Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ...

 

 

040.0129.150212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2012 թվականի N 129-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներն իրականացնել համաձայն սույն որոշման հավելվածում ներկայացված ժամանակացույցի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը, սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 9-ի

N 129-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների գերակշռող մեծամասնությունը նախագծվել և կառուցվել են մինչև 1988 թվականը, և նրանց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ուժերն անհամեմատ ցածր են սպասվելիք ուժերից: Այդ է վկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» (այսուհետ` ՍՊԱԾ) գործակալության կողմից 1998 թվականին կազմված և հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիացման (շրջանացման) նոր քարտեզը: Քանի որ Երևան քաղաքում մինչև 1988 թվականը կառուցված բոլոր շենքերի ու շինությունների նախագծային սեյսմակայունությունն ընդունված է եղել 7-8 բալ ըստ ՄՍԿ-64 (MSK-64) բալայնության սանդղակի, իսկ ըստ Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիացման քարտեզի Երևան քաղաքի տարածքը գտնվում է սեյսմիկ երրորդ գոտում` գետնի սպասվելիք առավելագույն Amax=0.4g արագացումով (բալականությունը IX և բարձր ըստ ՄՍԿ-64 (MSK-64) սանդղակի, ապա ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանի հնարավոր ուժեղ երկրաշարժի ժամանակ (մագնիտուդան` M>5.5) տեղի կունենան բազմաթիվ շենքերի կամ նրանց առանձին մասերի փլուզում, որը կբերի մեծ թվով մարդկային զոհերի և ահռելի նյութական կորուստների: Ծրագրի իրականացումն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի հանրապետությունում շենքերի և շինությունների վերականգնմանն ու ուժեղացմանն ուղղված հիմնավորված ծրագրերի մշակման ու իրականացման համար, ինչն իր հերթին կնպաստի Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցմանը:

 

II. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող շենքերի գերակշռող մասի սեյսմակայունությունն ավելի ցածր է, քան սպասվող սեյսմիկ վտանգի մակարդակը, և փաստորեն նրա ամբողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում:

3. 1989 թվականից սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված մեծ մասշտաբի աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում` ըստ վնասվածության աստիճանի, ապամոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ, Երևանն ու Հայաստանի Հանրապետության մնացած մարզերը, որոնք նույնպես ընկած են բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում, բավական անտեսվել են: Սեյսմիկ ռիսկի նվազեցումը գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում և 1999 թվականին ընդունվել են երկու որոշումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի N 392 և 1999 թվականի հունիսի 10-ի N 429 որոշումներ): ՍՊԱԾ գործակալությունը հանդիսանում է այդ ծրագրերի պատասխանատու կատարողը և կոորդինատորը: Այս ծրագրի շրջանակներում առանձնահատուկ ուշադրության են արժանանում շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքները` որպես սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջին էտապ:

4. Ներկայումս Հայաստանի Հանրապետության համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին ամբողջ պատմության ընթացքում, ինչը պայմանավորված է սեյսմիկ ակտիվության նոր ցիկլով, շենքերի և շինությունների ցածր սեյսմակայունությամբ, ուրբանիզացման բարձր մակարդակով, հատուկ և կարևոր նշանակության շինություններին (քիմիական գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկտրակայաններ, բազմաբնակարան բնակելի շենքեր, դպրոցներ, ջրամբարներ, կենսաապահովման գծեր, առողջապահական հիմնարկներ և այլն) հատկացված ոչ բավարար ուշադրությամբ, բնակչության վատ տեղեկացմամբ, սոցիալ-տնտեսական վիճակով և այլ գործոններով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել են բազմաթիվ օրենքներ և որոշումներ ուղղված ազգաբնակչության առողջության ու անվտանգության ապահովմանը, սակայն շատ խնդիրներ այս բնագավառում դեռևս մնում են չլուծված, մասնավորապես, շենքերի ու շինությունների բարձր խոցելիությունը:

