040.0140.210212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2012 թվականի N 140-Ն
i
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԱՐՔԱԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների ու վարքականոնների ուսուցում» պիլոտային ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների ու վարքականոնների ուսուցում» պիլոտային ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը` սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության դեպքում քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 16-ի
N 140-Ն որոշման
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԱՐՔԱԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բնության աղետների մեջ երկրաշարժերն իրենց պատճառած վնասներով, ավերածության ծավալներով հավասարը չունեն: Երկրաշարժի վտանգավորությունը չափազանց մեծ է, քանի որ առայժմ դրա առաջացման ստույգ ժամանակի կանխորոշում գոյություն չունի: Այն տեղի է ունենում հանկարծակի, վայրկյանների ընթացքում և մարդկանց հնարավորություն չի տալիս պաշտպանական գործողություններ ձեռնարկելու: Նա, ով ապրում է սեյսմաակտիվ տարածքում, պետք է հաշտվի այն մտքի հետ, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել ուժեղ երկրաշարժ: Մարդը, սակայն կարող է էականորեն նվազեցնել սեյսմիկ ռիսկը, եթե նախապատրաստվի երկրաշարժին: Աղետին նախապատրաստվելու ծրագրերում մեծ դեր է հատկացվում բնակչությանը: Նախ, յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտենա իր անելիքները` մինչև երկրաշարժը, երկրաշարժի պահին և հետո: Նշանակալի դեր է խաղում հոգեբանական նախապատրաստումը երկրաշարժին, քանզի դրանով հնարավոր կլինի դիմակայել բացասական հոգեվիճակների ազդեցությանը:
2. Ժամանակակից ուսումնակրթական համակարգում (դպրոցից մինչև բուհ) անհրաժեշտաբար ուսուցանվում են ամենատարբեր առարկաներ, որոնք մասնագիտական գործունեության համար պետք է հիմք հանդիսանան ապագայում նրանց առջև ծառացած տեսական և գործնական խնդիրների լուծման ժամանակ, սակայն չնախատեսված վտանգավոր իրավիճակների, առավել ևս արտակարգ իրավիճակների համար գրեթե ոչինչ չի արվում:
3. 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո սկսեց հատուկ ուշադրություն դարձվել երկրաշարժի նկատմամբ բնակչության պաշտպանվածության հիմնախնդրին, և պատահական չէր, որ ստեղծվեցին համապատասխան կառույց և իրավական ակտեր, որոնք խնդիր ունեին նաև բարձրացնելու բնակչության իրազեկման ու պատրաստվածության մակարդակը: Ընդունված օրենքի և որոշումների շրջանակներում ծավալվեցին ուսուցողական աշխատանքներ, որոնք, սակայն, ունեին հատվածային բնույթ, քանի որ չէին ընդգրկված ընդհանուր կրթական գործունեության համակարգում: Իհարկե, աշխատանքները, որոնք կատարվել են, բազմածավալ են, սակայն չմոռանանք, որ պատրաստվածությունը պահանջում է ամենօրյա աշխատանք, քանզի դրանից է կախված ամբողջական, հավաստի գիտելիքի, հմտության և կարողության լիարժեք տիրապետումը:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ
4. Ոլորտի ընդհանուր նկարագիրը. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշմամբ հավանության արժանացած պետական երկարաժամկետ համալիր ծրագրով նախատեսված են Երևան քաղաքում բնակչության իրազեկում և ուսուցում` սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով: Սեյսմիկ պաշտպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`
ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ
._____________________________________________________________________.
