Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱ ...

 

 

040.1481.261011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2011 թվականի N 1481-Ն

 

i

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը` գնումների գործընթացին մասնակցող կազմակերպությունների` մրցակցային հիմունքներով կազմակերպվող գնումներին մասնակցությունը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գնումների հնարավոր մասնակիցների նախաորակավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1481-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված` գնումների գործընթացներում հնարավոր մասնակիցների նախաորակավորման հետ կապված հիմնական հարաբերությունները:

 

II. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Օրենքով սահմանված պատվիրատուի (այսուհետ` պատվիրատու) կողմից մրցակցային հիմունքներով կնքված գնման պայմանագրի կատարման արդյունքն ամբողջությամբ ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում պատվիրատուն գնման պայմանագրի կողմ հանդիսացող մասնակցի (այսուհետ` մասնակից) մասին տեղեկատվությունը տրամադրում է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կենտրոն), եթե պայմանագիրը, ներառյալ դրա առանձին մասերը, կատարվել են պատշաճ կարգով:

i

3. Գնման պայմանագիրը համարվում է մրցակցային հիմունքներով կնքված, եթե գնումը կատարվել է օրենքով նախատեսված գնման որևիցե ընթացակարգով` բացառությամբ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

4. Սույն կարգի իմաստով պայմանագրի կատարումը համարվում է պատշաճ, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին` առանց պայմանագրի կամ դրա առանձին մասերի` պայմանագրով սահմանված ժամկետների խախտման:

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը ներառում է`

1) գնման առարկայի համառոտ նկարագրությունը.

2) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

3) պայմանագրի ծածկագիրը, կնքման ամսաթիվը և պայմանագրի գումարը.

4) մասնակցի անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվարկային հաշիվը (կիրառելիության դեպքում).

5) կիրառված գնման ընթացակարգը.

6) տնտեսական գործունեության խումբը (ոլորտը), եթե գործունեությունը լիցենզավորման ենթակա է, ապա նշվում է այն լիցենզիան, որի շրջանակներում կատարվել է պայմանագիրը:

6. Կենտրոնը, նախորդ երեք տարվա ընթացքում նույն մասնակցի վերաբերյալ առնվազն հինգ անգամ սույն կարգի 5-րդ կետով սահմանված համանման (նմանատիպ) գործունեության մասին տեղեկատվություն ստանալու դեպքում, տասն աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին` տվյալ տնտեսական գործունեության խմբի` ոլորտի (լիցենզիայի) շրջանակներում կատարվելիք աշխատանքների, մատուցվելիք ծառայությունների, մատակարարվելիք ապրանքների համար նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակում ընդգրկվելու և մասնակցության իրավունք (այսուհետ` հավաստագիր) ստանալու հնարավորության մասին:

7. Գործունեությունը համարվում է համանման (նմանատիպ), եթե այն դասվում է համանման համարվող տնտեսական գործունեության նույն խմբին: Համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները և դրանց գնահատման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:

8. Օրենքի համաձայն գնման գործընթացին համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) մասնակցող ընկերությունների մասին տեղեկատվությունը տրամադրվում է կենտրոնին` սույն կարգի 2-րդ կետում նշված պայմաններով, սակայն պայմանագրի կողմ հանդիսացող` կոնսորցիումով մասնակցող յուրաքանչյուր մասնակցի մասին կենտրոնին տրվում է սույն կարգի 5-րդ կետում նշված առանձին տեղեկատվություն:

9. Հավաստագիր ստանալու և նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակում (այսուհետ` ցուցակ) ընդգրկվելու համար մասնակիցը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ծանուցման հիման վրա կենտրոն է ներկայացնում ամբողջական փաթեթ, սակայն ոչ ուշ, քան ծանուցվելուց 180 օրվա ընթացքում: Եթե 180 օրվա ընթացքում մասնակցի կողմից փաթեթ չի ներկայացվում կենտրոն, ապա մասնակիցը կրկին հավաստագիր ստանալու և ցուցակում ընդգրկվելու ծանուցում ստանալու համար պետք է բավարարի սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջները` 181-րդ օրվանից սկսած:

10. Ամբողջական փաթեթը ներառում է`

1) հավաստագիր ստանալու և ցուցակում ընդգրկվելու մասին դիմում.

2) հայտարարություն այն մասին, որ`

ա. մասնակիցը` բացառությամբ ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների, կենտրոնին դիմելու տարվան նախորդող տարվա գործունեությունն ավարտել է շահույթով,

բ. մասնակիցը դատական կարգով սնանկ չի ճանաչվել,

գ. մասնակիցը չունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով,

դ. մասնակցի գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտարարությունը ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում դատապարտված չի եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար` բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,

ե. մասնակիցը երբևէ ներառված չի եղել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

3) դիմումի և դրա անբաժանելի մասը կազմող հայտարարությունների օրինակելի ձևը հրապարակվում են էլեկտրոնային եղանակով` www.gnumner.am համացանցային կայքում (այսուհետ` կայք).

