040.0412.110412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2012 թվականի N 412-Ն
i
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին ու 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պետական վերահսկողության շրջանակներում սննդամթերքի, կենդանական և բուսական ծագման հումքի լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների ցանկը` ըստ սննդամթերքի խմբերի` համաձայն N 1 հավելվածի.
2) պետության կողմից իրականացվող մնացորդային մոնիթորինգի ընթացքում սննդամթերքի և կենդանական ծագման հումքի մնացորդների լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների ցանկը` ըստ սննդամթերքի խմբերի հետազոտվող նյութերի` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի ապրիլի 5-ի
N 412-Ն որոշման
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԸ` ԸՍՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԽՄԲԵՐԻ
._____________________________________________________________________.
|Սննդամթերքի և | Ցուցանիշները |
|կենդանական ու | |
|բուսական ծագման | |
|հումքի խումբը | |
|___________________|_________________________________________________|
|1. Միս, մսամթերք |Անվտանգության ցուցանիշներ |
| |թունավոր տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ, |
| |երկաթ, նիկել, քրոմ, անագ, բենզապիրեն |
| |հակաբիոտիկներ` լևոմիցիտին, տետրացիկլինի խումբ, |
| |գրիզին, բացիտրացին, ցեֆալոսպորիններ, խինոլոններ, |
| |մակրոլիդներ, պլևրոմուտիլիններ, լինկոսամիդներ, |
| |ամինոգլիկոզիդներ |
| |գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ |
| |ռադիոնուկլիդներ` ցեզիում-137, ստրոնցիում-90 |
| |նիտրատներ |
| |նիտրիտներ |
| |նիտրոզամիններ` ՆԴՄԱ-ի և ՆԴԷԱ-ի գումարը |
| |միկոտոքսիններ` աֆլատոքսին Մ1 |
| |դիօքսիններ |
| |մանրէաբանական ցուցանիշներ` ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ (կոլի |
| |ձևեր), ոսկեգույն ստաֆիլակոկ, ախտածին մանրէներ, |
| |այդ թվում` սալմոնելաներ, լիստերիա մոնոցիտոգենուս,|
| |խմորասնկեր, բորբոսասնկեր, սուլֆիդ վերարտադրող |
| |կլոստրիդիաներ, E. coli 0157:H7 Հորմոններ |
| |Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
| |զգայաբանական ցուցանիշներ` արտաքին տեսք, գույն, |
| |հոտ, կոնսիստենցիա, եփման փորձ |
| |օտար խառնուրդների որոշում |
| |կերակրի աղի զանգվածային մաս |
| |ջրի զանգվածային մաս |
| |յուղի զանգվածային մաս |
| |սպիտակուցի զանգվածային մաս |
| |թթվայնության որոշում |
| |հացի զանգվածային մասի որոշում |
| |ժելեի հալման ջերմաստիճանի որոշում |
| |նատրիումի նիտրիտի որոշում |
| |նիտրիտների որոշում |
| |նիտրատների որոշում |
| |քլորիդների որոշում |
| |անագի աղերի որոշում |
| |կապարի աղերի որոշում |
| |ընդհանուր ֆոսֆորի որոշում |
| |օսլայի որոշում |
| |մոխրի զանգվածային մասի որոշում |
| |թթու ֆոսֆատազայի զանգվածային մասի որոշում |
| |հիստոլոգիական հետազոտություն և նույնականացում |
| |ամոնյակի և ամոնիումի աղերի որոշում |