|Ծառայությունների շրջանակի|Ծրագրի իրականացման |Արդյունքները |
|նկարագրությունը |մասնակիցները | |
|_________________________|_______________________|___________________|
|Դասախոսությունների |ՀՀ արտակարգ |Երևան քաղաքի |
|անցկացում, համապատասխան |իրավիճակների |սեյսմիկ ռիսկի |
|դիդակտիկ նյութերի, |նախարարության սեյսմիկ |նվազեցում. |
|գրականության հրատարակում,|պաշտպանության ազգային |մասնավորապես, |
|հեռուստահաղորդումների |ծառայության համակարգի |տարբեր տարիքային |
|համար նյութերի |պետական ոչ առևտրային |խմբերի իրազեկված և |
|տրամադրում, հոգեբանական |կազմակերպություններ |ուսուցանված` Երևան |
|պատրաստվածության նպատակով| |քաղաքի բնակչության |
|թրեյնինգների |ՀՀ գիտությունների |համապատասխան |
|կազմակերպում, տարահանման |ազգային ակադեմիայի |սոցիալական, |
|վարժանքների կազմակերպում |համակարգի ինստիտուտներ |տարիքային խմբեր |
| | | |
| |ՀՀ կրթության և | |
| |գիտության | |
| |նախարարություն | |
| | | |
| |Կրթության ազգային | |
| |ինստիտուտ | |
| | | |
| |բարձրագույն ուսումնական| |
| |հաստատություններ | |
| | | |
| |ՀՀ արտակարգ | |
| |իրավիճակների | |
| |նախարարության փրկարար | |
| |ծառայություն | |
| | | |
| |ՀՀ արտակարգ | |
| |իրավիճակների | |
| |նախարարության | |
| |«Ճգնաժամային կառավարման| |
| |պետական ակադեմիա» ՊՈԱԿ | |
| | | |
| |«Սթրես» հոգեկան | |
| |առողջության կենտրոն | |
| | | |
| |ՀՀ առողջապահության | |
| |նախարարության | |
| |բուժհիմնարկներ | |
| | | |
| |Երևանի համայնքի | |
| |ենթակայության | |
| |առողջապահական | |
| |ընկերություններ | |
| |(համաձայնությամբ) | |
._____________________________________________________________________.
III. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Նպատակները. Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի շրջանակներում բնակչության իրազեկության բարձրացում, սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում` միջազգային ժամանակակից նորմերին համապատասխան, հոգեբանական պատրաստվածության ապահովում:
6. Գերակայությունները. Ստորև` աղյուսակում ներկայացված գերակայությունները սերտորեն կապված են առաջիկա երեք տարվա նպատակների հետ:
._________________________________________________________________________.
|Միջոցառման |Ակնկալվող |Կատա- |Համա- |Ժամկետը|Ֆինան- |Հղումը |
|անվանումը |արդյունքը |րողը |կատա- | |սական | |
| | | |րողը | |ապահո- | |
| | | | | |վումը | |
|_______________|_______________|______|______|_______|________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_______________|_______________|______|______|_______|________|__________|
|1. Նախակրթարան-|Երևանի |ՀՀ | |2013- |Ֆինանսա-|ՀՀ կառավա-|
|ներում, |հանրակրթական |արտա- | |2015թթ.|վորում |րության |
|դպրոցներում, |և հատուկ |կարգ | | |չի |1999 |
|քոլեջներում, |դպրոցների |իրա- | | |պահանջ- |թվականի |
|բուհերում |ուսուցչական |վիճակ-| | |վում: |հունիսի |
|երկրաշարժի |անձնակազմի, |ների | | | |7-ի |
|նկատմամբ |դպրոցների, |նախա- | | | |«Երևանի |
|պատրաստվածու- |քոլեջների, |րարու-| | | |տարածքում |
|թյան ապահովում`|բարձրագույն |թյուն | | | |սեյսմիկ |
|սեյսմապաշտպա- |ուսումնական | | | | |ռիսկի |
|նության |հաստատություն- | | | | |նվազեցման |
|վարքականոնների |ների սաների | | | | |համալիր |
|իրազեկման |համար | | | | |ծրագրի |
|միջոցով |սեյսմապաշտպա- | | | | |մասին» |
| |նության | | | | |N 392 |
| |վարքականոնների | | | | |որոշմամբ |
| |ուսուցման | | | | |հավանու- |
| |կազմակերպում և | | | | |թյան |
| |անցկացում | | | | |արժանացած |
| | | | | | |պետական |
| | | | | | |երկարա- |
| | | | | | |ժամկետ |
| | | | | | |համալիր |
| | | | | | |ծրագիր, ՀՀ|
| | | | | | |Նախագահի |
