ բաժնետիրական     |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|27.|2013 թ. IV |62132      |«Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական          |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

|___|___________|___________|_________________________________________|

|28.|2013 թ. IV |60063.1    |«Գյումրու «Նարեկ» հանգստյան տուն» բաց    |

|   |եռամսյակ   |           |բաժնետիրական ընկերություն                |

|___|___________|___________|_________________________________________|

|29.|2013 թ. IV |62403      |«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն»   |

|   |եռամսյակ   |           |փակ բաժնետիրական ընկերություն            |

|___|___________|___________|_________________________________________|

|30.|2013 թ. IV |21805.1    |«Կապուտակ» փակ բաժնետիրական ընկերություն |

|   |եռամսյակ   |           |                                         |

|___|___________|___________|_________________________________________|

|31.|2013 թ. IV |90044      |«Արուճի սերմնաբուծական պետական» փակ      |

|   |եռամսյակ   |           |բաժնետիրական ընկերություն                |

|___|___________|___________|_________________________________________|

|32.|2013 թ. IV |21843      |«Դվին կոնցեռն» փակ բաժնետիրական          |

|   |եռամսյակ   |           |ընկերություն                             |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2012
N 490-Ն
Որոշում