| |թռչող ճարպաթթուների որոշում |
| |արգանակի թափանցիկության որոշում |
| |սպիտակուցների առաջնային քայքայման արգասիքների |
| |որոշում |
| |ոսկրային ներածությունների որոշում |
| |կալցիումի որոշում |
| |ֆոսֆորի որոշում |
| |հերմետիկության որոշում |
| |մետաղական տուփի ներսի մակերեսի վիճակի որոշում |
| |սննդային հավելումներ |
|___________________|_________________________________________________|
|2. Կաթ, կաթնամթերք |Անվտանգության ցուցանիշներ |
| |թունավոր տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ, |
| |երկաթ, նիկել, քրոմ, անագ, բենզապիրեն |
| |հակաբիոտիկներ` լևոմիցիտին, տետրացիկլինի խումբ, |
| |ստրեպտոմիցին, պենիցիլիններ, ցեֆալոսպորիններ, |
| |խինոլոններ, մակրոլիդներ, պլևրոմուտիլիններ, |
| |լինկոսամիդներ, ամինոգլիկոզիդներ |
| |ռադիոնուկլիդներ` ցեզիում-137, ստրոնցիում-90 |
| |նիտրոզամիններ` ՆԴՄԱ-ի և ՆԴԷԱ-ի գումարը |
| |միկոտոքսիններ` աֆլատոքսին Մ1, մանկական սնունդ - |
| |աֆլատոքսին Բ1, դեզօքսինիվալենոլ, զեարալենոն, Տ-2 |
| |տոքսին |
| |մանրէաբանական ցուցանիշներ` ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ (կոլի |
| |ձևեր), ոսկեգույն ստաֆիլակոկ, ախտածին մանրէներ, |
| |այդ թվում` սալմոնելաներ, Լիստերիա մոնոցիտոգենուս,|
| |Խմորասնկեր, բորբոս, բացիլլուս ցեռեուս, E. coli |
| |0157:H7 |
| |պեստիցիդներ` ՀՔՑՀ (a-,b-,y- իզոմերներ), ԴԴՏ և |
| |նրա մետաբոլիտներ, սնդիկօրգանական պեստիցիդներ |
| |դիօքսիններ |
| |մելամին |
| |գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ |
| |սննդային հավելումներ |
| |Հորմոններ |
| |Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
| |զգայաբանական ցուցանիշներ` արտաքին տեսք, գույն, |
| |հոտ, կոնսիստենցիա, համ |
| |յուղի որոշում |
| |սպիտակուցների որոշում |
| |շաքարի որոշում |
| |լակտոզայի զանգվածային մասի որոշում |
| |ընդհանուր թթվայնության որոշում |
| |ակտիվ թթվայնության որոշում |
| |լուծելիության ցուցանիշի որոշում |
| |մաքրության կարգի որոշում |
| |պաստերիզացման որակի որոշում |
| |խտության որոշում |
| |խոնավության որոշում |
| |չոր նյութերի որոշում |
| |նատրիումի քլորիդի որոշում |
| |շաքարի պարունակության որոշում |
| |ալկոհոլի պարունակության որոշում |
| |հերմետիկության որոշում |
| |մետաղական տուփի ներսի մակերեսի վիճակի որոշում |
| |ընդհանուր ազոտի որոշում |
| |սոմատիկ բջիջների քանակի որոշում |
| |ինհիբիտորային նյութերի որոշում |
| |սոդայի որոշում |
| |ամոնյակի որոշում |
| |ջրածնի պերօքսիդի որոշում |
| |սառման կետի որոշում |
| |մածուցիկության որոշում |
| |վիտամին A (րետինոլի) որոշում |
| |վիտամին C (ասկորբինաթթվի) որոշում |
| |վիտամին E (տոկոֆերոլի) որոշում |
| |վիտամին PP (նիացինի) որոշում |
| |վիտամին B1 (թիամինի) որոշում |
| |վիտամին B2 (րիբոֆլավինի) որոշում |
| |թթվեցման որոշում |
| |լիմոնաթթվի որոշում |
| |պերօքսիդային թվի որոշում |
| |նիտրատների և նիտրիտների որոշում |
| |ընդհանուր ֆոսֆորի որոշում |