4) հավաստագիր ստանալու համար տարեկան տասը հազար դրամը կենտրոնին վճարած լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը:

11. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնը մասնակցին տրամադրում է հավաստագիր, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը, և մասնակցի մասին տվյալները, ինչպես նաև հավաստագրի համարը էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մասնակցի տվյալներն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս ներառում է ցուցակում, որը հրապարակվում է էլեկտրոնային եղանակով` կայքում:

12. Ցուցակում ընդգրկված մասնակիցները մինչև հավաստագրում նշված գումարով համանման (նմանատիպ) գնումների գործընթացների շրջանակներում ազատվում են իրենց մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու պահանջից, եթե նման պահանջի դեպքում ներկայացնեն համապատասխան հավաստագրի պատճենը` բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերի:

13. Գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում մասնակիցները մինչև հավաստագրում նշված գումարով համանման (նմանատիպ) գնումների գործընթացների շրջանակներում ազատվում են իրենց մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու պահանջից, եթե վերջիններս բավարարում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող անձանց ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

14. Հավաստագրում նշված գումարը սույն կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ներկայացված մասնակցի պայմանագրերի գումարներից առավելագույնի կրկնապատիկն է:

i

15. Մրցակցային երկխոսության ընթացակարգի հայտերի գնահատման ժամանակ ցուցակում ընդգրկված մասնակիցների որակավորման հատկանիշների գնահատման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 112-րդ կետի 17-րդ ենթակետի առաջին պարբերությամբ սահմանված չափանիշների մասով որակավորումը գնահատվում է «Առկա է»: Նույն կետի 17-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված չափանիշի մասով ցուցակում ընդգրկված մասնակցի որակավորման գնահատման համար կարող են պահանջվել մասնակցի աշխատանքային ռեսուրսներին առնչվող լրացուցիչ տեղեկություններ:

16. Ցուցակը ներառում է մասնակցի անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը, հավաստագրի համարը, հավաստագիրը տալու ամսաթիվը, տնտեսական գործունեության ոլորտը, հավաստագիրը կասեցված լինելու դեպքում` կասեցված լինելու կարգավիճակը և ամսաթիվը:

17. Տրամադրված հավաստագիրը դադարում է, և մասնակցի մասին տվյալները հանվում են ցուցակից, եթե`

1) մասնակիցը խախտել է սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» - «ե» պարբերություններով սահմանված պահանջները.

2) մասնակիցը հավաստագիրը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել կենտրոն.

3) մասնակցին տրամադրված հավաստագիրը 2 տարի անընդմեջ կասեցված է եղել կամ 5 տարվա ընթացքում կասեցվել է երրորդ անգամ.

4) մասնակիցը վերջին մեկ տարվա ընթացքում կնքված պայմանագիրը պատշաճ կարգով չի կատարել` համաձայն կենտրոնին` պատվիրատուի կողմից ներկայացված համապատասխան գրության.

5) առկա է սույն կարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքը:

18. Տրամադրված հավաստագիրը կասեցվում է, և դրա մասին տեղեկատվություն է հրապարակվում ցուցակում, եթե`

1) մասնակիցը, բացառությամբ ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների, տվյալ տարվան նախորդող տարվա գործունեությունը չի ավարտում շահույթով և (կամ)`

2) մասնակիցը մինչև տվյալ տարվա ապրիլի 30-ը չի վճարում հավաստագրի համար սահմանված տարեկան վճարը:

19. Կասեցման հիմքը վերանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնը կայքում հրապարակում է մասնակցին ցուցակում վերականգնելու մասին տեղեկությունը:

20. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերում կենտրոնը երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ուղարկում հավաստագրի դադարեցման կամ կասեցման մասին տեղեկություններ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն այդ տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրն այդ տեղեկությունները հրապարակում է ցուցակում:

21. Հավաստագրի կասեցման դեպքում սույն կարգի 13-րդ և 15-րդ կետերով սահմանված դրույթները չեն գործում:

22. Հավաստագրի դադարումից հետո կրկին հավաստագիր ստանալու և ցուցակում ընդգրկվելու համար մասնակիցը պետք է հավաստագիրը դադարելուց հետո բավարարի սույն կարգի 6-րդ կետի պայմանները:

23. Ցուցակում ընդգրկված մասնակիցը, բացառությամբ ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների, պարտավոր է տվյալ տարվա գործունեությունը շահույթով չավարտելու դեպքում մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը կենտրոն ներկայացնել հավաստագիրը կասեցնելու մասին դիմում:

24. Կենտրոնը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը հավաստիանալու համար, որ մասնակիցը բավարարում է սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջները, օգտագործում է պաշտոնական աղբյուրների տվյալները և (կամ) ուղարկելով համապատասխան հարցում` ստանում է իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Կենտրոնի կողմից պետական մարմիններ համապատասխան հարցում ուղարկվելու դեպքում պետական մարմինները հարցումն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն:

25. Եթե կենտրոնը հավաստիանում է, որ մասնակիցը չի բավարարում սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի`

1) «ա» պարբերությամբ սահմանված պահանջները, ապա հավաստագիրը կասեցվում է, և դրա մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է հրապարակվում ցուցակում` միաժամանակ տեղեկացնելով նաև մասնակցին.

2) «բ» - «ե» պարբերություններով սահմանված պահանջները, ապա հավաստագիրը դադարում է, և մասնակցի մասին տվյալները հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանվում են ցուցակից` միաժամանակ տեղեկացնելով նաև մասնակցին:

26. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ մասնակցության իրավունքի և որակավորման հատուկ պահանջներ են սահմանված, ապա սույն կարգով նախատեսված հավաստագիրը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար չի գործում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2011
N 1481-Ն
Որոշում