040.0200.270212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2012 թվականի N 200-Ա
i
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼԻՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ-ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1060-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համալիր ուսումնասիրությունների կատարման, վերականգնվելիք հուշարձանների ընտրման-գույքագրման, դրանց վերականգնման ու օգտագործման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, վերականգնման աշխատանքների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 23-ի
N 200-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼԻՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ-ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
._____________________________________________________________________.
|Գործողությունները |Պատասխանատու- |Կատարման |Ֆինանսա- |
| |ները |ժամկետը |վորման |
| | | |աղբյուրը |
|_________________________________|______________|_________|__________|
|1. Հուշարձանների վերականգնման |ՀՀ մշակույթի |2012 թ. |ՀՀ պետական|
|ծրագրի իրականացման համար |նախարարություն|ընթացքում|բյուջե |
|անհրաժեշտ շարժի հիմնական |ՀՀ բնապահպա- | | |
|երթուղիների մշակում, ծրագրում |նության | | |
|ընդգրկված և հիմնականում |նախարարություն| | |
|զբոսաշրջային երթուղու վրա գտնվող |ՀՀ էկոնոմիկայի| | |
|հուշարձանների վիճակի |նախարարություն| | |
|ուսումնասիրում | | | |
|_________________________________|______________|_________|__________|
|2. ՈՒսումնասիրման արդյունքների |ՀՀ մշակույթի |2013 թ. |ՀՀ պետական|
|ամփոփում, աշխատանքների |նախարարություն|ընթացքում|բյուջե |
|անվանացանկերի կազմում |ՀՀ բնապահպա- | | |
|առաջնահերթության որոշում, |նության | | |
|նախագծային առաջադրանքների կազմում|նախարարություն| | |
|_________________________________|______________|_________|__________|
|3. ՈՒսումնասիրման արդյունքում |ՀՀ մշակույթի |2013- |ՀՀ պետական|
|ընտրված հուշարձանների |նախարարություն|2014 թթ. |բյուջե |
|վերականգնման գիտահետազոտական և | |ընթացքում| |
|նախագծանախահաշվային աշխատանքների | | | |
|կատարում | | | |
|_________________________________|______________|_________|__________|
|4. Հուշարձանների վերականգնման, |ՀՀ մշակույթի |սկիզբը` |ՀՀ պետական|
|ամրակայման և տարածքների |նախարարություն|2015 թ-ից|բյուջե |
|բարեկարգման աշխատանքներ |ՀՀ բնապահպա- | | |
| |նության | | |
| |նախարարություն| | |
._____________________________________________________________________.