| |մոխրի զանգվածային մասի որոշում |
| |կաթի փոշու որակական և քանակական որոշում |
|___________________|_________________________________________________|
|3. Ձու և ձվամթերք |Անվտանգության ցուցանիշներ |
| |թունավոր տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ |
| |դիօքսիններ |
| |հակաբիոտիկներ` լևոմիցիտին, տետրացիկլինի խումբ, |
| |ստրեպտոմիցին, բացիտրացին |
| |պեստիցիդներ` ՀՔՑՀ (a-,b-,y- իզոմերներ), ԴԴՏ և |
| |նրա մետաբոլիտներ |
| |ռադիոնուկլիդներ` ցեզիում-137, ստրոնցիում-90 |
| |մանրէաբանական ցուցանիշներ` ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ (կոլի |
| |ձևեր), ստաֆիլակոկ, ախտածին մանրէներ, այդ թվում` |
| |սալմոնելաներ, պրոտեուս, E. coli 0157:H7 |
| |Հորմոններ |
| |սննդային հավելումներ |
| |Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
| |զգայաբանական ցուցանիշներ` արտաքին տեսք, գույն, |
| |հոտ, կոնսիստենցիա, քաշ, օդախցիկի մեծություն |
| |ճարպի որոշում |
| |սպիտակուցային նյութերի որոշում |
| |չոր նյութերի որոշում |
| |ազատ ճարպաթթուների որոշում |
| |պաստերիզացման արդյունավետության որոշում |
| |ձվամթերքների լուծողականության որոշում |
| |ջրածնային իոնների զանգվածային մասի որոշում (pH) |
| |օդային խցիկի մեծության որոշում |
| |սննդային հավելումներ |
|___________________|_________________________________________________|
|4. Ձուկ և |Անվտանգության ցուցանիշներ |
|ձկնամթերք |թունավոր տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ, |
| |բենզապիրեն |
| |հիստամին |
| |դիօքսիններ |
| |նիտրոզամիններ` ՆԴՄԱ-ի և ՆԴԷԱ-ի գումարը |
| |պեստիցիդներ` ՀՔՑՀ (a-,b-,y- իզոմերներ), ԴԴՏ և |
| |նրա մետաբոլիտներ, 2,4-D թթու, դրա եթերները և |
| |աղերը, սնդիկ պարունակող պեստիցիդներ |
| |Ցնդող հիմքերի ընդհանուր ազոտ (ՑՀԸԱ) |
| |Պոլիքլորացված բիֆենիլներ |
| |հակաբիոտիկներ` լևոմիցիտին, տետրացիկլինի խումբ, |
| |բացիտրացին |
| |ռադիոնուկլիդներ` ցեզիում-137, ստրոնցիում-90 |
| |մանրէաբանական ցուցանիշներ` ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ (կոլի |
| |ձևեր), ստաֆիլակոկ, սալմոնելաներ, լիստերիա |
| |մոնոցիտոգենուս |
| |Հորմոններ |
| |սննդային հավելումներ |
| |Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
| |զգայաբանական ցուցանիշներ` արտաքին տեսք, գույն, |
| |հոտ, կոնսիստենցիա, եփման փորձ |
| |օտար խառնուրդների որոշում |
| |ջրի զանգվածային մաս |
| |յուղի զանգվածային մասի որոշում |
| |ուրոտրոպին |
| |բենզոյաթթվային նատրիում |
| |սորբինաթթու |
| |յուղի նստվածքի որոշում |
| |բաղադրիչների զանգվածային մասի որոշում |
| |ընդհանուր թթվություն |
| |չոր նյութերի զանգվածային մաս |
| |թռչող հիմքերի ազոտի որոշում |
| |ամոնիակի որոշում |
| |ծծմբաջրածնի որոշում |
| |բենզոյաթթվային նատրիումի որոշում |
| |բուֆերության որոշում |
| |արգանակի թափանցիկության որոշում |
| |ավազի զանգվածային մասի որոշում |
| |ագարի զանգվածային մասի որոշում |
