040.0439.140412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2012 թվականի N 439-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թվականներին կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով Հայաստանի Հանրապետության անունից ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին կատարել հետևյալ վճարումները`
1) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 15-ին «Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի» N 5065/06 գանգատով կայացված վճռի, ինչպես նաև «Երանոսյանն ընդդեմ Հայաստանի» N 3309/06, «Պողոսյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» N 3310/06 և «Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի» N 10446/05 գանգատներով կայացված որոշումների պահանջները կատարելու նպատակով` համաձայն հավելվածի.
2) 2012 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության N 3 ռազմականացված ջոկատին վճարել 3,536,820 դրամ (ամսական 1,178,940 դրամ)` Արամի 72-80 հասցեներում գտնվող անավարտ շենքի պահպանության համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի ապրիլի 5-ի
N 439-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Մարդու իրավունքների |Նպատակը |Գումարը |
|եվրոպական դատարանի | |(համարժեք |
|որոշում (վճիռ) | |դրամ) |
|____________________________|_________________________|______________|
|1. «Պողոսյանը և ուրիշներն |որպես նյութական և ոչ |45000 եվրո |
|ընդդեմ Հայաստանի» որոշում |նյութական վնասի, ինչպես | |
| |նաև դատական ծախսերի | |
| |փոխհատուցում | |
|____________________________|_________________________|______________|
|2. «Երանոսյանն ընդդեմ |որպես նյութական և ոչ |120000 ԱՄՆ-ի |
|Հայաստանի» որոշում |նյութական վնասի, ինչպես |դոլար (հանած |
| |նաև դատական ծախսերի |10,327,606 |
| |փոխհատուցում |դրամ) |
|____________________________|_________________________|______________|
|3. «Եդիգարյանն ընդդեմ |որոշում որպես նյութական |29520000 դրամ |
|Հայաստանի» որոշում |և ոչ նյութական վնասի, |(հանած 12870 |
| |ինչպես նաև դատական |ԱՄՆ-ի դոլարին |
| |ծախսերի փոխհատուցում |համարժեք դրամ)|
|____________________________|_________________________|______________|
|4. «Հովհաննիսյանը և |որպես նյութական և ոչ |18545 եվրո, |
|Շիրոյանն ընդդեմ Հայաստանի» |նյութական վնասի, ինչպես |որից` 12500 |
|վճիռ |նաև դատական ծախսերի |եվրո` որպես |
| |փոխհատուցում |նյութական |
| | |վնասի |
| | |փոխհատուցում, |
| | |6000 եվրո` |
| | |որպես ոչ |
| | |նյութական |
| | |վնասի |
| | |փոխհատուցում, |
| | |45 եվրո` որպես|
| | |դատական |
| | |ծախսերի |
| | |փոխհատուցում |
._____________________________________________________________________.