5. Ոլորտի զարգացման միտումները 2013-2014 թվականներին անհրաժեշտ է առաջնահերթ ուղղել Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման, Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի կազմման, բնակավայրերի և կենսաապահովման գծերի սեյսմիկ ռիսկի գնահատման ու ռիսկի նվազեցման ուղղությամբ աշխատանքներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկներ ներկայացնելու նպատակով:

 

III. ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը պահանջում է գոյություն ունեցող շենքերի և շինությունների մանրակրկիտ հետազննում, որը հանդիսանում է նախնական փուլ` տեխնիկատնտեսական առումով սեյսմակայունության նպատակահարմար մակարդակ ապահովելու համար: Կարևորագույն խնդիր է շենքերի փաստացի տեխնիկական վիճակի գնահատումը, նրանց ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումների ուսումնասիրումը, փաստացի սեյսմիկ խոցելիության գնահատումը` հաշվի առնելով վերջին երկրաշարժերի հետևանքներն ու կուտակված փորձը:

7. Հիմնվելով շենքերի և շինությունների մեր ունեցած մեծածավալ տվյալների բազայի, ինչպես նաև մեր կողմից իրականացված բազմաթիվ նախնական հետազննությունների արդյունքների վրա, Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտները կարելի է դասել 4 խմբի`

1) խումբ 1` 2-4 հարկանի քարե պատերով շենքեր են` կառուցված մինչև 1960-ական թվականները: Դրանք կառուցվել են անհատական նախագծերով (դիզայնով), և շատերն ունեն ճարտարապետական կարևոր նշանակություն: Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների մոտ 30%-ը պատկանում են այս խմբին: Սպիտակի երկրաշարժի ժամանակ սույն կետում նշված շենքերը հիմնականում ստացան ուժեղ վնասվածքներ, ձևախախտումներ, իսկ շատերն էլ փլուզվեցին: Նշված խմբի շենքերն ունեն հետևյալ հիմնական ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ բնութագրերը`

ա. բարդ հատակագծային լուծում, կոշտությունների և զանգվածների ոչ համաչափ բաշխում` ըստ շենքի գլխավոր երկրաչափական առանցքների ու շենքի բարձրության,

բ. սեյսմակայուն շինարարության նախագծման ժամանակակից նորմերի պահանջների բացակայություն,

գ. սեյսմապաշտպան համակարգերի բացակայություն,

դ. կրող պատերում գոյություն ունեցող պատուհանների ու դռների բացվածքների թույլատրելիից շատ մեծ չափեր,

ե. փայտյա կոնստրուկցիաներից իրականացված ծածկեր.

2) խումբ 2` 3-5 հարկանի, ներքին ե/բ կարկասով և պարփակող լայնական ու երկայնական քարե կրող պատերով շենքեր են: Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների մոտ 45%-ը պատկանում են այս խմբին: Դրանց մի մասը կառուցվել են տիպային նախագծերով և հատակագծում հիմնականում ուղղանկյունաձև են: Այս խմբի շենքերում կան բազմաթիվ անհամապատասխանություններ սեյսմակայուն շինարարության նախագծման ժամանակակից նորմերի պահանջների հետ: Սպիտակի երկրաշարժի ժամանակ սույն կետում նշված շենքերն ստացան ուժեղ վնասվածքներ, ձևախախտումներ, մի մասը փլուզվեցին և մի մասն էլ ենթակա էին վերականգնման.

3) խումբ 3` 9-12 հարկանի, հավաքովի երկաթբետոնյա կոնստրուկցիաներից իրականացված խոշորապանելային շենքեր են: Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների մոտ 15%-ը պատկանում են այս խմբին: Սպիտակի երկրաշարժի ժամանակ այս տիպի շենքերը ստացան չափավոր վնասվածքներ, ձևախախտումներ, բայց չփլուզվեցին և դրանք ենթակա էին վերականգնման.