| |բորաթթվի և բուրայի որոշում |
| |ալյումինի որոշում |
| |պղնձի որոշում |
| |ֆոսֆորի որոշում |
| |թառափազգիների ձկնկիթի նույնականացում |
|___________________|_________________________________________________|
|5. Շաքար և |Անվտանգության ցուցանիշներ |
|հրուշակեղենային |թունավոր տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ |
|արտադրանք շաքարից |միկոտոքսիններ` աֆլատոքսին Բ1, դեզօքսինիվալենոլ |
| |պեստիցիդներ` ՀՔՑՀ (a-,b-,y- իզոմերներ), ԴԴՏ և |
| |նրա մետաբոլիտներ |
| |ռադիոնուկլիդներ` ցեզիում-137, ստրոնցիում-90 |
| |մանրէաբանական ցուցանիշներ` ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ (կոլի |
| |ձևեր), ստաֆիլակոկ, սալմոնելաներ, պրոտեուս խմբի |
| |մանրէներ, բորբոսասնկեր, խմորասնկեր |
| |սննդային հավելումներ |
| |գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ |
| |Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
| |զգայաբանական ցուցանիշներ` արտաքին տեսք, գույն, |
| |հոտ, կոնսիստենցիա, լուծույթի մաքրության որոշում |
| |խոնավության որոշում |
| |չոր նյութի որոշում |
| |խտության որոշում |
| |ընդհանուր թթվայնության որոշում |
| |սախարոզայի որոշում |
| |րեդուկցիայի ենթարկվող նյութերի որոշում |
| |մոխրի որոշում |
| |մետաղական խառնուրդների որոշում |
| |պնդության որոշում |
| |մանր մասնիկների որոշում |
| |ազատ հանքային թթուների որոշում |
| |ճարպի որոշում |
| |սպիրտի որոշում |
| |թթվայնության որոշում |
| |հիմնայնության որոշում |
| |մանրեցման աստիճանի և ծակոտկենության որոշում |
| |ընդհանուր ծծմբային թթվի որոշում |
| |10%-անոց աղաթթվում չլուծվող մոխրի քանակի որոշում |
| |բենզոյաթթվի զանգվածային մասի որոշում |
| |գլազուրի որոշում |
| |պրոտեինի որոշում |
| |ծծմբական անհիդրիդի որոշում |
| |խոնավացման գործակցի որոշում |
| |չոր յուղազրկված կաթի որոշում |
| |քսիլիտի որոշում |
| |սորբիտի որոշում |
| |ջրածնային ցուցանիշի որոշում (pH) |
| |բեկման ցուցանիշի որոշում |
| |մեխանիկական խառնուրդների որոշում |
| |յոդային թվի որոշում |
| |կալցիումի աղերի որոշում |
|___________________|_________________________________________________|
|6. Մեղր |Անվտանգության ցուցանիշներ |
| |թունավոր տարրեր` կապար, արսեն, կադմիում |
| |օքսիմեթիլֆուրֆուրոլ |
| |պեստիցիդներ` ՀՔՑՀ (a-,b-,y- իզոմերներ), ԴԴՏ և |
| |նրա մետաբոլիտներ |
| |ռադիոնուկլիդներ` ցեզիում-137, ստրոնցիում-90 |
| |մանրէաբանական ցուցանիշներ` ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ (կոլի |
| |ձևեր), սալմոնելաներ, բորբոսասնկեր, խմորասնկեր |
| |Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
| |զգայաբանական ցուցանիշներ` արտաքին տեսք, գույն, |
| |հոտ, կոնսիստենցիա, համ, ծաղկափոշու հատիկների |
| |առկայություն |
| |խոնավության որոշում |
| |ինվերտ շաքարների որոշում |
| |սախարոզայի որոշում |
| |դիաստազային թվի որոշում |
| |մեխանիկական խառնուրդների որոշում |
| |ընդհանուր թթվության որոշում |