| | | | | | |2010 |
| | | | | | |թվականի |
| | | | | | |օգոստոսի |
| | | | | | |28-ի |
| | | | | | |«Հայաստանի|
| | | | | | |Հանրապե- |
| | | | | | |տության |
| | | | | | |սեյսմիկ |
| | | | | | |անվտանգու-|
| | | | | | |թյան |
| | | | | | |համակարգի |
| | | | | | |զարգացման |
| | | | | | |հայեցա- |
| | | | | | |կարգը |
| | | | | | |հաստատելու|
| | | | | | |մասին» |
| | | | | | |ՆԿ-140-Ն |
| | | | | | |կարգադրու-|
| | | | | | |թյուն |
|_______________|_______________|______|______|_______|________| |
|2. Սեյսմապաշտ- |Երևանի |ՀՀ |Կրթու-|2013- |ՀՀ | |
|պանությունն |հանրակրթական |արտա- |թյան |2015թթ.|պետական | |
|ուսուցանող |դպրոցների |կարգ |ազգա- | |բյուջե | |
|գրականության և |զինղեկների |իրա- |յին | | | |
|ձեռնարկների |համար մշակված |վիճակ-|ինստի-| |օրենքով | |
|լույսընծայում, |ծրագրերով |ների |տուտ | |չարգել- | |
|երկրաշարժից |սեյսմապաշտ- |նախա- | | |ված այլ | |
|առաջ, ընթացքում|պանության |րարու-| | |միջոցներ| |
|և հետո |վարքականոնների |թյուն | | | | |
|բնակչության |ուսուցման | | | | | |
|գործողություն- |կազմակերպում և | | | | | |
|ների վերաբերյալ|անցկացում | | | | | |
|ուսումնական | | | | | | |
|ծրագրերի | | | | | | |
|մշակում և | | | | | | |
|օգտագործում | | | | | | |
|_______________|_______________|______|______|_______|________| |
|3. Հիվանդանոց- |Երևանի |ՀՀ | |2014- |Ֆինանսա-| |
|ներում, |քաղաքապետարանի |արտա- | |2015թթ.|վորում | |
|բուժկանխարգելիչ|ավագանու և |կարգ | | |չի | |
|կազմակերպու- |աշխատակազմի |իրա- | | |պահանջ- | |
|թյուններում, |ղեկավարների |վիճակ-| | |վում: | |
|այլ կազմակերպու|համար |ների | | | | |
|թյուններում |դասախոսության |նախա- | | | | |
|ղեկավար |կազմակերպում` |րարու-| | | | |
|պաշտոնյաների, |«Տեղական |թյուն | | | | |
|բուժսպասարկող |ինքնակառավարման| | | | | |
|անձնակազմի, |մարմինների | | | | | |
|աշխատողների |գործելակերպն | | | | | |
|ուսուցման |ուժեղ | | | | | |
|կազմակերպում և |երկրաշարժերի | | | | | |
|անցկացում |ժամանակ» | | | | | |
| |թեմայով | | | | | |
|_______________|_______________|______|______|_______|________| |
|4. Հոգեբանական |երկրաշարժի |ՀՀ | |2014- |ՀՀ | |
|թրեյնինգների, |նկատմամբ |արտա- | |2015թթ.|պետական | |
|սեմինարների |հոգեբանական |կարգ | | |բյուջե | |
|իրականացում` |պատրաստվածու- |իրա- | | | | |
|երկրաշարժի |թյան հետա- |վիճակ-| | |օրենքով | |
|նկատմամբ |զոտություններ. |ների | | |չարգել- | |
|հոգեբանական |Բնակչության |նախա- | | |ված այլ | |
|պատրաստվածու- |տարբեր սոցիալ -|րարու-| | |միջոցներ| |
|թյան համար |հոգեբանական |թյուն | | | | |
| |խմբերում | | | | | |
| |հոգեբանական | | | | | |
| |թեստերի, | | | | | |
| |հարցումների | | | | | |
| |անցկացում | | | | | |
|_______________|_______________|______|______|_______|________| |
|5. Զանգվածային |ուսումնական |ՀՀ | |2014- |ՀՀ | |
|լրատվության |կենտրոնի |արտա- | |2015թթ.|պետական | |
|միջոցներում |ստեղծում |կարգ | | |բյուջե | |
|սեյսմիկ ռիսկի | |իրա- | | | | |
|նվազեցման | |վիճակ-| | |օրենքով | |
|միջոցառումները | |ների | | |չարգել- | |
|լուսաբանող | |նախա- | | |ված այլ | |
|նյութերի | |րարու-| | |միջոցներ| |
|հրապարակում և | |թյուն | | | | |
|հեռուստառադիո- | | | | | | |
|հաղորդումների | | | | | | |
|կազմակերպում, | | | | | | |
|մասնավորապես, | | | | | | |
|նախատեսված | | | | | | |
|հատուկ | | | | | | |
|կարիքավոր | | | | | | |
|մարդկանց, | | | | | | |
|թոշակառուների, | | | | | | |
|տնային | | | | | | |
|տնտեսուհիների | | | | | | |
|ուսուցանման | | | | | | |
|համար | | | | | | |
._________________________________________________________________________.
