Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

23 դեկտեմբերի 2010 թվականի N 168-Ն

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Երևանի զարգացման 2011թ. ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2011 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2010 թվականի դեկտեմբերի 23-ի

N 168-Ն որոշման

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախաբան _________________________________________________________ 27

Քաղաքաշինություն և ճարտարապետություն ___________________________ 31

Արտաքին ձևավորում և գովազդ ____________________________________ 43

Շինարարության և բարեկարգման, ճանապարհաշինության ոլորտ __________ 45

Անշարժ գույքի կառավարում ________________________________________ 51

Կոմունալ ոլորտ __________________________________________________ 56

Առևտրի և սպասարկումների ոլորտ _________________________________ 71

Տրանսպորտ _______________________________________________________ 74

Բնապահպանություն ________________________________________________ 80

Կրթության ոլորտ ________________________________________________ 84

Առողջապահություն ________________________________________________ 92

Սոցիալական ապահովություն ________________________________________ 95

Երեխաների իրավունքների պաշտպանություն ___________________________ 101

Մշակույթ ________________________________________________________ 104

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ ____________________________________ 109

Միջազգային համագործակցություն ___________________________________ 113

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից

նախատեսվող ներդրումային ծրագրերը ________________________________ 117

ՀՀ նախարարությունների կողմից 2011 թվականին Երևան քաղաքում

նախատեսվող ծրագրեր ______________________________________________ 119

Աջափնյակ վարչական շրջան _________________________________________ 125

Ավան վարչական շրջան _____________________________________________ 132

Արաբկիր վարչական շրջան __________________________________________ 138

Դավթաշեն վարչական շրջան _________________________________________ 143

Էրեբունի վարչական շրջան _________________________________________ 150

Կենտրոն վարչական շրջան __________________________________________ 156

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան _________________________________ 163

Նոր Նորք վարչական շրջան _________________________________________ 169

Նորք-Մարաշ վարչական շրջան _______________________________________ 175

Նուբարաշեն վարչական շրջան _______________________________________ 178

Շենգավիթ վարչական շրջան _________________________________________ 182

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան __________________________________ 189

Երևանի զարգացման 2011 թվականի հիմնական գերակայությունները ______ 196

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը զբաղեցնում է 227 քառ.

կմ տարածք, բնակչության թիվը կազմում է 1116.6 հազ. մարդ, որը հանրապետության բնակչության 34.4%-ն է:

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի համաձայն` Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների` Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևան քաղաքում աշխատանքային ռեսուրսները կազմել են 719.0 հազ. մարդ, որից տնտեսապես ակտիվ բնակչությունը` 338.8 հազ. մարդ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.05%-ով: Զբաղվածների թիվը կազմել է 316.1 հազ. մարդ (-3.62%), իսկ գործազուրկներինը` 22.7 հազ. մարդ (26.1%): Երևանում հաշվառված են շուրջ 179 հազ. կենսաթոշակառու, որը ընդհանուրի 34.2%-ն է, և 21.9 հազ. նպաստառու ընտանիքներ (17,78%):

Աղյուսակ 1

Երևանի վարչական շրջանների տարածքը և բնակչությունը.1

2010 թ. հունվարի 1-ի դրությամբ

.___________________________________________________________.

|                |Տարածքը,|Երևանի   |Բնակչության|Երևանի     |

|                |հա      |տարածքում|թվաքանակը, |բնակչության|

|                |        |վարչական |հազ. մարդ  |թվաքանակում|

|                |        |շրջանի   |           |տեսակարար  |

|                |        |տեսակարար|           |կշիռը, %   |

|                |        |կշիռը, % |           |           |

|________________|________|_________|___________|___________|

|ք. Երևան        | 22700  |         |   1116.6  |      -    |

|________________|________|_________|___________|___________|

|Աջափնյակ        |  2606  |   11.5  |    108.0  |    9.67   |

|________________|________|_________|___________|___________|

|Ավան            |   808  |    3.6  |     50.3  |    4.55   |

|________________|________|_________|___________|___________|

|Արաբկիր         |  1320  |    5.8  |    131.0  |   11.73   |

|________________|________|_________|___________|___________|

|Դավթաշեն        |   654  |    2.9  |     41.0  |    3.67   |

|________________|________|_________|___________|___________|

|Էրեբունի        |  4880  |   21.5  |    121.5  |   10.88   |

|________________|________|_________|___________|___________|

|Կենտրոն         |  1339  |    5.9  |    130.4  |   11.67   |

|________________|________|_________|___________|___________|

|Մալաթիա-Սեբաստիա|  2539  |   11.2  |    141.5  |   12.68   |

|________________|________|_________|___________|___________|

|Նոր Նորք        |  1440  |    6.3  |    146.4  |   13.12   |

|________________|________|_________|___________|___________|

|Նորք-Մարաշ      |   470  |    2.1  |     11.3  |    1.02   |

|________________|________|_________|___________|___________|

|Նուբարաշեն      |  1731  |    7.6  |      9.6  |    0.86   |

|________________|________|_________|___________|___________|

|Շենգավիթ        |  4099  |   18.1  |    145.9  |   13.07   |

|________________|________|_________|___________|___________|

|Քանաքեռ-Զեյթուն |   775  |    3.4  |     79.1  |    7.08   |

.___________________________________________________________.

---------------------

1. Հայաստանի Հանրապետությունը և մարզերը թվերով, ՀՀ ԱՎԾ, Վիճակագրական ժողովածու, 2010 թ., էջ 212-219:

2009 թ. մայրաքաղաքի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են`

Աղյուսակ 2

Ք. Երևանի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները

ՀՀ-ում

%

._____________________________________________________.

|  |                                    |2009թ.|2010թ.|

|__|____________________________________|______|______|

|1.|Արդյունաբերություն                  |49.0  |45.3  |

|__|____________________________________|______|______|

|2.|Շինարարություն                      |87.6  |68.5  |

|__|____________________________________|______|______|

|3.|Մանրածախ առևտուր                    |84.5  |81.7  |

|__|____________________________________|______|______|

|4.|Ծառայություններ                     |90.9  |86.6  |

|__|____________________________________|______|______|

|5.|Հիմնական միջոցների գործարկում       |89.0  |84.0  |

|__|____________________________________|______|______|

|6.|Շահագործման հանձնված բնակելի շենքեր |84.0  |84.0  |

._____________________________________________________.

Երևանը հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններով և թանգարաններով: Այստեղ հաշվառված է պատմության և մշակույթի 401 հուշարձան, որից 288-ը` պետական սեփականության, իսկ 113-ը` Երևանի համայնքային սեփականության: Երևանի 57 թանգարաններից 4-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության են:

Էրեբունի ամրոցի պատմական, մշակութային և գիտական արժեքներն առավելագույնս բացահայտելու, ամրոցի ուսումնասիրման, ամրակայման և վերակառուցման համար և Էրեբունին Երևանի այցեքարտ դարձնելու նպատակով ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի հ.1047-Ն որոշմամբ «Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան» ՊՈԱԿ-ը հանձնվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը: Իրականացվում են համապատասխան ծրագրի մշակման աշխատանքներ:

Երևան քաղաքում են գործում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Մատենադարանը, տասնյակ գիտական հաստատություններ և համալսարաններ, թատրոններ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների գրասենյակները:

Հաշվի առնելով Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովող ոլորտների հիմնախնդիրներն ու գերակայությունները` Երևանի զարգացման 2011 թվականի ծրագիրը նախանշում է այդ ոլորտների և վարչական շրջանների առանձին միջոցառումների պլանավորումը` ծավալային և ֆինանսական արտահայտությամբ:

Ծրագիրը ներկայացնում է Երևան քաղաքի ընդհանուր վիճակի բնութագիրը, 2010 թվականին իրականացված հիմնական աշխատանքները, քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2011 թվականին նախատեսված միջոցառումները:

2010 թվականին Երևան համայնքի և վարչական շրջանների հարկային եկամուտների հավաքագրման կայուն աճին նպաստել են հարկային բազայի ճշտմանն ուղղված համալիր միջոցառումները և ընդլայնումը, որի արդյունքում դեկտեմբերի 1-ի դրությամբ աճել են Երևան համայնքի բյուջեի եկամուտների ցուցանիշները:

2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի և 12 վարչական շրջանների կողմից հավաքագրվել է 23,821,908.5 հազ. դրամի եկամուտ, որից սեփական եկամուտների գծով` 10,562,905.9 հազ. դրամ, ինչը կազմում է ընդհանուր եկամուտների 44.34%-ը:

Քաղաքապետարանի կողմից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է 14,373,974.0 հազ. դրամ, որի տեսակարար կշիռը հավաքագրված ընդհանուր եկամուտներում կազմում է 60.3%: Սեփական եկամուտները կազմել են 1,353,996.6 հազ. դրամ:

Վարչական շրջաններում, նույն ժամանակահատվածում, հավաքագրվել է 9,447,934.5 հազ. դրամի եկամուտ, որի տեսակարար կշիռը հավաքագրված ընդհանուր եկամուտներում կազմում է 39.7%: Սեփական եկամուտները կազմել են 9,226,909.3 հազ. դրամ: Վարչական շրջանների կողմից հավաքագրված ընդամենը հարկային եկամուտները կազմել են 7,004,627,.4 հազ. դրամ (ընդհանուրի 74.1%-ը), իսկ ոչ հարկային եկամուտները` 2,443,307.1 հազ. դրամ (ընդհանուրի 25.9%-ը):

Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեն կանխատեսում է`

1. Եկամուտների գծով` 55,796,447.9 հազ. դրամ (2010 թ. համեմատ ավել է 6.7%-ով)

այդ թվում`

Սեփական եկամուտների գծով` 14,227.621.6 հազ. դրամ (2010 թ. համեմատ ավել է 13.8%-ով)

2. Ծախսերի գծով` 58,296,447.9 հազ. դրամ

3. Դեֆիցիտ (պակասուրդ)` 2,500,000.0 հազ. դրամ

Երևանի զարգացման 2011 թվականի ծրագրի նպատակն է Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման ապահովումը, բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը, մարդկային զարգացումը և աղքատության կրճատումը` որպես հետևանք երաշխավորելով երևանցիների կյանքի որակի էական բարելավումը:

Իրականացված ծրագրերի շնորհիվ Երևանը վերածվում է մաքուր, կանաչ ու բարեկարգ, աշխատանքի և կարգուկանոնի, հարմարավետ, ավանդույթների և ապագայի քաղաքի, որտեղ ապահովվում են հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգ և արժանավայել կյանքը, ինքնաարտահայտման հնարավորությունը, բավարարվում են սոցիալական ապահովության կարիք ունեցող քաղաքացիների անհրաժեշտ կարիքները:

2011 թվականին քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանն ու բարեկեցիկ և հարմարավետ միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:

Երևանի զարգացման 2011 թվականի ծրագրի իրականացման գրավականը հանդիսանում է քաղաքացիների վստահությունը վայելող և արդյունավետ գործող քաղաքային իշխանությունը, ինչպես նաև Երևանի ավագանին, որոնք հիմնված են իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ակտիվ երկխոսության միջոցով կառավարման գործընթացներին մասնակից դարձնելու վրա:

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Վիճակի բնութագիր

Քաղաքաշինության բնագավառում 2010 թվականին մշակվել և ներդրվել են ոլորտի ներդրումային գրավչությանը և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համալիր ծրագրեր` նպատակ ունենալով Երևան քաղաքի համաչափ տարածական զարգացման առաջնահերթության սկզբունքի արմատավորումը:

ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի 2006-2020 թթ. իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հ. 1402-Ն որոշման համաձայն.

ա) մշակվել և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի հ.47-Ն որոշմամբ հաստատվել են Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծեր և առաջնահերթ շինարարության կառուցապատման էսքիզներ`

. Ավան վարչական շրջանի վարչական սահմաններում` Գայի պողոտայի տրանսպորտային հանգույցին հարակից (145 հա)

. Էրեբունի վարչական շրջանի վարչական սահմաններում` «Սարի-Թաղ» թաղամասի և դրան հարակից տարածքներ (264 հա)

. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սահմանները (1363 հա)

. Էրեբունի վարչական շրջանի վարչական սահմաններում առանձնացված տարածքի (834 հա)

բ) 2009 թ. իրականացվել են Երևանի գլխավոր հատակագծի նախագծի իրացման վերլուծություն և մինչև 2020 թ. շինարարության ծրագրի կազմման աշխատանքներ:

գ) Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրացման վերլուծության և նախորդ տարիների մոնիտորինգի արդյունքների հիման վրա, հիմք ընդունելով Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի բյուջեի մասին» հ.56-Ն և Երևանի քաղաքապետի 2010 թվականի հունվարի 18-ի հ.74-Ա որոշումները, «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կատարվում են Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման աշխատանքները:

1. Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի հհ. 31, 32 կետերի համաձայն քարտեզների տեսքով մշակվել և Երևան քաղաքի ավագանու քննարկման է ներկայացվել «Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային գոտին» և «Երևան քաղաքի քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին», որոնք սահմանվել են ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի հ.13-Ա որոշմամբ և 2010 թ. վերանայվել են դրանց սահմանները:

2. Համաքաղաքային գործառույթներով օժտված կենտրոնների ստեղծում

ա) Նորագյուղի տարածք-Երևան-Բերդ Երևանի կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում (մոտ 158 հա)` Նորագյուղի (Պասկևիչի բլուր) հարակից մասում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ` գործարարական, դիվանագիտական և մշակութային միջազգային նոր կենտրոնի ստեղծում: Արդեն մշակվել են ծրագրի իրականացման կազմակերպչական, իրավական մեխանիզմները:

բ) Տիչինայի փողոցին հարակից տարածք

2010 թ. ընթացքում կատարվել են Տիչինայի փողոցին հարակից տարածքում «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲ ընկերությանը 2008 թվականի նոյեմբերի 5-ի հ.105/5-ԱԳ պայմանագրով վաճառված 118 հա մակերեսով հողամասի սահմաններում առկա հողօգտագործողների հողամասերի առանձնացման նպատակով ընկերությանը պատկանող հողամասի նոր սահմանների ճշտման աշխատանքները:

գ) «Մարս» գործարանին հարակից տարածք

2010 թ. սկսվել է բանակցային գործընթաց ծրագրի իրականացման` մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ (այդ թվում նաև արտասահմանյան ներդրողների հետ):

դ) Համաձայն գլխավոր հատակագծի և Աջափնյակ վարչական շրջանի գոտիավորման նախագծի` հյուսիս-արևմտյան ուղղությամբ քաղաքի հետագա զարգացման նպատակով ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի «Երևան քաղաքի տարածքում հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» հ.912-Ն որոշմամբ հաստատվել է 158.56 հա գյուղատնտեսական նշանակության հողերից բնակավայրերի հողերի փոխադրումը:

3. Կատարվել են Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում (այդ թվում նաև Տիչինայի փողոցին և Սիլիկյան թաղամասին հարակից տարածքում) կառուցապատման նպատակով հողաբաժանման սխեմաների մշակման աշխատանքներ` աճուրդային կարգով հողամասերի վաճառք իրականացնելու համար:

4. Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտի միջոցներից բեռնաթափելու նպատակով Ասիական զարգացման բանկի և նրա փորձագետների հետ ձեռնարկվել ու ընթանում են աշխատանքներ Երևանի կենտրոնը շրջանցող մի քանի մայրուղիների և դրանց առանձին հանգույցների կառուցման և վերակառուցման համար: Պատրաստվել են դրանց տեխնիկական նախագծերը: ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի հ.348-Ն որոշմամբ նշված ճանապարհների իրականացման համար նախատեսված տարածքները ճանաչվել են գերակա հանրային շահ, այդ թվում`

. Շիրակի փողոցից մինչև Արտաշատի խճուղի միջպետական նշանակության մայրուղի (մայրուղու երկարությունը` 4340 մետր, անցուղիները` 995 մետր, ընդհանուրը` 5335 մետր).

. Արգավանդը Շիրակ փողոցի հետ կապող ճանապարհ (մայրուղու երկարությունը` 1300 մետր, անցուղիները` 800 մետր, ընդհանուրը` 2100 մետր).

. Դավթաշեն կամուրջ - Հալաբյան փողոց - Աշտարակի խճուղի կապ (մայրուղու երկարությունը` 2250 մետր, անցուղիները` 2380 մետր, ընդհանուրը` 4630 մետր):

Սկսվել են այդ տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունների կազմման և օտարման կազմակերպական աշխատանքները:

5. Երևան քաղաքի փողոցաճանապարհային ցանցի կատարելագործման նպատակով համաձայնեցվել են Ծիծեռնակաբերդի և Թբիլիսյան խճուղիների, Զաքյան-Տերյան փողոցները կապող հատվածի աշխատանքային նախագծերը և տրամադրվել են շինարարության թույլտվություններ:

6. Մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երկկողմ երթևեկության աջ գոտին տրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանումից ազատելու, երթևեկության խնդիրների բարելավման նպատակով կազմված Երևան քաղաքի ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցման համալիր ծրագրի շրջանակներում 2010 թ. իտալական «Ռենկո Արմէստեյտ» ընկերության ներդրումներով Երևանի Ազատության հրապարակում շահագործման է հանձնվել ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի (500 տեղ):

7. Հետիոտնի տեղաշարժման անվտանգության ապահովման և տրանսպորտի անարգել աշխատանքի նպատակով մշակվել է հետիոտն անցումների (վերգետնյա կամ ստորգետնյա) կառուցման ծրագիր: Ծրագիրը լայնամասշտաբ է, պահանջում է զգալի ծավալի ֆինանսական միջոցներ: Որպես նոր քաղաքաշինական մոտեցում` քայլեր են ձեռնարկվում նաև մասնավոր ներդրողներ ներգրավելու ուղղությամբ:

2010 թ. վերգետնյա հետիոտն անցումներ են կառուցվել Կենտրոն վարչական շրջանում` Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում («Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով) և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Բաբաջանյան փողոցի վրա (Երևանի բյուջե):

2010 թվականին հայտարարվել են հետիոտն վերգետնյա անցումների նախագծման համար մրցույթներ.

. Ազատության պողոտայի Տոլստոյի անվան հ.128 դպրոցի հարևանությամբ վերգետնյա հետիոտն անցման կառուցում.

. Շիրազի փողոցի հ.26 շենքի մոտ հետիոտն վերգետնյա անցման կառուցում.

. Դ. Անհաղթի փողոցի հ.10 հասցեի` Ֆրանսիական համալսարանի մոտ վերգետնյա հետիոտն անցման կառուցում:

8. Շարունակական է իրացման գոտիների, մասնավորապես Գլխավոր պողոտայի, Հյուսիսային ճառագայթի կառուցապատման նպատակով նախագծերի քննարկման և համաձայնեցման գործընթացը:

9. Որպես քաղաքաշինական սկզբունք` բազմաբնակարան և բազմաֆունկցիոնալ շենքերի նախագծային փաստաթղթերը համաձայնեցվում են միայն դրանց ստորգետնյա հարկերում ավտոկայանատեղեր նախատեսելու պարագայում:

10. Ամփոփվել են նախկին Երիտասարդության պալատի տեղում Երևանի քաղաքապետարանի, «Ավանգարդ մոթորս» կազմակերպության և Ճարտարապետների միության կողմից նախագծային առաջարկի համար հայտարարված միջազգային մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել ճապոնական «Կիոկազու Արայ» նախագծային կազմակերպությունը, որի կողմից մշակված նախագծային առաջարկը քննարկվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի կողմից:

11. Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի վերակառուցման հայեցակարգը քննարկվել և ընդունվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի կողմից:

12. Օղակաձև զբոսայգում կատարվել են վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ. վերականգնվել են ամբողջ այգու կենտրոնական ճեմուղու լուսավորության ցանցը և ոռոգման ցանցը, այգու որոշ հատվածներում կենտրոնական հատվածի սալահատակը, կատարվել է ծառերի սանիտարական էտ, սիզամարգերը նորացվել են, տեղադրվել են նոր նստարաններ:

13. «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման, արդիականացման, այգին համապատասխան նոր սարքավորումներով հագեցնելու նպատակով հաշվառվել են տարածքում գործող հողօգտագործողները: Նրանց և մասնավոր այլ ներդրողների հետ անցկացվում են քննարկումներ` նշված խնդիրների լուծման համար:

14. Երևան քաղաքի վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կատարվում են աշխատանքներ Հրազդանի կիրճում էկոլոգիական կրթության և կենսաբազմազանության պահպանման ազգային կենտրոնի և կենդանաբանական այգու ստեղծման ուղղությամբ:

15. Պատմության և մշակույթի հուշարձանների տարածքների պահպանման ուղղությամբ իրականացվել են հետևյալ միջոցառումները.

. Ասիական զարգացման բանկի հետ համատեղ միջազգային փորձագետների միջոցով աշխատանքներ են ընթանում «Կարմիր բլուր» բնակատեղիի թանգարանացման ուղղությամբ:

16. Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով նախապատրաստվել են համապատասխան փաթեթներ:

17. Կարևորագույն մի շարք կառույցների իրականացման համար համաձայնեցվել են նախագծային փաստաթղթեր, այդ թվում`

. Ծ. Իսակովի պողոտայի հ.27/8 հասցեում կառուցվելիք 3200 հանդիսատեսի համար նախատեսված հեծանվահրապարակի, որի շինարարական աշխատանքներն սկսվել են «Ռենկո Արմէստեյտ» կազմակերպության կողմից.

. «Զվաթնոց» օդանավակայանում` 2-րդ մասնաշենքի և երկհարկանի ավտոկայանատեղի.

. «Զվաթնոց» օդանավակայանում` նոր նախագահական համալիրի (կառուցման համար տրվել է ճարտարապետա-հատակագծային առաջադրանք).

. Ռուսական ուղղափառ եկեղեցու կաթողիկե տաճարի համալիրի (Ծ. Իսակովի պողոտայի մոտ)

. «Հյուսիսային ճառագայթ» թաղամասի առանցքով` «Հայաստան» հուշահամալիրից մինչև Բաբայան փողոց հետիոտն ուղու և ճանապարհի:

Տրամադրվել են ճարտարապետահատակագծային առաջադրանքներ`

. Կաթողիկե եկեղեցու համալիրի (Աբովյան փող. հ.15 հասցեում).

. «Դվին» հյուրանոցի վերակառուցման (Պարոնյան փող.).

. Իրացվող «Կոնդ» թաղամասի Սբ. Հովհաննես եկեղեցուն կից հատվածի կառուցապատման համար (սկսվել են հողային աշխատանքները).

. «Երազ» բնակելի թաղամասի կառուցապատման (Ազատության պող. հ.27):

18. Քաղաքի կարևորագույն հատվածներում վերսկսվել են կիսակառույց և անավարտ շինարարության օբյեկտների ավարտման հետ կապված, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախագծային փաստաթղթերի վերահամաձայնեցման աշխատանքները`

. Սևան հյուրանոցի տեղում բազմաֆունկցիոնալ կառույց.

. «Անի» հյուրանոցի հարևանությամբ բազմաֆունկցիոնալ կառույց.

. Բանկային համալիր քաղաքապետարանի շենքին հարակից տարածքում.

. Բազմաֆունկցիոնալ կառույց կայարանամերձ հրապարակում (տրամադրվել է ՃՀԱ, և շինարարական հրապարակի կազմակերպման և գոյություն ունեցող կառույցի քանդման թույլտվություն):

Հիմնախնդիրներ

. Երևան - քաղաքամերձ գոտի - ագլոմերացիա տարածքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված համատեղ նպատակահարմար քաղաքաշինական գործառույթների իրականացում և դրանց իրավական հիմքերի ստեղծում:

. Երևան քաղաքի Գլխավոր հատակագծի դրույթներին և գոտիավորման նախագծերում ամրագրված պահանջներին համապատասխան քաղաքի կառուցապատման ամբողջականացում և արդիականացում, առանձին հատվածների վերակառուցում և, մասնավորապես, բարոյապես մաշված, խարխուլ ֆոնդի իրացման արդյունքում քաղաքաշինական նոր կառուցապատման իրականացում:

Երևանի Կենտրոնի ֆունկցիոնալ, տրանսպորտային գերբեռնվածության թուլացում և այդ նպատակով`

. Գլխավոր հատակագծով նախատեսված հատակագծային գոտիներում համաքաղաքային նշանակության գործառույթներով օժտված կենտրոնների ստեղծում` հարակից մարզերի հետ կապող հաղորդակցության մայրուղիների շուրջ.

. Երևանի Փոքր կենտրոնի անմիջապես հարակից տարածքում միջազգային մշակութային, դիվանագիտական, գործարարական նոր կենտրոնի ստեղծում.

. Կենտրոն վարչական շրջանի առանձնացում` որպես ունիկալ քաղաքաշինական միջավայրով և գործառույթներով օժտված հատակագծային գոտի.

. Երևանի կենտրոնը շրջանցող մայրուղային ցանցի զարգացում, փողոցաճանապարհային ցանցի կատարելագործում, տրանսպորտային երթևեկության կազմակերպման ավտոմատացված համակարգի ստեղծում, ավտոտրանսպորտային միջոցները փողոցներում և դրանց հարակից տարածքներում կայանելու համալիր կանոնակարգման մեխանիզմների ներդնում.

. Հետիոտն շարժման անվտանգության նկատառումներից ելնելով ստորգետնյա և վերգետնյա անցումների կառուցում.

. Մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների բարելավում, բարեկարգում, նոր կանաչ զանգվածների հիմնում, այդ թվում գյուղատնտեսական արտադրության համար զբաղեցված տարածքների աստիճանաբար վերապրոֆիլավորում:

. Բակային տարածքների (բնակչության հանգստի և ժամանցի կազմակերպման առաջին մակարդակ) բարեկարգում, կանաչապատում, սպորտային և այլ խաղահրապարակների ստեղծում, ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցում:

. Արդյունաբերական գոտիների և արտադրական օբյեկտների հողային տարածքների օպտիմալացում, կանոնակարգում և ներքին վերակառուցում` նորագույն տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան: Կենտրոն վարչական շրջանի արդյունաբերական շենքերի և դրանց զբաղեցրած տարածքների վերապրոֆիլավորում` բնակելի և հասարակական բնույթի կառուցապատում իրականացնելու նպատակով:

. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանում, վերականգնում, ժամանակակից կառուցապատման մեջ ընդգրկման և օգտագործման նպատակով սահմանված կարգով դրանց արդիականացում և վերակառուցում:

. Ինժեներական հաղորդակցուղիների և ինժեներական ցանցերի արդիականացում, անհրաժեշտ նոր հզորությունների ստեղծում:

2011 թվականի քաղաքաշինական ծրագրեր

Քաղաքաշինական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների նպատակով 2011թ. նախատեսվում է ՀՀ մի շարք օրենքներում և իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ.

. Երևան քաղաքի քաղաքաշինական կանոնադրության մշակում.

Այն կսահմանի քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացակարգերը Երևան քաղաքում, որպես համայնքի, ինչպես նաև քաղաքաշինական սուբյեկտների իրավասությունները և պարտականությունները:

. Հողամասերի տրամադրման, հողօգտագործման գործընթացներին վերաբերվող օրենսդրական ակտերում փոփոխություններ մտցնելու մասին առաջարկությունների փաթեթի կազմում.

ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը սահմանելու մասին» հ.714 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկությունների ներկայացում:

. Երևան քաղաքում շենքերի ճակատների պահպանման, վերականգնման և նորոգման կարգի մշակում և Երևանի քաղաքապետի 2007 թվականի մայիսի 22-ի հ.1290-Ն որոշմամբ հաստատված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցված կարգի վերանայում:

Քաղաքաշինական ծրագրային և նախագծային փաստաթղթերի ստեղծում

. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրացման վերլուծության հիման վրա գլխավոր հատակագծի ճշգրտում (շարունակական է լինելու 2011թ.).

. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագծի մշակում.

. Գլխավոր հատակագծի իրականացման 2006-2008թթ. ընթացքում մշակված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացում:

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանման, վերականգնման, ժամանակակից կառուցապատման մեջ ընդգրկման և օգտագործման նպատակով սահմանված կարգով դրանց արդիականացում և վերակառուցում` առավել վտանգված հուշարձանների վերականգնման նախագծային աշխատանքների կատարում. մասնավորապես`

ա) «Քաղաքատեղի Էրեբունի» (Արին բերդ) միջնաբերդ

բ) «Կարմիր» (Խոջա փլավի) կամուրջ

. Համաքաղաքային նշանակության կենտրոնների ստեղծում

Կենտրոնի ֆունկցիոնալ, տրանսպորտային գերբեռնվածության թուլացման և Երևանի գլխավոր հատակագծով նախանշված միավորված հատակագծային գոտիներում ագլոմերացիայի հետ կապող հիմնական տրանսպորտային հաղորդակցուղիների շուրջը համաքաղաքային նշանակության գործառույթների կենտրոնացման նպատակով նախատեսվում է համաքաղաքային նշանակության բազմաֆունկցիոնալ համալիրների ստեղծում`

Տիչինայի փողոցին հարակից տարածք

2011 թվականին Տիչինայի փողոցին հարակից տարածքում և «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին 2008 թվականի նոյեմբերի 5-ի հ.105/5-ԱԳ պայմանագրով վաճառված 118 հա մակերեսով ճշտված հողամասի սահմաններում նախատեսվում է կառուցապատման, ճանապարհային և ինժեներական ցանցերի նախագծման աշխատանքների իրականացում, ինչպես նաև նշված հողամասի սահմաններում հողօգտագործողների համար առանձնացված տարածքում 2011թ. իրականացվելու են աճուրդային կարգով հողամասերի տրամադրման աշխատանքներ:

Նորագյուղի տարածք-Երևան-Բերդ

Երևանի կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում (մոտ 158 հա) Նորագյուղին (Պասկևիչի բլուր) հարակից մասում բազմաֆունկցիոնալ` գործարարական, դիվանագիտական և մշակութային միջազգային նոր կենտրոնի ստեղծման հետ կապված Երևան և Մոսկվա քաղաքների միջև կնքվել են համագործակցության պայմանագրեր, որի շրջանակներում գլխավոր ճարտարապետների մակարդակով ղեկավարվող աշխատանքային խմբի կողմից ներկայումս ընթանում է գործընթաց նախագծային առաջադրանքի դրույթների վերջնական ճշտման ուղղությամբ:

Նորագյուղում կիրառվելու է իրացվող գույքի փոխհատուցման բոլորովին նոր սկզբունք: Նորագյուղի բնակիչների տեղափոխման (փոխհատուցման) նպատակով Իսակովի պողոտային հարակից 2,0 հա տարածքում 2009 թվականին մշակվել է 16 հարկանի 10 բնակելի շենքերով բնակելի համալիրի էսքիզային նախագիծ: Բնակելի համալիր շինարարության ավարտի և բնակիչների տեղափոխումից հետո միայն կիրականացվեն բուն շենքերի իրացման աշխատանքները:

«Մարս» գործարանին հարակից տարածք

2010 թվականին սկսված բանակցային գործընթացները կշարունակվեն ծրագրի իրականացման համար մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ (այդ թվում նաև արտասահմանյան ներդրողների հետ):

Քաղաքաշինական կառուցապատման աշխատանքների իրականացում

. Գերակա հանրային շահ ճանաչված` հասարակության և պետության կարիքների համար օտարվող հողամասերում քաղաքաշինական համալիրների կառուցում (իրացման, նախագծային և շինարարական աշխատանքների իրականացում)` 30-րդ թաղամաս, Կոնդ թաղամաս, Պուշկինի այգուն հարակից տարածք (Կոզեռն), Գր. Լուսավորիչ եկեղեցուն հարակից տարածք, Կրկեսին հարակից տարածք, Գինու կոմբինատին հարող տարածք, Գլխավոր պողոտա (Արամ և Բուզանդ փողոցներին հարակից տարածքներ), «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր, Նալբանդյան, Թումանյան, Ավագ Պետրոսյան փողոցներով պարփակված տարածք, Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի վերակառուցում:

. Երևան քաղաքի վարչական շրջաններում հանգստի գոտիների ստեղծում.

1. Շենգավիթ վարչական շրջանում` Հ.Հովսեփյան փող. «Շողակաթ» հեռուստաստուդիայի հարակից այգու տարածք.

2. Աջափնյակ վարչական շրջանում` Հանրապետական հիվանդանոցի լճի և հարակից տարածք.

3. Շարուրի և Շիրակի փողոցների հատվածի բակային տարածք:

Քաղաքի ճանապարհային ցանցի կատարելագործում

. Երևանի կենտրոնը շրջանցող մայրուղիների կառուցում և վերակառուցում, փողոցների կառուցում.

1. Շիրակի փողոցի և երկաթգծի հատման տեղամասից մինչև Արտաշատի խճուղու` Նորագավիթը շրջանցող միջպետական նշանակության մայրուղի.

2. Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից դեպի Թամանցիների փողոց մայրուղին.

3. Արգավանդի խաչմերուկը Շիրակ փողոցի հետ կապող ճանապարհի շինարարություն.

4. Դավթաշեն կամուրջ - Հալաբյան փողոց - Աշտարակի խճուղի կապի վերակառուցում և վերականգնում.

5. «Հայաստան» հուշահամալիրից մինչև Բաբայան փողոց հետիոտն և տրանսպորտային ճանապարհների շինարարություն («Հյուսիսային ճառագայթ» թաղամաս).

6. Դավիթ-Բեկ փողոցի վերակառուցման աշխատանքներ.

7. Զաքյան-Տերյան փողոցների կապի շինարարություն.

8. Տիգրան Պետրոսյան փող. խաչմերուկից Սասնա Ծռեր մայրուղու շարունակությունը` դեպի Դավթաշենի 1-ին թաղամաս կառուցված մայրուղին.

9. Դավթաշեն վարչական շրջանում Դավթաշեն 2-րդ թաղամասը հյուսիսով շրջանցող ճանապարհի անավարտ հատվածի նախագծում.

10. Մամիկոնյանց փողոցը Հ.Էմինի փողոցին միացնող ճանապարհի նախագծային աշխատանքներ:

. Հետիոտն անցումներ

2011 թ. նախատեսվում է հետիոտն շարժման անվտանգության նկատառումներից ելնելով անցումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և շինարարության իրականացում:

2011թ. նախատեսվում է կառուցել թվով 4 անցումներ`

. Ազատության պողոտայի Տոլստոյի անվան հ.128 դպրոցի հարևանությամբ վերգետնյա հետիոտն անցում (նախագիծն իրականացվում է 2010թ.).

. Շիրազի փողոցի հ.26 շենքի մոտ հետիոտն վերգետնյա անցում (նախագիծն իրականացվում է 2010թ.).

. Դ. Անհաղթի փողոցի հ.10 հասցեի` Ֆրանսիական համալսարանի շենքի մոտ վերգետնյա հետիոտն անցում (նախագիծն իրականացվում է 2010թ.).

. Օրբելի-Բաղրամյան պողոտայի հատման հատվածում ստորգետնյա հետիոտն անցում (նախագիծն առկա է):

2011թ. կազմվելու են նախագծանախահաշվային փաստաթղթեր թվով 12 անցումների համար`

. Արշակունյաց պող. տրամվայի նախկին հավաքակայանի մոտ վերգետնյա հետիոտն անցում.

. Արշակունյաց-Շահամիրյանների (Տյուլենինի) խաչմերուկում վերգետնյա հետիոտն անցում.

. Չարենցի փող. հ.75 հասցեի հ.10 Խրիմյան Հայրիկի անվ. դպրոցի մոտ (վերգետնյա կամ ստորգետնյա) անցում.

. Լենինգրադյան փողոցի վրա (Սեբաստիա հյուրանոցի մոտ) վերգետնյա հետիոտն անցում.

. Մյասնիկյան պող. (ջրաշխարհի մոտ) վերգետնյա հետիոտն անցում.

. Ագաթանգեղոս-Խորենացու փողոցների հատման մասում վերգետնյա հետիոտն անցում.

. Գր. Լուսավորչի փող. Մայակովսկու անվան դպրոցի մոտ հետիոտն անցում.

. Սեբաստիա և Ա.Վեգների փող. հատման մասում վերգետնյա հետիոտն անցում.

. Հասրաթյան փողոցի վրա վերգետնյա հետիոտն անցում.

. Ֆիզիկայի ինստիտուտ-Հալաբյան փողոցի հատվածում հետիոտն անցում.

. Թբիլիսյան խճուղու հ.5, 7 շենքերի դիմաց (հանրակացարանների մոտ) վերգետնյա հետիոտն անցում.

. Ծիծեռնակաբերդի խճուղու վրա վերգետնյա հետիոտն անցում:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման համար 2010 թվականին Երևան քաղաքի բյուջեով նախատեսվել էր 110,000.0 հազ. դրամ, սակայն հաշվի առնելով աշխատանքների ծավալները, մինչև 2010 թվականի ավարտը կիրականացվեն 60,000.0 հազ. դրամի աշխատանքներ, իսկ մնացած ծավալը նախատեսվել է 2011 թվականին:

ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՈՎԱԶԴ

Վիճակի բնութագիր

Երևան քաղաքի արտաքին գովազդի ոլորտում գործունեություն են ծավալում մի շարք խոշոր գովազդային կազմակերպություններ, այդ թվում` «Նուշիկյան ասոցացիան», «Էգա», «Արաբելլա», «Իմեքս գրուպ», «Գարանտ Մեդիա», «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ները, «Յունիքորն Գրուպ» ՓԲ ընկերությունները: Գովազդային վահանակների մոտ 50%-ը տեղադրված են Կենտրոն վարչական շրջանի տարածքում:

2010 թվականին իրականացված ծրագրեր

2010 թվականի ընթացքում Երևան քաղաքի վարչական շրջաններում ապամոնտաժվել են ապօրինի և ոչ պատշաճ ձևավորված գովազդային վահանակները:

Իրականացվել են «Վերջին Զանգի» միջոցառման տոնական զարդարման և բեմի տեղադրման աշխատանքներ: Դրոշակազարդման աշխատանքներ են կատարվել «ՀՀ Անկախության 19-ամյակի» տոնակատարության կապակցությամբ:

Երևան քաղաքի արտաքին ձևավորման և դրոշակազարդման աշխատանքներ են կատարվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` օգոստոսի 19-ին Երևան կատարած պետական այցի, օգոստոսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի կապակցությամբ:

Էրեբունի-Երևան 2792-ամյակի տոնակատարության շրջանակներում կատարվել են Երևան քաղաքի տոնական ձևավորման, լուսավորության և դրոշակազարդման աշխատանքներ:

Հիմնախնդիրներ

Երևան քաղաքի 12 վարչական շրջաններից Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում թերի է զարգացած արտաքին գովազդը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից աշխատանքներ են տարվում այս վարչական շրջաններում գովազդատուների ընդգրկվածությունը մեծացնելու ուղղությամբ:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

2011 թվականին արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում կիրականացվեն «Վերջին Զանգի» տոնական ձևավորման և բեմի տեղադրման աշխատանքներ:

Նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքում տեղադրված Հայաստանի Հանրապետության պետական դրոշների նորացում:

ՀՀ Անկախության 20-ամյակի և Էրեբունի-Երևան 2793-ամյակի տոնակատարության շրջանակներում Երևան քաղաքում կիրականացվեն տոնական արտաքին ձևավորման աշխատանքներ:

2011 թվականի ամանորյա տոնական միջոցառումների շրջանակներում 12 վարչական շրջաններում կտեղադրվեն տոնածառեր: Տոնական ձևավորման նպատակով կտպագրվեն և Երևանում վահանակների վրա կտեղադրվեն տոնական պաստառներ:

Երևան քաղաքում դրոշակների տեղադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվել է 67,000.0 հազ. դրամ (Երևանի բյուջե):

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Վիճակի բնութագիր

Երևան քաղաքում հաշվառված են 83 երրորդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան շենքեր, որոնցից 23-ը ունեն փայտյա ծածկ և փայտե միջնորմային պատեր: Մայրաքաղաքում կան 50 վերգետնյա և ստորգետնյա հետիոտն անցումներ, 1013 փողոցների երկարությունը կազմում է 736.0 կմ, իսկ ընդհանուր մակերեսը` 13.0 մլն քմ: Շահագործվող լուսավորության ցանցի երկարությունը կազմում է 1174.0 կմ:

Երևանի քաղաքապետարանի ծրագրերով իրականացվում են.

. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված 33 ջրային

կառույցներից 24-ի և թվով 29 կամուրջներից ու կամրջային կառուցվածքներից 24-ի սպասարկում և շահագործում.

. փողոցների, բակերի, այգիների և այլ օբյեկտների (թվով 990) արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ասֆալտապատման աշխատանքներ.