| |ակտիվ թթվության որոշում |
| |թթվեցման որոշում |
| |մոխրի որոշում |
| |կեղծիքների որոշում |
|___________________|_________________________________________________|
|7. Պտուղ - |Անվտանգության ցուցանիշներ |
|բանջարեղենային |թունավոր տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ, |
|մթերք |անագ, քրոմ |
| |նիտրատներ |
| |պեստիցիդներ` ՀՔՑՀ (a-,b-,y- իզոմերներ), ԴԴՏ և |
| |նրա մետաբոլիտներ |
| |ռադիոնուկլիդներ` ցեզիում-137, ստրոնցիում-90 |
| |մանրէաբանական ցուցանիշներ` ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ (կոլի |
| |ձևեր), սալմոնելաներ, բորբոսասնկեր, խմորասնկեր, |
| |սուլֆիդ վերականգնող կլոստրիդիաներ |
| |միկոտոքսիններ` պատուլին |
| |գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ |
| |Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
| |զգայաբանական ցուցանիշներ` արտաքին տեսք, գույն, |
| |հոտ, կոնսիստենցիա |
| |թթվայնության որոշում, |
| |տիտրվող թթվայնության որոշում |
| |օսլայի որոշում |
| |սպիտակուցի որոշում |
| |մոխրի որոշում |
| |սոսնձանյութի որոշում |
| |խոնավության որոշում |
| |վնասատուներով ախտոտվածության որոշում |
| |երկաթյա խառնուրդների որոշում |
| |խտության որոշում |
| |հարաբերական խտության որոշում |
| |սպիտակության որոշում |
| |յուղի որոշում |
| |վիտամինների որոշում` B1, B2, PP |
| |մոխրի ընդհանուր հիմնայնության որոշում |
| |չոր նյութերի որոշում |
| |թռչող թթուների որոշում |
| |ծծմբի եռօքսիդի որոշում |
| |էթիլ սպիրտի որոշում |
| |սորբինաթթվի որոշում |
| |բուսական ծագման խառնուրդների որոշում |
| |բենզոյաթթվի որոշում |
| |պեկտինային նյութերի որոշում |
| |լուծվող չոր նյութերի որոշում |
| |չլուծվող չոր նյութերի որոշում |
| |քսիլիտի որոշում |
| |սորբիտի որոշում |
| |կարոտինի որոշում |
| |կարոտինոիդների որոշում |
| |տոմատի մածուկի գույնի հսկողություն |
| |նստվածքի որոշում |
| |ազոտի որոշում |
| |քլորիդների որոշում |
| |լիմոնաթթվի որոշում |
| |իզոլիմոնային թթվի որոշում |
| |խնձորաթթվի որոշում |
| |գլյուկոզայի և ֆրուկտոզայի որոշում |
| |հյութերի փափուկ զանգվածային մասի որոշում |
| |ֆորմոլային թվի որոշում |
| |ջրում լուծվող էքստրակտիվ նյութերի որոշում |
| |կոֆեինի զանգվածային մասի որոշում |
| |սննդային հավելումներ |
|___________________|_________________________________________________|
|8. Յուղային հումք |Անվտանգության ցուցանիշներ |
|և ճարպային մթերք |թունավոր տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ, |
| |բենզապիրեն, պոլիքլորացված բիֆենոլներ, երկաթ, |
| |պղինձ |
| |դիօքսիններ |
| |պեստիցիդներ` ՀՔՑՀ (a-,b-,y- իզոմերներ), ԴԴՏ և |
| |նրա մետաբոլիտներ |
| |հակաբիոտիկներ` լևոմիցիտին, տետրացիկլինի խումբ, |
| |ստրեպտոմիցին, պենիցիլին |
| |միկոտոքսիններ` աֆլատոքսին Բ1, աֆլատոքսին Մ1 |
| |օքսիդացման փչացման ցուցանիշ` պերօքսիդային թիվ, |
| |թթվայնության թիվ |
| |նիտրոզամիններ |
| |ռադիոնուկլիդներ` ցեզիում-137, ստրոնցիում-90 |
