Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆՏԱՌԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՆՏԱՌԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ Կ ...

 

 

040.1535.011111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1535-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ (ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ) ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹԱՓՈՒԿ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 56-րդ հոդվածի ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտի մթերման դեպքում անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերում բնակվող ընտանիքների համար սահմանել բնօգտագործման վճարների գծով արտոնություն` ըստ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և սահմանափակումների` 100 տոկոսի չափով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հաշվի առնելով բնակավայրերի` անտառից ունեցած հեռավորությունը և գազաֆիկացված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում համատեղ հրամանով հաստատել ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող` անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ընդունել «Ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բացթողման կարգը հաստատելու մասին» համատեղ հրաման.

2) սահմանել հսկողություն համապատասխան անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպությունների կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված ցանկում ներառված ընտանիքներին թափուկ վառելափայտի բացթողման գործընթացի նկատմամբ:

4. Թույլատրել սույն որոշման 2-րդ կետով սահմանված ցանկում ներառված բնակավայրերում բնակվող ընտանիքներին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի համատեղ հրամանով սահմանված կարգով` սեփական միջոցներով մթերել և անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերել մինչև 8 խոր. մետր թափուկ վառելափայտ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.10.2011
N 1535-Ն
Որոշում