4) խումբ 4` 6-9 հարկանի, հավաքովի երկաթբետոնյա կոնստրուկցիաներից իրականացված կարկասային շենքեր են: Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների մոտ 10%-ը պատկանում են այս խմբին: Սպիտակի երկրաշարժի ժամանակ այս տիպի շենքերի հիմնական մասը փլուզվեց, քանի որ կարկասային շենքերում հավաքովի երկաթբետոնյա կոնստրուկտիվ տարրերի միացման հանգույցներն ընկած են առավելագույն ճիգերի գոտում և աշխատանքներն իրականացվում էին ցածր որակով, այն դեպքում, երբ սեյսմակայունությունը գլխավորապես կախված է այդ հանգույցների միացման տեղից և որակից: Դասակարգված չորս խմբերի բոլոր շենքերի նախագծային սեյսմակայունությունն ընդունված է եղել 7-8 բալ` ըստ ՄՍԿ-64 (MSK-64) բալայնության սանդղակի, այն դեպքում, երբ Երևան քաղաքի տարածքի սեյսմայնությունն անհամեմատ ավելի բարձր է և ներկայումս գնահատվում է 9 բալ և բարձր ըստ նույն սանդղակի: Բոլոր շենքերի շինարարական աշխատանքներն իրականացվել են ցածր որակով և բազում թերություններով:

8. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 3 աշխատանքային խմբեր` «Ա», «Բ», «Գ»: «Ա» խումբը կզբաղվի շենքերին և շինություններին վերաբերող տվյալների բազայի ստեղծմամբ, ինչպես նաև կօգնի «Բ» և «Գ» խմբերին, երբ վերջիններս զբաղված կլինեն շենքերի և շինությունների ակնադիտական և գործիքային հետազննությունների իրականացմամբ: «Բ» խումբը պետք է կատարի շենքերի և շինությունների համալիր վերլուծությունը և նրանց կրող կոնստրուկտիվ տարրերի ամրության բնութագրերի որոշումը: «Գ» խումբը պետք է ուսումնասիրի շենքերի և շինությունների դինամիկական բնութագրերը և կատարի տարածքի ուսումնասիրություններ: «Ա» խումբը կատարում է անհրաժեշտ տվյալների հավաքում` համաձայն նախօրոք որոշված ձևաչափի: Համապատասխանաբար «Բ» խումբն ակնադիտական հետազննությունների ժամանակ առանձնացնում է համապատասխան շենքեր և շինություններ` հետագա մանրակրկիտ ուսումնասիրելու համար: Ծրագրի ընթացքում պետք է վերլուծվեն շենքերի նախագծային փաստաթղթերը, եթե դրանք պահպանվել են, հակառակ դեպքում պետք է իրականացվեն չափագրումային աշխատանքներ: «Բ» և «Գ» խմբերի կողմից մանրամասն կհետազննվեն Երևան քաղաքի 5 հատուկ և 25 կարևոր նշանակության օբյեկտներ: Կուսումնասիրվեն շենքերի կրող կոնստրուկտիվ տարրերը, կբացահայտվեն և կգնահատվեն բետոնե, երկաթբետոնե ու մետաղական կոնստրուկցիաների վնասվածքների աստիճաններն ու առաջացման պատճառները, կորոշվեն բետոնի ամրության բնութագրերը, խտությունն ու որակը, կոնստրուկտիվ տարրերի միացումների որակը և այլն: Հետազննություններն ամբողջական դարձնելու համար նախատեսվում են օգտագործել կրող կոնստրուկտիվ տարրերի ամրության բնութագրերի որոշման ժամանակակից սարքավորումներ, թվային հեռաչափական գործիքներ, ինչպես նաև թվային ֆոտոխցիկ` ֆիքսելու համար կոնստրուկցիաների հայտնաբերված վնասվածքները, թերությունները, դեֆորմացիաները և շենքերի ու շինությունների ընդհանուր տեսքերը: Դինամիկ բնութագրերը որոշելու համար կօգտագործվի ուժեղ շարժումների Շվեյցարական արտադրության ՍՄԱՉ (SMACH) գործիքը, որը թույլ է տալիս գրանցել շենքի և գրունտի միկրոտատանումները հաճախականությունների լայն սպեկտրում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Այս աշխատանքի արդյունքում կգնահատվի Երևան քաղաքում գոյություն ունեցող 5 հատուկ և 25 կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանը (շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը շենքի վարքի կանխատեսումն է ուժեղ երկրաշարժի դեպքում) և կմշակվեն առաջարկություններ սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով: Սույն ծրագրով նախատեսվում է գնահատել հետևյալ օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանը`

1) սեյսմիկ պաշտպանության հատուկ օբյեկտներ`

ա. ՀՀ Ազգային ժողովի վարչական շենք,

բ. ՀՀ կառավարության N 1 տուն,

գ. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության վարչական շենք,

դ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենք,

ե. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վարչական շենք.

2) նախագիծը կլինի շարունակական և հաջորդ փուլերում կներառվեն աղետների կառավարում ապահովող հատուկ նշանակության բոլոր օբյեկտները.

3) սեյսմիկ պաշտպանության կարևոր օբյեկտներ: Կարևոր օբյեկտներից կգնահատվեն Երևան քաղաքի 5 տարբեր վարչական շրջաններում գտնվող 25 բազմաբնակարան բնակելի շենքեր (յուրաքանչյուր վարչական շրջանում 5 շենք), որոնք ունեն տարբեր ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումներ և կառուցված են տարբեր գրունտային պայմաններում` ըստ սեյսմիկ հատկությունների: Այս աշխատանքի արդյունքում պարզ կդառնա նաև գոյություն ունեցող մնացած բոլոր նմանատիպ շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը: Սույն ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնել ինչպես բնակչության, այնպես էլ պետական մարմինների պատրաստվածության մակարդակը դիմակայելու ուժեղ երկրաշարժերին, զգալիորեն ցածրացնել տարածաշրջանի սեյսմիկ ռիսկը, պակասեցնել հետևանքները ինչպես ուժեղ երկրաշարժերից, այնպես էլ երկրաշարժի բնական և տեխնածին աղետներից, ապահովել Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական կայունությունը, ինտեգրել տարածաշրջանի ընթացիկ սեյսմիկ վտանգի մոնիթորինգի ժամանակակից ձևերը միջազգային համակարգերում:

10. Ընդհանուր առմամբ Երևան քաղաքում գոյություն ունեցող հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել ազգաբնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը` ունենալով`

1) դասակարգված շենքերն ու շինություններն ըստ կոնստրուկտիվ լուծումների և ըստ ծառայության ժամկետների.

2) շենքերում բացահայտված հակասեյսմիկ միջոցառումների գոյությունն ու ծավալները.

3) շինմոնտաժային աշխատանքների կատարման գնահատված որակը.

4) առանձնացված առավել վտանգ ներկայացնող շենքերն ու շինություններն ըստ կոնստրուկտիվ լուծումների և ըստ շինհրապարակի սեյսմիկ պայմանների.

5) շենքերի և շինությունների գնահատված փաստացի սեյսմակայունությունը, որպեսզի ապահովվի պահանջվող սեյսմապաշտպանության մակարդակը.

6) օբյեկտների ուժեղացման առավել ռացիոնալ մշակված ձևերը, որոնք կսահմանափակեն հակասեյսմիկ միջոցառումների կատարման ծավալը` հասցնելով նվազագույնի.

7) դասակարգված շենքերն ու շինություններն ըստ նրանց վնասվածության աստիճանի, համապատասխան գործող շինարարական նորմերի.

8) շենքերի և շինությունների քանդելու նպատակահարմարությունը կամ անհրաժեշտությունը փոխելու նրանց գործառնական նշանակությունը.

9) հակասեյսմիկ միջոցառումների ծախսերի գնահատումը.

10) գնահատված շենքի վարքը հնարավոր սեյսմիկ ազդեցությունների դեպքում և մշակված միջոցառումներ նրանց ուժեղացման ու սեյսմակայունության բարձրացման համար:

 

V. ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ

 

i

11. Նախատեսվող աշխատանքների իրականացման արժեքը 30 680 հազ. դրամ է, որը ենթակա է փոփոխման համապատասխան ժամանակահատվածում գնային գործոնի և տարադրամի փոխարժեքի տատանման դեպքում, իսկ ֆինանսատնտեսական հաշվարկը ներկայացված է NN 1 և 2 աղյուսակներում:

Աղյուսակ 1. Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման ընթացիկ ծախսեր` ծրագրի ֆինանսավորումից հետո քսանչորսամսյ ժամանակահատվածի`

 

._____________________________________________________________________.

|Ընթացիկ ծախսերը                     |   Արժեքը |ծրագրի    |ծրագրի ֆի-|

|                                    |   (դրամ) |ֆինանսավո-|նանսավորու|

|                                    |          |րումից    |մից հետո  |

|                                    |          |հետո տաս- |տասներկու-|

|                                    |          |ներկուամ- |սից քսան- |

|                                    |          |սյա ժա-   |չորսամսյա |

|                                    |          |մանակահատ-|ժամանակա- |

|                                    |          |վածում    |հատվածում |

|____________________________________|__________|__________|__________|

|Ծրագրի ղեկավար (1 մասնագետ)         | 2 400 000| 1 200 000| 1 200 000|

|(24 ամիս) x (1 մարդ) x (100000 դրամ)|          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Գլխավոր մասնագետներ (6 մասնագետներ) | 8 640 000| 4 000 000| 4 640 000|

|(18 ամիս) x (6 մարդ) x (80000 դրամ) |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Առաջատար մասնագետներ (6 մասնագետ)   | 7 560 000| 3 000 000| 4 560 000|

|(18 ամիս) x (6 մարդ) x (70000 դրամ) |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Առաջին կարգի մասնագետներ            | 3 200 000| 1 600 000|  1 600 00|

|(4 մասնագետ)                        |          |          |          |

|(16 ամիս) x (4 մարդ) x (50000 դրամ) |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Տեխնիկներ (5 մասնագետ)              | 3 200 000| 1 770 000| 1 430 000|

|(16 ամիս) x (5 մարդ) x (40000 դրամ) |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Համակարգչային աքսեսուարներ          |   120 000|   120 000|      -   |

|____________________________________|__________|__________|__________|

|Գրենական պիտույքներ                 |   120 000|    60 000|    60 000|

|____________________________________|__________|__________|__________|

|Տրանսպորտային և  այլ ծախսեր         | 1 560 000|   800 000|   760 000|

|____________________________________|__________|__________|__________|

|Ընթացիկ ծախսերի ֆոնդ                |26 800 000|12 550 000|14 250 000|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2. Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման կապիտալ ծախսեր` ծրագրի ֆինանսավորումից հետո քսանչորսամսյա ժամանակահատվածի`

 

._____________________________________________________________________.

|Ընթացիկ ծախսերը                     |   Արժեքը |ծրագրի    |ծրագրի ֆի-|

|                                    |   (դրամ) |ֆինանսավո-|նանսավորու|

|                                    |          |րումից    |մից հետո  |

|                                    |          |հետո տաս- |տասներկու-|

|                                    |          |ներկուամ- |սից քսան- |

|                                    |          |սյա ժա-   |չորսամսյա |

|                                    |          |մանակահատ-|ժամանակա- |

|                                    |          |վածում    |հատվածում |

|____________________________________|__________|__________|__________|

|Դինամիկական փորձարկումների համակարգ | 1 100 000| 1 100 000|     -    |

|(սեյսմիկ տատանումների եռաչափ սենսոր,|          |          |          |

|բազմալիք անալոգաթվային փոխարկիչ,    |          |          |          |

|համակարգիչներ)                      |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Թվային մակածող սարքավորում          |2x225000 =|   225 000|   225 000|

|                                    |450 000   |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Թվային սքլերոմետր, առանց քայքայման  |2x300000 =|   300 000|   300 000|

|բետոնի ամրությունը որոշող սարք      |600 000   |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Համակարգիչ                          |2x270000 =|   540 000|     -    |

|                                    |540 000   |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Դյուրակիր համակարգիչ                |   450 000|   450 000|     -    |

|____________________________________|__________|__________|__________|

|Թվային ֆոտոխցիկ                     |   240 000|    24 000|     -    |

|____________________________________|__________|__________|__________|

|Գրասենյակային պարագաներ             |   500 000|   300 000|   200 000|

|____________________________________|__________|__________|__________|

|Ընդամենը` կապիտալ ծախսերի արժեքը    |  3880 000|  3155 000|   725 000|

._____________________________________________________________________.

(11-րդ կետը փոփ. 04.04.13 թիվ 330-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 9-ի

N 129-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառման   |Գործողություն-  |Կատարողը       |Ժամկետը    |Ֆինանսական|

|ը/կ|անվանումը    |ները            |               |           |ապահովումը|

|___|_____________|________________|_______________|___________|__________|

| 1 |       2     |        3       |       4       |      5    |    6     |

|___|_____________|________________|_______________|___________|__________|

|1. |Խնդիր 1.     |Գործողություն 1.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |Երևան  քաղաքի|Ճշգրտել Երևան   |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |կառուցապատման|քաղաքի հատուկ և |նախարարություն |րումից հետո|          |

|   |տվյալների    |կարևոր          |               |եռամսյա    |          |

|   |բազայի       |նշանակության    |               |ժամկետում  |          |

|   |հավաքագրում  |օբյեկտների      |               |           |          |

|   |             |քանակը, որոնք   |               |           |          |

|   |             |ենթակա են       |               |           |          |

|   |             |հետազննման      |               |           |          |

|   |             |________________|_______________|___________|__________|

|   |             |Գործողություն 2.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |             |Ստեղծել շենքերի |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |             |և  շինություն-  |նախարարություն |րումից հետո|          |

|   |             |ների հետազննման |               |վեցամսյա   |          |

|   |             |ծրագրեր         |               |ժամկետում  |          |

|___|_____________|________________|_______________|___________|__________|

|2. |Խնդիր 2.     |Գործողություն 1.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |Շենքերի և    |Նախագծային -    |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |շինություն-  |տեխնիկական      |նախարարություն |րումից հետո|          |

|   |ների         |փաստաթղթերի     |               |իննամսյա   |          |

|   |մանրակրկիտ   |ուսումնասիրու-  |               |ժամկետում  |          |

|   |հետազննում   |թյուն           |               |           |          |

|   |             |________________|_______________|___________|__________|

|   |             |Գործողություն 2.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |             |Շենքերի և       |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |             |շինությունների  |նախարարություն |րումից հետո|          |

|   |             |դինամիկ         |               |տասներկու- |          |

|   |             |բնութագրերի և   |               |ամսյա      |          |

|   |             |կրող            |               |ժամկետում  |          |

|   |             |կոնստրուկցիաների|               |           |          |

|   |             |ամրության       |               |           |          |

|   |             |բնութագրերի     |               |           |          |

|   |             |որոշումը        |               |           |          |

|   |             |գործիքային      |               |           |          |

|   |             |եղանակով        |               |           |          |

|   |             |________________|_______________|___________|__________|

|   |             |Գործողություն 3.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |             |Նախագծային      |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |             |լուծումների     |նախարարություն |րումից հետո|          |

|   |             |համեմատումը     |               |տասնհինգ-  |          |

|   |             |փաստացի         |               |ամսյա      |          |

|   |             |շինությունների  |               |ժամկետում  |          |

|   |             |հետ և  կատարված |               |           |          |

|   |             |շինմոնտաժային   |               |           |          |

|   |             |աշխատանքների    |               |           |          |

|   |             |որակի ստուգումը |               |           |          |

|   |             |________________|_______________|___________|__________|

|   |             |Գործողություն 4.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |             |Շենքերի և       |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |             |շինությունների  |նախարարություն |րումից հետո|          |

|   |             |ընդհանուր       |               |տասնութ-   |          |

|   |             |տեխնիկական      |               |ամսյա      |          |

|   |             |վիճակի          |               |ժամկետում  |          |

|   |             |գնահատումը      |               |           |          |

|___|_____________|________________|_______________|___________|__________|

|3. |Խնդիր 3.     |Գործողություն 1.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |Շենքերի և    |Սեյսմիկ         |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |շինություն-  |բնութագրերով    |նախարարություն |րումից հետո|          |

|   |ների սեյսմա- |առավել          |               |տասներեք-  |          |

|   |կայունության |անբարեհաջող     |               |ամսյա      |          |

|   |գնահատումը   |շինարարական     |               |ժամկետում  |          |

|   |             |հրապարակների    |               |           |          |

|   |             |որոշումը        |               |           |          |

|   |             |________________|_______________|___________|__________|

|   |             |Գործողություն 2.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |             |Գրունտի         |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |             |ռեակցիայի       |նախարարություն |րումից հետո|          |

|   |             |սպեցիֆիկ        |               |տասնութ-   |          |

|   |             |սպեկտորների և   |               |ամսյա      |          |

|   |             |հաշվարկային     |               |ժամկետում  |          |

|   |             |ակսելերոգրամա-  |               |           |          |

|   |             |ների կառուցումը |               |           |          |

|   |             |________________|_______________|___________|__________|

|   |             |Գործողություն 3.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |             |Շենքերի և       |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |             |շինությունների  |նախարարություն |րումից հետո|          |

|   |             |մոդելավորումը և |               |տասնինն-   |          |

|   |             |հաշվարկը` հաշվի |               |ամսյա      |          |

|   |             |առնելով         |               |ժամկետում  |          |

|   |             |«գրունտ-կառույց»|               |           |          |

|   |             |համագործակցու-  |               |           |          |

|   |             |թյունը          |               |           |          |

|   |             |________________|_______________|___________|__________|

|   |             |Գործողություն 4.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |             |Սեյսմակայունու- |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |             |թյան և  սեյսմիկ |նախարարություն |րումից հետո|          |

|   |             |խոցելիության    |               |քսանամսյա  |          |

|   |             |գնահատման       |               |ժամկետում  |          |

|   |             |չափանիշների     |               |           |          |

|   |             |դասակարգում     |               |           |          |

|___|_____________|________________|_______________|___________|__________|

|4. |Խնդիր 4.     |Գործողություն 1.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |Առաջարկու-   |Շենքերի և       |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |թյուններ     |շինությունների  |նախարարություն |րումից հետո|          |

|   |խոցելի       |ուժեղացման      |               |քսաներեք-  |          |

|   |շենքերի և    |կոնստրուկտիվ    |               |ամսյա      |          |

|   |շինություն-  |լուծումների     |               |ժամկետում  |          |

|   |ների         |մշակումը        |               |           |          |

|   |ուժեղացման   |________________|_______________|___________|__________|

|   |վերաբերյալ   |Գործողություն 2.|ՀՀ արտակարգ    |ծրագրի     |ՀՀ պետական|

|   |             |Շենքերի և       |իրավիճակների   |ֆինանսավո- |բյուջե    |

|   |             |շինությունների  |նախարարություն |րումից հետո|          |

|   |             |սեյսմակայու-    |               |քսանչորս-  |          |

|   |             |նության         |               |ամսյա      |          |

|   |             |բարձրացման նոր  |               |ժամկետում  |          |

|   |             |ոչ ավանդական    |               |           |          |

|   |             |մեթոդների       |               |           |          |

|   |             |մշակում         |               |           |          |

._________________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 04.04.13 թիվ 330-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.2012
N 129-Ն
Որոշում