| |մանրէաբանական ցուցանիշներ` ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ (կոլի |
| |ձևեր), սալմոնելաներ, բորբոսասնկեր, խմորասնկեր, |
| |սուլֆիդ վերականգնող կլոստրիդիաներ |
| |սննդային հավելումներ |
| |գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ |
| |Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
| |զգայաբանական ցուցանիշներ` արտաքին տեսք, գույն, |
| |հոտ, կոնսիստենցիա, թափանցիկություն |
| |թթվային թիվ |
| |յոդային թիվ |
| |օճառացման թիվ |
| |չօճառացվող նյութերի զանգվածային մաս |
| |հակաօքսիդանտների որոշում |
| |խոնավության որոշում |
| |թռչող ճարպաթթուների որոշում |
| |պերօքսիդային թվի որոշում |
| |եռգլիցերիդների որոշում |
| |օքսիդացմանը կայունության որոշում |
| |մոխրի որոշում |
| |նստվածքի և ոչ յուղային խառնուրդների որոշում |
| |բեկման գործակցի որոշում |
| |հանքային թթուների որոշում |
| |կտավատի ձեթի որոշում |
| |բամբակի ձեթի որոշում |
| |քնջութի ձեթի որոշում |
| |ֆոսֆոր պարունակող նյութերի որոշում |
| |բուսական յուղի առկայության որոշում |
|___________________|_________________________________________________|
|9. Խմելու ջուր |Անվտանգության ցուցանիշներ |
|շշալցված (գազացված |թունավոր տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ, |
|և ոչ գազացված) |երկաթ, պղինձ, սելեն, ստրոնցիում, ֆտորիդ, նիկել, |
| |ծարիր, ցիանիդներ, պղինձ, բարիում, քրոմ, |
| |նիտրատներ, նիտրիտներ, ֆենոլներ, ամոնիում, |
| |մոլիբդեն, բերիլիում, մանգան, բորաթթվի աղեր |
| |մանրէաբանական ցուցանիշներ` ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ (կոլի |
| |ձևեր), ջերմատոլերանտ կոլիձևեր, ֆեկալ |
| |ստրեպտոկոկեր, պսևդոմոնաս աէրուգինոզա |
| |Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
| |զգայաբանական ցուցանիշներ` արտաքին տեսք, գույն, |
| |հոտ, համ |
| |ամոնիումի որոշում |
| |երկաթի որոշում |
| |պերմանգանատային օքսիդացման որոշում |
| |արծաթի որոշում |
| |բրոմիդ իոնների որոշում |
| |իոդիտ իոնների որոշում |
| |քլորիդ իոնների որոշում |
| |ֆտորիդ իոնների որոշում |
| |հիդրոկարբոնատ իոնների որոշում |
| |սուլֆատ իոնների որոշում |
| |կալցիումի և մագնիումի իոնների որոշում |
| |նատրիումի իոնների որոշում |
| |կալիումի իոնների որոշում |
| |նիտրիտ իոնների որոշում |
| |նիտրատ իոնների որոշում |
|___________________|_________________________________________________|
|10. Ոչ ալկոհոլային |Անվտանգության ցուցանիշներ |
|ըմպելիքներ |թունավոր տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ |
| |միկոտոքսիններ` պատուլին |
| |մանրէաբանական ցուցանիշներ` ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ (կոլի |
| |ձևեր), սալմոնելաներ, բորբոսասնկեր, խմորասնկեր |
| |Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
| |զգայաբանական ցուցանիշներ` արտաքին տեսք, գույն, |
| |հոտ, կոնսիստենցիա |
| |ընդհանուր հանքայնացման որոշում |