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
7. Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնելու բնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը: Տարբեր տարիքային խմբերի իրազեկված և ուսուցանված` Երևան քաղաքի բնակչությունը հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ կլինի դիմակայելու ուժեղ երկրաշարժերին:
V. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
8. Ծրագրի շահառուներն են Երևան քաղաքի բնակչությունը`
1) մանկապարտեզի սաները.
2) դպրոցականները.
3) հատուկ կարիքավոր դպրոցականները (ֆիզիկական, մտավոր արատներով դպրոցականներ).
4) ուսանողները.
5) մանկավարժները.
6) հիվանդանոցների և բուժկանխարգելիչ կազմակերպությունների աշխատողները.
7) Երևանի քաղաքապետարանի ավագանու և աշխատակազմի ղեկավար աշխատողները` համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի.
8) պետական կառավարման մարմինների ղեկավար աշխատողները.
9) մասնագետները, ովքեր աշխատում են աղետների կարգավորման ասպարեզում:
VI. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ
9. Նախատեսվում է ծրագրի իրականացումը կազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուսումնական կենտրոնում: Ծրագրի աշխատանքներն ապահովելու համար անհրաժեշտ պայմանները ներկայացվում են` համաձայն N 1 աղյուսակի` աշխատավարձի ֆոնդը, համաձայն N 2 աղյուսակի` անհրաժեշտ ֆինանսական միջոցները և սարքավորումները:
Աղյուսակ N 1
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԸ
.____________________________________________________.
|Ծրագրի կատարողները (մասնագետները) |Աշխատավարձը|
| |(հազ. դրամ)|
|________________________________________|___________|
|Ծրագրի ղեկավար (1 մասնագետ) | |
|(36 ամիս)x(1 մարդ)x(100000 դրամ) | 3600,0|
|________________________________________|___________|
|Գլխավոր մասնագետներ (3 մասնագետ) | |
|(36 ամիս)x(3 մարդ)x(80000 դրամ) | 8640,0|
|________________________________________|___________|
|Առաջատար մասնագետներ (2 մասնագետ) | |
|(36 ամիս)x(2 մարդ)x(70000 դրամ) | 5040,0|
|________________________________________|___________|
|Առաջին կարգի մասնագետներ (2 մասնագետ) | |
|(36 ամիս)x(2 մարդ)x(50000) | 3600,0|
|________________________________________|___________|
|Տեխնիկներ (2 մասնագետ) | 2880,0|
|(36 ամիս)x(2 մարդ)x(40000) | |
|________________________________________|___________|
|Ընդամենը` աշխատավարձի ֆոնդ | 23760,0|
.____________________________________________________.
Աղյուսակ N 2
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ԲԱԶՄԱՑՄԱՆ, ՍԱՐՔԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
._____________________________________________________________________.
|ՈՒսուցողական նյութերի, սարքերի ու | Արժեքը |
|սարքավորումների անվանումները | (հազ. դրամ) |
|______________________________________________|______________________|
|ՈՒսուցման համար անհրաժեշտ նյութեր, պարագաներ | |
|և միջոցներ` | |
|______________________________________________|______________________|
|«Երկրաշարժ» գրքի վերահրատարակում |400 հատ x 600=240,0 |
|______________________________________________|______________________|
|պաստառների տպագրում, բազմացում |10000 հատ x 600=6000,0|
|______________________________________________|______________________|
|բուկլետների տպագրում, բազմացում |5000 հատ x 250=1250,0 |
|______________________________________________|______________________|
|համակարգիչ Pentium IV |6 x 270000=1620,0 |
|______________________________________________|______________________|
|դյուրակիր համակարգիչ (Notebook) | 450,0|
|______________________________________________|______________________|
|տեսախցիկ | 350,0|
|______________________________________________|______________________|
|գունավոր տպիչ | 130,0|
|______________________________________________|______________________|
|տպիչ` սովորական | 70,0|
|______________________________________________|______________________|
|պատճենահան | 90,0|
|______________________________________________|______________________|
|ծրիչ | 171,0|
|______________________________________________|______________________|
|պրոյեկտոր | 450,0|
|______________________________________________|______________________|
|խոսաձայնագրիչ | 60,0|
|______________________________________________|______________________|
|թվային ֆոտոխցիկ | 240,0|
|______________________________________________|______________________|
|համակարգչային պարագաներ (դինամիկներ, | 120,0|
|ականջակալներ, կրիչներ (flash) և այլն) | |
|______________________________________________|______________________|
|գրասենյակային պարագաներ | 500,0|
|______________________________________________|______________________|
|գրենական պիտույքներ | 120,0|
|______________________________________________|______________________|
|հարցաթերթիկների, թեստերի բազմացում (30000) | 1094,4|
|4 էջ` 120000 | |
|______________________________________________|______________________|
|երեխաների հետ տարվող հոգեբանական աշխատանքների | 760,0|
|համար ալբոմ (5000) | |
|______________________________________________|______________________|
|ուսուցման համար նախատեսված ֆլանելի | 95,0|
|գրատախտակների ձեռքբերում (30 լրակազմ) | |
|______________________________________________|______________________|
|հոգեբանական աշխատանքների և ուսուցողական | 190,0|
|նյութերի ձևավորումների համար անհրաժեշտ | |
|նկարչական և այլ նյութեր (վրձիններ, ջրաներկ, | |
|գուաշ, գունավոր թուղթ, գունավոր մատիտներ, | |
|սոսինձ, կպչուն ժապավեն և այլն) | |
|______________________________________________|______________________|
|համակարգչային թուղթ (A4 ֆորմատ)` 100 տուփ | 285,0|
|ստվարաթուղթ (A1 ֆորմատ)` 300 հատ գծագրական | |
|թուղթ (A1 ֆորմատ)` 300 հատ | |
|______________________________________________|______________________|
|տրանսպորտային և այլ չնախատեսված ծախսեր | 1440,0|
|______________________________________________|______________________|
|Ընդամենը` սարքերի ու սարքավորումների արժեքը | 15725,4|
._____________________________________________________________________.
10. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ընդամենը 39485400 դրամ:
11. 2013-2015 թվականների ժամանակահատվածի համար ֆինանսական պահանջների ամփոփումը ներկայացված է N 3 աղյուսակում.
Աղյուսակ N 3
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
| |2013 թ.|2014 թ.|2015 թ.|
|_____________________________________________|_______|_______|_______|
|1. ՈՒսուցողական նյութերի տպագրում և |17742,7| | |
|բազմացում, սեյսմապաշտպանության միջոցառումների| | | |
|ապահովում | | | |
|_____________________________________________|_______|_______|_______|
|2. Բնակչության սեյսմիկ պաշտպանության | | 9900,0| |
|միջոցառումների կատարման ապահովում | | | |
|_____________________________________________|_______|_______|_______|
|3. Սեյսմապաշտպանության միջոցառումների | | |11842,7|
|ապահովման նպատակով ուսումնական կենտրոնի | | | |
|ստեղծում | | | |
|_____________________________________________________________________|
|Ընդամենը 39485,4 |
._____________________________________________________________________.
ՑժչԴ