. Երևան քաղաքի տարածքում հաշվառված 401 պատմության և մշակույթի հուշարձանների (288-ը` պետական սեփականություն, 113-ը` Երևանի համայնքային սեփականություն), պատվանդանների վերանորոգման, ամրակայման, պահպանման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ:

2010 թվականին իրականացված ծրագրեր

2010 թվականից իրականացվող «Բարեկարգ Երևան» ծրագիրը նպատակաուղղված է առաջիկա 2-3 տարիների ընթացքում ամբողջությամբ բարեկարգելու մայրաքաղաքի բոլոր բակերը և լուսավորելու ինչպես բակային տարածքները, այնպես էլ երկրորդական փողոցները:

Այդ ծրագրի շրջանակներում 2010 թվականին Երևան քաղաքի 112 բակային տարածքներում և 200 փողոցներում ասֆալտապատվել է մոտ 545.0 հազ. քմ տարածք, որի համար ծախսվել է 3036.0 մլն դրամ: Բարեկարգվել է 1202 բակ, որոնցից 136-ում տեղադրվել են «Փյունիք» բարեգործական միության կողմից տրամադրած մանկական խաղերը: Նախատեսված է 2011 թվականի ընթացքում բարեկարգել մայրաքաղաքի բոլոր բակային տարածքները:

2010 թվականին իրականացվել են Թբիլիսյան խճուղու 4550 մ երկարությամբ ճանապարհապատվածի վերակառուցման աշխատանքներ (1557,0 մլն դրամ):

Իրականացվել են «Մայր Հայաստան» հուշարձան տանող ճանապարհի և հարակից տարածքի վերանորոգման աշխատանքներ (4400 հազ. դրամ):

Ծիծեռնակաբերդի խճուղու և տրանսպորտային էստակադայի (2 փուլով) կառուցման ծրագիրն ուղղված է երթևեկության անխափան ընթացքի ապահովմանը: Նախկին ճանապարհն ընդլայնվել է 5 մետրով և կառուցվելու է տրանսպորտային էստակադա (5 մետր բարձրությամբ), որը Ցեղասպանության թանգարան և Մարզահամերգային համալիր մտնող և դուրս եկող մեքենաներին ազատ երթևեկելու հնարավորություն կտա: Այս ճանապարհի յուրաքանչյուր կողմում կառուցվել է 1.5 մետր լայնությամբ մայթեր, իսկ ամբողջ երկայնքով անցկացվել լուսավորության նոր համակարգ: Ճանապարհի 3 կմ երկայնքով տեղադրվել է ջրահեռացման համակարգ: Ծրագրի ամբողջական իրականացման համար Երևանի բյուջեից հատկացվել է 1.5 մլրդ դրամ, որից 2-րդ փուլի համար` 866.0 մլն դրամ:

Հաշվի առնելով, որ մայրաքաղաքի որոշ փողոցներում կառուցված հենապատերը լուրջ վտանգ էին ներկայացնում երթևեկության, հարակից շենքերի և շինությունների, ինչպես նաև անցորդների համար, վերակառուցվել են թվով վեց` Սարյան (400 գծմ), Լեո (94 գծմ), Օրբելի (150 գծմ), Բաբաջանյան փողոցների (310 գծմ), Նորքի 9-րդ զանգվածի հ.48 շենքի մոտի (26 գծմ) և ՀՀ նախագահի նստավայրին կից նրբանցքի` ընդհանուր 1050 մ երկարությամբ հենապատերը: Այս ծրագրի իրականացման համար ծախսվել է 167.0 մլն դրամ: Վերակառուցման աշխատանքների ընթացքում լուրջ ուշադրություն է հատկացվել ջրահեռացման համակարգերի կառուցմանը: Մայրաքաղաքում հենապատերի վերակառուցման ծրագիրը կշարունակվի նաև առաջիկա տարիներին:

Հրազդանի կիրճի (Մանկական երկաթուղու մոտ) փլված ճանապարհահատվածի և հենապատի (երկարությունը` 24 մ, բարձրությունը` 10-11 մ) վերականգնման համար գրունտային հատվածից սկսած երկաթ-բետոնե նոր հիմք է կառուցվել: Բետոնե հենապատի մեջ տեղադրվել է ջրահեռացման ցամաքուրդային համակարգ` գրունտային ջրերի ազատ հոսքն ապահովելու և հետագա փլուզումներից խուսափելու համար:

Հենապատը երեսապատվել է անդեզիտա-բազալտե շարվածքով: Հենապատի կառուցման ավարտից հետո ասֆալտապատվել է ճանապարհը և տեղադրվել մետաղական արգելապատնեշ: Վերականգնման աշխատանքների գումարը կազմել է 270.0 մլն դրամ:

Ավարտվել են Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց 1850 մ երկարությամբ (253,0 մլն դրամ) և Թամանցիների փողոցի 2140 մ երկարության (288,0 մլն դրամ) տրամվայի գծերի ապամոնտաժման ու տարածքի ասֆալտապատման աշխատանքները:

2010 թվականին վերակառուցվեց և շահագործման հանձնվեց Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններն իրար միացնող Գարեգին Նժդեհի կամուրջը (450 մ երկարությամբ), որը 1997 թվականից ճանաչվել էր վթարային: Կամրջի հիմնանորոգման համար օգտագործվել է մոտ 2600 խմ միաձույլ բետոն և երկաթ-բետոն, 1510 տ ասֆալտբետոն: Թարմացվել է կամրջի արտաքին տեսքը, տեղադրվել են նոր բազրիքներ: Ասֆալտապատվել է 20 մետր լայնությամբ երթևեկելի շերտը, նորոգվել են 3 մետր լայնությամբ երկկողմանի մայթերը: Կամրջի ողջ երկայնքով անցկացվել են լուսատուներ: Հիմնանորոգման աշխատանքների արդյունքում փոխվել են բոլոր 23 թռիչքները և 328 հեծանները, ուժեղացել է կրողունակությունը, նախկինում վթարային համարվող կամուրջը դարձել է սեյսմակայուն 9-բալանոց սանդղակին համաձայն: Կամրջի հիմնանորոգման համար ծախսվել է 1,823.0 մլն դրամ:

2010 թվականին ամրացվել են թվով 3 երրորդ աստիճանի վնասվածության շենք (141.6 մլն դրամ), երկուսը` ընթացքի մեջ են, որոնք կավարտվեն տարեվերջին:

Թվով 84 նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացվել են ջեռուցման համակարգեր:

2010 թվականին ընթացք է տրվել Երևան քաղաքի շենքերի ճակատային մասի և պատշգամբների պատշաճ տեսքի վերականգնման ծրագրին, որի շրջանակներում իրականացվում են լվացման, մաքրման, վերանորոգման և արտաքին ձևավորման աշխատանքներ: 2010 թվականին արդեն վերականգնվել է Մաշտոցի պողոտայի 40 շենքերի արտաքին տեսքը: Երևանի բյուջեից 2010 թվականի ծրագրի համար հատկացվել է 160.0 մլն դրամ: Ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ և 2011 թվականին նախատեսված է այս աշխատանքներն իրականացնել Կորյուն, Իսահակյան, Մոսկովյան, Թումանյան, Ամիրյան և այլ փողոցներում (շուրջ 67 շենք):

Մոտ 1140 մետր երկարության ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ են իրականացվել Աջափնյակ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում (5.0 մլն դրամ):

Շուրջ 7200 բնակիչ ունեցող Սիլիկյան թաղամասը 70 տարի զուրկ էր կոյուղացանցից: Նոր կոյուղագիծ անցկացնելու 1-ին փուլի աշխատանքներն սկսվել էին 2009 թվականի մայիսից: 1-ին փուլի ընթացքում կառուցվել էր կոյուղացանցի 6 կմ-ոց հատվածը: 2010 թվականի ընթացքում ավարտվեցին կոյուղագծի անցկացման երկրորդ փուլի աշխատանքները, որի արդյունքում Սիլիկյան թաղամասում անցկացվեց 9500 գծմ կոյուղագիծ: Այս ծրագրի արժեքը կազմել է 520 մլն դրամ:

Հիմնախնդիրներ

. Երևան քաղաքի փողոցների և նրա բաղադրիչ էլեմենտների բարեկարգումը.

. բնակարանային ֆոնդի հիմնական և ընթացիկ նորոգումը, 3-րդ աստիճանի վնասվածության շենքերի վերականգնում-ամրացումը.

. երկրորդական փողոցների ասֆալտապատումը և լուսավորությունը:

2011 թվականին նախատեսվող միջոցառումները

2011 թվականին կիրականացվեն 150000,0 հազ. դրամի

նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, մշակման, փորձաքննության

անցկացման աշխատանքներ:

2011 թվականին Երևան քաղաքում կիրականացվեն կամրջային

կառուցվածքների վերականգնման և պահպանման 675,000.0 հազ. դրամի

աշխատանքներ, որից Դավթաշենի կամրջի վերականգնման համար կծախսվի

585,000.0 հազ. դրամ, իսկ կամուրջների սպասարկման և շահագործման համար

կտրամադրվի 100,000.0 հազ. դրամ, Ջրային կառույցների շահագործման և

պահպանման համար` 329,000.0 հազ. դրամ:

Բոլոր վարչական շրջաններում կկառուցվեն մեկական մինի ֆուտբոլի դաշտեր

(12 տեղ) ` 120.0 մլն դրամ:

Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հուշարձանների նորոգման

և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացման համար

(նոր նախագծերի պատվիրում) նախատեսված է 20,000.0 հազ. դրամ:

Երրորդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան շենքերի

վերակառուցման, վերականգնման և ամրացման համար 2011 թվականին

նախատեսվել է 350,000.0 հազ. դրամ:

Չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով

բնակտարածություններից զրկված բնակիչների փոխհատուցման համար շենքերի

կառուցում ծրագրով նախատեսվել է 1,750,693.0 հազ. դրամ` 2010 թվականին սկսված

բազմաբնակարան շենքի աշխատանքներն ավարտելու համար:

Մայրուղիների և փողոցների վերակառուցման և հիմնանորոգման նպատակով

2011 թվականին նախատեսվում է իրականացնել 3,728,782.6 հազ. դրամի

աշխատանքներ: Այդ թվում`

. Դավիթ-Բեկի փողոցի (Նոր Նորքի 7-րդ զանգվածից մինչև Սարի-Թաղի խաչմերուկ` 3000 մ երկարության) վերակառուցում` 1,350,000,0 հազ. դրամ.

. Խաչիկ Դաշտենցի փողոցի տրամվայի գծերի ապամոնտաժում և տարածքի ասֆալտապատում (1700 մ երկարության)` 100,000.0 հազ. դրամ.

. Էրեբունի փողոցի տրամվայի գծերի ապամոնտաժում և տարածքի ասֆալտապատում (2050 մ երկարության)` 280,000,0 հազ. դրամ.

. Զաքյան-Տերյան փողոցների կապի կառուցում.

. «Հայաստան» հուշահամալիրից մինչև Բաբայան փողոց ճանապարհի շինարարություն.

. Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի ավարտական աշխատանքներ:

2011 թվականին կշարունակվեն վթարային հենապատերի վերակառուցման (104,797.4 հազ. դրամ), ինչպես նաև վթարված եզրաքարերի վերանորոգման և նորերով փոխարինման աշխատանքները (15,998.6 հազ. դրամ):

Հրազդանի կիրճում կիրականացվեն 2,000.0 հազ. դրամի բարեկարգման աշխատանքներ:

Իսակովի, Մյասնիկյան, Աթենքի և այլ փողոցների ընթացիկ բարեկարգման աշխատանքների համար նախատեսվում է 40,000.0 հազ. դրամ:

2011 թվականին կշարունակվեն Երևան քաղաքի շենքերի ֆասադների ընթացիկ նորոգման և քարերի մաքրման աշխատանքները, որոնց համար հատկացվել է 200,000,0 հազ. դրամ:

Մշակույթի և կրթության օբյեկտների ջեռուցման աշխատանքների համար նախատեսվել է 100,000,0 հազ. դրամ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքների համար` 2,000,000.0 հազ. դրամ, երաժշտական դպրոցների հիմնանորոգման համար` 150,000.0 հազ. դրամ:

2011 թվականին Երևան քաղաքում արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և հիմնանորոգման ուղղությամբ կիրականացվեն 325,000 հազ. դրամի աշխատանքներ: Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման և պահպանման համար նախատեսվել է 792,201.6 հազ. դրամ:

2011 թվականին ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգման և պահպանման համար նախատեսվել է 4,204,000.0 հազ. դրամ, իսկ հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 716,000.0 հազ. դրամ:

Կիրականացվեն հետիոտն անցումների կառուցման և վերանորոգման 385,868.9 հազ. դրամի աշխատանքներ`

1. Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում ստորգետնյա հետիոտն անցում` 152,000.0 հազ. դրամ.

2. Ազատության պողոտայում, Դավիթ Անհաղթ, Շիրազի և Հալաբյան փողոցներում վերգետնյա հետիոտն անցում` 207,868.9 հազ. դրամ:

2011 թվականին կոյուղագծի կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացման համար նախատեսվել է 15,000.0 հազ. դրամ, որի շրջանակներում կիրականացվեն Արաբկիր վարչական շրջանում վթարված կոյուղագծի վերականգնման աշխատանքները:

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Վիճակի բնութագիր

Երևան քաղաքի վարչական տարածքը 22659 հեկտար է, այդ թվում` պետական սեփականության հողերը կազմում են 14839 հա, քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության հողեր` 7807 հա, և 13 հեկտարը գրանցված է որպես օտարերկրյա պետությունների սեփականություն:

Երևան քաղաքում հաշվառված է բազմաբնակարան 4720 շենք: 4-րդ աստիճանի վթարայնության 9 շենքերում առկա են 482 բնակարաններ, այդ թվում 262-ը Աջափնյակ, 134-ը Էրեբունի, 52-ը Շենգավիթ, 27-ը Կենտրոն և 7-ը Արաբկիր վարչական շրջաններում:

Երևանում կան ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման պահանջներին չհամապատասխանող, պետական գրանցում ունեցող հաշվառված, բայց չհասցեավորված շինություններ, որոնց հաշվառման աշխատանքները դեռ չեն ավարտվել:

Երևանի քաղաքապետարանի կողմից սպասարկվում է շուրջ 22 հազար հեկտար հողամասերի վարձակալության և կառուցապատման պայմանագրեր:

Աղյուսակ 4

Երևանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող վարձակալական պայմանագրերի

բաշխվածությունն ըստ վարչական շրջանների

.______________________________________.

|Հ/Հ|Վարչական շրջան  |Պայմանագրերի թիվը|

|___|________________|_________________|

| 1 |Աջափնյակ        |      2283       |

|___|________________|_________________|

| 2 |Արաբկիր         |      3530       |

|___|________________|_________________|

| 3 |Ավան            |      1329       |

|___|________________|_________________|

| 4 |Դավթաշեն        |      1394       |

|___|________________|_________________|

| 5 |Էրեբունի        |      1456       |

|___|________________|_________________|

| 6 |Կենտրոն         |      2117       |

|___|________________|_________________|

| 7 |Մալաթիա-Սեբաստիա|      3064       |

|___|________________|_________________|

| 8 |Նոր Նորք        |      2955       |

|___|________________|_________________|

| 9 |Նորք Մարաշ      |       90        |

|___|________________|_________________|

| 10|Նուբարաշեն      |       55        |

|___|________________|_________________|

| 11|Շենգավիթ        |      1800       |

|___|________________|_________________|

| 12|Քանաքեռ-Զեյթուն |      1612       |

|___|________________|_________________|

|   |Ընդամենը        |      21685      |

.______________________________________.

2010 թվականին իրականացված ծրագրեր

2010 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի հ.604-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հ.1047-Ն որոշումը, որով սահմանվել է սեփականության իրավունքով Երևան քաղաքին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը:

ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «ՀՀ Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու» հ.1517-Ն որոշմամբ Երևանի քաղաքային համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են պետական սեփականության հողամասերից 11330.61 հա, որից գյուղատնտեսական նշանակության` 3158.44 հա, բնակավայրերի հողեր` 6278.40 հա, արդյունաբերական, ընդերք-օգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ` 969.69 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ` 107.25 հա, հատուկ պահպանվող տարածքներ` 853.34 հա, ջրային հողեր` 13.49 հա:

2010 թվականին իրականացված ծրագրերը կապված են եղել Երևան քաղաքում 4-րդ կարգի վնասվածություն ունեցող բազմաբնակարան և հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների վերաբնակեցման հետ: Այսպես, 2010 թվականին շարունակվեց և ավարտին հասցվեց Աէրացիայի հ.7 հանրակացարանային բնակելի շենքի 72 ընտանիքների, Մարգարյան 45 և Մարգարյան 37 շենքերի, համապատասխանաբար` 48 և 44 ընտանիքների վերաբնակեցման աշխատանքները: Այս ընտանիքները վերաբնակեցվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 14-րդ փողոցում պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցված 3 շենքերում:

Ավարտվել է Արցախի փողոցի 2-րդ նրբանցքի 4-րդ աստիճանի վնասվածության հանրակացարանային բնակելի շենքի բնակիչների հաշվառումը:

Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվել է զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր 95 ընտանիքներին հաշվառման ցուցակներում ընդգրկելու հարցը:

Հետևողական աշխատանք է տարվել Երևանի քաղաքապետարան հասցեագրված քաղաքացիների, իրավաբանական անձանց շուրջ 11500 դիմումների, գրությունների ժամանակին քննարկման, պատասխանների հիմնավորվածության ուղղությամբ:

2010 թվականի ընթացքում թվով 10684 գույքային միավորների տրվել են փոստային հասցեներ: Հողամասերի վարձակալության ժամկետի երկարացման վերաբերյալ կայացվել է շուրջ 1100 որոշում:

Հիմնախնդիրներ

Կարգավորման կարիք ունի ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն որոշմամբ հաստատված «Զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» կարգի համաձայն հաշվառման գործընթացը:

Կարգավորման կարիք ունի Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բնակելի և ոչ բնակելի տարածքների ոչ նպատակային նշանակությամբ փաստացի օգտագործվող տարածքների գործառական նշանակության փոփոխության հարցերը, այդ թվում` նկուղ, կիսանկուղ, ձեղնահարկ, մանսարդ:

Դեռևս լուծում չի տրվել սողանքի հետևանքով վթարային և բնակության համար ոչ պիտանի դարձած Սարի Թաղի 18-րդ փողոցի հ.հ. 33, 35, 37, 39 և 41 հասցեներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային հարցերին, որոնք ըստ ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 26-ի հ.204-Ն որոշման ենթակա են վերաբնակեցման:

Երևան քաղաքում 1991 թվականից սկսած, որպես տնամերձ, բնակարանային շինարարության համար տրված հողամասերից դեռևս լուծում չեն ստացել Նոր-Խարբերդի տոհմային թռչնաբուծական կոլտնտեսության 80.0 հա, Ն. Չարբախ գյուղի 16.0 հա, Նորաշենի, Նորագավթի, Հաղթանակ գյուղի նախկինում սեփականաշնորհված հողամասերի, ինչպես նաև Նոր Խարբերդի այգեգործական տնտեսությունների վերաբերյալ խնդիրները:

Հստակեցված չեն ընթացիկ հաշվառման և ամենամյա հողային հաշվեկշռի կազմման աշխատանքները:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

2011 թվականին նախատեսվում է շարունակել Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի (բնակելի տների) բնակիչների անվտանգության ապահովման, անկանխատեսելի հետևանքները բացառելու, դրանցում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու հետ կապված աշխատանքները:

Միջոցներ կձեռնարկվեն վերաբնակեցման ենթակա վթարայնության 4-րդ աստիճան ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի, հանրակացարանների, քանդման և բնակիչների վերաբնակեցման առաջնահերթությունները ճշտելու ուղղությամբ` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի հ.682 որոշմամբ հաստատված կարգը: Կշարունակվեն քննարկումները վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման ժամանակ բնակարանային շինարարությունը տվյալ վարչական շրջանի սահմաններում իրականացնելու շուրջ:

Երևան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի հ.հ. 33, 35, 37, 39 և 41 հասցեներում գտնվող և սողանքի հետևանքով վթարային և բնակության համար ոչ պիտանի դարձած 10 բնակելի տների բնակիչների անվտանգությունն ապահովելու համար ընդունվել է ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 26-ի հ.204-Ն որոշումը, որի համաձայն 2009-2011 թվականների պետական բյուջեներով նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող շենքերից 2011 թվականին բնակարաններ կհատկացվեն նաև նշված տներում բնակվող ընտանիքներին:

Սկսվել են Նոր Խարբերդի այգեգործական տնտեսությունների հողօգտագործման իրավունքների ձևակերպումները, սակայն այս տարածքում դեռևս առկա են կարգավիճակը չճշտված շուրջ 4800 տնտեսությունների խնդիրներ, որոնց կարգավորմանն ուղղված 2011 թվականին կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:

2011 թվականին կշարունակվեն Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերում դեռևս չսեփականաշնորհված բնակարանների անհատույց մասնավորեցման գործընթացը:

Կուսումնասիրվեն Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման արդյունավետության վիճակը, դրանց պահպանման և շահագործման հետ կապված խնդիրների հետագա կարգավորմանն ուղղված ծրագրերի իրականացման համար առաջարկներ կարվեն:

Կշարունակվի համայնքային գույքի պետական գրանցման գործընթացը:

Նախատեսվում է առաջարկություններ նախապատրաստել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի պահանջների կատարման և Երևանի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագրի կազմման համար:

2011 թվականին կապահովվի Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի` (գրանցված և չգրանցված) տարեկան գույքագրման աշխատանքների կատարումը: Կշարունակվեն նախկինում սեփականաշնորհված հողամասերի հաշվառման, գույքագրման, գույքի նկատմամբ իրավունքի վերականգնման և ձևակերպման գործառույթները:

Կհաշվառվեն նախկին շրջխորհուրդների գործկոմների որոշումներով չկառուցվող բնակելի շենքերից քաղաքացիներին տրամադրված որոշումները, արդյունքներից ելնելով կնախապատրաստվեն խնդրի կարգավորման առաջարկություններ:

Շարունակական բնույթ է կրելու Երևան քաղաքի վարչական տարածքում կատարված կադաստրային քարտեզագրման արդյունքների ճշգրտման գործընթացը:

Աջափնյակ, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կսկսվեն բազմաբնակարան շենքերի ոչ բնակելի տարածքների հաշվառման գործընթացը` ներգրավելով վարչական շրջանների և համատիրությունների ներկայացուցիչներին:

ԿՈՄՈՒՆԱԼ ՈԼՈՐՏ

Ջրամատակարարում և ջրահեռացում

Վիճակի բնութագիր

Մայրաքաղաքում ջուրը սպառողին բաշխվում Է 1320 կմ երկարություն ունեցող բաշխիչ ցանցի և 245 հազ. խմ տարողությամբ սանիտարական գոտիներում տեղակայված օրվա կարգավորող 23 ջրավազանների (ՕԿՋ) միջոցով:

Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգն ունի 103 կապտաժային կառույցներ, 39 արտեզյան հորատանցքեր, 5 խոշոր պոմպակայաններ, 30 խորքային հորատանցքեր և 803 կմ մայրուղային ջրատարներ: Երևան քաղաք մտնող ջրաքանակի շուրջ 47%-ը տրվում է մեխանիկական եղանակով: Երևան քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի շուրջ 75%-ը կառուցվել է ավելի քան 25 տարի առաջ և անհրաժեշտ ներդրումների բացակայության պատճառով գտնվում է անբավարար սանիտարատեխնիկական վիճակում:

2010 թվականին իրականացված ծրագրեր

«Երևան Ջուր» ՓԲ ընկերությունը պայմանագրային 4-րդ տարում

(01.05.2009-01.06-2010 թթ.) ջրի հոսակորուստների նվազեցմանն ուղղված կատարել է համակարգային փոփոխություններ: Ընկերությունում ստեղծվել և 2010 թվականից գործում է «Ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության տնօրինություն»:

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման վարկային ծրագրի իրականացման ուղղությամբ կատարվում են ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքներ:

Աշխատանքներ են տարվում բաժանորդների ծառայությունների մակարդակի և «1-85» հեռախոսային կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ներդրվել և հաջողությամբ կիրառվում է բաժանորդներից ստացվող դիմում-բողոքների կառավարման ավտոմատացված համակարգչային ծրագիրը:

Հիմնախնդիրներ

. ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ցածր որակը.

. խմելու ջրի էական կորուստները.

. ջրամատակարարման և ջրահեռացման անբավարար ցանցը.

. փոխարինման ենթակա պոմպակայանների և բակային պոմպերի առկայությունը.

. ջրամատակարարման համակարգի գոտիավորման աշխատանքների անբավարար իրականացումը.

. մակերևութային ջրերի հեռացման համակարգի շահագործման արդյունավետ իրականացումը:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

1. Կայուն ջրամատակարարում, ջրատար համակարգի և բաշխիչ ցանցի կառավարում, կորուստների կրճատում

Պայմանագրային 5-րդ տարում (01.06.2010-31.05.2011թթ.) «Երևան Ջուր» ՓԲ ընկերության կողմից կշարունակվեն կառավարման ոլորտի բարեփոխումների և արդիականացման, ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորման, ճնշման կարգավորիչ փականների տեղադրման, հոսակորուստների հայտնաբերման և վերացման աշխատանքները:

Գոտիավորման աշխատանքներին զուգընթաց ջրի կորուստները նվազման միտում ունեն: Օրվա ընթացքում Երևան քաղաքում ջրամատակարարման միջին տևողությունը 3-րդ տարում (01.06.2008 - 01.05.2009թթ.) կազմել է 80.1%, 4-րդ տարվա առաջին կիսամյակում` 83.2%, իսկ դեկտեմբեր-հունվար ամիսներին` 89.6 %:

«Վարձակալության պայմանագրով» 5-րդ տարում ջրամատակարարման շարունակականության համար սահմանված է 82.5%, սակայն այս ցուցանիշն աճելու միտում ունի: ՈՒշադրության կենտրոնում է լինելու ջրամատակարարման քիչ ժամեր (4-6 ժամ) ունեցող տարածքները, որտեղ ցանցը չափազանց վնասված է և վերականգնման կարիք ունի: Նախատեսվում է այդ տարածքներում հասնել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարման:

Պայմանագրային 5-րդ (01.06.2010-31.05.2011թթ.) տարում հոսակորուստները նախատեսվում է նվազեցնել մինչև 283.9 մլն խմ կամ միջինը 9000 լ/վրկ: Նախնական գնահատմամբ, ուսումնասիրվող բազմաբնակարան շենքերում միջին կորուստը կազմում է շենքին տրված ջրաքանակի 50%-ը: Ընդ որում, տեխնիկական կորուստը, մոտավոր գնահատմամբ, կազմում է շենքի ներսում կորստի 15%-ը:

2. Էներգիայի կառավարման պլան

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն նախատեսում է պայմանագրային 5-րդ տարում էլեկտրաէներգիայի միջին ամսական ծախսը պայմանագրային 4-րդ տարվա համեմատ 8.46 մլն կվտ/ժ-ից նվազեցնել մինչև 7.9 մլն կվտ/ժ-ի (կամ տարեկան 94.8 մլն կվտ/ժ-ի): Պայմանագրային 5-րդ տարում ջրարտադրությունը նախատեսվում է նվազեցնել մոտ 17 մլն խմ-ով, որից 15 մլն խմ-ը` մեխանիկական ջրարտադրության նվազեցման հաշվին:

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման վարկային ծրագրով իրականացվող Արզնի-Երևան ջրամատակարարման համակարգի, Արզնիում 4-րդ աղբյուրի վերականգնման արդյունքում «կորչող» 300 լ/վրկ ջրաքանակի և Արզականի ջրաղբյուրի մոտ 50 լ/վրկ ինքնահոս ջրաքանակի կապտաժավորումը, ինչպես նաև Գառնու աղբյուրների, Գողթի կապտաժների վերանորոգմամբ 30 լ/վրկ ջրաքանակի ավելացումը հնարավորություն կընձեռեն նվազեցնել էներգատար պոմպերով ջրարտադրությունը:

3. Կեղտաջրերի մաքրում և շրջակա միջավայրի պահպանում

Ներկայումս կեղտաջրերի մաքրման կայանը գործում է մասնակի: Կատարվում է միայն մեխանիկական զատում 16 մմ ճաղավանդակով և ավազորսիչներով, որոնց մաքրումը իրականացվում է տարեկան 4 անգամ:

3-րդ պայմանագրային տարվա ընթացքում «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից որոշակի աշխատանքներ են կատարվել Աէրացիա կայանի վերանորոգման ռազմավարության հստակեցման ուղղությամբ: Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 2007 թ. մայիսի 27-ին կնքված «ֆինանսական արձանագրության» համաձայն Ֆրանսիայի կառավարության կողմից Երևան քաղաքի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագրի իրականացման համար պահուստային ֆոնդից կատարվել է 23.9 մլն եվրո գումարի չափով կոնցեսիոն ֆինանսավորում և հատկացվել 500 հազ. եվրո դրամաշնորհ, որը նախատեսված է ծրագրի տեխնիկական աջակցության համար և պետք է ապահովի ծրագրի տնտեսական կենսունակությունը ու իրականացնի ջրի սակագնային ուսումնասիրությունը: Ծրագրի ուսումնասիրության իրականացման համար որպես խորհրդատու ընտրվել է «Սոգրեա Կոնսուլտանտս» ընկերությունը:

«Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ և «Սոգրեա Կոնսուլտանտս» ընկերության միջև 2009 թվականի սեպտեմբերի 30-ին կնքվել է «Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի իրագործելիության ուսումնասիրության, Երևան քաղաքի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագրի աջակցման ծառայությունների» հ.ՄԲԾՁԲ-09/9 գնման պայմանագիր:

«Աէրացիա» կայանի վերականգնման ներդրումային ծրագրի համար նախատեսված է 6.0 մլն եվրո, որը բաղկացած է համապատասխան բաղադրիչ գործողություններից և ունի հետևյալ առաջնահերթությունները.

. հին կայանի առաջնային պարզարանների ամրացում.

. նոր սարքավորումների տեղադրում կեղտաջրերի նախնական մշակման (ճաղավանդակներ-ավազորսիչներ-յուղորսիչներ) և առաջնային պարզարանների համար (6 պարզարանի համար).

. առաջնային տիղմի մեխանիկական մշակման ներդրում` մեխանիկական ջրազրկման և կրով կայունացման միջոցով.

. տիղմի գյուղատնտեսական պիտանելիության որոշման հնարավորություն.

. մեթանտենկերում տիղմի մշակման տարբերակն իրականացնելու ուսումնասիրման հնարավորությունը, որի արդյունքում կարտադրվի էներգիա և կկրճատվի հեռացվելիք տիղմի քանակը:

Տարբերակ, որը մեծ ներդրումներ է պահանջում, սակայն կրճատում է շահագործման ծախսերը: Մաքրման հիմնական նպատակն է` նվազեցնել կայան մտնող ջրի աղտոտվածությունը առնվազն 40%-ով:

Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծրագիր

(ՊՎԸԱԾ)

Համաձայն «Վարձակալության պայմանագրի»` 10 տարիների ընթացքում պետք է կատարվեն 10,644.4 մլն ՀՀ դրամի աշխատանքներ:

Պայմանագրով առաջին չորս տարիների համար նախատեսված 2,661.1 մլն դրամի դիմաց 2010 թ. մարտ ամսվա դրությամբ արդեն իսկ կատարվել են 3,188.2 մլն դրամի աշխատանքներ:

Պայմանագրային 5-րդ տարում նախատեսվում է կատարել «Վարձակալության պայմանագրով» այդ տարվա համար սահմանված շուրջ 725.7 մլն դրամի աշխատանքներ:

Ընկերության շահագործման տեղամասերի կողմից ջրամատակարարման բաշխիչ և կոյուղու ցանցերի բարելավման համար ներկայացված ավելի քան 1,000.0 մլն դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքների ցանկից ընտրվել են 2011 թվականի ընթացքում իրականացվելիք աշխատանքների առաջնահերթությունները`

. Բաշխիչ ցանցի համար` 271.1 մլն դրամ,

. Կոյուղու ցանցի համար` 112.8 մլն դրամ:

Բազմաբնակարան շենքերի կառավարում

Վիճակի բնութագիր

2010 թ. Երևանում հաշվառված 4720 բազմաբնակարան շենքերից, 237-ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 664-ը` Արաբկիրում, 419-ը` Աջափնյակում, 186-ը` Դավթաշենում, 261-ը` Էրեբունիում, 698-ը` Կենտրոնում, 575-ը` Մալաթիա-Սեբաստիայում, 665-ը` Նոր Նորքում, 626-ը` Շենգավիթում, 353-ը` Քանաքեռ-Զեյթունում և 36-ը` Նուբարաշենում:

Երևանի 4419 բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է 286 համատիրությունների, 117-ը` լիազորագրային կառավարիչների, 175-ը` վարչական շրջանների ղեկավարների և 9-ը` ԿԷՉ-ի կողմից:

Բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակը գնահատվում է անբավարար: Վատթար վիճակում է գտնվում վերելակային տնտեսությունը:

Ներկայումս ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման բնագավառի բարեփոխումներին ուղղված միջոցառումների ծրագրի նախագիծ է մշակվել, որը բխում է ՀՀ կառավարության և 2008 թվականի ապրիլի 28-ի հ.380-Ա որոշման հիմնադրույթներից:

2010 թվականին Համաշխարհային բանկի փորձագետ է հրավիրվել Երևան, որի ներգրավման նպատակն է` երկրի բնակֆոնդի պահպանման և շահագործման ազգային ռազմավարության ուսումնասիրությունը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը: Վերջինս ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու համար մշակել է բազմաբնակարան ֆոնդի կառավարման բարելավման 5-ամյա ծրագիր: Նախագիծը կազմվել է, և այն իր մեջ ներառում է բնակարանային ֆոնդի շահագործման և կառավարման բնագավառի հիմնախնդիրները, ծրագրի նպատակը, բարեփոխումների հիմնական սկզբունքները, կառավարման նոր մոդելի նկարագիրը, իրականացման հիմնական ուղղությունները, ֆինանսական գնահատականը, միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

2010 թվականին իրականացված ծրագրեր

2010 թվականի ընթացքում բազմաբնակարան 402 շենքերի հարթ տանիքների (69386 քմ) նորոգման համար ծախսվել է 270,845.0 հազ. դրամ, թվով 307 շենքերի թեք լանջավոր տանիքների (28826 քմ) վերանորոգման համար` 97,884.2 հազ. դրամ (Աղյուսակ 4): Կատարվել են 32.0 մլն դրամի բարեկարգման աշխատանքներ:

Աղյուսակ 4

Բազմաբնակարան շենքերի տանիք ների վերանորոգման մասին

տեղեկատվություն

.__________________________________________________________________.

|   |Վարչական շրջաններ     |Հարթ տանիքներ      | Թեք տանիքներ      |

|   |                      |___________________|___________________|

|   |                      |մակերեսը,|գումարը  |մակերեսը,|գումարը  |

|   |                      |քմ       |հազ. դրամ|քմ       |հազ. դրամ|

|___|______________________|_________|_________|_________|_________|

|1. |Աջափնյակ              |  12470  | 50450.0 |  14000  | 21000.0 |

|___|______________________|_________|_________|_________|_________|

|2. |Արաբկիր               |  7322   | 52628.4 |   6172  | 59809.2 |

|___|______________________|_________|_________|_________|_________|

|3. |Ավան                  |  5000   | 15626.7 |    -    |    -    |

|___|______________________|_________|_________|_________|_________|

|4. |Դավթաշեն              | 9004.8  | 47639.2 |    -    |    -    |

|___|______________________|_________|_________|_________|_________|

|5. |Էրեբունի              |  3450   | 14633.8 |    -    |    -    |

|___|______________________|_________|_________|_________|_________|

|6. |Կենտրոն               | 1469.2  |  8814.9 |    954  |  4725.0 |

|___|______________________|_________|_________|_________|_________|

|7. |Մալաթիա-Սեբաստիա      |  12570  | 41750.0 |    -    |    -    |

|___|______________________|_________|_________|_________|_________|

|8. |Նոր Նորք              |  5000   |  7500.0 |   1700  |  3000.0 |

|___|______________________|_________|_________|_________|_________|

|9. |Շենգավիթ              |  6000   | 20952.0 |   3000  |  5000.0 |

|___|______________________|_________|_________|_________|_________|

|10.|Քանաքեռ-Զեյթուն       |  7100   | 10650.0 |   3000  |  4350.0 |

|___|______________________|_________|_________|_________|_________|

|   |Ընդամենը              | 69386.0 |270845.0 |  28826  |  97884.2|

.__________________________________________________________________.

Հիմնախնդիրներ

. Բազմաբնակարան շենքերի սեփականատերերի իրավունքների և պարտականությունների իրազեկվածության ցածր մակարդակ.

. Բնակֆոնդի սպասարկումն իրականացնող մասնավոր կազմակերպությունների անարդյունավետ մասնակցություն.

. Բազմաբնակարան շենքերի տեխնիկական անձնագրավորման բացակայություն:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

2011 թվականին նախատեսվում է բազմաբնակարան շենքերի կառավարման հայեցակարգի մշակում, տեղեկատվական և խորհրդատվական օգնություն, հակադարձ կապի մշակում և ներդրում, պարտադիր նորմերի կատարման պահանջների վերահսկողություն:

2011 թվականին բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման համար կհատկացվի 568,034.1 հազ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ շուրջ 54.0%-ով ավել է: Այս ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում:

Վերելակային տնտեսություն

Վիճակի բնութագիր

Երևան քաղաքի բարձրահարկ շենքերում վերելակների թիվը 4294 է, որից աշխատող` 4121: Ավան վարչական շրջանում հաշվառված է 330 վերելակ, Արաբկիրում` 460, Աջափնյակում` 302, Դավթաշենում` 385, Էրեբունիում` 211, Կենտրոնում` 580, Մալաթիա-Սեբաստիայում` 958, Նոր Նորքում` 589, Շենգավիթում` 216, Քանաքեռ-Զեյթունում` 257, Նուբարաշենում` 6:

2010 թվականին իրականացված ծրագրեր

2010 թվականին Երևան քաղաքի բարձրահարկ բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգման և վերականգնման համար ծախսվել է 97.3 մլն դրամ:

Հիմնախնդիրներ

Բարձրահարկ բազմաբնակարան շենքերում առկա թվով 72 դեպի դուրս բացվող դռներով վերելակների շահագործման ռեսուրսները լիովին սպառվել են և նրանցից օգտվելը խիստ վտանգավոր է բնակչության համար: Մեծամասնությամբ դադարեցվել են նմանատիպ վերելակների շահագործումը:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

2011 թվականին վերելակների վերանորոգման համար նախատեսված է 89,190.9 հազ. դրամ, որից` բազմաբնակարան շենքերի վերելակների կապիտալ բնույթի աշխատանքների համար` 83,190.9 հազ. դրամ և ընթացիկ նորոգման համար` 6,000.0 հազ. դրամ:

Աղբահանություն և սանիտարական մաքրում

Վիճակի բնութագիր

Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում են թվով 12 մասնագիտացված ընկերությունների 1470 աշխատակիցների և 370 միավոր հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմների միջոցով, որոնք ներկա դրությամբ մաշված են գրեթե 80-85%-ով: Աղբահանությունը կատարվում է 4720 բազմաբնակարան շենքերից և 53000 մասնավոր տնատիրություններից: Երևան քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքների ծավալն օրական կազմում է 12,760.0 հազ. քմ:

Մայրաքաղաքի բազմահարկ բազմաբնակարան շենքերում առկա է 3901 հատ աղբամուղ, որից`

. գետնից բարձր կոնաձև աղբամուղ` 380 հատ,

. հարթ և չբացվող հատակով աղբամուղ` 835 հատ

. գետնի մակարդակի հետ հավասար աղբամուղ` 2786 հատ:

Նոր կառուցված շենքերում աղբամուղեր չկան:

Սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների

կարգավորման վերաբերյալ գործում է միայն 24.11.2004 թ. «Թափոնների մասին» ՀՀ օրենքը, իսկ «Աղբահանության և սանիտարական մաքրման» մասին օրենքը և Երևան քաղաքի սանիտարական մաքրման ու աղբահանության կազմակերպման կարգը դեռևս նախագծեր են և ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:

2010 թվականին իրականացված ծրագրեր

2010 թվականին Երևան քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման համար ծախսվել է 3,200.0 մլն դրամ, 2011 թվականին այս աշխատանքների համար նախատեսված է 3,262.0 մլն դրամ:

2010 թ. գարնանը Հրազդանի կիրճում «Երեք կամուրջ» ծրագրի շրջանակներում իրականացվեցին սանիտարական մաքրման և աղբահանության լայնածավալ աշխատանքներ, որին մասնակցում էին թվով 12 սանիտարական մաքրման ընկերություններ` շուրջ 150 միավոր մեքենա-մեխանիզմներով և 300 աշխատակիցներով, որի արդյունքում պատշաճ տեսքի բերվեց ողջ Հրազդանի կիրճի տարածքը:

Երևանի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի հ.157-Ա որոշմամբ 158,6 մլն դրամ է հատկացվել ձյան մաքրման մեքենա-մեխանիզմների ձեռքբերման համար: Համաձայն կնքված պայմանագրերի մինչև դեկտեմբերի 15-ը ձեռք կբերվի թվով 27 միավոր մեքենա-մեխանիզմ, որից 10-ը ձյան մաքրող և 17 միավոր մայթ մաքրող մեխանիզմ:

Երևան քաղաքում 2010 թվականին տեղադրվել են մեծ և փոքր թվով 1300 աղբաման:

2010 թ. գարնանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատող հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Անգլիական Միացյալ Թագավորության Integrated Skills Limited ընկերությունը, որն էլ ստանձնեց Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Ծառայության մատուցման տևողությունը 18 ամիս է:

Հիմնախնդիրներ

Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման համակարգն իր մի շարք բացթողումներով և առկա խնդիրներով չի համապատասխանում ժամանակակից եվրոպական երկրներում գոյություն ունեցող չափանիշներին:

. օրենսդրական դաշտի համակարգի թերի վիճակ.

. վարչական շրջաններում ծառայությունների մատուցման իրարից տարբերվող մակարդակներ.

