041.0126.010399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 1999 թվականի թիվ 126
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 308 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասին» N 4 որոշման`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 308 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագիրը, 1-ին և 2-րդ կետերը, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագիրը և 1-ին կետը, ինչպես նաև որոշմամբ հաստատված կառուցվածքի վերնագիրը «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «կառավարությանն առընթեր» բառերով.
i
բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետից և 5-րդ կետի «ժը» ենթակետից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին» բառերը.
i
գ) 4-րդ կետի «թ» ենթակետում «փրկարար» բառը փոխարինել «արագ արձագանքման» բառերով.
i
դ) 4-րդ կետի «ժ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը.
ե) 5-րդ կետի «ժգ» ենթակետից հանել «փրկարարների» բառը.
i
զ) 9-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի» բառերը.
i
է) 10-րդ կետի «բ» ենթակետից հանել «դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հետ» բառերը.
i
ը) 10-րդ կետի «գ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի համաձայնությամբ» բառերը.
i
թ) 11-րդ կետից հանել «խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հետ: Գերատեսչության պետը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ» բառերը.
i
ժ) 13-րդ կետի «ե» և «ը» ենթակետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի համաձայնությամբ»
i
ժա) 18-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին և» ու «պետական կառավարման վերադաս մարմնին» բառերը.
i
ժբ) 22-րդ կետի երկրորդ պարբերությունում «արտակարգ իրավիճակների վարչության պետը» բառերը փոխարինել «սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետը» բառերով.
i
ժգ) 24-րդ կետից հանել «համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հետ» բառերը: