041.1162.011211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 դեկտեմբերի 2011 թվականի N 1162-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 10-ի N 763-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովման միջոցառումների ժամանակացույցի 3.2-րդ կետը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագրով հաստատված Եվրամիության հրահանգների կիրարկումն ապահովող ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներն ընդունելը, հաստատելը և գործողության մեջ դնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2011 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1162-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ
._________________________________________________________________________.
|Ոլորտը |Ոլորտը |Ոլորտը |Պատասխանա-|Ոլորտը |Ոլորտը |Ոլորտը |
| |կանոնակարգող|կանոնակար- |տու կատա- |կանոնա-|կանոնա- |կանոնա-|
| |ԵՄ-ի |գող ՀՀ-ում |րողները և |կարգող |կարգող |կարգող |
| |իրավական |գործող |համակատա- |ՀՀ իրա-|ՀՀ իրա- |ՀՀ իրա-|
| |ակտը |իրավական |րողները |վական |վական |վական |
| | |ակտը | |ակտի |ակտի |ակտի |
| | | | |փոփոխու|փոփո- |փոփոխու|
| | | | |թյան |խության |թյունը |
| | | | |մշակման|հաստատ- |գործո- |
| | | | |ժամկետը|ման |ղության|
| | | | | |ժամկետը |մեջ |
| | | | | | |դնելու |
| | | | | | |ժամկետը|
|____________|____________|___________|__________|_______|________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|____________|____________|___________|__________|_______|________|_______|
|1. Խաղալիք- |Եվրոպական |ՀՀ կառա- |ՀՀ էկո- |2011 թ.|2013 թ. |2014 թ.|
|ների անվտան-|խորհրդարանի |վարության |նոմիկայի |դեկտեմ-|հուլիս |դեկտեմ-|
|գություն |և խորհրդի |2004 |նախարարու-|բերի | |բեր |
| |2009 թվականի|թվականի |թյուն |20-ից | | |
| |հունիսի 18-ի|նոյեմբերի |ՀՀ առողջա-|մինչև | | |
| |N 2009/48/ԵՀ|11-ի |պահության |2013 թ.| | |
| |հրահանգ` |«Խաղալիք- |նախարարու-|ապրիլ | | |
| |խաղալիքների |ների |թյուն | | | |
| |անվտանգու- |տեխնիկական | | | | |
| |թյան մասին |կանոնակարգը| | | | |
| |(փոխարինում |հաստատելու | | | | |
| |է |մասին» | | | | |
| |88/378/ԵԵՀ) |N 1551-Ն | | | | |
| | |որոշում | | | | |
|____________|____________|___________|__________|_______|________|_______|
|2. Ցածրավոլտ|Եվրոպական |ՀՀ կառավա- |ՀՀ էկոնո- |2013 թ.|2014 թ. |2017 թ.|
|սարքավորում-|խորհրդարանի |րության |միկայի |հուլի- |դեկտեմ- |հունիս |
|ներ |և խորհրդի |2005 |նախարարու-|սից |բեր | |
| |2006 թվականի|թվականի |թյուն |մինչև | | |
| |դեկտեմբերի |փետրվարի |ՀՀ էներ- |2014 թ.| | |
| |12-ի N 2006/|3-ի «Ցածր |գետիկայի |հուլիս | | |
| |95/ԵՀ |լարման |և բնական | | | |
| |հրահանգ` |էլեկտրա- |պաշարների | | | |
| |հստակ լարման|սարքավորում|նախարարու-| | | |
| |սահմանափա- |ներին |թյուն | | | |
| |կումներով |ներկայաց- | | | | |
| |կիրառվող |վող | | | | |
| |էլեկտրական |պահանջների | | | | |
| |սարքավորում-|տեխնիկական | | | | |
| |ների |կանոնակարգը| | | | |
| |վերաբերյալ |հաստատելու | | | | |
| |ԵՄ անդամ |մասին» | | | | |
| |պետություն- |N 150-Ն | | | | |
| |ների օրենս- |որոշումը | | | | |
| |դրության | | | | | |
| |ներդաշնա- | | | | | |
| |կեցման | | | | | |
| |(կոդիֆիկաց- | | | | | |
| |ված | | | | | |
| |տարբերակ) | | | | | |
|____________|____________|___________|__________|_______|________|_______|
|3. Ծխախոտ |Եվրոպական |ՀՀ կառավա- |ՀՀ էկոնո- |2013 թ.|2014 թ. |2016 թ.|
| |խորհրդարանի |րության |միկայի |մարտի |դեկտեմ- |դեկտեմ-|
| |և խորհրդի |2005 |նախարարու-|20-ից |բեր |բեր |
| |2001/37/ԵՀ |թվականի |թյուն |մինչև | | |
| |հրահանգ` |ապրիլի 28-ի|ՀՀ առողջա-|2014 թ.| | |
| |ծխախոտի |«Ծխախոտի |պահության |սեպտեմ-| | |
| |արտադրանքի, |վերաբերյալ |նախարարու-|բեր | | |
| |շուկայահան- |տեխնիկական |թյուն | | | |
| |ման և |կանոնակարգը| | | | |
| |վաճառքի |հաստատելու | | | | |
| |վերաբերյալ |մասին» | | | | |
| |ԵՄ-ի անդամ |N 540-Ն | | | | |
| |պետություն- |որոշում | | | | |
| |ների | | | | | |
| |նորմատիվ, | | | | | |
| |կանոնակար- | | | | | |
| |գային և | | | | | |
| |վարչական | | | | | |
| |դրույթների | | | | | |
| |մոտարկման | | | | | |
| |մասին | | | | | |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 04.04.13 թիվ 247-Ա որոշում)