| |նատրիումի բենզոլատի որոշում |
| |ասպարտամի որոշում |
| |սախարինի որոշում |
| |կոֆեինի որոշում |
| |թթվայնության որոշում, |
| |տիտրվող թթվայնության որոշում |
| |օսլայի որոշում |
| |սպիտակուցի որոշում |
| |մոխրի որոշում |
| |սոսնձանյութի որոշում |
| |խոնավության որոշում |
| |վնասատուներով ախտոտվածության որոշում |
| |երկաթյա խառնուրդների որոշում |
| |խտության որոշում |
| |հարաբերական խտության որոշում |
| |սպիտակության որոշում |
| |յուղի որոշում |
| |վիտամինների որոշում` B1, B2, PP |
| |մոխրի ընդհանուր հիմնայնության որոշում |
| |չոր նյութերի որոշում |
| |թռչող թթուների որոշում |
| |ծծմբի եռօքսիդի որոշում |
| |էթիլ սպիրտի որոշում |
| |սորբինաթթվի որոշում |
| |բուսական ծագման խառնուրդների որոշում |
| |բենզոյաթթվի որոշում |
| |պեկտինային նյութերի որոշում |
| |լուծվող չոր նյութերի որոշում |
| |չլուծվող չոր նյութերի որոշում |
| |քսիլիտի որոշում |
| |սորբիտի որոշում |
| |կարոտինի որոշում |
| |կարոտինոիդների որոշում |
| |տոմատի մածուկի գույնի հսկողություն |
| |նստվածքի որոշում |
| |ազոտի որոշում |
| |քլորիդների որոշում |
| |լիմոնաթթվի որոշում |
| |իզոլիմոնային թթվի որոշում |
| |խնձորաթթվի որոշում |
| |գլյուկոզայի և ֆրուկտոզայի որոշում |
| |հյութերի փափուկ զանգվածային մասի որոշում |
| |ֆորմոլային թվի որոշում |
| |ջրում լուծվող էքստրակտիվ նյութերի որոշում |
| |սննդային հավելումներ |
|___________________|_________________________________________________|
|11. Ալկոհոլային |Անվտանգության ցուցանիշներ |
|խմիչքներ |թունավոր տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ |
| |մեթիլ սպիրտ |
| |խինին |
| |նիտրոզամիններ |
| |ռադիոնուկլիդներ` ցեզիում-137, ստրոնցիում-90 |
| |մանրէաբանական ցուցանիշներ` (գարեջրի համար) ՄԱՖԱՄ,|
| |ԱՑԽՄ (կոլի ձևեր), սալմոնելաներ, բորբոսասնկեր, |
| |խմորասնկեր |
| |սննդային հավելումներ |
| |Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ |
| |զգայաբանական ցուցանիշներ` արտաքին տեսք, գույն, |
| |հոտ, |
| |խտության որոշում |
| |բարձր սպիրտների որոշում |
| |ցնդող թթուների որոշում |
| |պղնձի որոշում |
| |ծծմբի երկօքսիդի որոշում |
| |տիտրվող թթուների որոշում |
| |էթիլ սպիրտի որոշում |
| |թռչող թթուների որոշում |
| |ազատ և ընդհանուր ծծմբի երկօքսիդի որոշում |
| |ածխածնի երկօքսիդի որոշում |
| |ալդեհիդների որոշում |
| |շաքարների որոշում |
| |թթվայնության որոշում |
| |երկաթի որոշում |
| |ֆուրֆուրոլի որոշում |
| |սինթետիկ ներկանյութերի որոշում |
| |օրգանական թթուների որոշում |
|___________________|_________________________________________________|
|12. Սննդամթերքի հետ|Վնասակար քիմիական նյութեր` ֆորմալդեհիդ, ստիրոլ, |
|շփվող նյութեր |վինիլքլորիդ, ֆենոլ, մեթիլմետակրիլատ, |
| |հեքսամեթիլէնդիամին, E-կապրոլակտամ, ացետալդեհիդ |
._____________________________________________________________________.
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում