040.0073.070212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2012 թվականի N 73-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 825-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Խորհրդանիշի կիրառման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 2-ի
N 73-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշը շրջանի ձև ունի և պատկերում է վազքուղու ոսկեգույն ֆոնի վրա վերջնագծի եռագույն ժապավենը հատող երիտասարդ վազորդի` իբրև մարզիկի խորհրդանիշ, որը նույնպես ձևավորված է ոսկեգույնով: Ժապավենը հատման պահին ձևավորում է Արարատ լեռան ոճավորված պատկեր: Խորհրդանիշը շրջանակված է «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 2-ի
N 73-Ն որոշման
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
______________________________________
ԻՐՏԵԿ - խորհրդանիշի պատկերը չի բերվում