041.0097.150299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 1999 թվականի թիվ 97
i
ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» թիվ 59 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի ստեղծել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի աշխատանքային խումբ հետևյալ կազմով
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների
վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ռ. Դովլաթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության
ռազմաարդյունաբերական համալիրի և
ռազմաարդյունաբերական ծրագրերի վարչության պետի
պաշտոնակատար
Տ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության գլխավոր մասնագետ
Ա. Իսրայելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
սպառազինությունների վերահսկման և միջազգային
անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և
ոչ կոնվենցիոնալ խնդիրների բաժնի վարիչ
Ա. Մկրտչյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի
մաքսասակագնային կարգավորման վարչության ոչ
սակագնային կարգավորման բաժնի ավագ տեսուչ
Լ. Ավագյան - ՀՀ պաշտպանության նախարարության
ռազմաարդյունաբերական վարչության ավագ սպա
Ա. Ղազարյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Էքսպերտիզա»
ՍՊԸ-ի փորձագետ
Ռ. Վարդազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների
վարչության գլխավոր մասնագետ (աշխատանքային խմբի
քարտուղար)
(կազմը փոփ. 29.09.00 թիվ 657, 01.11.00 թիվ 721, 03.04.01 թիվ 254, 04.06.03 թիվ 257-Ա որոշումներ)