041.0048.270112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2012 թվականի N 48-Ա
i
«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի հունվարի 27-ի
N 48-Ա որոշման
ՑԱՆԿ
i
«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառման անվանումը |Իրավական ակտի |Իրավական |Իրավական |
|ը/կ| |նախագիծը |ակտի |ակտի |
| | |ներկայացնելու |նախագիծը |ընդունման |
| | |համար |ներկայացնե-|առնչու- |
| | |պատասխանատու |լու ժամկետը|թյամբ |
| | |պետական | |իրականաց- |
| | |կառավարման | |վող միջոցա|
| | |մարմինը | |ռումների |
| | | | |ֆինանսական|
| | | | |ապահովման |
| | | | |աղբյուրը |
|___|___________________________|______________|___________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|___________________________|______________|___________|__________|
|1. |«Արյան կամ դրա |ՀՀ առողջա- |2012 թ. |ՀՀ պետական|
| |բաղադրամասերի տեղափոխման, |պահության |մայիսի 3-րդ|բյուջե |
| |արյան բաղադրամասերի |նախարարություն|տասնօրյակ | |
| |պատրաստման, արյան դոնորի | | | |
| |արյունից ֆիզիկական | | | |
| |մեթոդներով բաղադրամասերի | | | |
| |անջատման կարգը հաստատելու | | | |
| |մասին» ՀՀ կառավարության | | | |
| |որոշման նախագիծը ՀՀ | | | |
| |կառավարություն ներկայացնելը| | | |
|___|___________________________|______________|___________|__________|
|2. |«Արյան ռեեստրի |ՀՀ առողջա- |2012 թ. |ՀՀ պետական|
| |գործունեության, |պահության |դեկտեմբերի |բյուջե |
| |տեղեկությունների գրանցման, |նախարարություն|3-րդ | |
| |օգտագործման և տրամադրման | |տասնօրյակ | |
| |կարգը հաստատելու մասին» ՀՀ | | | |
| |կառավարության որոշման | | | |
| |նախագիծը ՀՀ կառավարություն | | | |
| |ներկայացնելը | | | |
|___|___________________________|______________|___________|__________|
|3. |«Փոխներարկումային |ՀՀ առողջա- |2012 թ. |ՀՀ պետական|
| |բժշկական օգնության |պահության |հուլիսի |բյուջե |
| |իրականացման կարգը |նախարարություն|3-րդ | |
| |հաստատելու մասին» ՀՀ | |տասնօրյակ | |
| |կառավարության որոշման | | | |
| |նախագիծը ՀՀ կառավարություն | | | |
| |ներկայացնելը | | | |
|___|___________________________|______________|___________|__________|
|4. |«Արյան և դրա բաղադրամասերի|ՀՀ առողջա- |2013 թ. |ՀՀ պետական|
| |որակի, անվտանգության և |պահության |դեկտեմբերի |բյուջե |
| |փոխներարկումային բժշկական |նախարարություն|3-րդ | |
| |օգնության նկատմամբ որակի | |տասնօրյակ | |
| |ապահովման հսկման ներքին | | | |
| |ընթացակարգը հաստատելու | | | |
| |մասին» ՀՀ կառավարության | | | |
| |որոշման նախագիծը ՀՀ | | | |
| |կառավարություն ներկայացնելը| | | |
|___|___________________________|______________|___________|__________|
|5. |«Արյան բաղադրամասերի |ՀՀ առողջա- |2012 թ. |ՀՀ պետական|
| |պետական պաշարների պահպանման|պահության |սեպտեմբերի |բյուջե |
| |կարգը հաստատելու մասին» |նախարարություն|3-րդ | |
| |ՀՀ կառավարության որոշման | |տասնօրյակ | |
| |նախագիծը ՀՀ կառավարություն | | | |
| |ներկայացնելը | | | |
|___|___________________________|______________|___________|__________|
|6. |(6-րդ կետն ուժը կորցրել է 11.04.12 թիվ 311-Ա որոշում) |
|___|___________________________|______________|___________|__________|
|7. |«Արյան պատրաստուկների |ՀՀ առողջա- |2013 թ. |ՀՀ պետական|
| |արտադրությամբ զբաղվող |պահության |մարտի |բյուջե |
| |կազմակերպությունների կողմից|նախարարություն|3-րդ | |
| |դոնորական արյունից և (կամ)| |տասնօրյակ | |
| |ընկերքից ստացված արյան | | | |
| |բաղադրամասերը որպես հումք | | | |
| |օգտագործելու կարգը | | | |
| |սահմանելու մասին» | | | |
| |ՀՀ կառավարության որոշման | | | |
| |նախագիծը ՀՀ կառավարություն | | | |
| |ներկայացնելը | | | |
|___|___________________________|______________|___________|__________|
|8. |«Արյան և դրա բաղադրամասերի|ՀՀ առողջա- |2012 թ. |ՀՀ պետական|
| |արտահանման և ներմուծման |պահության |նոյեմբերի |բյուջե |
| |կարգը սահմանելու մասին» ՀՀ |նախարարություն|3-րդ | |
| |կառավարության որոշման |ՀՀ կառավարու- |տասնօրյակ | |
| |նախագիծը ՀՀ կառավարություն |թյանն առընթեր | | |
| |ներկայացնելը |պետական | | |
| | |եկամուտների | | |
| | |կոմիտե | | |
|___|___________________________|______________|___________|__________|
|9. |«Արյունատվությունից հետո |ՀՀ առողջա- |2012 թ. |ՀՀ պետական|
| |կենսաբանական և էներգետիկ |պահության |դեկտեմբերի |բյուջե |
| |կարողությունների |նախարարություն|3-րդ | |
| |վերականգնման նպատակով | |տասնօրյակ | |
| |դոնորին սնունդ տրամադրելու | | | |
| |կարգը սահմանելու մասին» | | | |
| |ՀՀ կառավարության որոշման | | | |
| |նախագիծը ՀՀ կառավարություն | | | |
| |ներկայացնելը | | | |
|___|___________________________|______________|___________|__________|
|10.|«Արյան դոնորություն |ՀՀ առողջա- |2012 թ. |ՀՀ պետական|
| |իրականացնող |պահության |դեկտեմբերի |բյուջե |
| |կազմակերպությունների կամ |նախարարություն|3-րդ | |
| |դրանց ստորաբաժանումների, | |տասնօրյակ | |
| |փոխներարկումային բժշկական | | | |
| |օգնություն իրականացնող | | | |
| |բժշկական կազմակերպություն- | | | |
| |ների կամ դրանց ստորաբաժա- | | | |
| |նումների կողմից այլ | | | |
| |բժշկական կազմակերպություն- | | | |
| |ներին արյան բաղադրամասեր | | | |
| |տրամադրելու կարգը | | | |
| |սահմանելու մասին» | | | |
| |ՀՀ կառավարության որոշման | | | |
| |նախագիծը ՀՀ կառավարություն | | | |
| |ներկայացնելը | | | |
._____________________________________________________________________.
(ցանկը փոփ. 11.04.12 թիվ 311-Ա, 18.12.12 թիվ 1244-Ա որոշումներ)