. շահագործվող հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմների ֆիզիկական մաշվածություն և անբավարար թվաքանակ:

ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային Բանկին` Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներին պետական և մասնավոր արտասահմանյան օպերատորներ ներգրավելու օժանդակություն ցուցաբերելու համար:

Նուբարաշենի աղբավայր

Վիճակի բնութագիր

Երևան քաղաքը Հայաստանում սպառման կոշտ թափոնների առաջացման խոշորագույն օջախ է, որտեղ կուտակվում է երկրի ընդհանուր կոշտ թափոնների 70- 75 %-ը:

Երևանի համար մեծ նշանակություն ունի Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որը գործարկվել է դեռևս 1950-ական թվականներին և գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից մոտ 9-10 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 52.3 հա տարածք:

Մայրաքաղաքի տարածքից քաղաքային աղբավայր է տեղափոխվում օրական միջին հաշվով 550-600 տոննա կամ տարեկան 190-200 հազար տոննա կենցաղային աղբ:

Նուբարաշենի աղբավայրի տարածքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, իսկ աղբի ընդունումը, տեղադրումը և վնասազերծումն, իրականացնում է «Էրեբունի մաքրություն» ՍՊ ընկերությունը: Ընկերությունը կենցաղային աղբը վերամշակման կամ տեսակավորման չի ենթարկում, այլ այն խտացնում և վնասազերծում է` ծածկելով 25-30 սմ հողի շերտով: Աղբի ընդունումը, տեղադրումը և վնասազերծումը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, որն էլ աղբավայրում առաջացնում է գազերի արտանետումներ: Աղբավայրը չունի ցանկապատ, հագեցած չէ ժամանակակից հարթեցնող և գլդոնող տեխնիկայով, որի պատճառով հաճախակի աղբավայրի տարածքում տեղի է ունենում կենցաղային աղբի ինքնաբռնկում:

Նուբարաշենի քաղաքային աղբավայրում ջերմային գազերի արտանետումը կրճատելու նպատակով 2009 թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանի և ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի միջև կնքվել է համաձայնագիր Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի վերաբերյալ, որը կարևոր նշանակություն ունի հատկապես բնապահպանական, շրջակա միջավայրի բարելավման և սանիտարահիգիենիկ մաքրման տեսանկյունից:

Նուբարաշենի թափոնակուտակիչում (մոտ 8 հա տարածք), փորվել են հորատանցքեր, մխոցների միջոցով մեթան գազը հորիզոնական գազամուղերով մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ (ջահ) և այրվում: Տարածքը ծածկված է հերմետիկ թաղանթով և հողի շերտով: Ծրագրի տևողությունը 16 տարի է: Պայմանագրի գործողության ժամանակահատվածում` մինչև 2023 թվականը, ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազ. տոննա CO2-ի համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում:

Ծրագրի ֆինանսավորումը, ներառյալ բոլոր տարիներին համակարգի պահպանման և շահագործման ծախսերը կկազմեն մոտ 5,5 մլն ԱՄՆ դոլար, որը կիրականացնի ճապոնական կողմը: Ներկա պահին արդեն ներդրվել է 2.75 մլն ԱՄՆ դոլար: Կառույցը հանձնվել է հայկական կողմին` որպես սեփականություն: Շահագործումն իրականացնում է «Նոր բարեկարգում» ՓԲ ընկերությունը:

2010 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում արդեն տեղադրվել, վնասազերծվել և հողի շերտով ծածկվել է 120 հազ. տոննա կենցաղային աղբ:

Խորհրդատվական ծառայություն իրականացնող ընկերությունը նշված աշխատանքներն իրականացնելուց հետո կներկայացնի հաշվետվություն, որի հիման վրա Համաշխարհային բանկը կհայտարարի միջազգային մրցույթ: Հաղթող ճանաչված ընկերությունների հետ (նոր օպերատորներ) կկնքվեն Երևան քաղաքի սանիտարական մաքրման, աղբահանության աշխատանքների, ինչպես նաև Նուբարաշենի աղբավայրի (ՆՖԿՇ) նախագծում-ֆինանսավորում-կառուցում և շահագործում ծրագրերի իրականացման պայմանագրեր: Նախատեսվում է կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր:

Հիմնախնդիրներ

Նուբարաշենի աղբավայրի տարածքում պետք է մշտապես լինի անձնակազմ, որը կհետևի ու կկազմակերպի թափոնների տեղադրումը կամ կկանխի թափոնների ապօրինի տեղադրումը: Կեղտաջրերի առկա ավազանը վերանորոգման կարիք ունի: Աղբավայրի տարածքում պետք է մշտապես իրականացվեն աղբատար մեքենաների անվադողերի ախտահանման աշխատանքներ:

Արտաքին լուսավորություն

«Երքաղլույս» ՓԲ ընկերությունը սպասարկում է 26178 հենասյուն, որոնց վրա մոնտաժված են 48222 հատ լուսատու: Գործող ցանցը կազմում է 1174 կմ:

2009-2010 թվականների լայնածավալ աշխատանքների շնորհիվ վերականգնվել է 322 կմ բակային լուսավորության ցանցը, մինչև 2010 թվականի վերջը կվերականգնվի ևս 51 կմ լուսավորության ցանց:

2011 թվականին արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացման համար նախատեսվում է հատկացնել 1,696,000.0 հազ. դրամ (Երևանի բյուջե):

Ծրագրով նախատեսված է լուսավորել մայրաքաղաքի երկրորդական փողոցները, ներդնել արտաքին լուսավորության կառավարման և էներգախնայողության էլեկտրոնային համակարգ: Կտեղադրվեն շուրջ 400 էլեկտրասյուներ և 1200 լուսատուներ:

Ենթակառուցվածքներ

Էլեկտրամատակարարում

2010 թվականին Երևան քաղաքում թվով 110/35 կվ ենթակայանների վերազինման, սարքավորումների արդիականացման նպատակով, իրականացվել է 11,200.0 մլն դրամի չափով աշխատանքներ: Երևան քաղաքի բաշխիչ կետերում յուղային անջատիչներով բջիջները փոխարինվել են վակուումային անջատիչներով բջիջների, որի համար ծախսվել է 960.0 մլն դրամ: Մալուխների և օդային գծերի, տրանսֆորմատորային ենթակայանների հիմնանորոգումն իրականացվել է 2400.0 մլն դրամի չափով:

Գազամատակարարում

2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևան քաղաքում գազահամակարգին միացված բաժանորդների թիվը կազմել է 237867:

Նախադպրոցական հաստատությունների ջեռուցման նպատակով ընթացիկ տարում իրականացվել են այդ հաստատությունների կաթսայատները սնող արտաքին գազատարների կառուցման աշխատանքներ, որի ուղղությամբ 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կատարվել են 104.7 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ թվով 83 նախադպրոցական հաստատություններում, որի 81-ում աշխատանքներն ավարտվել են:

Նույն ժամանակահատվածում իրականացվել են մի շարք բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքներ, որի արդյունքում հնարավորություն է ընձեռնվել ապահովելու թվով 622 բնակարանների գազամատակարարումը: Գազասպառողների բնակարաններում տեղադրվել է 78784 վթարային ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ:

2011 թ. նախատեսվում է իրականացնել շուրջ 150.0 մլն դրամի ներդրումներ` նախադպրոցական հաստատությունների, երաժշտական դպրոցների և բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման, շուրջ 830.0 մլն դրամ` մոտ 30000 հատ անվտանգության համակարգերի տեղադրման և շուրջ 165.0 մլն դրամ` մոտ 5000 նոր բաժանորդների բնակարաններում և առանձնատներում կենցաղային գազի հաշվիչների տեղադրման համար:

Էլեկտրոնային հաղորդակցություն

ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍելի բջջային կապի ծածկույթը հանրապետության տարածքում կազմում

է 80%, Orange-ինը` 83%, Արմենտելինը` 35%:

Բջջային ցանցի զարգացման, նոր ծառայությունների և կապի որակի բարելավման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է 3 նոր բջջային հիմնական կայաններ (երկրորդ սերունդ): 37 կայաններում տեղադրվել են լրացուցիչ բջջային սարքավորումներ` ցանցի թողունակությունն ավելացնելու համար: Գործարկվել են 30 հիմնական կայաններ (երրորդ սերունդ` Node B): Երևան քաղաքում փակ (նկուղային և կիսանկուղային) տարածքների համար տեղադրվել են երկրորդ և երրորդ սերնդի 105 վերահաղորդիչ սարքեր: Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բոլոր 10 կայաններում և թունելների 12 կմ երկայնքով տեղադրվել են 2G և 3G սարքավորումներ:

2010 թվականին մշակույթի, կրթության և սպորտի ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հովանավորվել են Երևան քաղաքում իրականացված մի շարք միջոցառումներ (Է. Կուստուրիցիայի և «No Smoking» նվագախմբի համերգը, Յան Գիլանի երևանյան համերգը, Մայրության և գեղեցկության օրվան նվիրված համերգը, մի շարք այլ փառատոններ, համերգներ և ցուցահանդեսներ), իրականացվել է «Ճանաչեք հայկական հուշարձանները» ծրագրի (Մատենադարան) շրջանակներում բազմալեզու վահանակների տեղադրման աշխատանքները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կազմակերպվել է ծառատունկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում:

2011 թվականին նախատեսվում է 20 նոր կայանների կառուցում և 50 վերահաղորդիչ սարքերի տեղադրում Երևան քաղաքի այն մասերում, որտեղ ծածկույթը թերի է: Նախատեսվում է զարգացնել գոյություն ունեցող շարժական կապի տեխնոլոգիաները` գերարագ ինտերնետային կապ ապահովելու համար:

ԱրմենՏել

«ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը 2010 թվականի ընթացքում ընդլայնվել է 50000 բաժանորդային գծերի համար ADSL տեխնոլոգիայի վրա հիմնված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայության մատուցման հնարավորությունը և նոր բազայի ու կայանների տեղակայմամբ երրորդ սերնդի ցանցի (3G) ռադիոծածկույթը:

«ԱրմենՏել» ՓԲ ընկերության կողմից 2010 թվականին իրականացվել են բարեգործական միջոցառումներ, մասնավորապես ապահովվել է մասնակցությունը «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ «անվտանգ բջջային կապ. դպրոցականների կարողությունների զարգացում» լայնամասշտաբ ծրագրին, որն ուղղված էր կանխարգելելու բջջային կապի միջոցով երեխաների և անչափահասների շահագործումն ու նրանց նկատմամբ բռնության կիրառումը: «ԱրմենՏել» ՓԲ ընկերության աջակցությամբ ստեղծվել է աշխարհում մանկական առաջին կամերային նվագախումբը (Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 20-րդ տարելիցի շրջանակում)` բաղկացած Վ. Սպիվակովի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կրթաթոշակառուներից: Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանին նվիրաբերվել է հայ նկարիչների 5 ստեղծագործություններ:

Օրանժ

Օրանժը 2010 թվականի ընթացքում տեղադրել է 14 նոր կայաններ (Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում, Նոր Նորք 7-րդ զանգվածում, 2-րդ զանգվածում, Նուբարաշենում, Լուկաշինում, Վերին Ջրաշենում և Կենտրոնում): Բացվել են 7 նոր Orange-խանութներ:

2010 թվականին կավարտվի 8 լրացուցիչ կայանների տեղադրումը (Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում, Նոր Նորք 4-րդ զանգվածում, Դավթաշեն 3-րդ զանգվածում, Սիլիկյան թաղամասում և Կենտրոնում), կբացվեն 5 նոր խանութներ:

2011 թվականին նախատեսվում է իրականացնել օպտիկամանրաթելային մալուխի տեղակայում (Երևանի քաղաքապետարանից բոլոր համապատասխան թույլտվությունները ստանալու դեպքում)` օգտագործելով քաղաքային լուսավորության հենասյուները: 2011 թվականին նոր խանութների բացում նախատեսված չէ:

2010 թվականին Օրանժ Արմենիան հովանավորել է մի շարք համերգներ` Ֆրանկոֆոնիային նվիրված համերգները (մարտ), Եվրատեսիլ-2010 երգի մրցույթը (մայիս), Fete de la Music ծրագրի շրջանակներում կազմակերպված համերգները (հունիսին):

2011 թվականին նախատեսվում է կազմակերպել մի շարք հանրային միջոցառումներ, այդ թվում` Եվրատեսիլ-2011 երգի մրցույթին առնչվող:

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ

Վիճակի բնութագիր

Երևան քաղաքում գործում են առևտրի 10650 օբյեկտներ, սպառողական ապրանքների 18, գյուղատնտեսական արտադրանքի 11 շուկաներ, հանրային սննդի 1266 և կենցաղային ծառայություններ մատուցող 1796 օբյեկտներ:

Առևտրի օբյեկտների 66,3%-ը, հանրային սննդի օբյեկտների 83.1%-ը և կենցաղային ծառայություններ մատուցող օբյեկտների 81.2%-ը կենտրոնացված են Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում: Այս վարչական շրջաններին բաժին է ընկնում Երևանում առևտրի շրջանառության ծավալի մոտ 86.6%-ը: Մնացած 7 վարչական շրջանների տարածքներում իրականացվող առևտրի շրջանառությունը տատանվում է 0.06-ից 3.66%:

Երևան քաղաքում կանոնակարգված չէ տարերայնորեն գործող բոլոր տեսակի պարենային, ոչ պարենային ապրանքների և գյուղմթերքների բացօթյա առևտուրը: Անհավասարաչափ են տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի, սպասարկման ծառայություններ մատուցող և զվարճանքի օբյեկտները:

Մայրաքաղաքի հատկապես կենտրոնական փողոցներին հարող տարածքները գերհագեցված են կրպակներով ու տաղավարներով, որոնք ծառայում են բացօթյա ապօրինի առևտուր իրականացնողների համար որպես պահեստ և կանոնակարգման ու վերակառուցման կարիք ունեն: Քիչ են նաև հասարակական զուգարանները:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Առևտրի և ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:

Հաշվառվել և գույքագրվել են մայրաքաղաքում առկա առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների բոլոր օբյեկտները: Նշված աշխատանքների շրջանակներում ամրագրվել են նաև բոլոր այն օբյեկտները, որոնք իրենց գործունեությունը իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով պետք Է ձեռք բերեին համապատասխան թույլտվություն:

Երևանի քաղաքապետի 2009 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրին աջակցելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, Երևան քաղաքում առկա առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների տեղաբաշխումը կանոնակարգելու, տեղափոխելու կամ արդիականացնելու միջոցով` դրանց արտաքին տեսքը մայրաքաղաքին ներկայանալի դարձնելու մասին» հ.1843-Ա որոշման պահանջները կատարելու նպատակով իրականացվել են մայրաքաղաքի թվով 14 փողոցների առևտրի և ծառայությունների ոլորտի օբյեկտների արդիականացման ծրագրի մշակման և առաջարկությունների ձևավորման աշխատանքներ:

Հիմնախնդիրները

. Կանոնակարգված չէ զվարճանքի օբյեկտների, հատկապես բազմաբնակարան շենքերի ծավալներում գործող հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների, գիշերային ակումբների և բացօթյա սրճարանների գիշերային գործունեությունը:

. Բարվոք վիճակում չի գտնվում բացօթյա առևտուրը, այն դեպքում, երբ Երևան քաղաքում գործում են շուրջ 1500 բացօթյա առևտրի կետեր: Արդյունքում` Երևանում գործող գյուղմթերքների արտադրանքի շուկաներն աշխատում են թերծանրաբեռնվածությամբ: Ոլորտում առևտուրը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կազմակերպելու գյուղմթերքների արտադրանքի ինչպես մեծածախ շուկաներ, այնպես էլ մանրածախ նոր շուկաներ և անասնաշուկա:

. Կանոնակարգված չեն բացօթյա հանրային սննդի և բացօթյա կենցաղային ծառայությունների գործունեությունը, հրագործական արտադրատեսակների օգտագործումը, շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացվող վաճառքը, ծաղիկների, ձմերուկի, սեխի, գործարանային փաթեթավորմամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի բացօթյա վաճառքը:

. Հեռու է քաղաքակիրթ ձևերից ստորգետնյա անցումներում իրականացվող առևտուրը:

. Ապամոնտաժման կամ արդիականացման կարիք ունեն Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում տեղակայված կրպակների (տաղավարների) մեծ մասը, ինչպես նաև բացօթյա փոքրածավալ շուկաներն ու տոնավաճառները:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

2011 թվականին առևտրի և ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով կներկայացվեն առաջարկություններ:

Կընդունվեն ակտեր հանրային սննդի, զվարճանքի օբյեկտների, այդ թվում գիշերային ակումբների, հատկապես բազմաբնակարան շենքերի ծավալներում գործող, և բացօթյա սրճարաններում հնչեցվող երաժշտության վերաբերյալ:

Կներկայացվեն օրենսդրական առաջարկություններ` ուղղված բացօթյա հանրային սննդի և բացօթյա կենցաղային ծառայությունների օբյեկտների գործունեության կանոնակարգմանը, բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի բացօթյա վաճառքի, ինչպես նաև շրջիկ առևտրի միջոցներով իրականացվող առևտրի կանոնակարգմանը, հրագործական արտադրատեսակների առևտրի և օգտագործման կանոնակարգմանը:

Մասնավոր ներդրումների հաշվին հասարարական զուգարաններ կառուցելու նպատակով կմշակվի քաղաքաշինական փաթեթ, իսկ կառուցապատողների ծրագրային փաթեթները կօտարվեն աճուրդային կամ մրցութային կարգով:

Երևանի քաղաքապետի 2009 թվականի մարտի 31-ի հ.1843-Ա որոշման պահանջները կատարելու նպատակով կհաշվառվեն առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտները, կներկայացվեն առաջարկություններ:

Շաբաթ, կիրակի և տոն օրերին գյուղատնտեսական արտադրանքի, սպառողական ապրանքների շուկաների, տոնավաճառների կազմակերպման նպատակով կորոշվեն տեղակայման վայրերը, կկազմակերպվի և կանցկացվի մրցույթ` դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի և տեխնիկական առաջադրանքի մշակման համար:

Երևանի բոլոր վարչական շրջաններում գյուղատնտեսական արտադրանքի նոր շուկաների կազմակերպման նպատակով կորոշվեն տեղակայման վայրերը, կկազմակերպվի և կանցկացվի մրցույթ` դրանց նախագծա-նախահաշվային փաստաթղթերի և տեխնիկական առաջադրանքի մշակման համար:

Կմշակվեն առաջարկությունների փաթեթ` ստորգետնյա անցումներում իրականացվող առևտրի կանոնակարգմանն ուղղված: 2011 թվականին թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 180,000.0 հազ. դրամ (Երևանի բյուջե):

ՏՐԱՆՍՊՈՐՏ

Վիճակի բնութագիր

Ավտոբուսային փոխադրումներ

Երևան քաղաքում փաստացի գործում են 31 ավտոբուսային երթուղիներ, որոնցում օրական միջին հաշվով շահագործվում է 270-280 միավոր շարժակազմ: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 16 կազմակերպություններ: Անբավարար է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը, անհրաժեշտ քանակի ավտոբուսների բացակայության պատճառով երթուղիների մի մասը համալրված է մասնակիորեն:

Մայրաքաղաք է ներկրվել թվով 29 նոր, քաղաքային ավտոբուսներ (15 հատ «Բոգդան» մակնիշի և 14 հատ «Հունդաի» մակնիշի), որոնք ներկայումս շահագործվում են հ.հ. 72Ա և 86Ա երթուղիներում: Արդյունքում փակվել են միկրոավտոբուսային հ.հ. 72 և 86 երթուղիները, կրճատվել` 50 միավոր միկրոավտոբուս:

Միկրոավտոբուսային փոխադրումներ

Երևան քաղաքում գործում են թվով 112 միկրոավտոբուսային երթուղիներ, որոնք համալրված են տարբեր մակնիշի մոտ 2750 միավոր շարժակազմով: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար անցկացված մրցույթներում հաղթող ճանաչված 64 մասնավոր կազմակերպություններ:

Երևանում ուղևորափոխադրումների հիմնական մասը դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի 73,0%-ը: Որոշակիորեն բարելավվել է միկրոավտոբուսային երթուղիների որակական կազմը: 2010թ. երթուղիների շարժակազմերի համալրման (փոխարինման) գործընթացների արդյունքում ներքաղաքային երթուղիներում ներգրավվել են 200 հատ նոր «ԳԱԶԵԼ» մակնիշի միկրոավտոբուսներ, որոնք հիմնականում փոխարինել են հին «ՌԱՖ» և «ԵՐԱԶ» մակնիշների միկրոավտոբուսներին:

Երթուղային ցանցը գերհագեցած է միկրոավտոբուսային երթուղիներով, ուստի ուղևորափոխադրումների գործընթացում միկրոավտոբուսների քանակի կրճատումը և դրանց փոխարինումը մեծ և միջին տեղատարության ավտոբուսներով այլընտրանք չունի:

Վերգետնյա էլեկտրատրանսպորտ

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 89 տրոլեյբուս (2-ը` տեխօգնության տրոլեյբուսներ): Ընկերության կողմից ներկայումս սպասարկվում են 5 տրոլեյբուսային երթուղիներ:

Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի գործունեության վերջին մի քանի տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ որոշակիորեն ավելացել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների քանակը: Չնայած այդ հանգամանքին, դեռևս ցածր է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների տեսակարար կշիռը. ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում այն կազմում է մոտ 2.3%:

2010 թ. շարունակվել են աշխատանքները նոր տրոլեյբուսներ ձեռք բերելու նպատակով, ինչպես նաև որոշակի աշխատանքներ են կատարվել տրոլեյբուսների հպակային ցանցի վիճակի բարելավման ուղղությամբ:

Առաջիկայում ևս նախատեսվում է իրականացնել տրոլեյբուսային հավաքակազմի համալրման, հպակային և մալուխային ցանցերի, հպակային ցանցի որոշակի նոր հատվածների կառուցման, քարշի ենթակայանների վերակառուցման ու վերագործարկման, տրոլեյբուսային տնտեսության արտադրատեխնիկական վերազինման, ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

2011 թվականին «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին որպես կտրամադրվի 276,000.0 հազ. դրամի սուբսիդիա:

Մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենում առկա է թվով 70 վագոն: Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 (12 շարժակազմ):

ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարների հաշվին 2010թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարվել են վագոնների (6 հատ), անվազույգերի (16 հատ), շարժասանդուղքների հիմնանորոգման, ընթացային ռելսերի, փայտակոճերի փոխարինման, մետրոպոլիտենի կայարանների, մուտքային դռների, նախասրահների արդիականացման և այլ աշխատանքներ:

Առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել մետրոպոլիտենի գծի երկարացման, նոր կայարանների նախագծման և կառուցման աշխատանքներ: Մասնավորապես, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը նպատակ է հետապնդում բարելավելու Երևանի մետրոպոլիտենի ծառայությունների անվտանգ և ապահով իրագործումը: Ծրագիրը բաղկացած է հետևյալ ներդրումային բաղադրիչներից` շարժակազմի արդիականացում, ռելսային գծերի վերականգնում, էլեկտրասնուցման վերականգնում և վերանորոգում, սպասարկման ծառայությունների և ենթակառուցվածքների արդիականացում, ջրի ներհոսքի վերացում: Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 15.0 մլն եվրո:

Հիմք ընդունելով ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծրագիրը` որպես պատվիրակված լիազորություն Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների ծառայությունների իրականացման համար նախատեսվել է 1,845,000.0 հազ. դրամի սուբսիդիա:

Հասարակական տրանսպորտի կանգառներ

2010 թ. ընթացքում իրականացվել են հին կանգառասրահների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, շարունակվել են հասարակական տրանսպորտի կանգառների կահավորման աշխատանքները, նախատեսվել է կանգառներում տեղադրել կանգառանշաններ և կատարել համապատասխան գծանշումներ:

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի կանգառների կահավորման նպատակով, ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, ուսումնասիրվել է կանգառների վիճակը և ներկայացված առաջարկների հիման վրա մշակվել թվով 384 կանգառների հատակագիծ-սխեմաներ, որոնց ցանկերը հաստատվել են Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով:

Ամբողջովին վերանորոգվել և բարեկարգվել են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառներում 2006-2008 թթ. ընթացքում տեղադրված թվով 298 կանգառասրահները:

Երթուղային ցանց

2010 թ. իրականացվել են հասարակական տրանսպորտի երթուղային ցանցի լրամշակման աշխատանքներ` նպատակ հետապնդելով ամբողջովին վերանայել Երևանի փոքր կենտրոնում ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը:

Երթուղային ցանցի լրամշակման աշխատանքների ընդհանուր համատեքստում 2010 թ. ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ շարունակվել են քննարկումները Երևանի վարչական տարածք մուտք գործող միջմարզային երթուղիների կանոնակարգման խնդիրների հետ կապված` նպատակ հետապնդելով սահմանափակել դրանց մուտքը Երևանի վարչական տարածք և աշխատանքները կազմակերպել ավտոկայարաններից (Հյուսիսային, Կենտրոնական) և սահմանված երթակարգավարական կետերից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ որոշակիորեն կանոնակարգվել է մայրաքաղաքի վարչական տարածք մուտք գործող «ուսանողական» ավտոբուսների աշխատանքը, արգելվել է դրանց կայանումը մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներում: ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրվել է երթևեկության կազմակերպման վիճակը մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցներում: Ելնելով երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման նկատառումներից` զգալի փոփոխություններ են կատարվել Մաշտոցի պողոտայի, Թումանյան, Նալբանդյան, Պուշկին, Իսահակյան փողոցների երթևեկության կազմակերպման սխեմաներում:

Ավտոկայանատեղեր

Մայրաքաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման հարցը լուրջ հիմնախնդիր է և այն կանոնակարգելու նպատակով տեղի են ունեցել քննարկումներ, նախատեսվում է վերանայել օրենսդրական դաշտը և սահմանել ավտոկայանատեղերի կազմակերպման նոր կարգ:

Արդեն մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Ավտոկայանատեղերի տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո կմշակվեն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր, որոնց հիման վրա կիրականացվեն գործնական միջոցառումներ և կազմակերպչական աշխատանքներ` ավտոկայանատեղերի գործունեության կանոնակարգման նպատակով:

Հաշմանդամների տրանսպորտային սպասարկում

Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Ռենո-SC10» մակնիշի մեծ տեղատարության թվով 2 ավտոբուսների վրա կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում դրանք հարմարեցվել են հաշմանդամների տեղափոխմանը: Այդ ավտոբուսներն առավել արդյունավետ և նպատակային շահագործելու համար դրանք հանձնվել են Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությանը և «ՈՒնիսոն» հասարակական կազմակերպությանը:

Թվով 2 տրոլեյբուսներ իրենց կառուցվածքով հարմարեցված են հաշմանդամների տեղափոխմանը: Առաջիկա տարիներին մայրաքաղաք ներկրվելիք ավտոբուսների և տրոլեյբուսների խմբաքանակներում ևս նախատեսվում է ներառել հաշմանդամների տեղափոխման համար հարմարեցված շարժակազմեր:

Երթակարգավարական կետեր

Երևան քաղաքում առկա են թվով 38 երթակարգավարական կետեր, որոնց միջոցով կարգավորվում է ներքաղաքային ավտոբուսային, միկրոավտոբուսային և տրոլեյբուսային երթուղիների աշխատանքը: Նշված կետերում տեղակայված տաղավարները հիմնականում ենթակա են վերանորոգման:

Հիմնախնդիրներ

. Համալրված չէ քաղաքի ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակազմը.

. ներքաղաքային երթուղիները գերհագեցած են միկրոավտոբուսներով.

. քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի տնտեսությունը գտնվում է վատ վիճակում.

. բավարար չէ հաշմանդամների տրանսպորտային սպասարկման մակարդակը.

. կանոնակարգման անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպման և գործունեության հարցերում.

. հասարակական տրանսպորտի երթակարգավարական կետերը բարեկարգված և կահավորված չեն.

. ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի երթուղային ցանցը ենթակա է վերանայման և լրամշակման:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

2011 թվականին նախատեսվում է`

. մեծ և միջին տեղատարողության նոր, քաղաքային ավտոբուսների ձեռքբերում` խմբաքանակներում նախատեսելով նաև հաշմանդամների սպասարկման համար հարմարեցված ավտոբուսներ,

. միկրոավտոբուսների քանակի աստիճանաբար կրճատում,

. նոր տրոլեյբուսների ձեռք բերում, տրոլեյբուսային տնտեսության բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացում,

. Երևանի քաղաքային հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում,

. Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի 2-րդ մուտքի (Աբովյան փող.-Սայաթ-Նովայի պող. խաչմերուկում) կառուցում,

. Երևանի մետրոպոլիտենի շահագործման և երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում,

. Երևանի ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի հաստատում և ներդնում,

. ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման մրցույթների կազմակերպում և անցկացում,

. ավտոկայանատեղերի կանոնակարգմանն առնչվող օրենսդրական և կազմակերպչական միջոցառումների իրականացում:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիճակի բնութագիր

Երևան քաղաքի հողերը և մթնոլորտն աղտոտված են տարբեր վնասակար նյութերով.

. վարչական շրջանների հողերի ծանր մետաղներով (Pb, Cu, Zn, Ni, Mo, Ag, Co) աղտոտվածության հետազոտության արդյունքները վկայում են, որ ըստ աղտոտման գումարային գործակցի արժեքի մեծության, Երևանի բոլոր շրջանների հողերը հատում են աղտոտման բարձր մակարդակի շեմը (ԱԳԳ=32-128):

. Մայրաքաղաքի մեկ բնակչին հասնող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի չափանիշը 7.5 մ2/մարդ է, որը 2-2,2 անգամ պակաս է նորմատիվայինից:

. Երևան քաղաքի հարավային (Իսակովի պողոտայի-Արգավանդի խաչմերուկ) և հյուսիս - արևմտյան (Աշտարակի խճուղու սկզբնամաս) մուտքերը գտնվում են խիստ անբավարար, անհրապույր, կանաչ գոտու առումով մերկ վիճակում:

. Մայրաքաղաքի կանաչապատման ոլորտի անբաժան, կարևորագույն մասն է կազմում ոռոգման ցանցի առկայությունը: Տարվա կտրվածքով յուրաքանչյուր 1 հա կանաչ զանգվածի ոռոգման համար պահանջվում է առնվազն 7000 խմ ջուր, առանց որի անհնարին կլինի ապահովել կանաչ մակերեսների պահպանումը և զարգացումը:

Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքը կազմում է 832,3 հա, որից փողոցների կանաչապատ տարածքը` 145,83 հա, զբոսայգիները` 146,22 հա, պուրակները` 34,47 հա, անտառ-պուրակները` 505,77 հա:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Մարտ ամսին շահագործման է հանձնվել 0.3 հա մակերես ունեցող ժամանակակից ջերմատունը, որի կառուցման աշխատանքների համար ծախսվել է 120.0 մլն դրամ: Գոյություն ունեցող 0.1 հա ջերմատան հետ այն զգալիորեն կավելացնի և կապահովի որակյալ տնկանյութի արտադրությունը:

Տարիների ընթացքում կանաչ տարածքների քայքայված բուսական շերտը թարմացվել է բուսահողով և կարմիր ավազով: Հողի որակի բարելավման նպատակով ձեռք է բերվել 4230 խմ հող և 7444 խմ ավազ, որի համար ծախսվել է 56.6 մլն դրամ:

«Կանաչ Երևան» ծրագրի շրջանակներում ձևավորվել է թվով 4500 ծառ և ծաղկապատվել 5 կամուրջ: Կանաչ տարածքների մակերեսի ավելացման նպատակով ձեռք է բերվել և տնկվել 4000 հատ ծառ, 5000 հատ թուփ և 500000 հատ ծաղիկ, որի համար ծախսվել է 59.8 մլն դրամ: Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ծառատունկ, որը կնպաստի ոչ միայն կանաչ տարածքների ավելացմանը, այլև տնկվող տեսականին` օժտված լինելով գազ և փոշի կլանող հատկություններով, կմեղմացնի մայրաքաղաքի էկոֆոնը:

Քաղաքի փողոցներին գեղեցիկ տեսք հաղորդելու համար նոր սիզամարգեր են ստեղծվել Սևանի խճուղու միջնամասում, Իսակովի պողոտայի ուղետար կամրջի շրջակայքում, Կորյունի պողոտայի հարևանությամբ, Խանջյան փողոցում և Մյասնիկյան պողոտայում: Երևան քաղաքի վարչական շրջաններում 2010 թվականին ստեղծվել է 1.53 քմ սիզամարգ, որի համար ծախսվել է 30.7 մլն դրամ:

Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագրերում նախատեսված էին նաև ուսումնական հաստատությունների բակային տարածքները: «Կանաչ Երևան» ծրագրի շրջանակներում հիմնվել է 2.47 հա կանաչ տարածք, աշխատանքների համար ծախսվել է 15.0 մլն դրամ: 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ մայրաքաղաքում առկա են 5.2 հա ծաղկապատ տարածքներ:

Կարևորելով քաղաքի կանաչապատ տարածքների ավելացումը` «Կանաչ Երևան» ծրագիրն ուղղված է կանաչ տարածքների ստեղծմանն ու ավելացմանը: Այս ուղղությամբ 2010 թվականի ընթացքում նոր պուրակներ են ստեղծվել Շենգավիթ վարչական շրջանում` 0.4 հա, Աջափնյակում` 0.7 հա, Մալաթիա-Սեբասիայում` 0.3 հա, Ավանում` 0.67 հա, Նոր Նորք վարչական շրջանում`0.4 հա:

Կանաչապատ տարածքների պահպանման և քաղաքին մշտապես կանաչ տեսք տալու համար նախապես անցկացվել և վերանորոգվել են ոռոգման ցանցերը: Անցկացվել է 7000 գծմ ոռոգման ցանց, որի համար ծախսվել է 63.5 մլն դրամ:

Նախատեսված է և արդեն իրականացվում է հանրակրթական դպրոցների ու նախադպրոցական հաստատությունների բակերում ոռոգման համակարգի անցկացնելու գործընթացը` դրանով իսկ ապահովելով կրթական հաստատությունների համար շրջակա կանաչ միջավայր:

Երկու փուլով ընթանում են ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ. 1-ին փուլ` Դավթաշեն կամրջի շրջակայք, Դրոյի փողոց, Երևան-Զովունի խճուղի, Էստոնական, Արզումանյան, Մայիսի 9, Թելմանի փողոցներ, Սպանդարյան հրապարակ և Բաբաջանյան փողոց, 2-րդ փուլ` Էրեբունի փողոց, Սևանի խճուղի, Մյասնիկյան պողոտա, Ավան վարչական շրջանի թաղամասեր:

2010 թվականի ծրագրով ոռոգման ցանցի անցկացման համար նախատեսված էր 207,000.0 հազ. դրամ, սակայն ավագանու որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացվեց ևս 200,000.0 հազ. դրամ:

2010 թվականի ընթացքում ձեռք է բերվել 130 միավոր նորագույն տեխնիկա (100.0 մլն դրամ), որը հնարավորություն է տվել 12 վարչական շրջանների կանաչապատման տեղամասերին կազմակերպել և իրագործել ժամանակակից պահանջներին համապատասխան աշխատանքներ:

Հիմնախնդիրներ

. Երևան քաղաքի անբարենպաստ տեխնածին և կլիմայական գործոնների ազդեցության պայմաններում բացակայում են պաշտպանիչ տնկարկները և դրանց էկոլոգիապես կայուն տեսակները.

. Մայրաքաղաքի հարավային մուտքի (Իսակովի պողոտա - Արգավանդ խաչմերուկ) և հյուսիս-արևմտյան մուտքի (Երևան - Աշտարակ խճուղու սկզբնամաս) սիզամարգերը պահանջում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ, քանզի դրանք գտնվում են ծայրահեղ վատ վիճակում.

. Մայրաքաղաքի 832 հա ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և բարելավման աշխատանքների մասնագիտորեն ճիշտ համակարգման և արդյունավետ իրականացման անհրաժեշտություն.

. Երևան քաղաքի մի շարք կենտրոնական փողոցներում և միջնակարգ ուսումնական հաստատությունների տարածքներում բացակայում կամ վատթար վիճակում են գտնվում ոռոգման ցանցերը: Հրատապ պահանջ է դարձել ոռոգման նոր ցանցերի անցկացումը:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Շրջակա միջավայրի վրա տնտեսական գործունեության վնասակար ներգործությունները նվազեցնելու կամ բացառելու առումով գերխնդիր է դարձել Երևան քաղաքի վարչական շրջանների և առավել ևս Կենտրոն վարչական շրջանի կանաչապատման հարցը:

Կանաչ տարածքների հիմնման աշխատանքներ կիրականացվեն Նուբարաշեն (70 հա) և Արաբկիր վարչական շրջաններում (50 հա): Նախատեսվում են 10 հա նոր սիզամարգերի ստեղծում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (Իսակովի պողոտա-Արգավանդի խճուղի ուղետար հանգույցի հարակից տարածք), 2.0 հա` Երևան-Աշտարակ ճանապարհի սկզբնամասի միջնաշերտում:

Նոր ոռոգման ցանցեր կանցկացվեն Արաբկիր (Սարալանջի հատված), Էրեբունի (Էրեբունի փողոցի հատված և Էրեբունի թանգարան), Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում (Իսակովի պողոտա - Արգավանդի խաչմերուկ ուղետար հանգույցի հարակից տարածքում), Երևան - Աշտարակ խճուղու միջնաշերտում, Իսակովի պողոտայում (մինչև Նորագյուղ), դպրոցների և նախադպրոցական հաստատությունների հարակից տարածքներում:

Նախատեսվում է իրականացնել բարեկարգման աշխատանքներ Շողակաթ հեռուստաընկերության հարակից պուրակում (1.47 հա) և Շիրակի փող. 12 -14 շենքերի և Շարուրի փողոցի բակերի պուրակում (0.3 հա):

2011 թվականին ոռոգման ցանցի կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացման համար նախատեսվում է 311,754.4 հազ. դրամ, կանաչ տարածքների հիմնման և պահպանման համար` 1,367,246.0 հազ. դրամ, սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքների համար` 340,000.0 հազ. դրամ:

Ծրագրային առաջարկություններ

1. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Հաղթանակ զբոսայգու և Եռաբլուր պանթեոնի տարածքների կանաչապատման ծրագրերը հնարավորություն կընձեռեն գլոբալ առումով լուծելու ոչ միայն մայրաքաղաք ներթափանցող փոշու ծանր մետաղներով աղտոտվածության նվազեցման, քամիների մեղմման խնդիրները, այլև կունենանք գեղեցիկ, ժամանակակից պահանջներին համապատասխան կանաչ զանգվածներ:

2. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն Երևան քաղաքին հատկացվող մասհանումներով անհրաժեշտ է իրականացնել կանաչ տարածքների վերականգնում, բարելավվում և ոռոգման ցանցերի անցկացում:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Հանրակրթության բաժին
Վիճակի բնութագիր

Հանրակրթության գլխավոր նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը, որի ապահովման նպատակով շարունակվում են հանրակրթության ոլորտի բարեփոխումները: Գործողության մեջ է մտել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 203 կրթական հաստատություն` 195 հանրակրթական դպրոցներ, 3 հատուկ դպրոց, 5 արհեստագործական ուսումնարաններ (Աղյուսակ 5), 161 նախադպրոցական ուսումնական հաստատություններ (Աղյուսակ 6): Երևանում գործում են թվով 46 ոչ պետական լիցենզավորված ուսումնական հաստատություններ և 18` ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ:

Աղյուսակ 5

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, աշակերտների ու

մանկավարժների բաշխվածությունը

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Վարչական շրջան   |Դպրոցների|Աշակերտների|Մանկավարժ.|Ծանոթություն  |

|   |                 |թիվը     |թիվը       |թիվը      |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 1 |Աջափնյակ         |   20    |   9360    |   834    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 2 |Արաբկիր          |   22    |  11007    |  1028    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 3 |Ավան             |    8    |   4121    |   339    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 4 |Դավթաշեն         |    6    |   3183    |   288    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 5 |Էրեբունի         |   22    |  11430    |   926    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 6 |Կենտրոն          |   33    |  15491    |  1322    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 7 |Մալաթիա-Սեբաստիա |   17    |  12583    |   899    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 8 |Նոր Նորք         |   19    |  11409    |   947    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 9 |Նորք-Մարաշ       |    4    |   942     |   109    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 10| Նուբարաշեն      |    2    |   1248    |    96    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 11| Շենգավիթ        |   29    |  13218    |   1126   |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 12| Քանաքեռ-Զեյթուն |   13    |  6304     |   633    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 13| Հատուկ դպրոցներ |    3    |   311     |   101    |              |

|___|_________________|_________|___________|__________|______________|

| 13| Արհեստագործական |    5    |   920     |    62    |50-ը`         |

|   | ուսումնարան     |         |           |          |արտադրական    |

|   |                 |         |           |          |ուսուցման     |

|   |                 |         |           |          |վարպետ        |

|___|_________________|_________|___________|__________|______________|

|   | Ընդամենը        |   203   | 101266    |  8710    |              |

._____________________________________________________________________.

Երեխայի բնականոն և համակողմանի զարգացման ապահովման գործում կարևոր է նախադպրոցական կրթության դերը, որի նկատմամբ պետական հոգածությունը Հայաստանի Հանրապետությունում առաջնային խնդիր է:

Աղյուսակ 6

Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական

հաստատությունների, երեխաների ու աշխատողների բաշխվածությունը

.____________________________________________________.

|Հ/Հ| Վարչական շրջան   |ՆՈՒՀ-ի|Երեխաների |Աշխատողների|

|   |                  |թիվը  |ցուցակային|թիվը       |

|   |                  |      |թիվը      |           |

|___|__________________|______|__________|___________|

|  1|Աջափնյակ          |  16  |   2694   |    568    |

|___|__________________|______|__________|___________|

|  2|Արաբկիր           |  13  |   2377   |    358    |

|___|__________________|______|__________|___________|

|  3|Ավան              |   7  |   1470   |    202    |

|___|__________________|______|__________|___________|

|  4|Դավթաշեն          |   5  |    875   |    146    |

|___|__________________|______|__________|___________|

|  5|Էրեբունի          |  13  |   1833   |    373    |

|___|__________________|______|__________|___________|

|  6|Կենտրոն           |  21  |   2551   |    436    |

|___|__________________|______|__________|___________|

|  7|Մալաթիա-Սեբաստիա  |  22  |   3583   |    596    |

|___|__________________|______|__________|___________|

|  8|Նոր Նորք          |  22  |   3637   |    601    |

|___|__________________|______|__________|___________|

|  9|Նորք-Մարաշ        |   4  |    242   |     94    |

|___|__________________|______|__________|___________|

| 10|Նուբարաշեն        |   1  |    159   |     26    |

|___|__________________|______|__________|___________|

| 11|Շենգավիթ          |  22  |   3429   |    613    |

|___|__________________|______|__________|___________|

| 12|Քանաքեռ-Զեյթուն   |  15  |   1819   |    328    |

|___|__________________|______|__________|___________|

|   |Ընդամենը          | 161  |  24669   |    4341   |

.____________________________________________________.

Կիրարկվում են «Հանրակրթության պետական կրթակարգի» պահանջները. 2009-2010 ուսումնական տարում դպրոց են մտել պետական ծրագրով նախատեսված նոր դասագրքեր:

Պետության կողմից համակարգին հատկացվող ֆինանսական ներդրումների ավելացումը նպատակ ունի բարձրացնել կրթության որակը: Պետբյուջեի միջոցներով և տարբեր ծրագրերով իրականացվում է դպրոցական գույքի նորացում:

Երևանի քաղաքապետարանի դպրոցներն ունեն 214 համակարգչային դասարան` 2081 համակարգիչներով, 30 էլեկտրոնային գրատախտակներով: Թվով 116 դպրոց ընդգրկված են Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում (ՀԴԻՑ):

Ֆինանսական նպատակային հատկացումներ են եղել պետ.բյուջեից, ինչը հնարավորություն է տվել թվով 24 դպրոցներում իրականացնել տարբեր աշխատանքներ, սակայն դպրոցական շենքերը հիմնականում վերանորոգման կարիք ունեն:

Տարեցտարի բարձրանում է նախնական մասնագիտական արհեստագործական ուսումնարանների դերը: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են թվով 5 նախնական մասնագիտական արհեստագործական ուսումնարաններ (հ.4 և հ.9 - սպասարկման ոլորտ, հ.5 - զարդակիրառական ոլորտ, հ.7 - պոլիգրաֆ, հ.10 - երկաթուղային):

2010 թվականին իրականացված ծրագրեր

Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից է անցումը 12-ամյա հանրակրթական համակարգի: 2009-2010 ուսումնական տարվանից իրականացվում է առանձին գործող եռամյա ավագ դպրոցի ծրագիրը Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Ավան վարչական շրջանների դպրոցներում:

Երևանում գործում է թվով 31 ավագ դպրոց:

Աղյուսակ 7

Երևանի ավագ դպրոցների ցանկը

.__________________________________________________________________.

|Հ/Հ|Դպրոցի անվանումը և  համարը |հ/հ|Դպրոցի անվանումը և  համարը    |

|___|___________________________|___|______________________________|

|   |          Աջափնյակ         |   |          Կենտրոն             |

|___|___________________________|___|______________________________|

| 1 |Գ. Մարգարյանի անվան հ.94   | 13| Մ. Աբեղյանի անվան հ.3        |

|___|___________________________|___|______________________________|

| 2 |հ.109                      | 14| Ա. Մարգարյանի անվան հ.29     |

|___|___________________________|___|______________________________|

| 3 |Ա. Երզնկյանի անվան հ.118   | 15| Տ. Շևչենկոյի  անվան հ.42     |

|___|___________________________|___|______________________________|

| 4 |հ.195                      | 16| Խ. Դաշտենցի անվան հ.114      |

|___|___________________________|___|______________________________|

|   |                           | 17| Գ. Էմինի անվան հ.182         |

|___|___________________________|___|______________________________|

|   |       Արաբկիր             |   |                              |

|___|___________________________|___|______________________________|

| 5 |Մ. Քաջունու անվան հ.54     |   |  Մալաթիա-Սեբաստիա            |

|___|___________________________|___|______________________________|

| 6 |Հ. Գալստյանի անվան հ.83    | 18| հ. 105                       |

|___|___________________________|___|______________________________|

| 7 |Մ. Գալշոյանի անվան հ.148   | 19| Ս. Խանզադյանի անվան հ.184    |

|___|___________________________|___|______________________________|

| 8 |Վ. Դավթյանի անվան հ.149    | 20| Գ. Գյուլբենկյանի անվան հ.190 |

|___|___________________________|___|______________________________|

|   |     Ավան Նոր Նորք         |   |                              |

|___|___________________________|___|______________________________|

| 9 |հ.170                      | 21| հ.62                         |

|___|___________________________|___|______________________________|

|   |                           | 22| Կ. Դեմիրճյանի անվան հ.139    |

|___|___________________________|___|______________________________|

|   |       Դավթաշեն            | 23| Ա. Ղարիբյանի անվան հ.142     |

|___|___________________________|___|______________________________|

| 10| Ս. Գևորգյանի  անվան հ.189 | 24| հ.159                        |

|___|___________________________|___|______________________________|

|   |      Էրեբունի             |   |          Շենգավիթ            |

|___|___________________________|___|______________________________|

| 11| Ա. Իսահակյանի անվան հ.16  | 25| հ.46                         |

|___|___________________________|___|______________________________|

| 12| Բ. Ժամկոչյանի անվան հ.119 | 26| Լեոյի անվան հ.65             |

|___|___________________________|___|______________________________|

|   |                           | 27| հ.97                         |

|___|___________________________|___|______________________________|

|   |                           | 28| Սոս Հովսեփյանի անվան հ.115   |

|___|___________________________|___|______________________________|

|   |                           |   |     Քանաքեռ-Զեյթուն          |

|___|___________________________|___|______________________________|

|   |                           | 29| հ.30                         |

|___|___________________________|___|______________________________|

|   |                           | 30| Լ. Արիսյանի անվան հ.127      |

|___|___________________________|___|______________________________|

|   |                           | 31| հ.103                        |

.__________________________________________________________________.

Շարունակվում է դպրոցների ինտեգրումը եվրոպական կրթական համակարգին:

Կարևորվում է էլեկտրոնային ռեսուրսների (համակարգչային հայալեզու էլեկտրոնային ծրագրեր, դասագրքեր, ուսուցողական նյութեր) ստեղծման և ուսումնական գործընթացում դրանց օգտագործման անհրաժեշտությունը:

Երևանի քաղաքապետարանի միջոցներով և «Ավիաինֆոթել» ՓԲԸ-ի աջակցությամբ բոլոր դպրոցներին հատկացվել է «Հայ գրականության գանձեր» խտասկավառակ-էլեկտրոնային գրադարան, որն ընդգրկում է 32 հեղինակի 430 ստեղծագործություն:

Սովորողների արժեքային համակարգի ձևավորմանը նպաստելու համար մշակվել և դպրոցներին է հանձնարարվել միջոցառումների ծրագրեր` նվիրված Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի, Լևոն Շանթի, Դանիել Վարուժանի, Պարույր Սևակի, Հրանտ Մաթևոսյանի, Րաֆֆու, Կոստան Զարյանի հոբելյաններին: Համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ` «Մայրենի լեզվի օր» պետական տոնի շրջանակում իրականացվել է բազմաբնույթ միջոցառումների շաբաթ Օշականում, Մատենադարանում:

Համագործակցելով Երևանի Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնների հետ, տարբեր ներկայացումների են հաճախել 4675 աշակերտներ (մարտ-ապրիլ-մայիս):

Համագործակցելով ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան, ՀՀ արտաքին կապերի նախարարության ֆրանկոֆոնիայի հարցերով բաժնի և հայկական «Ալյանս-ֆրանսե» կազմակերպության հետ` 2010 թվականի մարտը հայտարարվել է ֆրանկոֆոնիայի ամիս, որի շրջանակում մայրաքաղաքի ֆրանսերեն ուսումնասիրող դպրոցներում իրականացվել են հետաքրքիր միջոցառումներ: Ֆրանկոֆոնիայի քաղաքապետների միջազգային ասոցիացիայի աջակցությամբ Երևանի հ.հ. 48, 78, 119 դպրոցներում իրականացվում է լինգոֆոնային կաբինետների ստեղծման ծրագիր:

Երևանի 2010 թվականի զարգացման ծրագրով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է նախադպրոցական հաստատությունների ջեռուցման համակարգի ստեղծումը: Ծրագիրն իրականացվել է Երևան քաղաքի 2010 թվականի բյուջեով նախատեսած ֆինանսական հատկացումների հաշվին: Աջափնյակ, Նորք- Մարաշ, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն վարչական շրջանների նախադպրոցական հաստատությունները համալրվել են փափուկ և կոշտ գույքով` սեղան-աթոռներով, մահճակալներով, սալօջախներով, սառնարաններով: Գործընթացը շարունակական է:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների վերապատրաստման ուղղությամբ 2010 թվականին կատարվել են որոշակի աշխատանքներ: ՀՀ առողջապահության նախարարության և քաղաքապետարանի համագործակցությամբ վերապատրաստվել են նախադպրոցական հաստատությունների բուժքույրերը: ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աջակցությամբ տնօրենների վերապատրաստումն ընթացքի մեջ է:

Հիմնախնդիրներ

. Հանրակրթական, հատուկ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և ուսումնարանների անմխիթար վիճակում գտնվող շենքերի հիմնանորոգում (Աղյուսակ 8, 9).

. Անհատական կաթսայատների կառուցում (Աղյուսակ 10).

. Ներառական կրթություն իրականացնող դպրոցների, հատուկ դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների համապատասխանեցում սովորողների ֆիզիկական պահանջներին, ինչպես նաև վերոնշյալ հաստատությունների մանկավարժական համակազմի` համապատասխան մասնագետներով համալրում:

. Դպրոցական գույքի նորացում, համապատասխան նյութատեխնիկական բազայով ապահովում:

Աղյուսակ 8

Հիմնանորոգման և վերանորոգման կարիք ունեցող դպրոցները (ք. Երևան)

._____________________________________________________________________.

|Հ/|Վարչական  |Հիմնանորոգում|Տանիք  |Սանհան  |Դուռ, |Մարզա-  |Միջանցք,|

|Հ |շրջան     |(դպրոցի      |       |հանգույց|պատու-|դահլիճ, |դասա-   |

|  |          |համարը)      |       |        |հան   |հանդիս. |սենյակ- |

|  |          |             |       |        |      |դահլիճ  |ների    |

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

|1 |Աջափնյակ  |հ.հ.122, 126,|հ.հ.102|հ.հ.22, |  -   |հ.հ.111,|        |

|  |          |146          |111,   |102     |      |138, 188|        |

|  |          |             |138    |        |      |        |        |

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

| 2|Արաբկիր   |հ. 21        |հ.հ.36,|    -   |հ.հ.76|հ.հ.37, |հ.172   |

|  |          |             |76     |        |128,  |76, 77, |        |

|  |          |             |       |        |145,  |145, 151|        |

|  |          |             |       |        |151,  |        |        |

|  |          |             |       |        |172   |        |        |

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

| 3|Ավան      |հ.104        |   -   |    -   |   -  |    -   |    -   |

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

| 4|Դավթաշեն  |     -       |   -   |հ.199   |   -  |հհ. 199 |    -   |

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

| 5|Էրեբունի  |հ.հ. 34, 68, |   -   |հ.հ.49, |հ.հ.49|հ.հ.6,  |հ.հ.35, |

|  |          |70, 120, 178,|       |64, 35, |35, 64|35, 43, |45, 47, |

|  |          |             |       |45, 123 |107,  |49, 64, |49, 64, |

|  |          |             |       |        |123   |107, 123|107, 123|

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

| 6|Կենտրոն   |հ.հ.Հ.Կոջոյան|հ.հ.23,|հ.հ. 8, |  -   |հ.հ.10, |հ.հ.5, 4|

|  |          |2, 25, 41, 71|42     |13,     |      |19, 33, |        |

|  |          |             |       |        |      |40, 41  |        |

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

| 7|Մալաթիա-  |հ.հ.91, 105, |հ.113  |հ.հ.121 |հ.հ.11|   -    |հ.191   |

|  |Սեբաստիա  |116, 152, 176|       |        |      |        |        |

|  |          |179, 90 (1-ին|       |        |      |        |        |

|  |          |մասնաշենքը   |       |        |      |        |        |

|  |          |վթարային)    |       |        |      |        |        |

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

| 8|Նոր Նորք  |հ.հ.133, 134,|հ.հ.   |հ.հ.187,|հ.հ.  |հ.հ.150,|հ.հ. 88,|

|  |          |135, 141, 142|Հր.Մաթ.|197     |88,   |187     |106, 143|

|  |          |163, 164,    |8, 8,  |        |106,  |        |150,    |

|  |          |166, 186     |163,   |        |143,  |        |        |

|  |          |             |143,   |        |187   |        |        |

|  |          |             |139    |        |      |        |        |

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

| 9|Նորք-Մարաշ|հ. 157       |   -   |հ.հ.61, |հ.61  |հ.61    |հ.հ.61, |

|  |          |             |       |26      |      |        |26      |

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

|10|Նուբարաշեն|հ.հ.95, 175  |   -   |   -    |  -   |        |        |

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

|11|Շենգավիթ  |հ.հ. 50, 66, |հ.հ.18,|հ.հ.12, |հ.հ.12|հ.հ.31, |հ.հ.12, |

|  |          |74, 140, 144,|27, 31,|18, 31, |27,38,|154     |38, 75, |

|  |          |169, 173     |75,    |52, 86  |86,137|        |86, 110,|

|  |          |             |154,   |        |      |        |161     |

|  |          |             |161    |        |      |        |        |

|__|__________|_____________|_______|________|______|________|________|

|12|Քանաքեռ-  |հ.հ.48, 59,  |       |հ.հ.44, |հ.հ.44|հ.հ. 44,|հ.հ. 44,|

|  |Զեյթուն   |85           |       |147     |147   |147     |147     |

._____________________________________________________________________.

Աղյուսակ 9

Հիմնանորոգման և վերանորոգման կարիք ունեցող նախադպրոցական

ուսումնական հաստատությունները

._____________________________________________________________________.

|Հ/|Վարչական շրջան  |Հիմնանորոգում   |     Տանիք      | Սանհանգույց   |

|Հ |                |(նուհ-ի համարը) |                |               |

|__|________________|________________|________________|_______________|

| 1|Աջափնյակ        |36, 39, 40, 41, |35, 37, 38, 40, |36, 38, 39, 40,|

|  |                |43, 44, 48, 50  |42, 45, 46, 47, |41, 42, 44, 45,|

|  |                |                |49              |47, 48, 49, 50 |

|__|________________|________________|________________|_______________|

| 2|Արաբկիր         |     24, 26     |22, 23, 25, 26  |22, 23, 25, 29,|

|  |                |                |                |30, 31, 32     |

|__|________________|________________|________________|_______________|

| 3|Ավան            |      -         |     53, 55     |     53, 56    |

|__|________________|________________|________________|_______________|

| 4|Դավթաշեն        |  58, 61, 62    |     59, 61     |   58, 60, 62  |

|__|________________|________________|________________|_______________|

| 5|Էրեբունի        |65, 68, 69, 71  |63, 65, 66, 70, |63, 74, 75     |

|  |                |                |73, 74, 75      |               |

|__|________________|________________|________________|_______________|

| 6|Կենտրոն         |4, 5, 10, 12, 14|2, 5, 8, 10, 11,|5, 7, 8, 10,   |

|  |                |                |15, 17, 18      |18, 21         |

|__|________________|________________|________________|_______________|

| 7|Մալաթիա-Սեբաստիա|76, 80, 82, 83, |76, 77, 78, 80, |78, 79, 85, 89,|

|  |                |84, 86, 87, 88, |81, 85, 89. 90, |93, 94, 96, 97 |

|  |                |92              |91, 95          |               |

|__|________________|________________|________________|_______________|

| 8|Նոր Նորք        |100, 103, 108,  |101, 102, 104,  |101, 105, 107, |

|  |                |109, 116, 118   |106, 107, 110,  |110, 113, 114, |

|  |                |                |111, 112, 113,  |119, 120       |

|  |                |                |114, 120        |               |

|__|________________|________________|________________|_______________|

| 9|Նորք-Մարաշ      |      122       |      121       |       121     |

|__|________________|________________|________________|_______________|

|10|Նուբարաշեն      |      125       |       -        |        -      |

|__|________________|________________|________________|_______________|

|11|Շենգավիթ        |134, 135, 139   |126, 131, 138,  |126, 129, 131, |

|  |                |                |139, 143        |132, 134, 141, |

|  |                |                |                |142, 143, 146, |

|  |                |                |                |147            |

|__|________________|________________|________________|_______________|

|12|Քանաքեռ-Զեյթուն |148, 149, 150,  |153, 157, 160,  |151, 153, 157, |

|  |                |155, 159        |161, 162        |158, 160       |

._____________________________________________________________________.

Աղյուսակ 10

Անհատական կաթսայատների կառուցման կարիք ունեցող դպրոցները

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Վարչական շրջան    |Դպրոցների համարները  |Նախահաշվային արժեք      |

|   |                  |                     |(հազ. դրամ)             |

|___|__________________|_____________________|________________________|

| 1.|Էրեբունի          |հ. 34                |33,784.66               |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.47                 |նախագծա-նախահաշվային    |

|   |                  |                     |փաստաթղթեր չեն պատվիրվել|

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.120                |48,980.92               |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.107                |40,530.40               |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ. 7 ուսումնարան     |նախագծա-նախահաշվային    |

|   |                  |_____________________|փաստաթղթեր չեն պատվիրվել|

|   |                  |հ. 9 ուսումնարան     |                        |

|___|__________________|_____________________|________________________|

| 2.|Կենտրոն           |հ.3                  |46,770.2                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |Հակոբ Կոջոյան        |33,351.7                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.23                 |նախագծանախահաշվային     |

|   |                  |                     |փաստաթղթեր չեն պատվիրվել|

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.25                 |48,690.0                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.40                 |46,650.0                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.42                 |43,463.0                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.53                 |նախագծանախահաշվային     |

|   |                  |_____________________|փաստաթղթեր չեն պատվիրվել|

|   |                  |հ.72                 |                        |

|   |                  |_____________________|                        |

|   |                  |հ.81                 |                        |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.182                |35,845.0                |

|___|__________________|_____________________|________________________|

| 3.|Մալաթիա-Սեբաստիա  |հ.176                |73,566.9                |

|___|__________________|_____________________|________________________|

| 4.|Նոր Նորք          |հ.134                |41,474.4                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.141                |71,252.8                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.133                |64,496.4                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.163                |82,549.0                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.159                |114,057.57              |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.4 ուսումնարան      |նախագծա-նախահաշվային    |

|   |                  |                     |փաստաթղթեր չեն պատվիրվել|

|___|__________________|_____________________|________________________|

| 5.|Նորք Մարաշ        |հ.157                |73,784.0                |

|___|__________________|_____________________|________________________|

| 6.|Շենգավիթ          |հ.31                 |48,110.83               |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.65                 |55,672.8                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.66                 |78,876.9                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.169                |59,213.26               |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.144                |67,821.5                |

|___|__________________|_____________________|________________________|

| 7.|Աջափնյակ          |հ.102                |59,976.2                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.108                |63,129.5                |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.111                |57,676.18               |

|   |                  |_____________________|________________________|

|   |                  |հ.146                |69,720.52               |

|___|__________________|_____________________|________________________|

| 8.|Արաբկիր           |Կույրերի երեկոյան    |նախագծա-նախահաշվային    |

|   |                  |_____________________|փաստաթղթեր չեն պատվիրվել|

|   |                  |հ. 5 ուսումնարան     |                        |

._____________________________________________________________________.

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Մանկավարժների խրախուսման նպատակով կանցկացվեն «Տարվա լավագույն դպրոց», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» և այլ մրցույթներ:

2011 թվականի ընթացքում կկազմակերպվեն միջոցառումներ` նվիրված անվանի հոբելյարներին: Կանցկացվեն «Մեծ հայերը» խորագրով բազմաբնույթ միջոցառումներ, շարադրությունների մրցույթներ` նվիրված Սփյուռքի մեր հայրենակիցներին:

Նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի գավաթի խաղեր (քաղաքային, հանրապետական փուլ), «Կորյուն» ռազմամարզական խաղեր:

Համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ` «Մայրենի լեզվի օր» պետական տոնի շրջանակում կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումների շաբաթ Օշականում, Մատենադարանում:

Օրենսդիր մարմնի հետ դպրոցի կապը ապահովելու նպատակով «Իրավունք» առարկայի շրջանակում կապահովվի 9-11-րդ դասարանների աշակերտների մասնակցությունը ԱԺ քառօրյա նիստերին (բաց դասի օրինակ):

Կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ` նվիրված Հայկական բանակի 19-ամյակին, Շուշիի ազատագրմանը, Հայրենական պատերազմի վետերաններին:

2011 թվականին կշարունակվեն համագործակցությունը Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնների հետ:

Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցությամբ կիրականացվեն բնապահպանական միջոցառումներ:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վիճակի բնութագիր

Երևան քաղաքում բնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բժշկական օգնությունը ու սպասարկումն իրականացվում է 98 առողջապահական կազմակերպությունների կողմից: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվում են թվով 25 առողջապահական ՓԲ ընկերություններ` 5 հիվանդանոց, 15 պոլիկլինիկա, 2 բուժսանմաս, 2 դիսպանսեր և շտապբուժօգնության ծառայությունը:

2010 թվականին իրականացված ծրագրեր

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007-2015 թթ. ազգային ծրագրի շրջանակներում 2010 թ. Երևան քաղաքն ամբողջությամբ ընդգրկվել է ԴԿ (դեղակայուն) տուբերկուլյոզի դեմ բուժման ծրագրի մեջ: Երևանում գործում է ԴԿՏ բուժմամբ զբաղվող 5 կաբինետ:

«Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների և շտապօգնության մեքենաների ձեռք բերման համար» ծրագրի շրջանակներում 9 ընկերությունների տրամադրվել են 37.0 մլն դրամ արժողությամբ բժշկական սարքավորումներ:

Երևանի զարգացման 2010 թվականի ծրագրով նախատեսված «Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ-ում 61.0 մլն դրամ արժողությամբ կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Ընթացքի մեջ է «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ի 1-ին մասնաշենքի կցակառույցի 99.7 մլն դրամ արժողությամբ շինարարական աշխատանքները: Նախատեսվում է իրականացնել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 72.9 մլն դրամ շինարարական աշխատանքները:

Հիմնախնդիրներ

Առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավման գործում անհրաժեշտ է ապահովել ախտորոշիչ ծառայությունների մատչելիությունը:

Առողջապահության բնագավառում առողջապահական տեղեկատվական համակարգի կարևորությունն անգնահատելի է, ուստի նպատակահարմար է ստեղծել առողջապահական ընկերություններ-քաղաքապետարան համակարգչային ցանց, առողջապահության ոլորտի տեղեկատվական, վերլուծական, մոնիթորինգի բաժին, որը կվերլուծի և կգնահատի բնակչության առողջության ցուցանիշները:

Անհրաժեշտ է մշակել և սկսել բուժօգնության որակի վերահսկման չափանիշների, ինչպես նաև վերանայված սանիտարական նորմերի ու կանոնների ներդրման գործընթացը:

2010 թ. ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը հաստատելու մասին» հ.497-Ն որոշման համաձայն նախատեսվում էր անկախ պրակտիկայի ներդրում, սակայն այն չի կատարվել և արդիական է նաև 2011 թ. համար:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Երևան քաղաքում 2011 թվականից սկսած առաջիկա 3 տարիների ընթացքում նախատեսվում է առողջապահության ոլորտի զարգացման գերակա ուղղություն ընդունել ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության վիճակի բարելավումը` հիմնական շեշտը դնելով մատուցվող ծառայությունների ծավալների ավելացման և որակի կտրուկ բարձրացման վրա:

Այդ հարցերի լուծման համար նախատեսվում է իրականացնել միջոցառումների համալիր ծրագիր, որն իր մեջ կներառի առողջապահական հիմնարկների տեղային ջեռուցման համակարգերի ներդրման աշխատանքներ, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների վերազինում նորագույն բժշկական սարքավորումներով և գործիքներով, ընկերությունների կադրային համալրում երիտասարդ մասնագետներով, հին կադրերի պարբերաբար վերապատրաստում և մասնագիտացում, ընկերությունների շենքային պայմանների բարելավում, առողջապահական ընկերություններ-քաղաքապետարան համակարգչային ցանցի ստեղծում, Երևան քաղաքի շտապ օգնության ծառայության արդիականացում և զարգացում, Երևան քաղաքի գյուղատիպ և ծայրամասային թաղամասերում ընտանեկան բժշկության գրասենյակների ստեղծում:

Շարունակվելու է ընտանեկան բժշկության համակարգի ներդնումը, ինչը ենթադրում է ընտանիքի ամբուլատոր սպասարկում մեկ կառույցի կողմից և աստիճանաբար տեղամասային մանկաբույժների, թերապևտների և նեղ մասնագետների փոխարինում ընտանեկան բժիշկներով: Ընտանեկան բժշկության գրասենյակների կարող են վերածվել 10000-ից պակաս բնակչություն սպասարկող պոլիկլինիկաները: Վերջիններս աստիճանաբար պետք է ստանան ինքնուրույն կարգավիճակ` հիմնված սպասարկվող (գրանցված) բնակչության թվի ֆինանսավորման, ռեսուրսների անկախ տնօրինման և բուժօգնության կազմակերպման գործում ինքնուրույն որոշումներ ընդունելու սկզբունքների վրա:

2011 թվականին միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ նախատեսվում է Երևանում բացել ԴԿՏ բուժմամբ զբաղվող ևս 3 կաբինետ` «Քանաքեռ-Զեյթուն», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներում և Հակատուբերկուլյոզային դիսպանսերում:

2011 թվականին նախատեսվում է շարունակել շենքերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ընթացիկ, մասնակի վերանորոգման աշխատանքները և ջեռուցման համակարգերի տեղակայումը:

Շտապօգնության ծառայության ոլորտում նախատեսվում է բուժսարքավորումների, կապի համակարգի և ավտոմոբիլային պարկի արդիականացում:

Շարունակական բնույթ է կրելու հեռուստահաղորդումների միջոցով հանրության իրազեկման բարձրացումը` ուղղված շաքարային դիաբետի կանխարգելմանը (ռիսկի գործոններ, առողջ ապրելակերպ և այլն):

Ընթացքի մեջ են տարափոխիկ հիվանդությունների` տուբերկուլյոզի (պալարախտ), սեռավարակների և ՁԻԱՀ-ի կանխարգելման, վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման աշխատանքները:

Քրոնիկ հիվանդների դիսպանսեր հսկողության արդյունավետության բարձրացման և աշխատանքների գնահատման նպատակով նախատեսվում է ստեղծել տվյալների ավտոմատացված բազա:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

Վիճակի բնութագիր

2010 թվականին Երևան քաղաքում ընտանեկան նպաստներ և հրատապ դրամական օգնություն են ստացել շուրջ 19400 ընտանիքներ, փաստացի ծախսը կազմել է շուրջ 4462.9 մլն դրամ: Երեխայի ծննդյան նպաստներ են ստացել 11430 ընտանիքներ, 2010 թվականի 11 ամիսների ընթացքում փաստացի ծախսը կազմել է 1085.1 մլն դրամ:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներ են նշանակվել 4500 երեխաների աշխատող մայրերին (ամսական 18000 դրամ), 2010 թվականի 11 ամիսների ընթացքում փաստացի ծախսը կազմել է 973.3 մլն դրամ:

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց ՍԾՏԲ-ներից փոխհատուցում են ստացել 1600 քաղաքացիներ, նրանց վճարվել է 371.5 մլն դրամ:

Երևան քաղաքում կենսաթոշակ են ստանում շուրջ 170000 կենսաթոշակառուներ, 11 ամիսների ընթացքում նրանց ՀՀ պետ.բյուջեից և սոց. հիմնադրամի միջոցներից վճարվել է շուրջ 45.0 մլրդ դրամ:

Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի. հ.1523-Ն և 2009 թվականի հունիսի 26-ի հ.723-Ն` ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարներից 2010 թվականի ութ ամիսների ընթացքում ՀՀ պետ.բյուջե է հետգանձվել շուրջ 33.5 մլն դրամ, իսկ 2009 թվականի ընթացքում` 16.6 մլն դրամ (ընդամենը 50.1 մլն. դրամ): Վարչության կողմից ՍԾՏԲ-ներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում տարաբնույթ խախտումների պատճառով հայտնաբերվել է շուրջ 107000 դրամ նպաստի ավելի վճարում, որն ամբողջությամբ հետգանձվել է ՀՀ պետ բյուջե:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության ոլորտի գործունեության կարևորագույն մասն են կազմում նաև սոցիալական խավերի համար իրականացվող միջոցառումները.

1. Մայրաքաղաքի Հ. Պարոնյանի, Գ. Սունդուկյանի, Կ Ստանիսլավսկու անվան թատրոնների հետ համատեղ վարչությունը կարիքավորության գնահատման համակարգում հաշվառված 3550 անձանց թատերական ներկայացումների տոմսեր է տրամադրել (անվճար):

2. Կանանց միջազգային օրվա կապակցությամբ մարտի 8-ին` կազմակերպվել է միջոցառում` նվիրված կարիքավորության գնահատման համակարգում հաշվառված և սոցիալական խմբեր ներկայացնող շուրջ 1000 կանանց համար: Երևանի բյուջեից տոմսերի ձեռքբերման և նվերների համար ծախսվել է 3.0 մլն դրամ:

3. Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ, կարիքավոր ընտանիքների երեխաների համար Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպվել է Զատկական տոն և ճաշկերույթ «Հարսնաքար» ռեստորանում, միջոցառման համար Երևանի բյուջեից ծախսվել է 2,5 մլն դրամ: Միջոցառմանը մասնակից երեխաների համար Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Սրբազանի մասնակցությամբ կազմակերպվել է մանուկների օրհնության կարգ և Զատկական փոքրիկ պատարագ:

4. Մայրության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ մայրության խրախուսման նպատակով կազմակերպվել է ընդունելություն 4 և ավելի երեխաներ ունեցող, ինչպես նաև երեխայի սպասող (հղի) մայրերի, որոնց տրվել են նվերներ: Երևանի բյուջեից միջոցառման համար ծախսվել է 1,5 մլն դրամ:

5. Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ`

5.1 Հայրենական պատերազմի 18 վետերանների համար կազմակերպվել է հանգստի ծրագիր Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում: Երևանի բյուջեի միջոցների հաշվին ծրագրի համար ծախսվել է շուրջ 3.0 մլն դրամ:

5.2 Երևանի քաղաքապետի 2010 թվականի մայիսի 6-ի հ.312-Ա կարգադրությամբ Հայրենական պատերազմի երևանաբնակ 1394 վետերանների Երևանի բյուջեի միջոցների հաշվին հատկացվել է դրամական օժանդակություն 11.6 մլն. դրամի շրջանակներում:

6. Կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների 120 մանուկներ հունիսի 1-ին` երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, ծնողների հետ այցելել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ նրանց համար կազմակերպվել են միջոցառումներ:

7. Ծնելիության խրախուսման և նորածիններ ունեցող ընտանիքներին աջակցելու նպատակով ՍԾՏԲ-ների միջոցով կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով շուրջ 480 ընտանիքների տրամադրվել են մանկասայլակներ:

8. ՀՀ վարչապետի 2010 թվականի հունիսի 1-ի հ.395-Ա որոշմամբ` ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 850 երեխաներ ամառային հանգիստն անցկացրել են մանկական առողջարարական ճամբարներում:

9. Մայրաքաղաքի վարչական շրջանների և քաղաքապետարանի կողմից 2010-2011 թթ. ուսումնական տարվա կապակցությամբ կարիքավոր ընտանիքների 4445 երեխաների հատկացվել են պայուսակներ և գրենական պիտույքներ` 26.5 մլն. դրամի արժողությամբ (Երևանի բյուջե):

10. ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով Երևանում իրականացվել և իրականացվում են 7 սոցիալ-կենցաղային նշանակության ծրագրեր, որոնցում ժամանակավոր աշխատանքով են ապահովվել շուրջ 150 քաղաքացիներ: Պետության բյուջեից մինչև տարեվերջ նրանց վճարվելու է շուրջ 26.8 մլն դրամ աշխատավարձ:

11. Չնայած պետության կողմից հասցեավորված սոցիալական աջակցությանը, դեռևս կան տարեցներ, ովքեր կարիք ունեն լրացուցիչ օգնության և հոգածության: Դրանք հիմնականում միայնակ, անժառանգ կամ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող տարեցներն են, որոնց աջակցելու, կերակրելու և հոգածությամբ շրջապատելու համար Երևան քաղաքի վարչական շրջանների հետ համատեղ «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունը բացել է բարեգործական ճաշարաններ, որտեղ ամենօրյա տաք ճաշ են ճաշակում շուրջ 2105 տարեցներ:

12. Հոկտեմբերի 1-ին` Տարեցների օրվա կապակցությամբ, 14 տարեցների տրվել է 70.0 հազ. դրամ: Երևանի բյուջեից այս ծրագրի համար ծախսվել է մոտ 1,0 մլն դրամ:

13. Կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 2000 երեխաների Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներից հետո կտրվեն տոնական նվերներ:

14. 17 երեխաներ ունեցող Ա. Կիրակոսյանի ընտանիքին Երևանի ավագանու որոշմամբ նվիրաբերվել են 2 բնակարաններ:

Հիմնախնդիրները

Սոցիալական ապահովության ոլորտի պետական և Երևանի քաղաքային բյուջեի ֆինանսավորման ծավալների աստիճանական աճը, իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացումը և օրենսդրական դաշտի կատարելագործումը դիտվելո է որպես առաջնահերթ խնդիր: Ոլորտի ռազմավարությունը նպատակաուղղվելու է ներքոհիշյալ հիմնախնդիրների լուծմանը.

1. Պետական նպաստների համակարգի կատարելագործում և հասցեականության մեծացում. ընտանեկան նպաստների համակարգը` որպես աղքատության հաղթահարման արդյունավետ գործիք, կարիք ունի կատարելագործման: Պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով պետք է շարունակական լինի ընտանեկան նպաստի հասցեականության մեծացումը, ինչպես նաև պետք է հստակեցվեն հարակից բազաներից ստացվող տեղեկատվության մեխանիզմները:

2. Հաշմանդամների սոցիալական ինտեգրումը: Երևան քաղաքում հաշվառված են շուրջ 63000 սահմանափակ կարողություններով հաշմանդամներ: Նրանց զգալի մասը չի կարողանում ազատ տեղաշարժվել և ինտեգրվել հասարակությանը` սոցիալական մեկուսացվածության պատճառով:

3. Զբաղվածության խնդիրների աստիճանական կարգավորում և գործազրկության մակարդակի նվազում:

4. Հայաստանի Հանրապետությունը որպես ազգային անվտանգության սպառնալիք է դիտում ցածր ծնելիությունը: ՈՒստի Երևանում անհրաժեշտ է ծնելիության խթանման նպատակով երեխաներ ունենալու և մեծացնելու համար ստեղծել բարենպաստ պայմաններ: Ծնելիության ցածր ցուցանիշը պայմանավորող գործոններից մեկն էլ ամուսնությունների դեռևս ոչ բավարար, ինչպես նաև ամուսանալուծությունների բարձր մակարդակն է, որի վրա ուղղակի ազդեցություն ունեն նյութական, բնակարանային, կենցաղային պայմանները:

2011 թվականին նախատեսվող միջոցառումները

2011 թվականին նախատեսվում են.

Պետական նպաստների համակարգի կատարելագործում և հասցեականության մեծացում

Պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով պետք է շարունակական լինի ոչ հավաստի տեղեկատվության հետևանքով նպաստառության իրավունք ձեռք բերած ընտանիքների զտումը համակարգից և քաղաքացիներին ավելի վճարված գումարների ետգանձումը ՀՀ պետբյուջե:

2011 թ. ընթացքում Երևան քաղաքում պետական նպաստներից կօգտվեն միջին հաշվով 19000 ընտանիքներ, որի համար ՀՀ պետական բյուջեից կտրամադրվի 5.0 մլրդ դրամ:

2011 թ. մարտի 8-ին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպվի միջոցառում` նվիրված կարիքավորության գնահատման համակարգում հաշվառված և սոցիալական խմբեր ներկայացնող շուրջ 900 կանանց: Տոմսերի ձեռքբերման և նվերների համար Երևանի բյուջեից կհատկացվի 3.0 մլն դրամ:

Մայրության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ մայրության խրախուսման նպատակով կազմակերպվելու է միջոցառում` արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների մայրերի, 4 և ավելի երեխաներ ունեցող, ինչպես նաև երեխայի սպասող (հղի) մայրերի համար, որոնց մատուցվելու են նվերներ: Միջոցառման համար Երևանի բյուջեով նախատեսվել է 5.0 մլն դրամ: Տարեցների միջազգային օրվա (հոկտեմբերի 1-ի) կապակցությամբ նախատեսվող միջոցառման համար կհատկացվի 1.0 մլն դրամ (Երևանի բյուջեից):

Մայիսի 28-ի կապակցությամբ արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների և զոհվածների ընտանիքների անդամների համար Երևանի բյուջեից կհատկացվի 4.0 մլն դրամ:

2011 թվականին ՀՀ սահմանամերձ զորամասեր և գնդեր այցելություններ իրականացնելու համար Երևանի բյուջեից նախատեսվել է 18.0 մլն դրամ:

Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, կկազմակերպվեն այցելություններ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, նրանց կցուցաբերվի համապատասխան օժանդակություն: Այս ծրագրի համար Երևանի բյուջեով նախատեսվել է 1.0 մլն դրամ:

Կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված միջոցառումների ընթացքում կհանձնվեն տոնական նվերներ: Այս ծրագրի համար Երևանի բյուջեից հատկացվել է 3.0 մլն:

Մայրաքաղաքի Հ. Պարոնյանի, Գ. Սունդուկյանի, Կ Ստանիսլավսկու անվան թատրոնների հետ համատեղ կշարունակվեն կարիքավորության գնահատման համակարգում հաշվառված 5000 անձանց թատերական ներկայացումների մասնակից դարձնելու գործընթացը (անվճար):

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով 2011 թ. Երևանի 8 վարչական շրջաններում (2010 թ. 4 վարչական շրջանի փոխարեն) իրականացվելու են 15 սոցիալ-կենցաղային նշանակության ծրագրեր (2010 թ 7 ծրագրերի փոխարեն), որոնցում ժամանակավոր աշխատանքով կապահովվեն շուրջ 180-250 քաղաքացիներ: Պետ. բյուջեից նրանց որպես աշխատավարձ նախատեսվում է հատկացնել շուրջ 47.0 մլն դրամ:

Երևան քաղաքում կենսաթոշակներ կստանան շուրջ 172000 կենսաթոշակառուներ, 12 ամիսների ընթացքում նրանց ՀՀ պետ. բյուջեից և սոց. հիմնադրամի միջոցներից կվճարվի 63000.0 մլն դրամ գումար:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիճակի բնութագիր

Երևան քաղաքում գործում են 4 մանկատներ, որոնցից մեկը` բարեգործական, որտեղ խնամվում են առանց ծնողական խնամքի մնացած 260 երեխա: Գործում են նաև 8 հատուկ դպրոց, 3 հատուկ կրթահամալիր և 2 գիշերօթիկ հաստատություն, որտեղ սովորում, խնամք և դաստիարակություն են ստանում առողջական և վարքային խնդիրներ ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1500 երեխաներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում սոցիալական պաշտպանության նպատակով հաշվառված են առանց ծնողական խնամքի մնացած և դրանց թվին պատկանող շուրջ 500 երեխաներ և անձինք, ստեղծված է նրանց տվյալների տեղեկատվական շտեմարան, առանձին հաշվառում է իրականացվում իրավախախտ, մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների համար:

2010 թվականին իրականացված ծրագրեր

2009 թվականի 4-րդ եռամսյակից մինչև 2010 թվականի հուլիս ամիսը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ Երևան քաղաքում իրականացվել է «Ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը երեխաների վրա» փորձնական ծրագիրը:

2010 թվականին ուսումնասիրություններ են կատարվել Երևան քաղաքի 6 վարչական շրջաններում, հանրակրթական և հատուկ դպրոցներում, գիշերօթիկ խնամքի հաստատություններում, նախադպրոցական հիմնարկներում, առողջապահական հաստատություններում, սոցիալական ծառայության տարածքային բաժիններում: Հավաքագրվել են անհրաժեշտ տվյալներ` իրավիճակի վերլուծության և գնահատման համար:

ՀՀ Ոստիկանության անչափահասների հարցերով ծառայությունների, վարչական շրջանների, հատուկ դպրոցների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվել է ծրագիր` ուղղված անչափահասների կողմից իրավախախտումների կանխարգելմանը, մուրացկանության և թափառաշրջիկության երևույթի նվազեցմանը, երեխաների նկատմամբ բռնության, թրաֆիքինգի դեպքերի բացահայտմանը:

Հետևողական աշխատանք է տարվել մանկատներում տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու կամ որդեգրության և խնամատարության հանձնելու ուղղությամբ` ապահովելով ընտանիքում նրանց գտնվելու առաջնայնությունը և մանկատների բեռնաթափման ռազմավարական խնդրի աստիճանական լուծումը:

Իրականացվում է դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության խնդիրների համալիր լուծման նպատակով ներդրված տեղեկատվական համակարգի շահագործման ծրագիրը. համացանց են մուտքագրվում այդ խմբի երեխաների մանրամասն տվյալները:

Ի հայտ են բերվել Երևան քաղաքում բնակվող, ծննդյան վկայականներ չունեցող երեխաները և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ լուծվել են որոշակի թվով երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերման կամ վերականգնման խնդիրները:

Հիմնախնդիրներ

. Երեխային մատուցվող ծառայությունների ապակենտրոնացում և համայնքների առաջնային ներգրավման սկզբունքի կիրառում` կարևորելով համայնքների դերը երեխայի հիմնահարցերի լուծման, ծառայությունների մատչելիության և հասցեականության ապահովման գործում:

. Մանկատների և հատուկ դպրոցների բեռնաթափում` մանկատան սաներին կենսաբանական ընտանիք, որդեգրման կամ խնամատարության հանձնելու, իսկ հատուկ դպրոցների սովորողներին ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներ ընդգրկելու միջոցով:

. Անչափահասների շրջանում իրավախախտումների, թափառաշրջիկության և մուրացկանության երևույթի նվազեցում, կանխարգելում, այդ գործում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, հասարակական կազմակերպությունների համագործակցված աշխատանք:

. Առողջ ապրելակերպի հետ կապված իրազեկության բարձրացում, ինչպես դեռահասների, այնպես էլ նորաստեղծ ընտանիքների, երիտասարդ ծնողների շրջանում:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

. Ոլորտի օրենսդրական պահանջներին համապատասխան` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում.

ա) Դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների ամբողջական շտեմարանի ստեղծում, տվյալների վերլուծություն և արդյունքների հիման վրա աշխատանքի հիմնական ուղղությունների նախանշում.

բ) Մասնագիտական աջակցության և օգնության կազմակերպում սոցիալապես անապահով ընտանիքներին, կարիքների գնահատում, ծրագրերի կազմում և իրականացում.

գ) Մուրացիկ, թափառաշրջիկ և իրավախախտ անչափահասների հետ անհատական աշխատանքի կազմակերպում, նրանց կողմից հանցագործությունների կանխարգելման նպատակով շահագրգիռ բոլոր կառույցների համագործակցված աշխատանքի կազմակերպում:

. Խնամակալության և հոգաբարձության մարմինների, բուժհաստատությունների, մանկատների և շահագրգիռ այլ կառույցների հետ համատեղ միջոցառումների իրականացում` մանկալքության դեպքերը կանխելու, մանկատներում գտնվող երեխաներին կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու կամ որդեգրող ու խնամատար ընտանիք հանձնելու համար:

. Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրներով զբաղվող պետական և հասարակական կառույցների հետ սեմինարների, խորհրդակցությունների, աշխատանքային հանդիպում-քննարկումների կազմակերպում:

ՄՇԱԿՈՒՅԹ

Վիճակի բնութագիր

Երևան քաղաքում գործում են 57 թանգարաններ, որոնցից 4-ը` Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ: Դրանք են` Երևան քաղաքի պատմության, ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի և Պատմահնագիտական թանգարանները: Երևան համայնքի 18 թատրոններից 3-ը ևս Երևանի քաղաքապետարանի ենթակայության են (Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները): Հաշվառված 31 գրադարաններից 19-ը` Երևանի քաղաքապետարանի ենթակայության են:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են երաժշտական և արվեստի 25 դպրոցներ, 17 մշակույթի տներ և գեղագիտական կենտրոններ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» և Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիաները, «Երևան» փողային նվագախումբը և» Հայ-Արտ» ՓԲԸ-ն:

ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. մայիսի 29-ի հ.604-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հ.1047-Ն որոշման համաձայն «Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան» ՊՈԱԿ-ն անցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը:

Հայաստանի Հանրապետությունում 2010 թ. տուրիզմը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ: Այդ հանգամանքից են բխում նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային ծրագրերը: Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, Հայաստան այցելող զբոսաշրջիկների 80-85%-ը հանգրվանում է մայրաքաղաքում: Երևան են այցելում նաև ՀՀ մարզերի բազմաթիվ քաղաքացիներ, իսկ երևանցիների մի մասը, ելնելով սոցիալական հնարավորություններից, ցանկանում է հանգիստը կազմակերպել ՀՀ մարզերում:

Զբոսաշրջության ոլորտում քաղաքապետարանի գործառույթների մեջ գերակա տեղ է տրված Երևանում զբոսաշրջային քաղաքականության հայեցակարգի և հեռանկարային ծրագրերի մշակմանն ու կազմմանը, ինչպես նաև օտարերկրյա և տեղացի զբոսաշրջիկներին հետաքրքրող պատմական, մշակութային, սոցիալական, բնապահպանական, ավանդույթային, մարզական ու հետիոտն զբոսաշրջության զարգացմանն ու սպասարկման ոլորտի միջազգային չափորոշիչներին համապատասխանեցմանը:

2010 թվականին իրականացված ծրագրեր

2010 թ. անցկացվել են գրական, գրական-երաժշտական, հուշ-երեկոներ` նվիրված հայտնի մարդկանց, հանդիպումներ արվեստի անվանի գործիչների հետ, գրքերի շնորհանդեսներ, մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ, Ազգային գրադարանային շաբաթ:

2010 թ. երաժշտական և արվեստի դպրոցների լավագույն սաները մասնակցել են մի շարք հանրապետական և միջազգային փառատոնների, ինչպիսիք են` «Վերածնունդ» միջազգային մրցույթը, Ա. Բաբաջանյանի պատանի դաշնակահարների, «Նոր անուններ» միջազգային, Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական մրցույթները, «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը, Ա. Գաբրիելյանի և Ս. Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների մրցույթ-փառատոնները, «Դելֆյան խաղեր» միջազգային մրցույթը:

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպվել է համերգ` համակարգի երաժշտական և արվեստի դպրոցների ուժերով Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դահլիճում:

Մարտի 27-ին մեծ հանդիսությամբ նշվել է թատրոնի միջազգային օրը: «Թատրոնի միջազգային օրվա» կապակցությամբ թատրոնի 18 գործիչներ ներկայացվել են պարգևատրման Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, «Երևան զինանշան» հուշամեդալով և պատվոգրերով:

2010 թվականի ընթացքում կազմակերպվել են ՀՀ տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումներ, մասնավորապես` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին, Եղեռնի զոհերի հիշատակին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձին, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան, Անկախության 21-ամյակին, Էրեբունի-Երևան 2792-ամյակին և այլն:

Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել են մի շարք թեմատիկ ցուցահանդեսներ` «Սփյուռքը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին», «Հայրենական պատերազմը երևանյան հուշակոթողներում» և «Երևանը հայրենական մեծ պատերազմի տարիներին» խորագրերով: Հրազդանի կիրճում նշվել է Սովետական Միության երիտասարդ հերոսների հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձանի վերաբացման արարողությունը:

Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների երաժշտական փառատոնը անցկացվեց 2 փուլով: 2-րդ փուլում մասնագիտական խորհրդի կողմից 1-ին փուլում ընտրված լավագույն մասնակիցները ելույթ են ունեցել 3 համերգաշարերում: Փառատոնի եզրափակիչ համերգին` հունիսի 23-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում ելույթ ունեցան համերգաշարերից ընտրված լավագույն աշակերտները: Լավագույն մասնակիցները և նրանց ուսուցիչները պարգևատրվեցին Երևանի քաղաքապետի պատվոգրերով:

«Փյունիք» բարեգործական հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն տրամադրված փողային գործիքների հանդիսավոր հանձնման արարողությունը կազմակերպվել է հունիսի 28-ին «Կիրովի» անվան մանկական զբոսայգում:

Իրականացվել են դպրոց-թատրոն-քաղաքապետարան եռակողմ գեղարվեստական խորհրդի ստեղծման աշխատանքներ, որի շրջանակներում մայրաքաղաքի թատրոններում դպրոցականների համար կազմակերպվել են անվճար ներկայացումներ և դիտումներ:

2010 թվականին քաղաքապետարանն իր մասնակցություն է ցուցաբերել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրին, «Ոսկե Ծիրան» մրցանակաբաշխությանը:

Զբոսաշրջիկներին մայրաքաղաքի պատմությանը, մշակույթին, մարզական առօրյային ծանոթացնելու նպատակով Երևանում տեղակայված զբոսաշրջային կազմակերպությունների հետ քննարկվել և ճշտվել են մայրաքաղաքի զբոսաշրջային պարտադիր երթուղիները:

Հիմնախնդիրներ

. Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը.

. թանգարաններում մշակութային ժառանգության պահպանությունը և հանրությանը պատշաճ ներկայացումը, ցուցասրահներում և ֆոնդապահոցներում կայուն ջերմաստիճանի և թանգարանային նմուշների անվտանգության ապահովումը.

. երաժշտական և արվեստի դպրոցների շենքերի վատթար վիճակը, ջեռուցման համակարգերի բացակայությունը.

. Կենդանաբանական այգու արդիականացումն ու բարելավումը.

. տրանսպորտային երթուղիների, զվարճանքի կենտրոնների, հատակագծի և այլնի վերաբերյալ տեղեկատվական բազմալեզու սարքավորումների բացակայությունը,

. զբոսաշրջիկների առաջարկներին և գանգատներին օպերատիվ կերպով արձագանքելու նպատակով քաղաքապետարանում զբոսաշրջային «թեժ» գծի ստեղծումը:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

2011 թվականին նախատեսվում է ջեռուցման համակարգեր տեղադրել ջեռուցման խնդիր ունեցող երաժշտական և արվեստի դպրոցներում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում, տներում և մշակույթի այլ օջախներում:

Երևանի զարգացման 2010-2013 թվականների ծրագրով 2011 թվականին կկազմակերպվեն համերգներ, մրցույթներ, փառատոններ: Ա. Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական երրորդ մրցույթ-փառատոնը տեղի կունենա մայիսի 21-ից մինչև 31-ը:

2011 թվականի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ` նվիրված Ամանորին, Բանակի օրվան, Մայրության և գեղեցկության տոնին, Թատրոնի միջազգային օրվան, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, «Սուրբ Զատիկ» տոնին, «Վերջին զանգին», Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան, Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա մրցույթ-փառատոնին, ՀՀ Անկախության օրվան, «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, պարարվեստի փառատոնին, «ՈՒսուցչի օրվան», «Գրադարանավարի օրվան» և հիշարժան այլ տարեթվերին:

Երևանում գործող թատերական ու երաժշտական խմբերի հյուրախաղեր կկազմակերպվեն ՀՀ մարզերում և ՀՀ մարզերում գործող թատերական ու երաժշտական խմբերի հյուրախաղեր` մայրաքաղաքում:

Զբոսաշրջության զարգացմանը նպաստելու նպատակով կկազմակերպվեն Երևանում գործող մարզական խմբերի ընկերական հանդիպումներ ՀՀ մարզերում և հակառակը` ՀՀ մարզերում գործող մարզական խմբերի ընկերական հանդիպումներ մայրաքաղաքում:

Բնապահպանական ու ավանդույթային զբոսաշրջության զարգացման նպատակով ՀՀ գյուղական համայնքներում գտնվող լքված տներում կկազմակերպվեն երևանցիների ամառային հանգիստը:

Սեպտեմբերի 26-ին` Տուրիզմի միջազգային օրվան նվիրված կկազմակերպվի համաքաղաքային միջոցառում և Երևանի քաղաքապետի մրցանակների հանդիսավոր հանձնման արարողություն:

Կմշակվեն Երևան քաղաքում զբոսաշրջային պարտադիր երթուղիները` կարևորագույն հուշարձանների և տեսարժան վայրերի ընդգրկմամբ:

Կտարվեն աշխատանքներ` օտարերկրյա զբոսաշրջիկների մասնակցությունը «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարությանը ապահովելու ուղղությամբ:

2010 թվականին կիրականացվեն ծրագրեր` ուղղված Երևանի քույր և գործընկեր քաղաքների, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ

Վիճակի բնութագիր

Երևան քաղաքում տեղակայված են 4 մարզական միություններ, 12 մարզական ակումբ, 14 լողավազան, 11 ֆուտբոլի մարզադաշտ, 24 թենիսի կորտեր, 3 հրաձգարան, 5 ստադիոն, 37 մարզադահլիճ, 1 նետաձգարան, 1 աթլետիկական մանեժ, 1 հեծանվահրապարակ, 3 թիավարության ու վինդսերֆինգի ջրամբար, 2 մարզամշակութային կենտրոն, հավաքական թիմերի ուսումնամարզական 1 կենտրոն, 1 ձիարշավարան, 30 բազմագործառութային փոքր դաշտ, շուրջ 120 պարզ տիպի մարզահրապարակ և 52 մարզադպրոց (տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ):

Մայրաքաղաքի նշանակալի մարզական կառույցներ համարվում են «Մարզահամերգային» համալիրը, «Հրազդան» և «Հանրապետական» մարզադաշտերը, Տ. Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տունը: Երևանի քաղաքապետարանի և 12 վարչական շրջանների ենթակայությամբ գործում են 25 մարզադպրոցներ ու 2 մարզամշակութային կենտրոններ (Նուբարաշեն և Նոր Նորք վարչական շրջաններում):

Հանրապետությունում գործում են մարզական ֆեդերացիաներ գրեթե բոլոր մարզաձևերից, սակայն որպես ինքնուրույն կազմակերպություններ Երևանում գործում են միայն աթլետիկայի և վոլեյբոլի Երևան քաղաքի ֆեդերացիաները:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Երևան քաղաքում մարզական կյանքն ակտիվացնելու և մարզական ավանդույթները վերականգնելու նպատակով Երևանի ավագանու 2010 թվականի հունիսի 18-ի հ.123-Ա որոշմամբ ստեղծվել է «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ը:

2010 թվականին անցկացվել են Երևան քաղաքի առաջնություններ 35 մարզաձևերից, որոնցից ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել են 20 մարզաձևերի առաջնություններ, 6 զանգվածային միջոցառումներ և 1 մարզական բակային փառատոն:

2010 թվականի ընթացքում կազմակերպվել են «Առողջ սերունդ, պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը, ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք», «Լավագույն մարզական վարչական շրջան», «Լավագույն մարզական բակ» մրցույթները, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզամշակութային միջոցառումը, Հանրակրթական դպրոցների շախմատային օլիմպիադան, ՀՀ Անկախության օրվան նվիրված դպրոցականների 19-րդ մարզական խաղերը, Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը:

Հիմնախնդիրները

. Մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության մակարդակը պատշաճ մակարդակի չէ.

. Տարածաշրջանային և միջազգային մարզական շարժման հետ կապերի բացակայությունը.

. Մեթոդական ցուցումների, չափորոշիչների և համապատասխան ֆինանսավորման բացակայության հետևանքով մայրաքաղաքում մարզական ոլորտի միասնական կառավարման բացակայությունը.

. Մարզադպրոցների մի մասը մարզաբազա չունեն, իսկ մյուս մասի մարզաբազաները անմխիթար վիճակում են.

. Կանոնակարգված չէ գործնական համագործակցությունը մայրաքաղաքում գործող ոչ պետական կազմակերպությունների հետ:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

2011 թվականին նախատեսվում է «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի կազմում ներգրավված 25 մարզադպրոցներին մարզաբազաների տրամադրում և վերանորոգում:

Առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով` նախատեսվում է Երևանի բակերում պարզ տիպի խաղահրապարակների (յուրաքանչյուր 50 շենքի համար 1 խաղահրապարակի կառուցում (ծրագիրն ընդգրկված է նաև Երևանի գլխավոր հատակագծում) և արհեստական խոտածածկով մարզադաշտերի կառուցում:

2011 թվականի ընթացքում կիրականացվեն «Հրազդան» փակ մարզադահլիճի (Այասի փող. 1) նորոգման աշխատանքներ, այն կվերազինվի ժամանակակից մարզագույքով և կվերածվի մարզական միջոցառումների կենտրոնի:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 25 մարզադպրոցներից 5-ը կապահովվեն ժամանակակից մարզագույքով և կվերածվեն «Ավագ մարզադպրոց» ՀՈԱԿ-ների («Խաղային», «Մենապայքարային», «Զանգվածային», «Մարզատրամաբանական» և «Արևելյան» մարզաձևերի ավագ դպրոցներ)` համագործակցելով ՀՀ հավաքականների կենտրոնի հետ:

Նախատեսվում է «Հրազդան» մարզադաշտից Հաղթանակի կամուրջն ընկած հատվածում խաղային մարզաձևերի խաղահրապարակներով, թիավարության ջրուղով, ժայռամագլցման ուղով և այլ մարզաառողջարարական համալիր կենտրոնի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում (ծրագիրն ընդգրկված է Երևանի գլխավոր հատակագծում):

Կկազմակերպվեն Հանրապետական և միջազգային մրցաշարերին պատշաճ մակարդակով մասնակցելու նպատակով երևանցի մարզիկների և Երևանի թիմերի համար բարձրակարգ մարզաբազաներում ուսումնամարզական հավաքներ:

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը կվերածվի միջազգայինի` համագործակցելով Երևանի քույր քաղաքների հետ:

Երիտասարդության հետ տարվող աշխատանքներ

Վիճակի բնութագիր

Մայրաքաղաքի երիտասարդական կյանքի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունեն հասարակական կազմակերպությունները, բուհերի ուսանողական խորհուրդները: ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված ՀԿ-ների 50 տոկոսը երիտասարդական է, կամ զբաղվում է երիտասարդության խնդիրներով, դրանց մեծամասնությունը գործում է Երևան քաղաքում:

Երևան քաղաքում երիտասարդական դաշտը բաժանված է ուսումնական հաստատությունների (բուհեր) ուսանողական խորհուրդների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների միջև:

Երևանում գործում են 12 խոշոր պետական և շուրջ 45 ոչ պետական բուհեր (նույն քանակությամբ ուսանողական խորհուրդներով): Գրեթե բոլոր քաղաքական ուժերն ունեն իրենց երիտասարդական թևերը:

2010 թվականին իրականացված ծրագրեր

2010 թվականին «Էրեբունի-Երևան 2792» տոնակատարությունների շրջանակներում համատեղ աշխատանքներ են իրականացվել ուսանողական խորհուրդների հետ:

«Բազե 2010» երիտասարդական հավաքին «Երևան» ջոկատն ապահովել է իր մասնակցությունը և ցուցաբերել բարձր արդյունքներ:

Հիմնախնդիրներ

. Բավարար համագործակցություն չի ծավալվում մայրաքաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների, հաշմանդամ երիտասարդներին աջակցող կազմակերպությունների հետ.

. Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության, ազգային և համամարդկային մշակույթի նկատմամբ բարձրաճաշակ պատկերացումների ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները պատշաճ մակարդակի չեն:

. Երևանի վարչական շրջաններում չկան երիտասարդական կենտրոններ:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

2011 թվականին նախատեսվում է ստեղծել երիտասարդների իրավաքաղաքական իրազեկվածության, աշխատանքային, սոցիալական խնդիրների ուսումնասիրման, առաջարկությունների, ծրագրերի քննարկման, տեղեկատվության տրամադրման նպատակով Երևանի բուհերի ուսանողական խորհուրդների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբեր:

Երևանի վարչական շրջաններում երիտասարդական կենտրոնների հիմնման ուղղությամբ նախատեսվում են իրականացնել աշխատանքներ:

Հաշմանդամ երիտասարդներին մայրաքաղաքի երիտասարդական կյանքում ընդգրկելու նպատակով նախատեսվում է սերտ համագործակցություն ծավալել հաշմանդամ երիտասարդներին աջակցող կազմակերպությունների հետ:

2011 թվականի կկազմակերպվեն մայրաքաղաքի երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի լայն տարածմանը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամոլության մասին իրազեկության ապահովմանն ու կանխարգելմանն ուղղված զանգվածային մշակութային, մարզական միջոցառումներ, քարոզարշավներ, կլոր սեղաններ:

2011 թվականի ընթացքում կկազմակերպվեն տաղանդավոր երիտասարդների ստեղծագործական ցուցահանդեսներ, համերգներ, Երևանի, քույր քաղաքների և ՀՀ այլ համայնքների երիտասարդների համատեղ մարզամշակութային միջոցառումներ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիճակի բնութագիր

Ներկայումս Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 30 քաղաքների հետ և անդամակցում 5 միջազգային կազմակերպությունների` ունենալով լայն պայմանագրային դաշտ և համատեղ իրականացվող ծրագրեր: Վերջին շրջանում ծավալվող համագործակցությունն ամրագրվում է 3-4 տարվա կտրվածքով: Երևան քաղաքը եռամյա կամ քառամյա ծրագրային համագործակցություն է իրականացնում հատկապես Մոսկվայի, Լիոնի, Դոնի Ռոստովի, Սանկտ-Պետերբուրգի և այլ քաղաքների հետ: Կարելի է նշել, մասնավորապես, Մոսկվայի կառավարության կողմից իրականացրած և իրականացվող բազմաթիվ ծրագրեր և նախագծեր` Մոսկվայի տան բացումը Երևանում, Կենտրոն վարչական շրջանում «Մոսկվայի» և Ավան վարչական շրջանում «Հյուսիսային ճառագայթ» պուրակների բացումը, լայնածավալ շինարարական և ներդրումային նախագծերը, կրթական, մշակութային և սպորտային միջոցառումները, ֆինանսական և մեթոդական օգնությունը միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատություններին և այլն:

Բացի դրանից, ընդլայնվել կամ նոր գործընկերային հարաբերություններ են հաստատվել եվրոպական, ասիական և ԱՊՀ տասնյակ քաղաքների և տարբեր կազմակերպությունների հետ` ԱՊՀ մայրաքաղաքների և խոշոր քաղաքների Միջազգային Ասամբլեայի, Ֆրանսախոս քաղաքների միջազգային ասոցիացիայի (AIMF), Միջազգային քաղաքային համայնքների Լուսավորում ասոցիացիայի /LUCI/, Եվրոպական քաղաքների ասոցիացիայի (EUROCITIES), Եվրոպական Հանձնաժողովի կողմից իրականացվող CIUDAD ծրագրի GOSPEL ենթածրագրի, Եվրոպական խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, «Ստրասբուրգի ակումբի», Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպության և այլն:

Միջազգային համագործակցության ոլորտում վերջին տարիների ընթացքում ակտիվացել են նաև երկկողմ փոխայցելությունները տարբեր ձևաչափերով: Ամենակարևորն այն է, որ միջազգային համագործակցությունը ընդլայնվել է ինչպես բովանդակային մասով, այնպես էլ աշխարհագրությամբ, մասնավորապես` Սոֆիայի, Դելիի, Շիրազի, Ռիգայի, Կալինինգրադի, Սոչիի, Պլեսի-Ռոբինսոնի, Վարշավայի, Միլանի, Ստրասբուրգի, Նիցի, Բուսի Սենտ Ժորժի, Բուենոս-Այրեսի, Լոնդոնի հետ, թարմացվել` Կարարայի, Մոնրեալի, Մարսելի և Լիոնի հետ:

Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում մի շարք քաղաքների հետ համագործակցության պայմանագրեր կնքելու, կապեր հաստատելու ու խորացնելու, փոխայցելություններ իրականացնելու ուղղությամբ: Համագործակցությունը ընթանում է հետևյալ ոլորտներում` առևտրա-տնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար. առանձին ուշադրություն է դարձվում փորձի փոխանակմանը, ներդրումների խրախուսմանը, համատեղ քաղաքաշինական, սոցիալական, մշակութային, սպորտային ծրագրերի և միջոցառումների իրականացմանը և այլն:

2010 թվականին իրականացված ծրագրեր

2010 թ. հունվարի 29-30-ը Մոսկվայի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Երևանում` երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու նպատակով: Հունվարի 29-ին կնքվեց համաձայնագիր Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև առևտրա-տնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար-մշակութային բնագավառներում համագործակցության մասին: Կնքվեցին նաև համագործակցության ծրագրեր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ու Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի միջև և Երևանի Ավան վարչական շրջանի ու Մոսկվայի Հյուսիսային վարչական շրջանի միջև:

Փետրվարի 17-19-ը և մարտի 24-26-ը տեղի ունեցան Լիոնի քաղաքապետարանի պատվիրակության աշխատանքային այցերը` Երևանում Լիոնի այգի հիմնելու մրցույթի անցկացման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

Փետրվարի 18-20-ը Ռիգայի քաղաքապետի հրավերով Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Ռիգայում` երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու նպատակով:

Մարտի 17-19-ը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սավիցկիի հրավերով Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 18-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Մայիսի 18-24-ը Շիրազի քաղաքապետ Մ. Էթեմադիի պաշտոնական հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը գտնվում էր ԻԻՀ Շիրազ քաղաքում` Մետաքսի ճանապարհի քաղաքապետերի 5-րդ համաժողովին մասնակցելու և կանաչապատման ոլորտի ուսումնասիրման և փորձի փոխանակման նպատակով:

2010 թ. հունիսի 29-30-ը պաշտոնական այցով Երևանում էր գտնվում Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վ. Րեսինի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում քննարկվեցին Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունների հետ կապված և երկկողմ համագործակցության այլ հարցեր:

Սեպտեմբերի 6-12-ը Երևանում էր գտնվում մոսկովյան ճարտարապետների աշխատանքային խումբը` Նորագյուղ թաղամասում Երևանի նոր միջազգային գործարարական կենտրոնի նախագծային առաջադրանքների հետ կապված հարցերի տեղում քննարկման նպատակով:

Սեպտեմբերի 5-12-ը Երևան էր ժամանել Կիևի Գոլոսևսկ վարչական շրջանի պատվիրակությունը` Երևան և Կիև քաղաքների միջև փոխհարաբերությունները գործնական հիմքերի վրա դնելու և ամրապնդելու համար: Այցի ընթացքում ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր Կիևի Գոլոսևսկ վարչական շրջանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև:

Հիմնախնդիրներ

. Միջազգային և տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար ոչ բավարար ֆինանսական բազայի առկայությունը.

. Երևան քաղաքի պատմությանը, մշակույթին և սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տեղեկատվության ներկայացում և գովազդային բազայի ընդլայնում.

. Երևան քաղաքի` իբրև մշակութային խոշոր կենտրոնի ներկայացումը համաշխարհային հանրությանը;

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

2011 թվականի ընթացքում արտաքին կապերի ոլորտում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները` այց Շիրազ, որտեղ նախատեսվում է երկկողմ համագործակցության հաստատում և պայմանագրի ստորագրում:

Մոսկվա կատարվելիք այցի ժամանակ կամփոփվեն երկկողմ համագործակցության զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև համագործակցության ծրագրով կատարված աշխատանքների արդյունքները:

Կիրականացվի այց Սպահան` երկկողմ համագործակցության զարգացման նպատակով: Կնքված պայմանագրի պարագայում անհրաժեշտ է գործնականում ակտիվացնել համագործակցությունը և համատեղ ծրագրերը:

Նախատեսվում է Լիոնի պատվիրակության այցը Երևան` համատեղ ծրագրերի զարգացման և ընդլայնման համար, նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների շուրջ բանակցությունների անցկացման նպատակով: Նաև նախատեսված է այց Լիոն` հետագա աշխատանքները ճշգրտելու նպատակով:

Թեհրանի քաղաքապետի այցը Երևան նպատակ ունի հաստատել երկկողմ համագործակցություն և համապատասխան պայմանագրերի ստորագրում, որին կհետևի պատասխան այցը Թեհրան:

Սանկտ-Պետերբուրգ և Դոնի Ռոստով նախատեսված այցերը կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:

Կիրականացվի այց Կիև, Կրասնոդար, Օդեսա, Վոլգոգրադ, Մինսկ, Թբիլիսի, Օրենբուրգ, Խարկով, Կալինինգրադ, Քիշնև, Աստանա, որտեղ Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը կմասնակցի այդ քաղաքներում քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին:

2011 թվականին տեղի կունենան LUCI հավաքներ և AIMF նստաշրջաններ, որի շրջանակներում կքննարկվեն համապատասխան ասոցիացիաների ընդհանուր հետաքրքրություն ունեցող ծրագրերը:

Երևան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի քույր և գործընկեր քաղաքների պատվիրակությունները կմասնակցեն այդ տոնակատարությանը:

2011 թվականին Երևանում կայանալու է Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի հանդիպումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների կողմից իրականացվող ծրագրեր

1. Ասիական զարգացման բանկի կայուն քաղաքային տրանսպորտի ծրագիր:

ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում բանկի հետ վարկային գծի առաջին մասնաբաժնի շուրջ, որը ներառում է «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի շինարարությունը:

Հայաստանի Հանրապետության կողմից ծրագրի համաֆինանսավորման հարցը կարգավորելուց հետո ծրագիրը 2011 թ. կդրվի բանկի տնօրենների խորհրդի հաստատմանը: Ծրագրի 2-րդ մասնաբաժնի վերաբերյալ խորհրդատվական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

2. Եվրոպական բանկերի և Եվրամիության մետրոյի վերականգնման ծրագիր:

Ծրագրի 15 մլն եվրոյից 5 մլն եվրոն դրամաշնորհ է, որը տրամադրելու է Եվրամիությունը:

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի 5 մլն եվրո վարկը ստորագրված է և ակտիվացվել է: Հայտարարված է մրցույթ տեխնիկական գնացքի և սայլակների ձեռք բերման համար:

ԵԻԲ - 5 մլն եվրո վարկի պայմանագիրը նույնպես ստորագրված է: Վավերացված չէ ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Խորհրդատուների հետ ներկայումս քննարկվում է մետրոյի սուբսիդավորման (ծառայությունների մատուցման) պայմանագրի նախագիծը, որը վարկային պայմանագրի պայման է:

Եվրամիությունը, բանկերի հետ համատեղ, պատրաստ է մետրոյի 2-րդ տրանշի` ևս 15 մլն եվրո ծրագրի (դրենաժային թունել) ֆինանսավորմանը: Սկսվել են ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունները:

3. Ճապոնական «Շիմիձու» ընկերության Նուբարաշենի աղբավայրում բիոգազերի հավաքման և այրման ծրագիր:

Այս ծրագիրը գործում է 2009 թ. հոկտեմբեր ամսից: 2009-2010 թթ. մարտ ժամանակահատվածում հավաքվել և այրվել է 12022 տոննա CO2 գազեր:

4. Համաշխարհային բանկի քաղաքային կոշտ թափոնների կառավարման ծրագիր:

Ներկա փուլում բանկի խորհրդատվական աջակցությամբ իրականացվում են ոլորտի կառավարման օպերատորի միջազգային մրցույթի փաթեթի նախապատրաստման աշխատանքներ: Ըստ ժամանակացույցի մրցույթ կհայտարարվի 2011 թ.:

5. Եվրոխորհրդի էներգախնայողության ծրագիր:

Երևանի քաղաքապետարանը ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության հետ քննարկում է Եվրոպական քաղաքների Համաձայնագրին միանալու նպատակահարմարության հարցը:

6. Ավտոկայանատեղերի ծրագիր:

Այս ծրագրի շուրջ բանակցություններ են տարվում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ:

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

ՀՀ առողջապահության նախարարություն

2010 թվականի հունվարի 1-ից Երևանի ԱԱՊ (առողջության առաջնային պահպանություն) ծառայություններ մատուցող բոլոր բուժհաստատություններում գործարկված բնակչության այցերի հաշվառման նոր ձևի և դրանով հավաքվող տվյալների վերլուծության ու ԱԱՊ բժիշկների գործունեության ցուցանիշների հիման վրա 2011 թվականին իրականացվելու է կատարողականի վրա հիմնված խրախուսական ֆինանսավորում:

2010 թվականին Երևանի բոլոր պոլիկլինիկաներում ներդրվել է որակի բարելավման 4 գործիք: 2011 թվականին ներդրված գործիքների հետևողական կիրառումը պիտի շարունակվի:

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում 2011-2013 թթ. ընթացքում նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնել մանկաբարձագինեկոլոգիական ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնության իրավիճակի և կարիքների գնահատում, հղիության զարգացման պատմագրի ձևանմուշի և վարման չափորոշիչների մշակում, կրծքով կերակրման ռազմավարության ներդրման աշխատանքների ընդլայնում և այլն: Այս ոլորտում 2011 թվականին նախատեսվում է իրականացնել մի շարք գիտական աշխատանքներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2010/2011 ուս. տարում ավագ դպրոցների թիվը Երևան քաղաքում հասել է 31-ի: Ծրագրերի սկզբունքներին համապատասխան` լրամշակվել են ավագ դպրոցի առարկայական ծրագրերն ու չափորոշիչները: 12-ամյա կրթակարգի ներդրմանը համահունչ` Երևան քաղաքում շարունակաբար իրականացվելու են ծրագրեր` ուսուցիչների, գնահատման նոր համակարգի և ուսուցման նոր մեթոդների ուղղությամբ:

2011 թվականին կիրականացվեն միջոցառումներ` լավագույն մանկավարժների խրախուսման ուղղությամբ: Կազմակերպվելու են ամենամյա` «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները:

Հայաստանի աշխատաշուկայի պահանջներից ելնելով` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել և հաստատվել է 61 պետական կրթական չափորորշիչ, որոնցից 22-ը` նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտությունների գծով: 2010/2011 ուսումնական տարվանից այդ չափորոշիչները ներդրվել են ուսումնական հաստատություններում:

2011 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված են հատկացումներ` շենքերի և կառույցների վերանորոգման աշխատանքների իրականացման, ԵՄ տեխնիկական պահանջներին համապատասխան գույքի ձեռքբերման, սարքավորումների, նոր տեխնիկայով զինված լաբորատորիաների ստեղծման համար: Ծրագրով կշարունակվեն նաև վերապատրաստման դասընթացները, այդ թվում` Երևան քաղաքի բոլոր ՄԿՈՒ հաստատություններում:

Մշակվել է «Հայաստանի որակավորումների ազգային շրջանակի» նախագիծը. 2010/2011 ուսումնական տարվանից ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում (հետազոտողի կրթական ծրագրով) ներդրվել է կրեդիտային համակարգ: Հաստատվել է նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի մասին» ուղեցույցը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Սպորտի բնագավառում 2011 թվականին անցկացվելու են մի շարք մրցաշարեր և միջոցառումներ, այդ թվում`

1. ՀՀ նախագահի մրցանակի համար`

. «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ` հունիսի 1-30-ը

. «Լավագույն մարզական բակ» ստուգատեսը` հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներ

2. «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր»` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ

3. «Սպորտլանդիա-2011» մարզական միջոցառում նախադպրոցական հիմնարկների միջև` մարտ-մայիս ամիսներ

4. ՀՀ մանկատների և գիշերօթիկ դպրոցների միջև մարզական խաղեր` ապրիլ-մայիս ամիսներ

5. Համաշխարհային խաղեր` օգոստոսի 16-27-ը

6. «Համաշխարհային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով`

. Խուլերի Եվրոպայի ըմբշամարտի առաջնություն` հոկտեմբերի 10-15-ը

. Խուլերի շախմատի ՀՀ առաջնություն` ապրիլ ամիս

. Խուլերի սեղանի թենիսի ՀՀ առաջնություն` օգոստոս ամիս

. Ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ առաջնություն` նոյեմբեր ամիս

. Հայաստանի կույրերի շախմատի տղամարդկանց հանրապետական անհատական առաջնություն` օգոստոս ամիս

. «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության կողմից` «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ»` ապրիլ ամսին

. Հայաստանի ազգային պարօլիմպիկ կոմիտեի կողմից` հաշմանդամների մարզական փառատոն` հունիսի 6-8-ը

2011 թվականին հունիս ամսին Երևանում նախատեսվում է անցկացնել թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնություն, օգոստոս ամսին` համահայկական խաղեր և բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնություն: Անցկացվելու են հունա-հռոմեական ըմբշամարտից միջազգային մրցաշարեր` նվիրված Զորավար Անդրանիկին, մարշալ Բաղրամյանին, սպորտային մարմնամարզությունից` «Ալբերտ Ազարյանի գավաթ» միջազգային մրցաշար և տարբեր մարզաձևերից 63 ՀՀ առաջնություններ և 30 ուսումնամարզական հավաքներ:

Համաձայն ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի 2010 թվականի հունիսի 19-ի նիստի արձանագրության 4-րդ կետի` Երևան քաղաքում իրականացվող երիտասարդական քաղաքականության շրջանակներում աշխատանքներ իրականացնելու և համապատասխան հաշվետվություն և առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի կողմից համապատասխան առաջարկությունների ներկայացումից հետո դրանք կներառվեն երիտասարդական քաղաքականության ոլորտում Երևան քաղաքում իրականացվող ծրագրերի մեջ:

Միևնույն ժամանակ 2011 թվականին կշարունակվի գործել դրամաշնորհային ծրագրերի ներկայացման և գնահատման առցանց համակարգը, ինչպես նաև կիրականացվի «Երիտասարդների գիտատեխնիկական և գիտահետազոտական նախագծերի ամենամյա մրցույթ» ծրագիրը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող 2010 թվականի, ինչպես նաև 2011 թվականի պետական բյուջեի նախագծում ներառված բոլոր ծրագրերը համապետական բնույթ ունեն և իրականացվում են հանրապետության ողջ տարածքում: Դրանց քաղաքականությունը կանխորոշվում է ՀՀ կառավարության (2008-2012 թթ.) ծրագրով, Կայուն զարգացման ծրագրով, և դրանք ՀՀ կառավարություն են ներկայացվում ամբողջական (ամբողջ հանրապետության համար):

Երևանի զարգացման 2010 թվականի ծրագրում ընդգրկված միջոցառումների շրջանակներում իրականացվել են համապետական ծրագրեր` կապված ընտանեկան նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման հետ:

ՀՀ մշակույթի նախարարություն

2011 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից կկազմակերպվեն տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումներ, այդ թվում` նվիրված Բանակի օրվան, Մայրենի լեզվի օրվան, Մայրության և գեղեցկության տոնին, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան, Սահմանադրության օրվան, Գիտելիքի և դպրության օրվան, Անկախության տոնին, Թարգմանչած տոնին, Երկրաշարժի զոհերի հիշատակի օրվան:

Մշակութային ժառանգության ոլորտի շրջանակներում կանցկացվեն Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում, Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ, Ազգային գրադարանային շաբաթ, միջոցառումներ` նվիրված Մանկապատանեկան գրքի միջազգային օրվան, Գիրք նվիրաբերելու օրվան (Հ. Թումանյանի ծննդյան կապակցությամբ), Գրքի և հեղինակային իրավունքի պաշտպանության օրվան, Գիտելիքի և դպրության օրվան, Երաժշտության միջազգային օրվան, Գրադարանավարի օրվան, Դպրոցական գրադարանների միջազգային օրվան:

Թանգարանների և հուշարձանների հետ կապված նախատեսվում է իրականացնել միջոցառումներ` նվիրված թանգարանների միջազգային օրվան, Եվրոպական ժառանգության օրերին ու Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան:

Ոչ նյութական մշակութային ժառանգության շրջանակներում կիրականացվեն «Էպոսի օրվան» նվիրված միջոցառում, բանասացների գրական և բարբառային կատարումների փառատոն (Հ. Թումանյանի թանգարան), լարախաղացների հանրապետական փառատոն, խաչքարագործությանը նվիրված միջազգային կոնֆերանս:

Արվեստի ոլորտում նախատեսվում է թատերական հետևյալ փառատոնները` «Արմմոնո», «Հայֆեստ» և Շեքսպիրյան միջազգային փառատոնները, «Թատրոն X» հանրապետական թատերական փառատոն` թատրոնի միջազգային օրվան նվիրված թատերական շաբաթ, երիտասարդ ռեժիսուրայի թատերական փառատոն: Կանցկացվեն երաժշտական փառատոններ ու մրցույթներ, մասնավորապես` Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը, «XXI-ի հեռանկարներ» միջազգային դասական երաժշտական փառատոնը, Երևանյան փառատոնը` նվիրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 85-ամյակին, «Avant-Garde Folk Musik» էթնո-ջազ փառատոնը, Թալալյան եղբայրների անվան ալտի և թավջութակի փառատոնը, Սայաթ-Նովային նվիրված համերգաշարը (Երևանում և Թբիլիսիում), «Դեբյուտ» երիտասարդ ստեղծագործողների ստուգատեսը, Մեներգիչների հանրապետական մրցույթը` նվիրված Պավել Լիսիցյանի 100-ամյակին և Տաթևիկ Սազանդարյանի 95-ամյակին, փողային նվագարանների հանրապետական մրցույթ:

Տարբեր միջոցառումներ են նախատեսվում իրականացնել նաև պարարվեստի, կերպարվեստի, կինոարվեստի, գրահրատարակչության և հեղինակային իրավունքի ոլորտներում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

2011 թվականին Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում նախատեսվում է հիմնել «Հայ բարերարների ճեմուղի», որն իրենից ներկայացնելու է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հիմնական հուշակոթող, ինչպես նաև առանձին բարերարներին նվիրված` իրար նմանատիպ 6 հուշակոթողներ, որոնք չափերով ավելի փոքր են, քան հիմնական հուշակոթողը:

Նախատեսվում է սկսել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված աշխարհի տարբեր երկրներում հուշակոթողների մանրակերտերի պատրաստումն ու տեղադրումը Ծիծեռնակաբերդի համալիրում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարևանությամբ:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2011 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն Երևան քաղաքում գործող Հայաստանի ազգային գրադարանում, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում, Պարարվեստի պետական քոլեջում:

2011 թվականի ընթացքում հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն թվով 24 դպրոցներում (հ.հ. 11, 14, 51, 52, 53, 67, 79, 87, 93, 96, 99, 100, 108, 132, 158, 160, 174, 185, 189, 192, 196, 197), թվով 6 ավագ դպրոցներում (հ.հ. 198, 195, 29, 62, 118 և 119), Պետական տեխնոլոգիական քոլեջում ու Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջում, «Երևանի հենաշարժային համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ.17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում, հ.հ. 2, 12 և 18 հատուկ դպրոցներում:

Մարզական օբյեկտներից 2011 թվականին հիմնանորոգման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել «Տորք Անգեղ» մարզական միության շենքում:

ՀՀ բնապահպանության նախարարություն

2011 թվականին բնապահպանական ոլորտի գծով կիրականացվեն վերլուծական-տեղեկատվական ծառայություններ: Նախատեսվում է անցկացնել ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգ, թափոնների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական ուսումնասիրություն: Կիրականացվեն թանգարանային ծառայությունների և ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքներ, ինչպես նաև կմշակվեն բնապահպանական ծրագրեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2010 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Երևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային հողերում իրականացվել են խնամքի, ոռոգման և պահպանության աշխատանքներ: 2011 թվականին նախատեսվում է շարունակել նշված աշխատանքների իրականացումը:

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» և «Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություն» ծրագրերի շրջանակներում 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևանում կատարվել է անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ 19927 միջոցառում` 2.13 մլն դրամ ընդհանուր գումարով: Կատարված աշխատանքների համար վարչական շրջանների անասնաբույժ մասնագետներին վճարվել է 3.15 մլն դրամի չափով աշխատավարձ: Սննդամթերքի անվտանգությանն ուղղված 173 լաբորատոր փորձաքննության համար ծախսվել է 2.25 մլն դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքները շարունակական են:

Քննարկման փուլում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի օժանդակությամբ գյուղատնտեսական շուկա ստեղծելու առաջարկը:

ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Աջափնյակ վարչական շրջանը զբաղեցնում է 2606 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 11.5%-ը: Այն սահմանակից է Դավթաշեն, Արաբկիր, Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 108.0 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 9.67%-ն է:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Աջափնյակ վարչական շրջանում գործում է 16 նախադպրոցական հաստատություն (2694 երեխա, 568 աշխատող), 20 հանրակրթական դպրոց (4 ավագ, 14 հիմնական, 2 միջնակարգ, 9360 աշակերտ, 834 մանկավարժ), 3 բուհ, 1 արհեստակցական ուսումնարան, 2 մասնավոր վարժարան, 1 գիշերօթիկ կրթահամալիր, 1 արտադպրոցական հիմնարկ` ՄՊՍԿ, 2 երաժշտական դպրոց, 1 գեղարվեստի դպրոց, 2 գեղագիտական դաստիարակության կենտրոն, 1 գրադարանային կենտրոնացված համակարգ (3 մասնաճյուղով), 1 մանկապատանեկան համալիր մարզադպրոց (31 խմբակ, 397 երեխա), 4 գիտահետազոտական ինստիտուտ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանի տարածքում գործում է հանրապետական նշանակության 5 հիվանդանոց, 1 ամբուլատոր պոլիկլինիկա:

Վարչական շրջանում բնակվում են մոտ 1200 փախստականներ:

Գերմանական Կարմիր Խաչի և Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության բարեգործական 2 ճաշարանները սպասարկում են շրջանի շուրջ 300 սոցիալապես անապահով բնակիչներին:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Վարչական շրջանի ճանապարհային ցանցը 77,5 կմ է, մակերեսը` 1150 հազ. քմ:

Շրջանի տարածքում հաշվառված են 419 բազմաբնակարան բնակելի շենքեր, որտեղ կան 302 վերելակներ: Հիմնական վերանորոգման կարիք ունի 46 վերելակ, իսկ ընթացիկ վերանորոգման` 130 վերելակ:

Շրջանում առկա է երկրորդ կարգի վնասվածության 71 շենք, երրորդ կարգի` 50 շենք, չորրորդ կարգի` 4 շենք, շրջանն ունի անավարտ` մինչև 30%-ով կառուցված, տասնյակ բնակելի շենքեր, որոնք հիմնականում տեղաբաշխված են Նորաշեն և Գ-3 թաղամասերում:

Սանմաքրման և աղբահանության մեքենայական պարկը կազմում է 28 միավոր մեքենա-սարքավորում, որոնցից շահագործման համար պիտանի են 20-ը: Մաքրման ենթակա տարածքը 73942 քմ է:

Բնապահպանություն

Շրջանի այգիներն ու պուրակները կազմում են 61.743 քմ, սիզամարգերը` 3550 քմ: Ոռոգման ցանցը շուրջ 79214 գծմ է:

Առևտուր և սպասարկում

Շրջանի տարածքում գործում են առևտրի և սպասարկումների 702 փոքր և միջին օբյեկտներ: Կան 21 արդյունաբերական, 6 շինարարական, 1 տրանսպորտային, 3 գյուղատնտեսական ձեռնարկություններ: Գրանցված են մոտ 1700 արտադրական և ոչ արտադրական մասնավոր ձեռնարկություններ և անհատ ձեռներեցներ:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Աջափնյակ վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 662,104.3 հազ. դրամի եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 642,480.9 հազ. դրամ (97,04%):

Կրթություն, մշակույթ, սպորտ

2010 թվականին Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպվել են մի շարք կրթական, մշակութային և սպորտային միջոցառումներ` նվիրված տոներին և հիշատակի օրերին, անցկացվել են միջմանկապարտեզային մրցույթներ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 37 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի 44 ընտանիքներ ապահովվել են նոր, ժամանակակից հարմարություններ ունեցող բնակարաններով: Այդ ընտանիքներին բնակարաններ են հատկացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 14-րդ փողոցի 38/1 շենքում:

2010 թվականին վարչական շրջանի սոցիալապես անապահով 26 ընտանիքների տրվել է պետպատվերի շրջանակներում բուժսպասարկման միջնորդագրեր, 6 ընտանիքի հատկացվել է անվճար դեղորայք:

2010 թվականին Ամանորի և Սուրբ Զատկի տոների կապակցությամբ իրականացվել են տոնական ճաշկերույթներ 2 բարեգործական ճաշարանների թվով 300 շահառուների համար: Տոնական միջոցառումների իրականացման համար ծախսվել է 1755,0 հազ. դրամ գումար:

«Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագրի շրջանակներում վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 1-4 դասարաններում սովորող թվով 600 երեխաների հատկացվել է դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Ծրագիրն իրականացնելու համար ծախսվել է 3,0 մլն դրամ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

«Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակներում 2010 թվականին շրջանում իրականացվել են 10837 քմ ասֆալտապատման աշխատանքներ, որի համար ծախսվել է 59475 հազ. դրամ: Փողոցներում ուղղվել և վերականգնվել են 325 գծմ երկարությամբ եզրաքարեր (2.7 մլն դրամ): Ավարտվել են Լենինգրադյան փող. հ.2 վթարային շենքի ամրացման աշխատանքները:

Ծրագրի շրջանակներում նորոգվել է շրջանի բազմաբնակարան 44 բնակելի շենքերի տանիքներ 13664 քմ մակերեսով (47268 հազ. դրամ), իսկ շենքերի թեք լանջավոր տանիքների վերանորոգման համար ձեռք է բերվել 7000 հատ (14000 քմ) ազբոհերձաքար 21 մլն դրամ արժողությամբ: Նույն ծրագրով տեղադրվել են թվով 7 խաղեր Արզումանյան 16/1 շենքի բակում (3 հատ), Հալաբյան 37-39 շենքերի բակում (1 հատ), Շինարարների 14-16 շենքերի բակում (1 հատ), Գ-3 թաղ. 1-ին շենքի բակում (1 հատ), 16 թաղ. 1-ին շղթայի հարակից տարածքում (1 հատ):

2010 թվականի ընթացքում արդիականացվել է Բեկնազարյան փողոցի լուսավորությունը, վերականգնվել 7-րդ թաղամասի 12 բակերի արտաքին լուսավորության ցանցը:

Բնապահպանություն

2010 թվականին «Կանաչ Երևան» ծրագրի շրջանակներում կառուցվել է 2 այգի` Սիսակյան 6, 8, 10 շենքերի բակում 150 քմ մակերեսով (25.0 մլն դրամ) և Լենինգրադյան 50 շ. բակում 150 քմ մակերեսով (4.0 մլն դրամ): Ստեղծվել է 7 հազ. քմ ծաղկային գոտի, կատարվել են 12 հազ. քմ գազոնային տարածքների վերականգնման և պահպանության, ինչպես նաև ծառերի ձևավորման բուժման (տարեկան 2 անգամ) և չոր ծառերի հատման ու աշխատանքներ:

Կանաչապատ տարածքների խնամքն ու պահպանությունն ապահովելու համար իրականացվել է 1700 գծմ ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներ:

«Կանաչ Երևան» ծրագրի շրջանակներում Աջափնյակ վարչական շրջանում իրականացված աշխատանքների համար Երևանի բյուջեից ծախսվել է 101.0 մլն դրամ:

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Աջափնյակ վարչական շրջանում հիմնանորոգման կարիք ունեն հ.հ. 36, 39, 40, 41, 43, 44, 48, 50 նախադպրոցական հաստատությունները: Վերանորոգման կարիք ունեն հ.հ. 35, 37, 38, 40, 42, 45, 46, 47, 49 նախադպրոցական հաստատությունների, «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոնի և գրադարանային կենտրոնացված համակարգի տանիքները: Հարկավոր է հարթ տանիքները վերափոխել թեք լանջավոր տանիքներով:

Վերանորոգման կարիք ունեն հ.հ. 36, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 47, 48, 49, 50 նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանհանգույցները:

Մշակութային հիմնարկներում, Ա. Գաբրիելյանի անվ. արվեստի դպրոցում, գրադարանների կենտրոնացված համակարգում, մանկապատանեկան ստեղծագործությունների կենտրոնում հիմնանորոգման, լոկալ ջեռուցման առանձին համակարգի անցկացման խնդիր կա:

«Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոնը, Մ. Միրզոյանի, Ց. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցները, հ.հ. 44, 46, 48 և 49 նախադպրոցական ուսումնական հաստատությունները ջեռուցվում են համատեղ, ունեն ջեռուցման համակարգի առանձնացման խնդիր: Մարզադպրոցը չունի դահլիճ, որի պատճառով պարապմունքներն անցկացվում են վարչական շրջանի հանրակրթական տարբեր դպրոցներում, շենքային պայմանները անբավարար վիճակում են, մասնավորապես չկա կենտրոնական ջեռուցում: Անհրաժեշտություն է առաջացել կառուցել մարզադպրոցի նոր շենք:

Հ.հ. 37, 39 և 48 նախադպրոցական հաստատությունները ոռոգման ցանցի անցկացման կարիք ունեն: Մասնակի վերանորոգման անհրաժեշտություն կա հ.հ. 35, 36, 38, 40, 41, 42, 43, 44, 46, 47 և 50 նախադպրոցական հաստատությունների ոռոգման ցանցում:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների, փախստականների սոցիալական, բնակարանային-կոմունալ, կենցաղային պայմանների բարելավումը առաջնային խնդիր է:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Առաջնային խնդիրներ են համարվում վարչական շրջանի 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման, բնակիչների վերաբնակեցման և 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացման աշխատանքների իրականացումը:

Շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրներից է շենքերի խմելու ջրի և կոյուղու ջրագծերի հիմնանորոգումը, շրջանի որոշ բնակավայրերում գազաֆիկացման և լուսավորության ցանցի արդիականացումը, ինչպես նաև վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցումը:

Բնապահպանություն

Կարևոր նշանակություն ունի կանաչապատման և ոռոգման բնագավառում կանաչ տարածքների ընդլայնման, ոռոգման ջրագծերի կապիտալ վերանորոգման և նորերի անցկացման խնդիրների լուծումը:

Առևտուր և սպասարկում

Վարչական շրջանի տարածքում չկա գյուղատնտեսական մթերքների շուկա և առևտրա-արդյունաբերական ապրանքների տոնավաճառ:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

2011 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել մշակութային միջոցառումներ` նվիրված Կանանց միջազգային օրվան, Հումորի օրվան, Մայրության և գեղեցկության տոնին, Եղեռնի զոհերի հիշատակի տարելիցին, Հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվան, Վերջին զանգին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, Գիտելիքի օրվան, ՀՀ Անկախության օրվան, Տարեցների միջազգային օրվան, Գրադարանավարի օրվան, ՈՒսուցչի տոնին, Էրեբունի-Երևան 2793-ամյակին, Ամանորին: Կիրականացվեն միջոցառումներ` նվիրված Սուրբ Ծննդի, Տիառնընդառաջի, Սուրբ Զատկի տոներին:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շրջանակում կանցկացվեն Շաշկու միջմանկապարտեզային մրցույթ, «Գիտունիկ» միջմանկապարտեզային մրցույթ:

Առողջ սերունդ ունենալու և սպորտը մասսայականացնելու նպատակով 2011 թվականին կկազմակերպվի և կանցկացվի 7 մարզական միջոցառումներ, մասնավորապես, բակային փառատոններ, ավանդական մրցաշարեր, որից 2 մարզական միջոցառումը` սեփական նախաձեռնությամբ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

2011 թվականին առողջապահության բնագավառում կշարունակվի սոցիալապես անապահով բնակիչներին պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժսպասարկման աջակցությունը, ինչպես նաև անվճար դեղորայքի հատկացումը: Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գործող առողջապահական հիմնարկների հետ համատեղ իրականացվելու են սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների ծրագիր:

2011 թվականին հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կիրականացվի տարատեսակ սոցիալական ծրագրեր` ի նպաստ սոցիալապես խոցելի խմբերի, մասնավորապես, ուղղված Աջափնյակ վարչական շրջանում գործող բարեգործական 2 ճաշարանների շահառուների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը և բարելավմանը: Նախատեսվում է կազմակերպել և անցկացնել տոնական միջոցառումներ 2 բարեգործական ճաշարանների շահառուների համար:

2011 թվականին ծրագրավորվում է իրականացնել «Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագիրը` վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին աջակցելու համար: Ֆինանսական աջակցություն կհատկացվի սոցիալապես առավել կարիքավոր ընտանիքներին: Ամանորյա տոների կապակցությամբ վարչական շրջանի առավել կարիքավոր ընտանիքներին (մոտ 3400 ընտանիք) կհատկացվեն սննդի փաթեթներ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2011 թվականին կքանդվեն Սիսակյան փ. 3, Շինարարների փ. 15, Շինարարների փ. 35շ. 1-3 մուտքերի հասցեներով 4-րդ կարգի վթարային շենքերը և բնակիչները կվերաբնակեցվեն:

Ամրացման աշխատանքներ կկատարվեն վարչական շրջանի երրորդ կարգի վթարային 5 շենքերում` Շինարարների փ. 3, Շինարարների փ. 11, Շինարարների փ. 27, Աբելյան փ. 5 և Արզումանյան փ. 8ա:

2011 թվականի ընթացքում կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի ամրացման և վերանորոգման աշխատանքներ:

Կվերանորոգվեն բազմաբնակարան բնակելի շենքերի 8000 քմ լանջավոր և 12000 քմ հարթ տանիքներ, որի համար կծախսվի համապատասխանաբար` 21000.0 հազ. դրամ և 50000.0 հազ. դրամ: Կվերանորոգվեն 20 հատ շքապատշգամբները (5000.0 հազ. դրամ) և շքամուտքերի ծածկասալերը: Վարչական շրջանի 218941.6 հազ. քմ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսվել է 150000.0 հազ. դրամ:

«Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից կազմվել է Հալաբյան 55-57 շշ., Սիսակյան 10-6 շշ., Նազարբեկյան թաղ. 11, 12շշ. և Լենինգրադյան 50 շ. բակային տարածքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Սկսված են Սիսակյան 10-6 շշ. և Լենինգրադյան 50շ. բակային տարածքների կազմակերպման շինարարական աշխատանքները:

Կիրականացվի վարչական շրջանի փողոցների երթևեկելի և մայթերի, բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտե ծածկույթի ընթացիկ և կապիտալ վերանորոգման և պահպանման աշխատանքներ (12000 քմ), որի համար կծախսվի 65000.0 հազ. դրամ, Չաուշի փողոցի եզրաքարերի շարում և մայթի կառուցում, Շինարարների փողոցի սկզբնամասում (Լենինգրադյան փողոցից Արզումանյան փողոց) եզրաքարերի կառուցում (400 գծմ. եզրաքարերի վերանորոգման վրա կծախսվի 3000.0 հազ. դրամ), Սիլիկյան թաղ. տանող ճանապարհի կառուցում, Հասրաթյան և Հալաբյան փողոցների հենապատի վերականգնում:

«Նազարբեկյան» (Գ-3) թաղամասում մարզադպրոցի կառուցման հարցը բարձրացվել է ՀՀ վարչապետի 15.04.07թ. 10 մարզեր կատարած այցելությունների ընթացքում: Կազմվել է էսքիզային նախագիծ:

2004-2005 թվականներից կառուցապատվող Գ-1, Գ-3 թաղամասերում կոմունիկացիոն գծերի (ջրամատակարարում, կոյուղի, էլեկտրամատակարարում) անցկացում, միջթաղամասային ճանապարհների կառուցում:

Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող հանգստի գոտում սահադաշտի, լողավազանի, բեմահարթակի և նստատեղերի կառուցում:

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման բակային տարածքներում օրինակելի բակեր կկազմակերպվեն հետևյալ հասցեներում` Մարգարյան փող. 20/1 և 20/2 շենքերի բակ, 16 թաղ. 3-րդ շղթա, Հալաբյան 55 շենք և 42/198 մ/մ հարևանությամբ, Հալաբյան 9 -11 շենքերի բակ, Ֆուչիկի 1-ին նրբ. թիվ 9 շենք, Գ-3 թաղ. 11, 12, 13 շենքերի բակ, Էստոնական 7,9 շենքերի բակ, Էստոնական 11-13շ. բակ., Լենինգրադյան փող. 40, 40ա, 42 շենքերի բակ, Շինարարների փող. 6 և 8 /Արզումանյան փող. 10-12/, Շինարարների 10/1շ. բակ, Շինարարների 2-4 շենքերի բակ, Շինարարների 15/2 շ.,Բաշինջաղյան 173-175շ. բակ, Գ-3 թաղ. ծառուղի-հանգստի գոտի, Շիրազի փող, 22-26, 28-30շ. բակ, Շիրազի փող. 18շ. բակ, Գ-3 թաղ. 14 շենք (զբոսայգիների և խաղահրապարակների վերանորոգման ու պահպանման վրա կծախսվի 3000.0 հազ. դրամ, իսկ բակային տարածքների բարեկարգման վրա` 130000.0 հազ. դրամ):

Աջափնյակ վարչական շրջանում` Շիրազի և Հալաբյան փողոցներում, կկառուցվեն վերգետնյա անցումներ:

Բնապահպանություն

2011 թ. վարչական շրջանում նախատեսվում է ընդարձակել կանաչ տարածքները, մասնավորապես, ծրագրավորված է խիտ բնակեցված թաղամասերում բակային այգիների վերանորոգում, գազոնային տարածքի վերականգնում, ծաղկային տարածության ընդարձակում, ծառատունկ, թփերի տնկում, ծառերի երիտասարդացում, ծառերի և թփերի բուժում` տարվա մեջ 2 անգամ: Նախատեսվում է նաև չոր և առավել վտանգավոր ծառերի հատում: Սիզամարգերի մակերեսը կհասցվի 7800 քմ, նոր ոռոգման ջրագծերը կկազմեն 4210 գծմ: Կանաչ տարածքների պահպանման վրա կծախսվի 110000.0 հազ. դրամ:

ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Ավան վարչական շրջանը զբաղեցնում է 808 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 3.6%-ը: Այն սահմանակից է Արաբկիր, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին; Բնակչությունը կազմում է 50.3 հազ. մարդ, որը կազմում է Երևանի բնակչության 4.55%-ը:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Ավան վարչական շրջանում գործում են 7 նախադպրոցական հաստատություններ (1470 երեխա, 202 աշխատող), 8 հանրակրթական դպրոցներ (5 հիմնական, 1 միջնակարգ, 1 ավագ, 4121 աշակերտ, 339 մանկավարժ) և 2 հատուկ դպրոցներ, 1 գրադարան, 1 մարզադպրոց, 1 մշակույթի տուն, 1 արվեստի դպրոց, 1 շախմատի մասնագիտացված մարզադպրոց:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանի տարածքում գործում են 11 առողջապահական հիմնարկներ և 1 պոլիկլինիկա: Անապահով ընտանիքների թիվը 1080 է:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Շրջանում հաշվառված է 237 բազմաբնակարան շենք, որոնցից 212-ն ունեն հարթ, 24-ը` թեք տանիքներ` 14000 քմ ընդհանուր մակերեսով: Շրջանի բազմաբնակարան բնակելի շենքերում առկա է թվով 330 մարդատար և բեռնատար վերելակ:

Բնապահպանություն

Ավան վարչական շրջանի տարածքում է գտնվում Երևանի բուսաբանական այգին:

Առևտուր և սպասարկում

Վարչական շրջանի տարածքում գտնվում են թվով 24 արդյունաբերական ձեռնարկություններ, որոնցից աշխատում են 21-ը: Վարչական շրջանի տարածքում գործում են առևտրի և սպասարկման 148 օբյեկտներ: Դրանցից 100-ը հիմնական շինություններ են, իսկ 48-ը` ոչ հիմնական: Գործում են հեղուկ վառելիքի 10 լցակայաններ, հասարակական` 27 և կենցաղային սպասարկման` 15 օբյեկտներ:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Ավան վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 334,087.9 հազ. դրամի եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 314,533.4 հազ. դրամ (94.1%):

Կրթություն, մշակույթ և սպորտ

2010 թվականի ընթացքում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում Ավան վարչական շրջանում անցկացվել են միջդպրոցական օլիմպիադաներ, բակային միջոցառումներ, ՀՀ պետական և եկեղեցական տոների, ծեսերի և հիշատակի օրերին նվիրված միջոցառումներ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Սոցիալապես անապահով ընտանիքների թվով 60 բնակիչների բուժսպասարկումը կազմակերպելու համար պետպատվերի շրջանակում կազմակերպելու համար տրվել են միջնորդագրեր:

2010 թվականի ընթացքում շարունակվել է անապահով ընտանիքների և սոցիալապես խոցելի խմբերին պատկանող մարդկանց մասին տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և տեղական նշանակություն ունեցող ծրագրերի մշակման իրականացման ուղղությամբ աշխատանքները:

2010 թվականին Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոց հաճախող անապահով ընտանիքների թվով 24 երեխաներ ազատվել են վարձավճարից: Սոցիալական ռիսկի խմբի 70 դպրոցահասակ երեխաներ իրենց ամառային հանգիստը անցկացրել են Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում: Անապահով ընտանիքների 345 դպրոցականների Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ տրվել են պայուսակներ և գրենական պիտույքներ: Արցախյան պատերազմի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, տարեց միայնակ թոշակառուներին պարբերաբար ցուցաբերվել է դրամական և նյութական աջակցություն: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի առթիվ վետերաններին տրվել է դրամական օգնություն և կազմակերպվել են տոնական միջոցառումներ: 2010 թվականին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ շուրջ 2000 ընտանիքի բնամթերային օգնություն է տրվել:

ՀՀ տոներին և հիշատակի օրերին կազմակերպվել են տոնական միջոցառումներ, տրվել են նվերներ «Արևիկ», «Տաթև», «Փիլատելփիա» հաշմանդամ երեխաների հասարակական կազմակերպություններին (250 հոգի) և երկու բարեգործական ճաշարանների 250 շահառուներին:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2010 թ. Ավան վարչական շրջանում իրականացվել են 11090 քմ ասֆալտապատման աշխատանքներ: Իրականացվել է Գետառ գետի հունի մաքրման աշխատանքներ (3,0 մլն դրամ): Շրջանի փողոցների 680000 քմ սանիտարական մաքրման համար ծախսվել է 170.0 մլն դրամ: Բակերի ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարման համար 2010թ. ձեռք է բերվել 39.0 մլն դրամ ընդհանուր արժողությամբ շինանյութ, վերանորոգվել են 5000 քմ մակերեսով հարթ տանիքներ (16.0 մլն դրամ):

Բնապահպանության ոլորտ

Շրջանի տարածքում 2010 թվականին կատարվել են ագրոտեխնիկական կանոններին համապատասխան կանաչապատման աշխատանքներ:

Կանաչ տարածքների պահպանման համար 2010 թվականին ծախսվել է 76.6 մլն դրամ: «Կանաչ Երևան» ծրագրի շրջանակներում Ավան վարչական շրջանի տարածքում շահագործման է հանձնվել Նարեկացի թաղամասի այգի-պուրակը` ձևավորված ծառերով և թփերով, ծաղիկներով և սիզամարգերով, խաղահրապարակներով: Սկսվել և շարունակվում են Թումանյան թաղամասի կանաչապատման աշխատանքները: Աճառյան 1-ին ուղետարի շրջակա տարածքում սկսվել է ոռոգման ցանցի կառուցումը:

Առևտուր և սպասարկում

2010 թվականին հաշվառվել, գույքագրվել և տվյալների բազա են մուտքագրվել վարչական շրջանում գործող առևտրի, սպասարկման և հանրային սննդի 427 օբյեկտներ, որոնցից 215-ը հիմնական շինություններ են, իսկ 212-ը` ոչ հիմնական:

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Ավան վարչական շրջանում վերանորոգման կարիք ունեն հ.հ. 53, 55 նախադպրոցական հաստատությունների տանիքները և հ.հ. 53, 56 նուհ-երի սանհանգույցները:

Շրջանում չեն ջեռուցվում Մշակույթի տունը, հ.3 մարզադպրոցը, հ.1 գրադարանը, հ.16 հատուկ գիշերօթիկ դպրոցը և շախմատի մասնագիտացված դպրոցը: Գրադարանում կա ինտերնետ կապի անցկացման անհրաժեշտություն:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Ազգաբնակչության առողջության հետ կապված խնդիրների արագ արձագանքման համար առաջնահերթ խնդիր է Ավան վարչական շրջանում կազմակերպել «Շտապ օգնություն» ծառայության տարածքային կենտրոն: Անհրաժեշտ է կազմակերպել սիրտանոթային կամ նմանատիպ բարդ հիվանդությունների վիրահատությունը պետպատվերի շրջանակներում:

Բնապահպանություն

Բնապահպանության ոլորտում կարևորվում է ինքնավար ոռոգման ջրի խնդրի լուծումը:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Վերանորոգման կարիք ունեն վարչական շրջանի շուրջ 10 վերելակներ, հիմնանորոգման են ենթակա թեք տանիքներ ունեցող թվով 24 բնակելի շենքեր:

2011 թվականին նախատեսվող միջոցառումները

Կրթություն, մշակույթ և սպորտ

2011 թվականին նախատեսվում է ստեղծել թատերական, խեցեգործության, բատիկայի, գոբելենի, տիկնիկայինի և լրագրողական խմբակներ, արվեստի դպրոցում` սինթեզատորի, ժողովրդական գործիքների, ջազային երաժշտության, էստրադային վոկալի դասարաններ: Թիվ 3 մարզադպրոցում նախատեսվում է ավելացնել ձյուդո, բասկետբոլ, ծանրամարտ, ըմբշամարտ մարզաձևերի դասավանդումը, ստեղծել վարժասարքերի սրահ (համապատասխան սարքավորումներով):

Վարչական շրջանների միջև կանցկացվի մի շարք մարզաառողջարարական ու զանգվածային սպորտային միջոցառումներ: 2011 թվականին թիվ 2 շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում նախատեսվում է անցկացնել բակային խաղերի մրցաշարեր (շաշկի, շախմատ, ռենձյու, դոմինո և նարդի): Նախատեսվում է անցկացնել Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի բաց առաջնություն: Թիվ 2 շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Ավան վարչական շրջանի բնակչության սոցիալական խնդիրների լուծման նպատակով սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինը շարունակելու է առողջապահության ոլորտում աջակցություն ցուցաբերել` ուղղված ազգաբնակչության սանիտարական վիճակի բարելավմանը, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը: Նախատեսվում է արդյունավետ համագործակցություն առողջապահական հիմնարկների և դեղատների հետ` սոցիալապես անապահով խավերին անվճար բուժօգնություն ցուցաբերելու և կարիքավորներին անհրաժեշտ անվճար դեղորայք տրամադրելու ուղղությամբ:

Ծրագրավորված է բուժհիմնարկներում կազմակերպել «Բաց դռների օրեր», խորհրդատվություններ, մասնակի հետազոտություններ, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների աշխատակազմի բուժպրոֆիլակտիկ հետազոտություններ:

Վարչական շրջանի սոցիալապես անապահով և հաշմանդամության կարգ ունեցող բնակիչներին ՀՀ-ում գործող առողջարանների ուղեգրեր ձեռք բերելու հարցում կցուցաբերվի աջակցություն:

2011 թվականին այս ոլորտում Ավան վարչական շրջանի բնակչության սոցիալական պաշտպանվածության խնդիրներ իրականացնող հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական, ինչպես նաև մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ կիրականացվեն տեղական նշանակության բարեգործական ծրագրեր: Շարունակական բնույթ է կրելու ՀՀ կառավարության «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը:

Սոցիալապես անապահով խմբի ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի հանրապետության տարբեր ճամբարներում, նոր ուսումնական տարվա կապակցությամբ նրանց կցուցաբերվի աջակցություն գրենական պիտույքների տրամադրման հարցում:

2011 թվականին կշարունակվի համագործակցությունը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ (2 բարեգործական ճաշարաններ` «Ծերապարտեզ», «Սոցկենտրոն»` շուրջ 300 շահառու):

Նախատեսվում է ՀՀ տոն և հիշատակի օրերի կապակցությամբ դրամական, նյութական աջակցություն ցուցաբերել պատերազմի, աշխատանքի, ոստիկանության վետերանների, միայնակ տարեցների, զոհված և վիրավոր ազատամարտիկների, հաշմանդամ երեխաների միություններին և նման այլ կազմակերպություններին:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2011 թվականին կիրականացվեն 14290 քմ ասֆալտապատման (78.6 մլն դրամ) և Գետառ գետի հունի մաքրման աշխատանքներ (3.0 մլն դրամ): Նախատեսվում է սանիտարական մաքրման աշխատանքներ շրջանի փողոցներում, որի ընդհանուր մակերեսը կկազմի 720000 քմ (180.0 մլն դրամ):

Տարվա ընթացքում պետք է իրականացվեն խաղահրապարակների, զբոսայգիների, բակերի, աստիճանավանդակների, բազրիքների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Վարչական շրջանի 2000 գծմ արտաքին լուսավորության վերականգնման վրա նախատեսվում է ծախսել 25.0 մլն դրամ, 200 գծմ եզրաքարերի վերանորոգման համար` 10.0 մլն դրամ: Նախատեսվում է բակային խաղահրապարակների (թվով 3) և զբոսայգիների կառուցման աշխատանքներ, որոնց համար կծախսվի համապատասխանաբար` 20.0 մլն և 10.0 մլն դրամ:

2011թ. նախատեսվում է վերանորոգել 4000 քմ ընդհանուր մակերեսով 10 շենքերի հարթ տանիքներ (16.52 մլն դրամ) և 8 բեռնատար վերելակ (17 մլն դրամ), բազմաբնակարան բնակելի շենքերում կկատարվեն դեռատիզացիոն և շրջանի տարածքում թափառող կենդանիների վնասազերծմանն ուղղված աշխատանքներ:

Բնապահպանություն

18 հա կանաչ տարածքների պահպանման համար 2011 թ. նախատեսվում է իրականացնել 86.6 մլն դրամի աշխատանքներ: 3862 գծմ ոռոգման ցանցի վերանորոգման և ընդլայնման համար նախատեսվում է ծախսել 30.9 մլն դրամ:

ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Արաբկիր վարչական շրջանը զբաղեցնում է 1320 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 5.8%-ը: Այն սահմանակից է Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 131.0 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 11.73%-ն է:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Արաբկիր վարչական շրջանում գործում է 13 նախադպրոցական հաստատություն (2377 երեխա, 72 խումբ, 358 աշխատող), 22 հանրակրթական դպրոց (18 հիմնական, 4 ավագ, 11007 աշակերտ, 1028 մանկավարժ), 4 մարզադպրոց (111 խմբակ, 1401 սան, 13 մարզաձև), 2 գրադարան:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանում գործում է «Արաբկիր» բարեգործական հիմնադրամը, որի միջոցներով պարբերաբար դրամական և այլ օգնություն է ցուցաբերվում կարիքավոր ընտանիքներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամներին, բնակչության սոցիալապես անպաշտպան այլ խավերին:

Շրջանի 2 բարեգործական ճաշարաններից օգտվում են 300 մարդ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Շրջանի տարածքում հաշվառված են 664 բազմաբնակարան շենքեր, որոնցում առկա են 460 վերելակներ: Շրջանում հաշվառված են նաև 2-րդ կարգի վթարայնության 25 շենքեր:

Վարչական շրջանի տարածքում գտնվում են 2 խոշոր կամուրջներ. Կիևյան կամուրջը` երկարությունը 352 մ, լայնությունը` 26 մ, բեռնատարությունը` 60 տ և Լամբադա կամուրջը` երկարությունը 180 մ, լայնությունը` 50 մ, բեռնատարությունը` 60 տ:

Աղբահանությունը տարեկան կազմում է մոտ 100.000 տոննա: Փաստացի գործում են մոտավորապես 30-40 աղբատար մեքենաներ:

Վարչական շրջանում գործում է 3 ջրամբար: Գործող ոռոգման համակարգը 710000 գծմ է:

Բնապահպանություն

Արաբկիր վարչական շրջանի կողմից սպասարկվում է 52 հա կանաչ տարածք, այդ թվում` 38.85 հա այգիներ, 6.35 հա պուրակներ, 6.8 հա սիզամարգեր, որտեղ առկա են 26740 հատ հատատունկ ծառեր:

Առևտուր և սպասարկում

Շրջանի տարածքում գործում են առևտրի և բնակչությանը սպասարկող թվով 850 կրպակներ և տաղավարներ: Գործում է 3 գազալցման կետ և 20 բենզինի լցակայան:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Արաբկիր վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 1,427.974.3 հազ. դրամի եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 1,401.923.2 հազ դրամ (98.2%):

Կրթություն, մշակույթ, սպորտ

2010 թվականին Արաբկիր վարչական շրջանի հ.հ. 24, 25, 26 և 29 նախադպրոցական հաստատություններում անցկացվել է ջեռուցման համակարգ: Հ.հ. 34 և 22 նախադպրոցական հաստատություններն ապահովվել են սալօջախով և սառնարանով: «Խաղերի մարզադպրոց»-ը ձեռք է բերել մարզահագուստ, իսկ «3-րդ մարզադպրոց»-ը` արտադրատնտեսական գույք:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն 2010 թվականին տոնական օրերի կապակցությամբ սոցիալապես կարիքավոր ընտանիքներին և անձանց աջակցություն է ցուցաբերվել: Սեպտեմբերի 1-ին 200 դպրոցահասակ երեխաների տրվել են գրենական պիտույքներ: 2 հասարակական կազմակերպությունների ցուցաբերվել է աջակցություն:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2010 թվականին Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են փողոցների ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգման (84500 քմ), եզրաքարերի վերանորոգման (70 գծմ), սանմաքրման, բազմաբնակարան շենքերի հարթ (5812 քմ) և թեք (3836 քմ) տանիքների հիմնանորոգման աշխատանքներ: Գետնանցումներում կառուցվել են թեքահարթակներ: Իրականացվել են փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերանորոգման աշխատանքներ: 53 շենքերի մուտքերում տեղադրվել են դռներ:

Բնապահպանություն

Բնապահպանության ոլորտում 2010 թվականին իրականացվել է ծառատունկ, 52 հա կանաչ տարածքների պահպանություն, կառուցվել է 1 զբոսայգի:

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Արաբկիր վարչական շրջանում հիմնանորոգման կարիք ունեն հ.հ. 24, 26 նախադպրոցական հաստատությունները, տանիքների վերանորոգման` հ.հ. 22, 23, 25, 26 նուհ-երը, սանհանգույցի վերանորոգման` հ.հ. 22, 23, 25, 29, 30, 31, 32 նուհ-երը:

Արաբկիր վարչական շրջանի գրադարաններն ունեն վերանորոգման, նոր գույքով ապահովելու կարիք: Մարզադպրոցների հիմնական խնդիրներից է վերանորոգումը, սպորտային գույքի և համազգեստի ձեռքբերումը: Վարչական շրջանի նախադպրոցական հաստատություններում առաջնային խնդիր է նաև ոռոգման ջրի, գույքի և բակային խաղերի հարցը:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Այս ոլորտի կարևորագույն խնդիրը կարիքավոր ընտանիքներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամներին, բնակչության սոցիալապես անպաշտպան այլ խավերին դրամական և այլ օգնություն ցուցաբերելն է:

Բնապահպանություն

Վերջին տարիներին իրականացվող ակտիվ շինարարական աշխատանքների պատճառով պակասել են կանաչապատ տարածքները, ջրածածկ մակերևույթներ գրեթե չկան: Հիմնական խնդիրներից է այգիների, պուրակների, ծառուղիների ավելացումը:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Բնակարանային-կոմունալ տնտեսության բնագավառում հիմնական խնդիրը փողոցների և բակերի արտաքին լուսավորությունն է: Տրանսպորտային միջոցների քանակի ավելացման պատճառով շրջանի մի շարք հատվածներում նոր տրանսպորտային հանգույցների և հետիոտնային անցումների ստեղծման կարիք կա: Վարչական շրջանի հիմնախնդիրներից է նաև եզրաքարերի վերանորոգումը: Շենքերի տանիքները գտնվում են խիստ անմխիթար վիճակում:

Առևտուր և սպասարկում

Այս բնագավառում առաջնահերթ խնդիր է առևտրի և սպասարկումների օբյեկտների տեղաբաշխումը վարչական շրջանի տարածքում, սպասարկման օբյեկտների արտաքին տեսքը, փողոցային առևտուրը:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

2011 թվականին նախադպրոցական ուսումնական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում նախատեսված է կատարել վերանորոգման աշխատանքներ և ձեռք բերել նոր գույք: Կկազմակերպվեն 8 սպորտային և 16 մշակութային միջոցառումներ, որոնց վրա նախատեսվում է ծախսել համապատասխանաբար` 8.5 մլն և 16.2 մլն դրամ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

«Արաբկիր» բարեգործական հիմնադրամից, Երևանի բյուջեից, վարչական շրջանի կազմակերպություններից, ձեռնարկություններից փոխանցված միջոցներով նախատեսվում է պարբերաբար դրամական և այլ օգնություն ցուցաբերել կարիքավոր ընտանիքներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամներին, բնակչության սոցիալապես անպաշտպան այլ խավերին:

Բնապահպանություն

2011 թվականին Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է կանաչ տարածքները ընդարձակել, խիտ բնակեցված թաղամասերում հիմնել նոր այգիներ, պուրակներ, վերականգնել սիզամարգերը, ծառեր և թփեր տնկել և ծաղկային տարածություններն ընդարձակել: 53 հա կանաչ տարածքների պահպանման համար նախատեսվում է ծախսել 137.8 մլն դրամ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Նախատեսվում է ավելացնել վարչական շրջանի բնակչության կողմից արտադրվող կենցաղային աղբի և փոշու հավաքման և տեղափոխման հաճախականությունը: Վարչական շրջանի 1653 հազ. քմ տարածքի աղբահանության համար նախատեսվում է ծախսել 413.3 մլն դրամ:

Վարչական շրջանում կանաչ տարածքների ընդարձակման համար անհրաժեշտ Է ընթացիկ և հիմնական վերանորոգման ենթարկել գործող ոռոգման համակարգը (710000 գծմ երկարությամբ) և կառուցել նոր խողովակաշարեր:

Նախատեսվում Է ապահովել վարչական շրջանին պատկանող փողոցների արտաքին լուսավորությունը, իրականացնել վարչական շրջանին պատկանող փողոցների երթևեկելի ու մայթերի ասֆալտե ծածկույթի ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ (36363 քմ, 200.0 մլն դրամ): Խնդիր Է դրված նաև նորոգել փողոցների եզրաքարերը (67 գծմ, 2.0 մլն դրամ), մայթերի սալերը և դիտահորերը (տարեկան մոտ 35 հատ), 2038 գծմ մայրուղիների և փողոցների վերակառուցման ու հիմնանորոգման համար նախատեսվում է ծախսել 50.8 մլն դրամ, բազմաբնակարանային շենքերի թեք (14 հատ) և հարթ (27 հատ) տանիքների վերանորոգման համար նախատեսվում է ծախսել համապատասխանաբար` 70.0 մլն և 106.8 մլն դրամ, վթարային պատշգամբների նորոգման համար` 4.0 մլն դրամ:

ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Դավթաշեն վարչական շրջանը զբաղեցնում է 654 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 2.9%-ը: Այն սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին; Բնակչությունը կազմում է 41.0 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 3.67%-ն է:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Դավթաշեն վարչական շրջանում գործում է 5 նախադպրոցական հաստատություն (875 երեխա, 146 աշխատող), 6 հանրակրթական դպրոց` 5 միջնակարգ և 1 ավագ (3183 աշակերտ, 288 մանկավարժ), 1 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն (22 խումբ, 425 աշակերտ), Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոց (5 բաժին, 154 աշակերտ), 1 գրադարան:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանի տարածքում է գործում հ.20 ամբուլատոր բժշկական կենտրոնը:

Շրջանում հաշվառված են 2119 թոշակառուներ, 1974 ծերության կենսաթոշակ ստացողներ, 817 հաշմանդամներ, որից 189-ը` հաշմանդամ երեխաներ, 657 անապահով ընտանիք, 28 փախստական ընտանիք, 56 միայնակ անժառանգ թոշակառուներ և 31 հայրենական պատերազմի մասնակիցներ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Վարչական շրջանում հաշվառված է 186 բնակելի շենք, որոնցից 7-ը 1-ին և 2-րդ կարգի վթարային շենքեր են: Վարչական շրջանի բնակարանների ընդհանուր մակերեսը 862 հազ. քմ է, որից 353 հազ. քմ-ը` բնակելի մակերես: Ներկայումս վարչական շրջանում գործող 22 համատիրություններին են հանձնված 181 շենքեր: Շրջանի 186 բարձրահարկ շենքերում կան 385 վերելակներ: Աղբահանությունը տարեկան կազմում է մոտ 35 հազ. խմ, այդ թվում բնակչությունից` մոտ 28 հազ.խմ:

Բնապահպանություն

Կանաչապատման կազմակերպության կողմից սպասարկվում է շրջանի 25 հա տարածքը (կանաչապատ տարածք, ծաղկապատ տարածք, այգի, պուրակ, ոռոգման ցանց):

Առևտուր և սպասարկում

Վարչական շրջանում գործում են առևտրի և սպասարկումների 150 փոքր և միջին օբյեկտներ (9-ը բենզինի և գազի լիցքավորման կետեր են), 16 արտադրական, 16 տրանսպորտային, սպասարկման 66 ընկերություն-ձեռնարկություններ, 3 կապի հանգույց, 1 բաղնիք, 3 շինարարական ձեռնարկություններ:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Դավթաշեն վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 241,591.3 հազ. դրամի եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 232,513.2 հազ դրամ (96.2%):

Կրթություն, մշակույթ, սպորտ

Դավթաշեն վարչական շրջանում 2010 թվականին իրականացվել է ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ թվով 4 նախադպրոցական հաստատություններում, 5 նախադպրոցական հաստատություններում իրականացվել է ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Տրվել է անկողնային պարագաներ, սրբիչներ, խալաթներ, փափուկ և կոշտ կահույք, սառնարան ու սալօջախ:

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում 2010 թ. իրականացվել է կրթական, մշակութային և սպորտային 14 միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության և Երևանի տոներին ու հիշատակի օրերին:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

2010 թ. «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում իրականացվել է հանրակրթական դպրոցների 1-4 դասարանի աշակերտների, նախադպրոցական հաստատությունների սաների, «Հույսի ավան» թաղամասի բնակչության և Դավթաշեն վարչական շրջանի սոցիալապես կարիքավոր բնակիչների ակնային զննում և ակնոցների տրամադրում: Պետ.պատվերի շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու նպատակով սոցիալապես կարիքավոր քաղաքացիներին տրվել են միջնորդագրեր: Համագործակցելով Հայկական բժշկական կենտրոնի հետ` անվճար բուժզննման և վիրահատության են ենթարկվել զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները:

2010 թ. պարենային ծրագրի շրջանակներում ամանորյա փաթեթ են ստացել սոցիալապես անապահով 496 ընտանիք: Հայրենական պատերազմի 65-ամյակի կապակցությամբ թվով 31 վետերանի տրվել է դրամական պարգևատրում:

2010 թվականի ամառային արձակուրդների ընթացքում 2 հերթափոխով 90 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ իրենց ամառային հանգիստն անցկացրել են Հանքավանի «Հասմիկ» ճամբարում:

Գիտելիքի օրվա կապակցությամբ սոցիալապես անապահով 1-4 դասարաններում սովորող 200 երեխաների տրամադրվել է դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Իրականացվել է սոցիալապես անապահով ընտանիքների քարտեզագրում և տվյալների բազան թարմացվել է:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Վարչական շրջանում իրականացվել են փողոցների երթևեկելի հատվածի և մայթերի ասֆալտե ծածկույթի ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ, նորոգվել են փողոցների եզրաքարերը: Այգիներում տեղադրվել են տաղավարներ, մանկական խաղեր: Իրականացվել է հարթ տանիքների վերանորոգում:

Վարչական շրջանի տարածքում կառուցվում է «Հույսի ավան» թաղամասը, որը զբաղեցնելու է 15.9 հա տարածք: Կառուցապատումը իրականացվում է քոթեջային տիպի ցածրահարկ շենքերով: Թաղամասը բաղկացած է լինելու թվով 200 1-2 հարկանի տներից, սոցիալ-մշակութային, առևտրի և հանգստի օբյեկտներից: Առաջիկա չորս տարիներին կավարտվի ամբողջ աշխատանքները: Ներկայումս թաղամասի 76 առանձնատներում ապրում են 5-ից ավելի երեխա ունեցող բազմազավակ, սոցիալապես խիստ կարիքավոր 20 ընտանիքներ:

Բնապահպանություն

2010 թ. Դավթաշեն վարչական շրջանի 25 հա կանաչ տարածքի խնամքն ապահովվել է 15280 գծմ ոռոգման ցանցով: Կատարվել է սիզամարգերի վերականգնում, ծառատնկում, ծառերի երիտասարդացում, թփերի տնկում, ծաղկային տարածության ընդարձակում, ծառերի և թփերի բուժում: Իրականացվել է ծառատունկ վարչական շրջանի 1-2-րդ թաղամասերի վերջնամասում և Եղվարդի խճուղու որոշ հատվածներում:

Առևտուր և սպասարկում

2010 թ. արգելվել է փողոցային առևտուրը, անօրինական օբյեկտների տեղադրումը վարչական շրջանի տարածքում: Իրականացվել է վերահսկողություն ժամկետանց սննդամթերքի վաճառքի նկատմամբ: Կազմակերպվել է ստուգայցեր` առևտուրը կանոնակարգելու և սանիտարական նորմերն ապահովելու նպատակով:

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ և սպորտ

Լուծված չեն շրջանի գրադարանի վերանորոգման, ջեռուցման համակարգի անցկացման, գրքային ֆոնդի ավելացման և թարմացման խնդիրները: Երաժշտական դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կապիտալ վերանորոգումը և ջեռուցման համակարգի անցկացումը կնպաստեն մշակութային կենտրոնների նորմալ գործունեության կազմակերպմանը: Վարչական շրջանում մարզամշակութային դպրոցի կառուցման, կառուցված ֆուտբոլի դաշտերը բարեկարգելու և սպասարկելու անհրաժեշտություն կա:

Շրջանում հիմնանորոգման խնդիր ունեն հ.հ. 58, 61, 62 նախադպրոցական հաստատությունները, տանիքների նորոգման` հ.հ. 59, 61 նուհ-երը, սանհանգույցների վերանորոգման` հ.հ. 58, 60, 62 նուհ-երը:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանի բժշկական կենտրոնի շենքը ենթակա է վերանորոգման և բժշկական սարքավորումների արդիականացման:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Լուրջ խնդիրներ կան շրջանի բնակֆոնդի պահպանման և շահագործման հարցում. բազմաբնակարան բնակելի շենքերի նկուղներում ջրամատակարարման և ջրահեռացման ցանցը մաշված է:

Դավթաշեն վարչական շրջանի` 16-րդ թաղամասի դիմաց, աճուրդային հողակտորների, Ազատամարտիկների, Ձոր-1, Ձոր-2, Ձոր-3 թաղամասերի, 3-րդ թաղամասի մասնավոր սեկտորի կոյուղու կոլեկտորի կառուցման անհրաժեշտություն կա: Աղբահան և ջրցան մեքենաների ձեռքբերումը հնարավորություն կտա վարչական շրջանի սանմաքրման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպել: Գլխավոր փողոցներում գտնվող աղբամաները հին են. դրանք նորացման և ավելացման կարիք ունեն:

Հիմնանորոգման կարիք ունի Դավթաշենի կամուրջը, շրջանի որոշ հատվածներում անհրաժեշտություն է առաջացել կառուցել ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումներ:

Բնապահպանություն

Վերանորոգման և ընդլայնման կարիք ունի ոռոգման գործող ցանցը, որը հնարավորություն կտա ընդլայնելու կանաչ տարածքները:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Կրթություն, մշակույթ և սպորտ

2011 թվականին կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ` նվիրված տոն և հիշատակի օրերին: Կանցկացվեն Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված մարզական խաղեր, 1-6 դասարանների միջև ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկություն, «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» բակային առաջնություն, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական խաղեր, Սամվել Գևորգյանի անվան հուշամրցաշար:

2011 թվականին նախատեսված է ջեռուցման համակարգ անցկացնել թիվ 59 նախադպրոցական հաստատությունում:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում 2011 թվականին ևս վարչական շրջանը շարունակելու է իրականացնել պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը` վարչական շրջանի տարածքում կկազմակերպի սոցիալական օգնության ծառայության գործունեությունը: 2011թ. նախատեսվում է իրականացնել աշխատանքներ առաջնային օղակում. բնակչության բուժսպասարկումը դարձնել որակյալ, հասանելի և մատչելի, աջակցել կանխարգելիչ և ամբուլատոր բուժօգնության աշխատանքներին:

Այս ոլորտում 2011 թ. նախատեսվում է իրականացնել պարենային ծրագրի շրջանակներում ամանորյա փաթեթների տրամադրում, Հայրենական պատերազմի 66-ամյակի կապակցությամբ վետերանների մեծարման ցերեկույթ և պարգևատրում, սոցիալապես անապահով ընտանիքների քարտեզագրում և տվյալների բազայի թարմացում:

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ամառային հանգստի կազմակերպման աշխատանքները 2011 թվականին շարունակական բնույթ կկրեն: Նախատեսվում է գիտելիքի օրվա կապակցությամբ սոցիալապես անապահով դպրոցահասակ երեխաներին տրամադրել դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Բնակարանային ֆոնդի պահպանումը, շահագործումը և նորոգումը վարչական շրջանում իրականացնում են համատիրությունները: Մշակվել է ծրագրային փաթեթ, որի շնորհիվ կստեղծվեն համատիրությունների միավորումներ: Այն թույլ կտա ժամանակակից խնդիրները լուծել օպտիմալ և արդյունավետ: Մրցակցության պայմաններում ի հայտ կբերվեն այս կառույցների գործունեության արդյունավետությունը: Քայլեր կձեռնարկվեն բնակելի ֆոնդի պահպանումն ու շահագործումն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

2011 թ. ընթացքում այս ոլորտում նախատեսվում է լուծել մի շարք առաջնահերթ խնդիրները` հիմնական նորոգման ենթարկել բնակելի շենքերի հարթ տանիքները (իզոգամ), որոնց վրա կծախսվի 60.0 մլն դրամ: Իրականացնել վարչական շենքի արտաքին տեսքի վերանորոգում, մասնակի և հիմնական վերանորոգման աշխատանքներ կատարել շենքերի վերելակային տնտեսությունում, բնակելի շենքերի ջրամատակարարման և կոյուղու ներքին ցանցերում, ապահովել վարչական շրջանի բյուջեի մուտքերը ոչ բնակելի և ավտոտնակների զբաղեցրած տարածքներից: 2011 թ. կիրականացվեն Դավթաշեն կամուրջի հիմնանորոգման աշխատանքներ (585,000.0 հազ. դրամ):

2011 թվականին կիրականացվի Դավթաշեն վարչական շրջանի առաջին և երկրորդ թաղամասերի միջև գտնվող այգու բարեկարգման և հրապարակի կառուցման աշխատանքներ, վարչական շրջանի 11 բակերում կտեղադրվեն խաղեր, խաղահրապարակներ և 4 մինի ֆուտբոլի դաշտ, ընթացիկ և հիմնական վերանորոգման կենթարկվեն գործող ոռոգման համակարգերը, Փիրումյան և Տիգրան Պետրոսյան փողոցներում կկառուցվեն և կվերանորոգվեն խողովակաշարեր համապատասխանաբար` 2300 գծմ և 2200 գծմ երկարությամբ:

Կապահովվի Փիրումյան, Աղաբաբյան փողոցների և վարչական շրջանի բակային տարածքների արտաքին լուսավորությունը ամբողջությամբ, ինչպես նաև կիրականացվի Դավթաշենի սեփական սեկտորի (գյուղի) 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ փողոցների, Դավթաշեն վարչական շրջանի` 16-րդ թաղամասի դիմաց, աճուրդային հողակտորների, Ազատամարտիկների, Ձոր-1, Ձոր-2, Ձոր-3 թաղամասերի, 3-րդ թաղամասի մասնավոր սեկտորի արտաքին լուսավորությունը:

Կիրականացվեն փողոցների երթևեկելի հատվածի և մայթերի ասֆալտե ծածկույթի ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ (4724 քմ, 40.0 մլն դրամ), կնորոգվեն փողոցների եզրաքարերը (115 գծմ, 3.0 մլն դրամ), մայթերի սալահատակը, դիտահորերը, (տարեկան մոտ 12 հատ), կբարեկարգվեն մայթերին հարող սիզամարգերը: 2-րդ և 1-ին թաղամասերի այգու վերջնամասում նախատեսված է կառուցել ավտոճանապարհ: Վարչական շրջանի 337.8 հազ. քմ աղբահանության համար նախատեսվում է ծախսել 84.27 մլն դրամ:

Բնապահպանություն

2011 թ. նախատեսվում է թաղամասերում նոր այգիների ստեղծում, սիզամարգերի տարածքի վերականգնում, ծառատունկ` 300 ծառ, ծառերի երիտասարդացում` 500 ծառ, թփերի տնկում` 600 թուփ, ծաղկային տարածության ընդարձակում` 400 քմ-ով, ծառերի և թփերի բուժում` տարեկան 2 անգամ: Նախատեսվում է իրականացնել 25 հա կանաչ գոտու խնամք, բարեկարգում և պահպանում, ոռոգման գործող ցանցի վերանորոգում և ընդլայնում: 25 հա կանաչ տարածքների պահպանության և շահագործման համար նախատեսվում է ծախսել 63.0 մլն դրամ:

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Էրեբունի վարչական շրջանը զբաղեցնում է 4880 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 21.5%-ը: Այն սահմանակից է Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 121.5 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 10.88%-ն է:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Էրեբունի Վարչական շրջանի տարածքում գործում է 13 նախադպրոցական հաստատություն (1833 երեխա, 373 աշխատող), 22 հանրակրթական դպրոց (2 ավագ, 20 հիմնական, 11430 աշակերտ, 926 մանկավարժ), 4 գրադարան, 1 մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Վարչական շրջանի տարածքում է հանրապետական նշանակության «Էրեբունի» և «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնները, որոնք ընդգրկում են 2 ծննդատուն, 6 ամբուլատոր պոլիկլինիկա: Շրջանի թոշակառուների թիվը կազմում է 21345 մարդ, անապահով ընտանիքներինը` 2927, գործազուրկներինը` 4036, հաշմանդամները` 6237:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Շրջանում հաշվառված է 261 բազմաբնակարան շենք, որոնցից բարձրահարկ` 80, առկա է թվով 211 վերելակ, որոնցից հիմնանորոգված են 178-ը: Վարչական շրջանում կա մինի ֆուտբոլի արհեստական 2 դաշտ:

Բնապահպանություն

Շրջանում կանաչ տարածքների մակերեսը կազմում է 13.3 հա, ծաղկապատ տարածքները` 1.6 հա: Շրջանի տարածքում կա 2 զբոսայգի, 5 պուրակ:

Առևտուր և սպասարկում

Շրջանի տարածքում է գտնվում 37 արդյունաբերական ձեռնարկություն, 15 շինարարական կազմակերպություն, 20 տրանսպորտային ձեռնարկություն, առևտրային և սպասարկման 700-ից ավելի փոքր ու միջին օբյեկտ:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Էրեբունի վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 730,577.0 հազ. դրամ եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 706,443.4 հազ դրամ (96.7%):

Կրթություն, մշակույթ, սպորտ

Կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում 2010 թվականի ընթացքում իրականացվել են մշակութային և սպորտային միջոցառումներ` նվիրված տոն և հիշատակի օրերին, անցկացվել են «Լավագույն մարզական ընտանիք», «Առողջ սերունդ, պաշտպանված հայրենիք» մրցույթները:

2010 թվականի ընթացքում 9 նախադպրոցական հաստատություններում (հ.հ. 64, 65, 66, 68, 69, 70, 71, 74, 75) անցկացվել է ջեռուցման համակարգ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

2010 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 19-ը «Հայկական ակնաբուժական նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական կազմակերպությունը «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում անվճար ծառայություններ է մատուցել Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզների երեխաներին, դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտներին, վետերաններին, հաշմանդամներին, ազատամարտիկներին: Ծրագրի շրջանակներում վարչական շրջանի 6396 բնակիչ հետազոտվել է, թվով 53 անձ ստացել է ակնոց, 2-ը` վիրահատվել:

2010 թվականի հունիսից «Աճեմյան ատամնաբուժական կլինիկա» բարեգործական ծրագրի շրջանակներում վարչական շրջանի սոցիալապես անապահով բնակիչներն ստանում են անվճար բուժօգնություն:

2010 թվականին շրջանի հաշմանդամ կարիքավոր թվով 14 բնակիչների տրամադրվել են մեկական սայլակներ:

2010 թ. ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Էրեբունի վարչական շրջանում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Էրեբունու թանգարանի համալիրի և հարող տարածքի բարեկարգման, կանաչապատման տարածքների խնամքի և պահպանման օժանդակ աշխատանքներ» ծրագիրը: Մասնակցել են 20 հոգի:

2010 թ. մայիսի 8-ին «Հաղթանակի օր» միջոցառման շրջանակներում վարչական շրջանի Հայրենական պատերազմի մասնակիցները ստացել են դրամական պարգևներ: Հունիսին մեկնարկել էր ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագիրը: Վարչական շրջանի 22 ընտանիքներ ներկայացրել են 22 հայտ` սփյուռքահայ երեխաներին հյուրընկալելու համար:

2010 թ. հուլիս-օգոստոս ամիսներին վարչական շրջանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ 7-13 տարեկան շուրջ 60 դպրոցականներ, այդ թվում նաև սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների դպրոցականներն իրենց ամառային արձակուրդի 20-օրյա հանգիստն անցկացրել են Կոտայքի մարզի Մարմարիկի «Հեքիաթների կիրճ» մանկական առողջարարական ճամբարում:

«Գիտելիքի օր» միջոցառման շրջանակներում վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 134 դպրոցահասակ երեխաների տրամադրվել են 134 պայուսակներ` գրենական պիտույքներով:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2010 թվականի ընթացքում վերանորոգվել է շուրջ 10670 քմ ճանապարհ, որի համար ծախսվել է 64 մլն դրամ: 2010 թ. սանիտարական մաքրման աշխատանքների համար ծախսվել է 426 մլն դրամ: Հեղեղատար ցանցի և գետերի հուների (4800 գծմ) մաքրման ամենամյա աշխատանքները կատարելու նպատակով ծախսվել է 18 մլն դրամ: Վարչական շրջանում նորոգվել են փողոցների և բակերի լուսավորության ցանցի շուրջ 3150 գծմ հատված, որի համար ծախսվել է 20 մլն դրամ:

2010 թ. վերանորոգվել են շենքերի և շինությունների 5149 քմ հարթ (19.576 մլն) և 1701 քմ թեք լանջավոր տանիքները (5.7 մլն դրամ), ապակեպատվել է 100 քմ շենքերի մուտքերն ու աստիճանավանդակները (1.7 մլն դրամ), նորոգվել է 2926 քմ մուտքեր (1.6 մլն դրամ), 653 գծմ ջրագիծ ու կոյուղագիծ, ջրթափ (1.8 մլն դրամ): Վերելակների վերանորոգման համար ծախսվել է 11 մլն դրամ:

2010 թվականին բակային տարածքների բարեկարգման, նորոգման, ինչպես նաև խաղահրապարակների կառուցման և նորոգման աշխատանքների համար ծախսվել է 12.5 մլն դրամ:

Բնապահպանություն

2010 թ. ստեղծվել է 2417 քմ կանաչ գոտի, տնկվել է 25000 ծաղկասածիլ, մշակվել է 8400 քմ սիզամարգ, ծախսվել է 46 մլն դրամ:

2010 թվականին ապրիլ-հունիս ամիսներին «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Էրեբունու թանգարանի համալիրի և հարող տարածքի բարեկարգման, կանաչապատման, տարածքների խնամքի և պահպանման օժանդակ աշխատանքներ» ծրագիրը: Ծրագրի ընթացքում կատարվել է կանաչ տարածքների խնամք և պահպանում` 2.3747 հա, 14.25 հա խնամք և 3.3 սիզամարգերի հա պահպանություն, 9.9 հա ծառերի բնաբաժակների քաղհան, փխրեցում` 821 քմ, 2463 քմ ծառերի չորուկների և կոճղաշվերի էտ, կտրում: Ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 4.0 մլն դրամ:

Առևտուր և սպասարկում

Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի համաձայն վերահսկողություն է իրականացվել վարչական շրջանի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ (առևտրի, հասարակական սննդի և կենցաղ ծառայությունների օբյեկտներ): Հսկողության արդյունքում մինչև 16.10.10թ. հայտնաբերվել է թվով 144 խախտում, որի հիման վրա կազմվել է արձանագրություններ:

Կանոնակարգվել է Սասունցի Դավթի հրապարակի (կայարանամերձ) բացօթյա առևտուրը, հիմնվել է այժմ գործող պտուղ-բանջարեղենի մինի շուկա: Մինի շուկաներ են ձևավորվել Նոր Արեշ 3 փ. հարակից տարածքում (Մուրացան 113 շենքի դիմաց), ինչպես նաև Խաղաղ Դոնի և Տիտոգրադյան փողոցների հատման մասում:

Բարեկարգվել է վարչական շրջանի տարածքում գործող թվով 52 խանութների բացօթյա տարածքները:

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Շրջանում վերանորոգման կարիք ունեն հ.հ. 65, 68, 69, 71 նախադպրոցական հաստատությունների շենքերը, հ.հ. 63, 65, 66, 70, 73, 74, 75 նուհ-երի տանիքները և հ.հ. 63, 74, 75 նուհ-երի սանհանգույցները: Գրադարանների, կրթական և մշակութային այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կառուցման, շահագործման և նորոգման աշխատանքներին աջակցելու անհրաժեշտություն կա: Առաջնային խնդիր է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի համերգային դահլիճի նորոգումը, պատուհանների և դռների վերանորոգումը, շենքի ջեռուցումը:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Էրեբունի վարչական շրջանում մեծ թիվ են կազմում միայնակ թոշակառուները, սոցիալապես անապահով ընտանիքները, ցածր եկամուտ ունեցողները: Վարչական շրջանի տարածքում գտնվող համատիրությունների համակարգը զգալի աջակցության և բարեփոխումների կարիք ունի:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Սողանցքային տարածքների մակերեսի մեծության պատճառով ավելանում են ոչ միայն վթարային շենքերի, այլ նաև ճանապարհների վթարային հատվածների թիվը: Այդ պատճառով հիմնական և մասնակի նորոգման ու բարելավման կարիք ունի վարչական շրջանին պատկանող ճանապարհային ցանցը: Փողոցների արտաքին լուսավորության ցանցը բարելավման կարիք ունի:

Բնապահպանություն

Կարևոր խնդիր է վարչական շրջանի կանաչ տարածքների (Էրեբունի արգելոց թանգարանի այգին, կենտրոնական փողոցներին հարող կանաչ տարածքները) ընդլայնումը, որի համար անհրաժեշտ է վերականգնել ոռոգման ցանցի 60-70%-ը:

Առևտուր և սպասարկում

Առևտրի և սպասարկման ոլորտում անհրաժեշտ է կանոնակարգել բացօթյա առևտուրը: Էրեբունու զանգվածում, Վարդաշենում, կայարանամերձ հրապարակի մերձակայքում գյուղմթերքների վաճառքի շուկաների անհրաժեշտություն կա:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում նախատեսվում է իրականացնել մշակութային 12 (20.0 մլն դրամ), սպորտային 9 միջոցառում (5.0 մլն դրամ)` նվիրված տոն և հիշատակի օրերին: Նախադպրոցական հաստատությունների վերանորոգման համար կծախսվի 9.0 մլն դրամ: Հարազատ չունեցող մարդկանց թաղման ծախսերի համար նախատեսվել է 3.0 մլն դրամ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շարունակվելու է «Աճեմյան ատամնաբուժական կլինիկա» բարեգործական ծրագրի շրջանակում վարչական շրջանի սոցիալապես անապահով բնակիչների անվճար բուժօգնությունը:

2011 թ. նախատեսվում է առանձնակի ուշադրություն դարձնել բարեգործական ճաշարանի գործարկմանը, կկազմակերպվեն օգնություններ զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, բազմազավակ անապահով ընտանիքներին, Հայրենական պատերազմի վետերաններին, միայնակ տարեցներին և բնակչության սոցիալապես անապահով այլ խավերին, 3 մլն դրամի չափով օգնություն կհատկացվի հարազատ չունեցող մարդկանց թաղման, նյութապես կարիքավոր ընտանիքների միանվագ օգնության, նաև բուժման ծախսերի նպատակով: 2011 թվականին «Հայ-շվեդական» բարեգործական կազմակերպության շրջանակներում վարչական շրջանի անապահով ընտանիքների 8-16 տարեկան երեխաների համար կազմակերպվելու են անգլերենի և համակարգչային ուսուցման անվճար դասընթացներ:

2011 թվականի ապրիլ-հունիս ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում իրականացվելու է «Մանկապարտեզների բակերի բարեկարգման և ցանկապատերի նորոգման օժանդակ աշխատանքներ» ծրագիրը: Սոցիալապես կարիքավոր ընտանիքներին տոնական օրերին աջակցելու համար կտրամադրվի 6.0 մլն դրամ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2011 թ. 11.813 քմ փողոցների և ճանապարհների ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգման համար նախատեսված է 65.0 մլն դրամ: Վարչական շրջանի բնակֆոնդի պահպանման և շահագործման ուղղությամբ 2011թ. կհիմնանորոգվեն 7270 քմ շենքերի և շինությունների հարթ և թեք լանջավոր տանիքները (40.0 մլն դրամ): Կիրականացվեն աղբահանման աշխատանքներ (1706.4 քմ), որի համար կծախսվի 426.6 մլն դրամ: 2426 խմ գետերի հուների մաքրման համար նախատեսվել է 19.5 մլն դրամ: Հուշարձանների վերանորոգման և պահպանման համար նախատեսվել է 3.0 մլն դրամ: 2011 թ. կբարեկարգվեն շրջանի 6 բակային տարածքներ, որի համար կծախսվի 60.0 մլն դրամ:

Բնապահպանություն

2011 թ 13.5 հա կանաչ տարածքների պահպանության և շահագործման համար կծախսվի 50.0 մլն դրամ:

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Կենտրոն վարչական շրջանը զբաղեցնում է 1339 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 5.9%-ը: Այն սահմանակից է Աջափնյակ Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 130.4 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 11.67%-ն է:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Վարչական շրջանի տարածքում գործում է 29 նախադպրոցական ուսումնական հաստատություն (21 համայնքային ենթակայության` 2551 երեխա և 436 աշխատող, 8-ը մասնավոր), 33 հանրակրթական դպրոց (5 ավագ, 28 հիմնական, 15491 աշակերտ, 1322 մանկավարժ), 35 ԲՈՒՀ, 4 արտադպրոցական հիմնարկ, 7 արվեստի դպրոց, 1 գեղագիտական դաստիրակության կենտրոն, 24 գրադարան, 2 մարզադպրոց:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Կենտրոն վարչական շրջանում անապահով ընտանիքների թիվը 5120 է: Ավելացել է աշխատունակ բնակչության թիվը` 79.177 մարդ: Զբաղվածների թիվը կազմում է 78.900 մարդ, գործազուրկները` 2594 մարդ: «Փարոս» համակարգից օգտվում է 2550 մարդ:

Վարչական շրջանում գործում են 29 տարբեր նշանակության բուժհիմնարկներ, որոնցից 5-ը` քաղաքապետարանի, 21-ը` առողջապահության նախարարության, 3-ը` կրթության նախարարության ենթակայության: Կենտրոն վարչական շրջանում առողջապահական հաստատություններն են հ.հ. 1, 4, 7, 17 պոլիկլինիկաները և «Շտապբուժօգնությունը»:

Բնակարանային և կոմունալ տնտեսության ոլորտ

Կենտրոն վարչական շրջանում հաշվառված է բնակելի 698 շենք, գերատեսչական` 14, վթարային` 2: Բազմաբնակարանային շենքերի կառավարումը հանձնված է 19 համատիրություններին և 9 լիզորագրային կառավարման: Առանձնատների թիվը 7800 է, որից 350 վթարային: Բազմաբնակարան շենքերում բնակարանների թիվը 27204 է, վերելակներինը` 580: Շրջանի բնակարանային ֆոնդի կազմում է 266.8 հազ.խմ, իսկ մեկ շնչին ընկնող կոշտ թափոնների քանակը` 1.4 խմ:

Բնապահպանություն

Կենտրոն վարչական շրջանում գտնվում է 11 զբոսայգի` 28.4 հա մակերեսով, 16 խաղահրապարակ (զբոսայգիներում): Կանաչ տարածությունները 600 հա են, մերձակա անտառային գոտին` 120 հա, սիզամարգերի մակերեսը` 11.6 հա: «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող կանաչապատ տարածքը կազմում է 40 հա, որը պարբերաբար խնամվում է:

Բնապահպանական առումով կարևոր նշանակություն է տրվում Ծիծեռնակաբերդի անտառապատ տարածքի, Հրազդանի կիրճի մաքրության և կանաչապատման աշխատանքներին:

Առևտուր և սպասարկում

Տարածքում գործում են առևտրի և սպասարկման 3325 փոքր և միջին օբյեկտներ, 542 հանրային սննդի օբյեկտներ, 484 կենցաղային սպասարկման օբյեկտներ:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Կենտրոն վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 2,916.150.5 հազ. դրամ եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 2,892.570.4 հազ. դրամ (99.2%):

Կրթություն, մշակույթ, սպորտ

Քաղաքապետարանի ծրագրերով 2010 թվականի ընթացքում ջեռուցման համակարգեր են տեղադրվել հ.հ. 14, 3, 6, 16, 18 և 20 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Վերականգնվել է հ. 33 հանրակրթական դպրոցի ոռոգման ցանցը (տեղադրվել է նոր պոմպ), իրականացվել են հողային և կանաչապատման աշխատանքներ:

Թվով 18 նախադպրոցական ուսումնական հաստատություններ համալրվել են նոր գույքով (յուրաքանչյուրին ըստ կարիքի), ձեռք են բերվել մահճակալներ, զգեստապահարաններ, աթոռակներ և սառնարաններ:

Մշակույթի և սպորտի բնագավառում իրականացվել են միջոցառումներ` նվիրված տոն և հիշատակի օրերին, անցկացվել են սպորտային մրցույթներ և խաղեր:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Կազմակերպվել է թվով 33 անապահով բնակիչների անվճար բուժօգնությունը (տարբեր տեսակի վիրահատություններ և բուժում ստացիոնար պայմաններում):

2010 թվականին ընտանեկան նպաստների չափն ավելացել է 3500 դրամով:

1-4-րդ դասարանների անապահով ընտանիքների թվով 1570 երեխաներ ստացել են պայուսակներ և գրենական պիտույքներ` նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Հայրենական մեծ պատերազմի թվով 232 մասնակիցներ ստացել են դրամական պարգևատրում (10000-ական դրամ):

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2010 թվականի ընթացքում Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում իրականացվել են 95565 քմ մակերեսով ասֆալտապատման աշխատանքներ, որից 46265 քմ-ը (265.5 մլն դրամ) նախատեսված էր Կենտրոն վարչական շրջանի աշխատանքային պլանով:

Վերանորոգվել է 7934 քմ թեք տանիք, որից 954 քմ-ը վարչական շրջանի 2010 թ. աշխատանքային ծրագրով` արժեքը 4.77 մլն դրամ, իսկ մնացած շուրջ 7000 քմ-ը` համատիրությունների միջոցներով: Վերանորոգվել է 7387 քմ հարթ տանիք, որից 1387 քմ-ը` վարչական շրջանի աշխատանքային ծրագրով (8.3 մլն դրամ), իսկ մնացած 6000 քմ-ը` համատիրությունների միջոցներով:

«Երևան Ջուր» ընկերությունը Մյասնիկյան պողոտայից մինչև Ավան վարչական շրջանը իրականացրել է 4.5 կմ նոր ջրագծի անցկացման աշխատանքներ, որը հնարավորություն կտա Կենտրոն վարչական շրջանում ապահովել որակյալ ջրամատակարարում: Նոր ջրատարի շինարարության ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված շուրջ 300 մլն դրամ վարկային միջոցներով:

Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի և Բալետի ակադեմիական թատրոնի հարակից հրապարակում կառուցվել է եռհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի` 514 ավտոմեքենայի կայանման տեղով, ամբողջությամբ վերանորոգվել է հրապարակը, Հ. Թումանյանի և Ալ. Սպենդիարյանի արձանները` պատվանդաններով:

Իտալական «Ռենկո» ընկերության կողմից Վ. Սարգսյան փողոցում, Հանրապետության և Տ. Մեծ փողոցների հատման վայրում կառուցվել և շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ շենք:

Ջրամատակարարման որակը բարելավելու նպատակով վերակառուցվել են թվով 46 խմելու ջրի դիտահորեր:

Առևտուր և սպասարկում

2010 թ. շահագործման են հանձնվել Մոսկովյան և Թումանյան փողոցներում գտնվող «Սթար» և Ե. Քոչար փողոցում գտնվող «ՍԱՍ» խոշոր առևտրի կենտրոնները:

Բնապահպանություն

«Կանաչ Երևան» ծրագրի շրջանակներում շրջանում իրականացվել են ծաղկապատման և կանաչապատման աշխատանքներ: Տնկվել է 150 թուփ և 400 ծառ, որից 140-ը` Խորենացու փողոցում, շուրջ 89000 հատ ծաղիկ, ծաղկապատվել` 8000 քմ տարածք: Ավելացվել է 2500 քմ սիզամարգ:

Տեղադրվել են 144 ծաղկամաններ` Հերացու փողոցի կամրջի վրա և Բրազիլիայի հրապարակում: 3000 քմ սիզամարգեր կանաչապատվել են, 8000 քմ տարածքներ` ծաղկապատվել: Ոռոգման ցանցի աշխատանքներ են սկսվել և կշարունակվեն Մյասնիկյան պողոտայում: Այս աշխատանքների իրականացման համար ծախսվել է 179.0 մլն դրամ:

2010 թվականին իրականացվել է Հրազդանի կիրճի սան. մաքրման համալիր ծրագիր, որին մասնակցել են տարբեր կազմակերպություններ:

Խորենացու փողոցում 40 վթարային ծառեր հատվել են, արմատախիլ են արվել արմատային մասերը, փոսերը լցոնվել և տնկվել են նոր ծառեր: Ճոպանուղու շրջապատում տեղափոխվել, այնուհետև լցոնվել է 130 խ/մ հող` հետագա կանաչապատման նպատակով:

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Կենտրոն վարչական շրջանում հիմնանորոգման կարիք ունեն հ.հ. 4, 5, 10, 12, 14, տանիքի վերանորոգման` հ.հ. 2, 5, 8, 10, 11, 15, 17, 18, սանհանգույցների վերանորոգման` հ.հ. 5, 7, 8, 10, 18, 21 նախադպրոցական ուսումնական հաստատությունները:

Մանկապարտեզները համապատասխան տարիքային գույքի թարմացման ու ավելացման խնդիր ունեն: Անհրաժեշտ է ավելացնել սննդի համար նախատեսված գումարների չափը: Կապիտալ և մասնակի վերանորոգման կարիք ունեն շրջանի դպրոցների մի մասը: Անհրաժեշտ է վերականգնել դպրոցների և մանկապարտեզների կանաչ տարածքների ոռոգման ցանցերը և իրականացնել կանաչապատում: Կան հաստատություններ, որոնք ունեն ոռոգման ցանցերի անցկացման և նոր համապատասխան գույքի ձեռքբերման խնդիրներ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Հատկապես թերի է իրականացվում բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածներին դեղորայքով ապահովումը: Սա առաջնահերթ խնդիր է հատկապես տեղամասային պոլիկլինիկաների համար, որոնք սպասարկում են ոչ միայն իրենց մոտ գրանցված հիվանդներին, այլև մյուս վարչական շրջաններից դիմողներին: Որոշ պոլիկլինիկաներում անհրաժեշտ է իրականացնել ներքին վերանորոգման, հարակից տարածքների կանաչապատման և ոռոգման խողովակների անցկացման, ցայտաղբյուրների վերականգնման աշխատանքներ:

Անհրաժեշտություն է առաջացել վերանայելու բնակչության բարեկեցության չափանիշը, քանի որ կան մեծ թվով անապահով ընտանիքներ, որոնց չափանիշները չեն բավարարում նպաստ ստանալու համար: Իրականացված մոնիտորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ շրջանում անհրաժեշտ է նախկինում գործող բարեգործական բաղնիքի վերաբացումը, որի կարիքը զգում են անապահով բնակիչները:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Չնայած կատարված աշխատանքներին` Կենտրոն վարչական շրջանում կան կապիտալ և մասնակի վերանորոգման ենթակա հեղեղատար և ջրմուղ-կոյուղու ցանցեր, շինություններ, ճանապարհներ և ոռոգման ցանց չունեցող կանաչ տարածքներ:

Կարգավորված չէ Մ. Խորենացու փողոցի կամրջից մինչև Նորք-Մարաշ վարչական շրջանի սահման հետիոտնի տեղաշարժը. ճանապարհի այդ հատվածը բավականին նեղ է:

Բակային տարածքների ոռոգման ցանցերի վերականգնումը հնարավորություն կտա արդյունավետ կազմակերպել կանաչ տարածքների խնամքն ու պահպանությունը: Առաջարկվում է ավելացնել Մյասնիկյան պողոտայի վերգետնյա անցումների քանակը: Անմխիթար վիճակում են բազմաբնակարան մի շարք շենքերի տանիքները, վերելակները, էլեկտրական մալուխները, փողոցների էլեկտրական փայտե սյուները: Կապիտալ և մասնակի վերանորոգման կարիք են զգում շրջանային ենթակայության փողոցների մայթերը:

Սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար հարկավոր է ավելացնել աշխատողների և անհրաժեշտ տեխնիկայի քանակը: Խմելու ջրի որակը և մատակարարման հաճախականությունը ցածր է:

Հեղեղատար ցանցերը հին են. անհրաժեշտություն կա վերանորոգելու կամ նորերով փոխարինելու: Գետառի հունի բաց հատվածը հեղեղումների վտանգ կարող է առաջացնել:

Բնապահպանություն

Ոռոգման ցանցի վերականգնմանը զուգահեռ հարկավոր է ավելացնել կանաչ և ծաղկապատ տարածքների մակերեսը:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

2011 թվականին կրթության ոլորտում նախատեսվում է իրականացնել 9 միջոցառումներ, որի համար նախատեսվում է ծախսել 13.5 մլն դրամ:

Մշակույթի ոլորտի թվով 12 միջոցառումների վրա կծախսվի 13.5 մլն դրամ:

Սպորտի ոլորտի թվով 9 միջոցառումների վրա կծախսվի 3.5 մլն դրամ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

2011 թվականին Կենտրոն վարչական շրջանի և «Աճեմյան» հիմնադրամի համագործակցության արդյունքում շրջանի անապահով բնակիչները անվճար ատամնաբուժական ծառայություններ կստանան հիմնադրամի միջոցներով գործող ատամնաբուժական պոլիկլինիկայում, կտրվեն միջնորդագրեր անվճար վիրահատվելու և ստացիոնար բուժում ստանալու նպատակով:

Սոցիալական ապահովության ոլորտում 2011 թվականին նախատեսվում է իրականացնել շուրջ 57.7 մլն դրամի աշխատանքներ: Թվով 2 հասարակական կազմակերպություններ կստանան 1.2 մլն դրամ (յուրաքանչյուրին 0.6 մլն դրամ): Բարեգործական ճաշարանի ծառայությունից կօգտվեն 200 ծերեր:

2011 թվականին միանվագ դրամական օգնություն կհատկացվի շրջանի 2220 անապահով ընտանիքների (22.2 մլն դրամ), 1570 անապահով ընտանիքների տարրական դասարանների աշակերտներ կստանան գրենական պիտույքներ և պայուսակներ (9.420 մլն դրամ), 5120 անապահով ընտանիքների կտրամադրվեն Ամանորյա նվերներ (11.776 մլն դրամ): Հայրենական մեծ պատերազմի 240 մասնակիցներ կստանան դրամական պարգևատրում 4.8 մլն դրամի չափով:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Բնակարանային-կոմունալ տնտեսության բնագավառում 2011 թվականին նախատեսվում է իրականացնել 30000 քմ ասֆալտ-բետոնե ծածկերի վերանորոգում (185.0 մլն դրամ):

Կիրականացվեն արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ (70.0 մլն դրամ):

Բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման և վերանորոգման համար նախատեսվում է տրամադրել ֆինանսական աջակցություն (սուբսիդիա) համատիրություններին 240 մլն դրամի չափով, որը հնարավորություն կտա իրականացնել 840 քմ հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ (5.0 մլն դրամ), 500 քմ թեք տանիքների վերանորոգման աշխատանքներ (5.0 մլն դրամ): Մանկապարտեզների բարեկարգման և խաղամիջոցների տեղադրման աշխատանքների համար նախատեսվում է 106.5 մլն դրամ

Բնապահպանության ոլորտ

2011 թվականին Գետառի հունի մաքրման աշխատանքների համար կծախսվի 10.0 մլն դրամ: Յուրաքանչյուր օր կիրականացվեն 3162 հազ. քմ սանիտարական մաքրման աշխատանքներ, որի համար անհրաժեշտ է 859.5 մլն դրամ: Կիրականացվեն 42 հա կանաչ տարածքների ընդլայնման, պահպանման և ոռոգման աշխատանքներ (200.0 մլն դրամ):

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը զբաղեցնում է 2539 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 11.2%-ը: Այն սահմանակից է Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 141.5 հազ. մարդ, Երևանի բնակչության 12.68%-ն է:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործում է 22 նախադպրոցական հաստատություն (3583 երեխա, 596 աշխատող), 17 հանրակրթական դպրոց (12583 աշակերտ, 899 մանկավարժ, 3 ավագ դպրոց, 1 կրթահամալիր), 1 գրադարանային համակարգ` 2 գրադարանով, 1 երաժշտական դպրոց, 1 արվեստի դպրոց, 2 մշակութային կենտրոն, 1 գեղագիտական կենտրոն, 1 համալիր մարզադպրոց և 1 մարզական ակումբ (42 խմբակ, 608 սան, 36 աշխատող), 1 օլիմպիական հերթափոխի մարզադպրոց (49 խմբակ, 526 սան, 170 աշխատող):

Ջեռուցվում է միայն «Սեբաստիա» մշակույթի կենտրոնը: Երաժշտական և արվեստի դպրոցներում, կենտրոնական գրադարանում ջեռուցման աշխատանքները նախագծման փուլում են: Մալաթիա մարզակումբը ջեռուցվում է, ջրագծերը և էլեկտրագծերը նորոգված են:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանում գործում է 6 պոլիկլինիկա, 2 ծննդատուն և «Մալաթիա» ԲԿ-ը:

2010 թ. անապահովության գնահատման համակարգում հաշվառված է 3213 ընտանիք, 438 միայնակ անժառանգ թոշակառու, 451 ծնողազուրկ երեխա, 11 երկկողմանի ծնողազուրկ երեխա, ընտանեկան նպաստ է ստանում 2451 ընտանիք:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Շրջանի տարածքում տեղակայված են 575 բազմաբնակարան շենքեր, որոնցից 546-ը սպասարկվում են 28 համատիրությունների, 53-ը` լիազորագրային կառավարիչների և 6-ը` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: Շենքերի բնակարանների ընդհանուր քանակը 26913 է, այդ թվում` համատիրությունների կողմից սպասարկվում է` 24016, լիազորագրային կառավարիչների կողմից` 2594 և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից` 303 բնակարաններ:

Բազմաբնակարան շենքերից 83-ի տանիքները թեք լանջավոր են, ընդհանուր մակերեսը մոտ 64.3 հազ. քմ է: 492 շենք ունեն հարթ տանիքներ` 245,5 հազ. քմ ընդհանուր մակերեսով: Վարչական շրջանի բարձրահարկ շենքերում առկա են թվով 958 վերելակներ:

Բնապահպանություն

Վարչական շրջանում բազմամյա տնկարկները զբաղեցնում են 430.4 հա տարածք, որից 100 հա` տնամերձ: Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են 335.9 հա տարածություն: Կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը 77 հա է: Սիզամարգերը զբաղեցնում են 18.8 հա, անտառներն ու պուրակները` 37.5 հա, այգիները` 14.7 հա, ծաղկապատ տարածքները` 1.5 հա տարածություն:

Առևտուր և սպասարկում

Շրջանի տարածքում գործում են առևտրի և սպասարկումների 1232 օբյեկտներ:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 875,888.3 հազ. դրամ եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 853,620.6 հազ. դրամ (97.4%):

Կրթություն, մշակույթ, սպորտ

Նախադպրոցական հաստատությունների գույքի նորացման համար ներդրվել է 75,000.000 դրամ` կոշտ գույք (սեղան, աթոռ, պահարան, մահճակալ, սառնարան և սալօջախ) ձեռք բերելու համար:

2010 թվականին հիմնանորոգվել են հ.հ. 11, 174 և 181 հիմնական դպրոցների մասնաշենքերը, հ.184 ավագ դպրոցի սպորտ-հրապարակը: Հ. 174 դպրոցի բակում իրականացվել են վերանորոգման, իսկ հ.176 դպրոցում` ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքներ:

2010 թվականին ջեռուցման համակարգ է տեղադրվել հ.հ. 76, 77, 80, 82, 83, 84, 87, 88, 92, 93, 95, 97 նախադպրոցական հաստատություններում:

Կանաչապատման նպատակով թվով 8 նախադպրոցական հաստատություններում տնկվել են 145 պտղատու և 210 դեկորատիվ ծառեր:

Արվեստի դպրոցում 2010 թ. ընթացքում կատարվել է մասնակի վերանորոգում, գույքի ձեռքբերում, երաժշտական դպրոցում` ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի մասնակի վերանորոգում: Գրադարանային համակարգը 2010 թ. ընթացքում ձեռք է բերել 184 կտոր գիրք, նվիրատվությամբ ստացել է 232-ը:

2010 թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում իրականացվել են միջոցառումներ` նվիրված տոն և հիշատակի օրերին: Կազմակերպվել են բարեգործական համերգ տարեցների համար:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանի 45 քաղաքացիների տրվել են միջնորդագրեր` բուժումը պետպատվերի շրջանակներում կազմակերպելու համար, ինչպես նաև 21 քաղաքացիների` անվճար ստոմատոլոգիական բուժում ստանալու նպատակով:

2010 թ. ընթացքում հրատապ օգնություն է ստացել 528 ընտանիք: Սոցիալապես անապահով 1300 ընտանիքների Զատկի տոնի կապակցությամբ ցուցաբերվել է սոցիալական օգնություն:

Մայիսի 9-ին Հայրենական պատերազմի 104 վետերաններ պարգևատրվել են 10000-ական դրամի չափով: Սեպտեմբերի 1-ին 200 ընտանիքների տրվել է գրենական պիտույքների փաթեթներ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2010 թ. ընթացքում ասֆալտապատվել է 19086 քմ տարածք (86806 հազ. դրամ), տեղադրվել են 625 գծմ (7669 հազ. դրամ) եզրաքարեր, վերանորոգվել` 2121 գծմ (9925 հազ. դրամ): Կառուցվել են թվով 5 հետիոտնային անցումներ, որի համար ծախսվել է 1483 հազ. դրամ:

«Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակներում հիմնվել է 2 բակ` Բաբաջանյան 45/1 և 51/1 շենքերի բակում, Ա-3 թաղ. Օհանովի փող. 50-52 շենքերի բակերում, որի համար Երևանի բյուջեից ծախսվել է 28253 հազ. դրամ: Տեղադրվել են թվով 150 նստարաններ, որի համար ծախսվել է 6637 հազ. դրամ:

Բնապահպանություն

77 հա կանաչապատ տարածքների խնամքի ու պահպանության համար ծախսվել է 107516 հազ. դրամ:

Ավելացվել է կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը` կազմելով 77 հա, սիզամարգերինը` 18.8 հա, ծաղկապատ տարածքներինը` 1,5 հա:

Առևտուր և սպասարկում

2010 թ. ընթացքում վարչական շրջանի տարածքից ապամոնտաժվել և տեղափոխվել է 14 հատ կրպակ և տաղավար:

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հիմնանորոգման կարիք ունեն հ.հ. 76, 80, 82, 83, 84, 86, 87, 88, 92 նախադպրոցական հաստատությունները, տանիքների նորոգման` հ.հ. 76, 77, 78, 80, 81, 85, 89, 90, 91, 95 նուհ-երը, սանհանգույցների` հ.հ. 78, 79, 85, 89, 93, 94, 96, 97 նուհ-երը:

Նախադպրոցական հաստատությունների և դպրոցների բակերում կա բարեկարգման, խաղահրապարակների ստեղծման, մալուխագծերի ջրամատակարարման և ներքին ցանցերի վերանորոգման խնդիր:

Հ.հ. 162, 179, 190 և 121 դպրոցները շուրջօրյա ջրամատակարարման խնդիր ունեն, անմխիթար վիճակում են մալուխագծերի ներքին ցանցերը:

Արվեստի և երաժշտական դպրոցներում առկա են նկուղի և տանիքի վերանորոգման, գույքի և երաժշտական գործիքների, համակարգչի ձեռքբերման խնդիրներ: «Ժամանց» մշակութային կենտրոնում կա տարածքի տրամադրման, համակարգչի ձեռքբերման անհրաժեշտություն: Գրադարանային համակարգում հարկավոր է իրականացնել տանիքի, ջրհորդանների վերանորոգման, շրջակա տարածքի ասֆալտապատման աշխատանքներ: Հ.1 գրադարանային մասնաճյուղում ջեռուցման համակարգ չկա, «Սեբաստիա» մշակույթի կենտրոնում ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցը քայքայված է, 1-ին հարկի դահլիճը վերանորոգման կարիք ունի:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Այս ոլորտում հիմնական խնդիր է համարվում բակային տարածքների բարեկարգումը, ինչը հնարավորություն կտա բակերը դարձնել յուրատեսակ հանգստի գոտիներ:

Բնապահպանություն

Առկա կանաչ տարածքների ու այգիների (Չինարի այգի, Իտալական այգի, Երիտասարդության այգի, Մայրության այգի, Վ. Զատիկյանի անվ. այգի և այլն) ոռոգման ցանցը ունեն վերականգնման, արդիականացման կարիք:

Շրջանի տարածքով անցնող Ստորին Հրազդանի ջրանցքի սանիտարական վիճակը ոռոգման սեզոնից դուրս դառնում է անմխիթար: ՈՒստի, շրջակա միջավայրի պահպանման և վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման նպատակով շատ կարևոր է ջրանցքի պարբերական, ամենամյա մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը:

Առևտուր և սպասարկում

Առևտրի և սպասարկումների ոլորտում կարևոր խնդիր է վարչական շրջանի տարածքում առևտրի և սպասարկումների օբյեկտների տեղաբաշխման կարգավորումը, փողոցային առևտրի արգելումը:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

2011 թվականի ընթացքում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ` նվիրված տոն և հիշատակի օրերին: Կկազմակերպվի օլիմպիադա, դպրոցական քաղաքային 20-րդ մարզական խաղեր, ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկություն, «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոն և այլ միջոցառումներ, որոնց իրականացման համար նախատեսված է 10.0 մլն դրամ` մշակութային միջոցառումների համար, 5,640 մլն դրամ` սպորտային միջոցառումների համար:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Սոցիալական ապահովության բնագավառում 2011 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել միջոցառումներ` կապված Հաղթանակի օրվան, Հաշմանդամների միջազգային օրվան, Տարեցների միջազգային օրվան, Ամանորի, Սուրբ Ծննդի ու Սուրբ Զատկի տոների հետ: Կտրամադրվեն միջնորդագրեր` բուժումը պետպատվերի շրջանակներում կազմակերպելու, ինչպես նաև անվճար ստոմատոլոգիական բուժում ստանալու համար: Վարչական շրջանում սոցիալական ապահովության ոլորտում կիրականացվեն 37.673 մլն դրամի աշխատանքներ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2011 թվականին նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում (17000 քմ, 59,826.4 մլն), թեք լանջավոր տանիքների և ջրհորդանների վերանորոգում` 23140 քմ, շքամուտքերի դռների տեղադրում` 60 դուռ, ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգում` 2500 գծմ, ջրահեռացման համակարգի վերանորոգում` 2000 գծմ, անձրևատար խողովակների վերանորոգում` 2000 գծմ, կոյուղու ներքին ցանցի վերանորոգում` 2000 գծմ, աղբատար խողովակների վերանորոգում, աղբապատուհանների տեղադրում` 100 աղբախցիկ, կախովի աղբախցիկների վերանորոգում և վերակառուցում` 400 աղբախցիկ, ջերմամեկուսացման ապահովում` 2000 գծմ, շքամուտքերի վերանորոգում` 3500 քմ, շքամուտքերի ծածկերի վերականգնում` 500 քմ և վերելակների պահպանում և վերանորոգում` շուրջ 20.0 մլն դրամ: Վարչական շրջանի 14545 քմ ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների համար նախատեսվում է 80.0 մլն դրամ, իսկ 130 գծմ եզրաքարերի վերանորոգման համար` 6.0 մլն դրամ:

Բնապահպանություն

2011 թվականին կընդլայնվի Իսակովի և Բաբաջանյան փողոցների հարող կանաչապատ տարածքը, ամբողջությամբ կընդլայնվեն և կկանաչապատվեն Բաբաջանյան փողոցների մեջտեղում գտնվող սիզամարգերը: 77 հա կանաչ տարածքների պահպանման ու շահագործման աշխատանքների համար նախատեսվել է 127.700 մլն դրամ:

ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Նոր Նորք վարչական շրջանը զբաղեցնում է 1440 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 6.3%-ը: Այն սահմանակից է Ավան, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 146.4 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 13.12%-ն է:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Վարչական շրջանի տարածքում կա 22 նախադպրոցական հաստատություն (3637 երեխա, 601 աշխատող), 19 հանրակրթական դպրոց (4 ավագ, 15 հիմնական, 11409 աշակերտ, 947 մանկավարժ), 1 հատուկ գիշերօթիկ դպրոց, «Անանիա Շիրակացու» անվան ճեմարան, 2 քոլեջ, 1 ատաղծագործական ուսումնարան, կենտրոնական գրադարան, մշակույթի կենտրոն, 2 երաժշտական և 1 արվեստի կենտրոն, Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, 2 մարզադպրոց (14 մարզաձև, 97 խումբ, 32 մարզիչ, 1570 սան), մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոն, 3 բուհ, ուսումնական հանրակացարան (2 մասնաշենք):

Վարչական շրջանում կա 29 հուշարձան, 10 կոթող, 15 արձան, 6 տապանաքար, 4 խաչքար և 1 ջրանցք:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Նոր Նորք վարչական շրջանում գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը (500 մահճակալ), 6 ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկ, 1 մարզաառողջարարական կենտրոն և 4 բարեգործական ճաշարան:

2010 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Նոր Նորք վարչական շրջանի զբաղվածության կենտրոնում գրանցված է 2781 գործազուրկ: Ընտանիքների ԱԳՀ-ում հաշվառված է 2596 ընտանիք, որից նպաստառու` 2040 ընտանիք: Ընտանիքների ԱԳՀ-ում որպես անօթևան (Գայի 19 հասցեով) հաշվառվել է 1 ընտանիք: «Նպաստ» համակարգում 2009թ. սեպտեմբեր ամսից հաշվառված է մանկուց հաշմանդամ 81 երեխա, հաշմանդամ` 883 մարդ (առաջին խմբի հաշմանդամ` 142, երկրորդ խմբի` 506, երրորդ խմբի` 235):

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված են 665 բազմաբնակարան շենքեր, որոնցից բարձրահարկ են 301-ը, գործում է թվով 589 վերելակ: Հիմնանորոգված է 14 վերելակ, 5-ի նորոգումն ընթացքի մեջ է: Կա 4 գետնանցում, 3 լողավազան, 19 մարզահրապարակ և 3 բաղնիք:

Վարչական շրջանում առկա է թվով 3 վթարային շենք, այդ թվում` 2-րդ աստիճանի վնասվածության` 2 շենք (Գալշոյան 12շ., Մառի 12շ.) և 3-րդ աստիճանի վնասվածության` 1 շենք (Միկոյան 25շ.):

Բնապահպանություն

Շրջանում կանաչ տարածքների մակերեսը կազմում է 369 հա, որոնց մեծ մասը զբաղեցնում են թվով 18 այգիներն ու պուրակները:

Առևտուր և սպասարկում

Վարչական շրջանի տարածքում գործում են առևտրի և սպասարկման 1124 փոքր և միջին օբյեկտներ, շինարարական` 58, տրանսպորտային` 34 ձեռնարկություններ, բենզինի և գազի լիցքավորման 18 կետ:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Նոր Նորք վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 603,882.9 հազ. դրամ եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 580,618.8 հազ. դրամ (96.1%):

Կրթություն, մշակույթ, սպորտ

2010 թ. Նոր Նորք վարչական շրջանում թվով 22 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ավարտվել են ջեռուցման համակարգի վերականգնողական աշխատանքները, իսկ տանիքների վերանորոգման աշխատանք չի իրականացվել:

2010 թվականի ընթացքում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում իրականացվել են մշակութային և սպորտային մի շարք միջոցառումներ` նվիրված տոն և հիշատակի օրերին:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

2010 թ. Նոր Նորք վարչական շրջանում առողջապահության բնագավառում սոցիալապես անապահով խավին տրամադրվել է շուրջ 110 միջնորդագիր` պետպատվերի շրջանակներում վիրահատություններ և կոնսերվատիվ բուժում ստանալու համար: Վարչական շրջանի տարածքում գործող հ.22 պոլիկլինիկայի և հ.5 բուժ. սանմասի հետ համատեղ իրականացվել է բնակչության մեջ էպիլեպսիայով և շաքարային դիաբետով տառապող հիվանդների ցուցակների կազմման և ճշտման, ինչպես նաև այդ հիվանդներին համապատասխան դեղորայքով ապահովելու գործընթացը:

2010 թվականին վարչական շրջանի տարածքում գործող 4 բարեգործական ճաշարաններից օգտվել է շուրջ 700 սոցիալապես անապահով անձ: Դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու համար 2010թ. մայիս ամսից կատարվել է թվով 89 Հայրենական մեծ պատերազմի վետերանների հաշվառում (327 գրքույկների հաշվեհամարներով):

2010 թվականին շրջանում բնակվող սոցիալապես անապահով բնակչությանը, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ու բազմազավակ ընտանիքների տրամադրվել է օգնություն սննդի տեսքով: 1-4-րդ դասարանի դպրոցահասակ երեխաներին տրամադրվել է պայուսակ և գրենական պիտույքներ (330 հատ): Միայնակ և հաշմանդամ երկու ընտանիքի տրամադրվել է գազի վառարան` անվճար հիմունքներով:

Շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը կազմակերպվել է Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Նոր Նորք վարչական շրջանում 2010 թվականի ընթացքում հիմնանորոգվել է 14 վերելակ, տրամադրվել է 500 հատ իզոգամ` 5000 քմ հարթ տանիք վերանորոգելու համար, 857 հատ ազբոշիֆեր` թեք տանիքները վերանորոգելու համար:

Վարչական շրջանի տարբեր մասերում տեղադրվել է 790 հատ աղբարկղ:

Շրջանի տարածքում 2010 թվականին իրականացվել են 9440 քմ ծավալով ասֆալտե ծածկույթի ընթացիկ և հիմնական վերանորոգման աշխատանքներ:

Բարեկարգվել է 9-րդ զանգվածի նորաստեղծ այգին, 5-րդ զանգվածի (հ. 166 դպրոցի և հ. 16 նուհ-ի միջնամասի) այգին, 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 33 և 38 շենքերի բակային տարածքները, տեղադրվել է 76 նստարան և 25 մանկական խաղ:

2010 թվականի ընթացքում շրջանում հիմնանորոգվել է 4-րդ զանգվածի 43 շենքի, Միկոյան փ. 5 շենքի, Վիլնյուսի փողոց, Գայի պող. «Էրեբունի» շարվածքով հենապատի մի մասը, վերանորոգվել է 668 գծմ բազալտե եզրաքար: Պարբերաբար ապահովվել է Գետառի հունի մաքրումը: Հիմնանորոգվել է Հովհաննիսյան փող. արտաքին լուսավորությունը: Ավարտվել է Լվովյան, Վիլնյուս փողոցներում արտաքին լուսավորության աշխատանքները:

Այգիներում մասամբ վերանորոգվել է ոռոգման ցանցը:

Ջրագծերի վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածները ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ 1- ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածներում, ինչպես նաև Ջրվեժի Բանավան և Մայակ թաղամասերում ջրամատակարարումը կատարվում է գրաֆիկով` ժամը 07:11 - 19:23:

Վարչական շրջանի տարածքում ավարտվել է բնակելի շենքերի գազաֆիկացման աշխատանքները:

2010 թվականին ամբողջովին իրականացվել են 2-րդ զանգվածի ուսանողական ավանի 4-րդ մասնաշենքի կոյուղագծերի, ջրագծերի, օդափոխիչների և տանիքի վերանորոգման աշխատանքները:

Բնապահպանություն

2010 թվականին տնկվել է 610 մրգատու, 648 դեկորատիվ, 610 սոճանման ծառեր, ինչպես նաև 465 թուփ: Նոր Նորք վարչական շրջանում ծաղկապատման համար օգտագործվել է 94 հազ. ծաղիկ: Ծաղկապատվել է 1.4 հա տարածք, կանաչապատվել` 37.58 հա.

Առևտուր և սպասարկում

2010 թվականի ընթացքում իրականացվել է հսկողություն վարչական շրջանի տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, խախտումների համար կազմվել են արձանագրություններ: Համեմատաբար կանոնակարգվել է բացօթյա առևտուրը, իսկ գլխավոր փողոցներում` մասնավորապես Գայի պողոտայում` արգելվել:

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Նոր Նորք վարչական շրջանի հ.հ. 100, 103, 108, 109, 116, 118 նախադպրոցական հաստատությունները հիմնանորոգման կարիք ունեն, տանիքների վերանորոգման կարիք ունեն հ.հ. 101, 102, 104, 106, 107, 110, 111, 112, 113, 114, 120 նուհ-երը, իսկ սանհանգույցների վերանորոգման` 101, 105, 107, 110, 113, 114, 119, 120 նուհ-երը:

Դպրոցական շենքերի մեծ մասն ունեն հիմնանորոգման և ջեռուցման համակարգերի տեղադրման կարիք: Հիմնանորոգման խնդիր ունեն հ.հ. 133, 134, 135, 141, 142, 163, 164, 166 և 186 դպրոցները, իսկ հ.հ. 88, 139, 163, 143 և Հր. Մաթևոսյանի անվան դպրոցները` տանիքների նորոգման:

Մարզաբազաների վերանորոգումը և նորի կառուցումը հնարավորություն կստեղծի կազմակերպել տարբեր սպորտաձևերի մարզական թիմեր: Վարչական շրջանին անհրաժեշտ է լողավազան և ֆուտբոլի կանաչապատ դաշտ:

Արտադպրոցական հիմնարկների շենքերը հիմնանորոգման կարիք ունեն: Երաժշտական գործիքները հին են: Գրադարաններին անհրաժեշտ են նոր տացքակետեր և գույք` գրքային ֆոնդը նորմալ պահպանելու համար:

Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ հաշմանդամ և ֆիզիկական զարգացման արատ ունեցող անչափահասների համար` հնարավորություն տալով զբաղվել սպորտով:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների, փախստականների բնակարանային-կոմունալ, կենցաղային պայմանները բարելավման կարիք ունեն:

Անհրաժեշտություն է առաջացել զբաղվել բարեգործական ճաշարանից օգտվող հաշմանդամների և սոցիալապես անապահով անձանց թիվը ավելացնելու ուղղությամբ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Առկա է խնդիր` կապված Նոր Նորքի Ջուղայի 5 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքը ապօրինի վերաբնակեցրած բնակիչների տեղահանման և շենքի քանդման հետ: Երևանի քաղաքապետարանի համատեղ անհրաժեշտ է կազմակերպել վարչական շրջանում անհատական բնակարանային շինարարության գործընթացը:

Վարչական շրջանի անավարտ բնակելի շենքերի կառուցապատման և առանձին շենքերի շահագործման հետ կապված խնդրի լուծման համար անհրաժեշտ է մշակել նոր մոտեցումներ:

Բնապահպանություն

Կանաչապատման և ոռոգման բնագավառում կանաչ տարածքների ընդլայնման, ոռոգման ցանցի ընդարձակման և ջրագծերի հիմնական վերանորոգման պահանջ կա:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

2011 թվականին կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում նախատեսվում են իրականացնել միջոցառումներ` նվիրված տոն և հիշատակի օրերին:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

2011 թվականի ընթացքում նախատեսվում է անցկացնել հ. 22 պոլիկլինիկայի և հ. 5 բուժ. սանմասի սպասարկվող բնակչության մեջ սրտի արատով հիվանդների ցուցակների ճշտման և նրանց անվճար դեղորայքով ապահովելու միջոցառումներ:

2011 թվականին նախատեսվում է տոնական միջոցառումներ կազմակերպել և անցկացնել բարեգործական ճաշարանների շահառուների համար:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2011 թ. այս ոլորտում կիրականացվեն աշխատանքներ բազմաբնակարան բնակելի շենքերի լանջավոր, հարթ տանիքների, շքապատշգամբների և շքամուտքերի ծածկասալերի վերանորոգման ուղղությամբ: Պետք է հիմնանորոգվի մոտ 51 վերելակ:

Նախատեսվում է տեղադրել 150 հատ աղբարկղ, վերանորոգել աղբահարթակները:

2011 թ. նախատեսվում է իրականացնել վարչական շրջանի բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտե ծածկույթի (14100 քմ, 70400.0 հազ. դրամ), փողոցների երթևեկելի մասի և մայթերի ընթացիկ և հիմնական վերանորոգման աշխատանքներ: Կշարունակվի 4-րդ զանգվածի 2 հատվածի` 33 և 38 շենքերի բակային տարածքի բարեկարգման աշխատանքները, կտեղադրվի 16 հատ զրուցարան, 105 նստարան:

Վարչական շրջանի սանիտարական մաքրման ընդհանուր մակերեսը կազմում է 1200000 քմ: Աղբահանության համար նախատեսվել է 300000.0 հազ. դրամ:

2011 թ. կավարտվի Գայի պողոտայի «Էրեբունի» շարվածքով հենապատի նորոգումը, ինչպես նաև Սաֆարյան փողոցի նրբանցքի և Միկոյան 17ա շենքի արտաքին լուսավորությունը, կվերանորոգվի և կվերակառուցվի վթարված հենապատերը (47 քմ, 2000.0 հազ. դրամ) և փողոցների եզրաքարերը (շուրջ 300 գծմ, 2000.0 հազ դրամ), նախատեսվում է վերանորոգել աստիճաններն ու բազրիքները:

2011 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել 2-րդ զանգվածի ուսանողական ավանի 5-րդ մասնաշենքի կոյուղագծերի, ջրագծերի, օդափոխիչների և տանիքների վերանորոգման աշխատանքները (12973 քմ հարթ տանիքների վերանորոգման համար նախատեսվել է 48000.0 հազ դրամ, թեք տանիքների վերանորոգման համար` 3000.0 հազ դրամ):

Բնապահպանություն

2011 թ. շրջանում նախատեսվում է ընդարձակել կանաչ տարածքները: Անհրաժեշտ է խիտ բնակեցված թաղամասերում բարեկարգել բակային այգիները, տեղադրել մանկական խաղեր և մետաղական նստարաններ, իրականացնել ծառատունկ, թփերի տնկում, ծառերի երիտասարդացում, ծառերի և թփերի բուժում: Վարչական շրջանի 37.85 հա կանաչ տարածքների պահպանման և շահագործման համար նախատեսվում է իրականացնել 120000.0 հազ. դրամի ծախսեր:

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Նորք-Մարաշ վարչական շրջանը զբաղեցնում է 470 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 2.1%-ը: Այն սահմանակից է Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 11.3 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 1.02%-ն է:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Նորք-Մարաշ վարչական շրջանում գործում է 4 նախադպրոցական հաստատություն (242 երեխաներ, 94 աշխատող) և 4 հանրակրթական դպրոց (942 աշակերտ, 109 մանկավարժ: Նախադպրոցական հաստատություններն ապահովված են ջեռուցման համակարգերով:

Շրջանում կա 1 գրադարան (23837 գրքային ֆոնդ), 1 մարզադպրոց (210 երեխա, մարզաձևերը` ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ):

Բնապահպանություն

Շրջանի տարածքում հասարակական նշանակության գոտին է Սբ. Աստվածածին եկեղեցու շրջակա տարածքը:

Կանաչ գոտիների զանգվածը կազմում է մոտ 400 հա` ներառյալ սեփական տնատիրություններին պատկանող այգիները, իսկ հասարակական նշանակության կանաչ գոտու զանգվածը կազմում է մոտ 0,3 հա:

Առևտուր և սպասարկում

Շրջանում գործում են 7 հանրային սննդի, առևտրային` 40, կենցաղային ծառայության` 10 օբյեկտներ, 3 բենզալցակայաններ:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Նորք Մարաշ վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 231,924.0 հազ. դրամի եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 225,338.7 հազ. դրամ (97.2%):

Կրթություն, մշակույթ, սպորտ

2010 թ. գազաֆիկացվեց և ջեռուցման կաթսա տեղադրվեց հ.123 և հ.124 նախադպրոցական հաստատություններում: Մասնակի հիմնանորոգվեց հ.122 մանկապարտեզը, 80%-ով փոխվեց մանկապարտեզների կոշտ գույքը:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

2010 թ. վարչական շրջանի 10 ընտանիքներին տրվել է պետ. պատվերով բուժման միջնորդություն:

Սոցիալական ոլորտում դրամական աջակցություն է ցուցաբերվել շուրջ 150 ընտանիքի` վետերաններ, ազատամարտիկներ, հաշմանդամներ: 2010 թ. սեպտեմբերի 1-ի կապակցությամբ գրենական պիտույքներ և պայուսակներ են բաժանվել 135 երեխաների:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2010 թ. կատարվել է 3560.7 քմ ասֆալտ-բետոնե ծածկույթի փոսալցման աշխատանքներ (16.4 մլն դրամ): 2010թ. ընթացքում ամսական 303381 քմ ծավալով իրականացվել են սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ (53.9 մլն դրամ):

2010 թ. հիմնանորոգվել է Ա. Արմենակյան և Գ. Հովսեփյան փողոցների արտաքին լուսավորության ցանցը:

Բնապահպանություն

2010 թ. վերանորոգվել է 530 գծմ ոռոգման ջրագիծ (7.0 մլն դրամ):

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Նոք-Մարաշ վարչական շրջանի հ. 122 նախադպրոցական հաստատությունը հիմնանորոգման կարիք ունի, տանիքի և սանհանգույցի վերանորոգման կարիք ունի հ.հ. 121 մանկապարտեզը:

Մարզադպրոցը ենթակա է հիմնանորոգման: Հիմնանորոգված չէ երաժշտական դպրոցը, որն ունի նաև ջեռուցման և նոր գույքի կարիք: Վարչական շրջանի միակ գրադարանն ունի գրքային ֆոնդի համալրման կարիք:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանում գործող հ.5 պոլիկլինիկան ունի հիմնանորոգման և նոր բուժ սպասարկման տեխնիկայով վերազինման կարիք;

Բնակարանային կոմունալ տնտեսություն

Շրջանում լուրջ հիմնախնդիր է հանդիսանում ոռոգման ցանցի բացակայությունը, երկրորդական փողոցների արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգումը, խմելու ջրի մատակարարման ծավալները ենթակա են վերանայման:

Անհրաժեշտ է մշակել «Նաիրի» հյուրանոցային համալիրի զարգացման առանձին ծրագիր, որը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

Բնապահպանություն

Բնապահպանության ոլորտում կարևոր հիմնախնդիր է հանդիսանում Սբ. Աստվածածին եկեղեցուն հարող տարածքում կանաչ գոտու բացակայությունը:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

2011 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել թվով 12 մշակութային միջոցառում (10475.8 հազար դրամ): Սպորտի բնագավառում կիրականացվի թվով 6 միջոցառում (6033.6 հազար դրամ): Նախատեսվում է ձեռք բերել ըմբշամարտի գորգ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Առողջապահության բնագավառում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես` հնարավորինս օգնել թոշակառուներին և հաշմանդամներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար (պետպատվերով) բուժում ստանալու հարցում:

2011 թվականին սոցիալական ապահովության բնագավառում նախատեսվում են միանվագ օգնություններ (300 մարդ) և ամանորյա օգնություններ (350 մարդ) սոցիալապես անապահով ընտանիքներին, վետերաններին, հաշմանդամներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Բնակարանային - կոմունալ տնտեսություն

2011 թվականին շրջանում կիրականացվի 20525 քմ ասֆալտապատման աշխատանքներ (112887.5 հազ. դրամ), 885 գծմ ոռոգման ներքին ցանցի պահպանում և շահագործում (11.7 մլն դրամ), 5025 քմ փողոցների ընթացիկ նորոգում և պահպանում (շուրջ 27.64 մլն դրամ), 10.5 քմ հենապատերի վերանորոգում (847.7 հազ. դրամ), աղբահանության և սանիտարական մաքրության միջոցառումներ (53,9 մլն դրամ), փողոցների 5273 գծմ արտաքին լուսավորության ցանցի անցկացում և արդիականացում (52.73 մլն դրամ):

Բնապահպանություն

2011 թվականին նախատեսվում է այգի կառուցել Սբ. Աստվածածին եկեղեցու շրջակա տարածքում, որի իրականացման համար անհրաժեշտ է 75 մլն դրամ: Շրջանի 4800 քմ կանաչապատման և կանաչ տարածքների պահպանման համար անհրաժեշտ է 5 մլն դրամ:

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Նուբարաշեն վարչական շրջանը զբաղեցնում է 1731 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 7.6%-ը: Այն սահմանակից է Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 9.6 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 0.86%-ն է:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Շրջանում է գործում 1 նախադպրոցական հաստատություն (159 երեխա, 26 աշխատող), 2 հանրակրթական դպրոց (1248 աշակերտ, 96 մանկավարժ), 1 երաժշտական դպրոց, 1 մարզամշակութային կենտրոն, 1 գրադարան (թիվ 34), Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 հաստատություն, մտավոր թերզարգացում ունեցող երեխաների օժանդակ գիշերօթիկ դպրոց (թիվ 11), հատուկ դաստիարակչական դպրոց (թիվ 18):

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Նուբարաշեն վարչական շրջանում գործում են Հանրապետական հոգեբուժական հիվանդանոցը, «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ն, հ.21 պոլիկլինիկան:

2010 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների զբաղվածության կենտրոնում գրանցված է մոտ 310 գործազուրկ: Ընտանիքների ԱԳՀ-ում հաշվառված է 510 ընտանիք, որից` նպաստառու 293 ընտանիք: Ընտանիքների ԱԳՀ-ում, որպես անօթևան, հաշվառված ընտանիք չկա: 2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մանկուց հաշմանդամ երեխաների թիվը` 21, հաշմանդամ` 108 մարդ (հաշվառված առաջին խմբի հաշմանդամ անձանց թիվը` 25, երկրորդ խմբի` 43, երրորդ խմբի հաշմանդամ` 40):

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Վարչական շրջանում կա շուրջ 535 անհատական տնտեսություն, 36 բազմաբնակարան շենք, որոնցից բարձրահարկ` 4-ը, 5-հարկանի` 27, եռահարկ` 1, երկհարկանի` 3, 1-հարկանի 1 շենք: Բարձրահարկ շենքերում կան թվով 6 վերելակներ:

Բնապահպանություն

Շրջանի ընդհանուր օգտագործման կանաչ զանգվածը կազմում է 4.1 հա, որից փողոցների սիզամարգեր` 0.1 հա, զբոսայգիներ` 3.0 հա, պուրակներ` 0.13 հա: Ընդհանուր ծառերի թիվը 2400-ից ավելի է, ծաղկային մակերեսը` 750 քմ, ծաղկասածիլների քանակությունը` մոտ 1700 հատ:

Առևտուր և սպասարկում

Շրջանի տարածքում գործում են առևտրի և սպասարկման 75 օբյեկտ, որից 40-ը պարենային ապրանքների, 8-ը ոչ պարենային, 2 շինանյութի, հանրային սննդի և զվարճանքի 3 օբյեկտ և սննդի 3 արտադրամաս (հացի փուռ):

2010 թվականին իրականացված ծրագրեր

Նուբարաշեն վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 35,087.6 հազ. դրամ եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 29,531.9 հազ. դրամ (84.2%):

Կրթություն, մշակույթ, սպորտ

2010 թ. Նուբարաշեն վարչական շրջանի հ.125 մանկապարտեզում ավարտվել են ջեռուցման համակարգի վերականգնողական աշխատանքները:

2010 թվականի ընթացքում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում իրականացվել են թվով 10 միջոցառումներ: Հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են Հայոց բանակի 18-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

2010 թ. առողջապահության բնագավառում սոցիալապես անապահով, սակայն «Փարոս» համակարգում չընդգրկված 3 վատառողջ անձանց տրամադրվել է 100.000-ական դրամ ֆինանսական օգնություն` հետվիրահատական շրջանում կոնսերվատիվ բուժում իրականացնելու համար: Վարչական շրջանի տարածքում գործող հ.21 պոլիկլինիկայի հետ համատեղ իրականացվել է միայնակ և անժառանգ ծերերի, շաքարային դիաբետով և այլ հիվանդություններով տառապող հիվանդների ցուցակների կազմման և ճշտման, ինչպես նաև այդ հիվանդներին համապատասխան դեղորայքով ապահովելու գործընթացը:

2010 թվականին վարչական շրջանի տարածքում դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու համար կատարվել է Հայրենական մեծ պատերազմի 11 վետերանների հաշվառում:

2010 թ. Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող սոցիալապես անապահով բնակչությանը, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվել է օգնություն սննդի տեսքով: 1-4-րդ դասարանի դպրոցահասակ երեխաներին տրամադրվել է պայուսակ և գրենական պիտույքներ (80 հատ): Միայնակ և հաշմանդամ երկու ընտանիքի անվճար տրամադրվել է հեռուստացույց և հաշմանդամության սայլակ:

Սոցիալապես անապահով ընտանիքների 40 երեխաների ամառային հանգիստը կազմակերպվել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2010 թ. ընթացքում հիմնանորոգվել է 4 վերելակ: 244 քմ հարթ տանիքի վերանորոգման համար տրամադրվել է 280 քմ իզոգամ:

Մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել 355 քմ ծավալով ասֆալտե ծածկույթի ընթացիկ և հիմնական վերանորոգման աշխատանքներ: Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում տեղադրվել է 4 մանկական խաղ:

Բնապահպանություն

2010 թվականին կատարվել են շուրջ 500 ծառերի երիտասարդացման աշխատանքներ, ձեռք է բերվել 400 կգ հանգած կիր և կրապատվել են վարչական տարածքի բոլոր ծառերը: 750 քմ ծաղկային մակերեսի վրա տնկվել է մոտ 1700 հատ ծաղկասածիլ:

Առևտուր և սպասարկում

2010 թվականի ընթացքում իրականացվել է հսկողություն վարչական շրջանի տարածքում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, խախտումների համար կազմվել են արձանագրություններ: Համեմատաբար կանոնակարգվել է բացօթյա առևտուրը, իսկ գլխավոր փողոցներում` արգելվել:

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Վարչական շրջանի հ.125 նախադպրոցական ուսումնական հաստատությունը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Կարևոր նշանակություն ունի մանկավարժական կադրերի վերապատրաստման համակարգի բարելավումը:

Դպրոցական 2 շենքերի մեծ մասը ունեն հիմնանորոգման կարիք: Մարզաբազաների վերանորոգումը, կառուցումը հնարավորություն կստեղծի կազմակերպել տարբեր սպորտաձևերի մարզական թիմեր: Վարչական շրջանին անհրաժեշտ է ֆուտբոլի կանաչապատ դաշտ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Առողջապահության ոլորտում հիմնախնդիր է շտապ օգնության մեքենայի բացակայությունը:

Վարչական շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային-կոմունալ, կենցաղային պայմանները բարելավման կարիք ունեն:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Շրջանի Ա, Բ, Գ, Դ, Ե թաղամասերի ոչ հիմնական շինություններում բնակվող անապահով ընտանիքների կոմունալ-կենցաղային պայմանները բարելավման կարիք ունեն:

Բնապահպանություն

Կանաչապատման և ոռոգման բնագավառում կա կանաչ տարածքների ընդլայնման, ոռոգման ցանցի ընդարձակման և ջրագծերի հիմնանորոգման պահանջ:

Առևտուր և սպասարկում

Այս ոլորտում առևտուրը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է գյուղմթերքի մինի շուկայի կազմակերպում:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

2011 թվականին շրջանի կրթօջախներում կկազմակերպվեն մրցույթներ, ստուգատեսներ, հանդիպումներ, հիշատակի և տոն օրերին նվիրված միջոցառումներ: Նախատեսվում է ընդլայնել մարզամշակութային կենտրոնի խմբակները, կահավորել կենտրոնի մարզական մասը:

Կանցկացվեն ամենամյա միջոցառումներ` «Առողջ սերունդ, պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը, «Լավագույն մարզական ընտանիք», «Լավագույն մարզական բակ» սպորտային միջոցառումները:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

«Երևան-Ջուր» ՓԲԸ-ի և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համատեղ կսկսվեն Նուբարաշեն վարչական շրջանի Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ և Է թաղամասերի խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցապատման աշխատանքները: Ոռոգման ջրով կապահովվեն հ.հ. 15, 17, 20 փողոցները: Նորակառույց թաղամասերում կտեղադրվեն նոր աղբամաններ: Կիրականացվեն 135 քմ տանիքների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ (4.5 մլն դրամ), 715 քմ ասֆալտապատման աշխատանքներ (4 մլն դրամ):

Բնապահպանություն

2011 թվականին նախատեսվում է վարչական տարածքում ևս նոր կանաչ տարածքների հիմնում, որը կհանդիսանա որպես հանգստի գոտի: Կապահովվի 4,1 հա կանաչ տարածքների խնամքի և սպասարկման աշխատանքների կազմակերպումը, կկատարվի հանգստի գոտում ծառատունկ, կձևավորվի 800 քմ ծաղկային տարածք:

ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Շենգավիթ վարչական շրջանը զբաղեցնում է 4099 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 18.1%-ը: Այն սահմանակից է Կենտրոն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 145.9 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 13.07%-ն է:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Շրջանում գործում է 22 նախադպրոցական հաստատություն (3429 երեխա, 613 աշխատող), 29 հանրակրթական դպրոց (4 ավագ, 25 հիմնական, 13218 աշակերտ, 1126 մանկավարժ), գրադարանային համակարգ` 4 գրադարանով, 2 երաժշտական դպրոց, 1 արվեստի դպրոց, 2 մշակութային կենտրոն, 1 գեղագիտական կենտրոն, 1 համալիր մարզադպրոց, 1 մարզական ակումբ և 1 օլիմպիական հերթափոխի մարզադպրոց:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանում գործում են 14 բուժհաստատություններ, այդ թվում` «Շենգավիթ» բ/կ, «Սուրբ Աստվածամայր» բ/կ, «Լեբեն» ՍՊԸ բ/կ, «Երևան» բ/կ, «Դենտա Էլիտա» ատամնաբուժական կլինիկան, հ.3 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա ԱՊԸ, հ.13, «Նորագավիթ», «Արտաշիսյան», «Կարմիր Բլուր», «Արշակունյաց» պոլիկլինիկաները, տարածքային Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն ու փորձագիտական կենտրոնը, «Թիվ 4 բուժ. սան. մաս» ՊՓԲԸ, «Օն-կլինիկ Անի» հայ-իսրայելական բ/կ: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ֆինանսական աջակցությամբ շրջանում գործում է բարեգործական ճաշարան, որից 2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ օգտվում են 102 սոցիալապես անապահով բնակիչներ` հիմնականում միայնակ թոշակառուներ: Շրջանում գործում են նաև «Փրկություն հաշմանդամ երեխաների կենտրոն» և «Ալեքս» բարեգործական հասարակական կազմակերպությունները:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Շրջանում կան 626 բազմաբնակարան բնակելի շենքեր, որոնցից 135-ը բարձրահարկ են (9-16 հարկանի): Շրջանի 626 բնակելի շենքերից 565-ը սպասարկվում է 43 համատիրությունների կողմից, 5-ը` լիազորագրային կառավարմամբ, 13-ը` աշխատակազմի և 44-ը թաղային լիազորների կողմից:

Շրջանի 135 բարձրահարկ շենքերում կան 257 վերելակներ, որոնցից 17-ը չեն աշխատում:

Թվով 135 բազմաբնակարան բնակելի շենքերում կենցաղային աղբը կուտակվում է շենքերի մուտքերի աղբախցերում, իսկ մնացած 492 շենքերինը` շրջանի տարածքում հավասարաչափ տեղադրված 412 աղբարկղների մեջ, որոնցից 220-ը համեմատաբար լավ վիճակում են, 65-ը նոր են:

Շրջանի մաքրման ենթակա ընդհանուր տարածքը կազմում է 2130.2 հազ. քմ, որից մաքրվում է 1229.5 հազ. քմ, այդ թվում 972.2 հազ. քմ` կենտրոնական, 213 հազ. քմ` շրջանային նշանակության փողոցներ և այլ տարածքներ: Սանմաքրման աշխատանքները կատարվում են ամեն օր` մեքենայացված և ձեռքի միջոցով: Շրջանի «Կանաչ» ՓԲԸ-ի առկա մեքենայական պարկը կազմում է 27 միավոր մեքենամեխանիզմ, այդ թվում`մասնագիտացված հատուկ աղբատարներ 8 միավոր, ինքնաթափ, բեռնատար` 14, ջրցան-լվացող` 4, աղ-ավազ ցանող` 1:

Շրջանն ունի 137 փողոցներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 99.5 կմ, ընդհանուր մակերեսը` 2130200 քմ, երթևեկելի մասի մակերեսը` 1308000 քմ:

Ճանապարհների ասֆալտ-բետոնե ծածկույթի մակերեսը կազմում է 2,260.000 քմ:

Բնապահպանություն

Շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են 913.3 հա տարածություն, շրջանի բնակավայրի հողերի մակերեսը 1577.0 հա է, կանաչ տարածքները` 30 հա, սիզամարգերը` 38,9 հա, այգիները և պուրակները` 43,7 հա, ծաղկապատ տարածքը` 3000 քմ:

Առևտուր և սպասարկում

Շրջանի տարածքում գործում են առևտրի և սպասարկումների 1314 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքով զբաղվում են 312 օբյեկտներ, դեղորայքի վաճառքով` 53, շինանյութի վաճառքով` 49, ռադիոէլեկտրոնային 5 խանութ, 4 շուկա, ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող 350 խանութ և բենզինի ու գազի լիցքավորման 29 կետ:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Շենգավիթ վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 878,450.7 հազ. դրամ եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 856,929.5 հազ. դրամ (97.5%):

Կրթություն, մշակույթ, սպորտ

2010 թվականին Շենգավիթ վարչական շրջանում իրականացվել են միջոցառումներ` նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին, Բանակի օրվան, Կանանց միջազգային օրվան, Մայրության և գեղեցկության տոնին, Հայոց մեծ եղեռնի 95-ամյակին, Հայրենական մեծ պատերազմի 65-րդ տարեդարձին, Երեխաների իրավունքներ պաշտպանության օրվան և այլ մշակութային միջոցառումներ: Անցկացվել է ՀՀ անկախության 19-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների քաղաքային 19-րդ մարզական խաղեր, ՀՀ նախագահի մրցանակ «Լավագույն մարզական ընտանիք», վազքարշավ` նվիրված օլիմպիական օրվան, Երևան քաղաքի «Կաշվե գնդակ» ֆուտբոլի առաջնությունը և այլ սպորտային միջոցառումներ:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Սոցիալական հատուկ կարգավիճակ ունեցող բնակիչներին թվով 66 միջնորդագրեր են տրվել բուժում և բուժզննում ստանալու համար: «Աճեմյան» ատամնաբուժական կլինիկայի հետ համագործակցության արդյունքում 36 քաղաքացի անվճար հիմունքներով օգտվել է կլինիկայի ծառայություններից:

Վարչական շրջանի վետերաններին 10000-ական դրամով պարգևատրելու համար հատկացվել է 1420.0 հազ. դրամ, սոցիալապես անապահով ընտանիքների 90 դպրոցահասակ երեխաներ իրենց ամառային հանգիստը անցկացրել են Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում: Դպրոցահասակ երեխաների ճամբար մեկնելու և վերադառնալու, ինչպես նաև ապրիլի 24-ին և մայիսի 9-ի միջոցառումների համար Ծիծեռնակաբերդի և Հաղթանակի այգու կոթողներն այցելելու նպատակով տրամադրվել են ավտոբուսներ, որի համար հատկացվել է 558.2 հազ. դրամ: Սոցիալապես անապահով և ազատամարտիկների ընտանիքների թվով 300 դպրոցահասակ երեխաներին բաշխվել է դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2010 թ. ընթացքում իրականացվել են 1229500 քմ փողոցների սանմաքրման, 30 հա կանաչապատման, գետերի 510 խմ հուների մաքրման, 4094 քմ բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ: Վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի հարթ տանիքները (5000 քմ), բազմաբնակարան շենքերի մուտքերում տեղադրվել է թվով 32 դուռ: Տարվա ընթացքում բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգման համար ձեռք է բերվել 660 հատ ազբոշիֆեր:

Շենգավիթ վարչական շրջանի 4 բակերում կատարվել են բարեկարգման աշխատանքներ, տեղադրվել են 65 աղբամաններ:

Բնապահպանություն

Կատարվել է պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողատարածքների չափագրում և հաշվառում` շուրջ 115 հա: Մշակվել և խնամվել են 30 հա կանաչ տարածքները, 38.9 հա սիզամարգերը, 43,7 հա այգիները և պուրակները, 3000 քմ ծաղկեպատ տարածքները:

Առևտուր և սպասարկում

2010 թվականի ընթացքում ապօրինի բացօթյա առևտուր իրականացնողների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Ներկայումս Շիրակի, Գ. Նժդեհի և Արտաշիսյան փողոցներում իրականացվում է ոչ հիմնական (ժամանակավոր) օբյեկտների տեղափոխման կամ արդիականացման համալիր ծրագիր:

Ավարտվել են վարչական շրջանի տարածքում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտների գույքագրման աշխատանքները, որի արդյունքում հաշվառվել է 1314 տնտեսվարող սուբյեկտ:

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Սպորտային և մշակութային հիմնարկներում լուծված չէ ջեռուցման խնդիրը: Անհրաժեշտ է կատարել նաև տանիքների, ջրագծերի, կոյուղագծերի, սան.հանգույցների վերանորոգման, ներքին հարդարման աշխատանքներ: Շրջանի հ.հ. 134, 135, 139 նախադպրոցական հաստատությունները հիմնանորոգման կարիք ունեն, տանիքների վերանորոգման կարիք ունեն հ.հ. 126, 131, 138,139,143 նուհ-երը, իսկ սանհանգույցների վերանորոգման` 126, 129, 131, 132, 134, 141, 142, 143, 146, 147 նուհ-երը:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Վարչական շրջանում բնակվող սոցիալապես անապահով խավի, ազատամարտիկների, վետերանների, թոշակառուների, բազմազավակ ընտանիքների սոցիալական պայմաններն ու ապրելակերպը բարելավման կարիք ունեն:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Շրջանի միջթաղային ճանապարհները քայքայված են և ենթակա են վերակառուցման: Լուծման կարիք ունեն բնակելի շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրության, ամրացման և վերանորոգման աշխատանքները:

Բնապահպանություն

Շրջանի կարևոր հիմնախնդիրներից է շրջակա միջավայրի պահպանումը, առկա կանաչ տարածքների ընդլայնումն ու նոր այգիների հիմնումը:

Ոռոգման ջրի կորուստները նվազեցնելու, հողօգտագործողներին ոռոգման ջրով ապահովելու նպատակով առաջնահերթ է լուծել ներտնտեսային ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքների կազմակերպման հետ կապված խնդիրները և աջակցել աշխատանքների իրականացմանը:

Անհրաժեշտ է իրականացնել այգիների, հանգստի գոտիների և բակերի բարեկարգման, նոր կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներ:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

2011 թվականին կիրականացվեն միջոցառումներ` նվիրված տոն և հիշատակի օրերին:

Երևանի քաղաքապետարանի ծրագրով Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում նախատեսվում է շուրջ 950 գծմ նոր ջրագիծ անցկացնել: Կանցկացվի արտաքին լուսավորության նոր ցանց: Կթարմացվի ու կծաղկապատվի պանթեոնի ողջ կանաչ տարածքը: Նոր, թարմ տեսքի կբերվեն ծառուղիները: Նախատեսվում է վերանորոգել նաև բազալտե եզրաքարերը, սալիկները, ավելացնել նստարանների ու աղբամանների թիվը: Բարեկարգվելու է Մհեր Մկրտչյանի հուշաքարը:

2011 թվականին շահագործման կհանձնվի Դելֆինարիումը, որը կառուցվում է զբոսայգու բարեկարգման ծրագրի շրջանակներում` այգու հակառակ կողմում, պանթեոնից բավական հեռու, որի մուտքը կլինի Արշակունյաց պողոտայի կողմից: Դելֆինարիումի շահագործումից ստացված եկամուտներն ուղղվելու են զբոսայգու և պանթեոնի բարեկարգմանը:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

2011 թվականին վարչական շրջանի տարածքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների անդամների, վետերանների, ազատամարտիկների առողջական խնդիրները հոգալու համար միջնորդագրեր կտրվեն` պետ.պատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար: Կշարունակվի համագործակցությունը «Աճեմյան» ատամնաբուժական կլինիկայի և այլ բարեգործական կազմակերպությունների հետ` վարչական տարածքում բնակվող սոցիալական խնդիրներ ունեցող բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

2011 թվականի սեպտեմբերի 1-ի նախօրեին ֆինանսական միջոցներ կհատկացվեն վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին` դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով (4000.0 հազ. դրամ): Նախատեսվում է ավելացնել ազատամարտիկների, Հայրենական պատերազմի մասնակիցների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ամառվա ընթացքում հատկացվելիք ճամբարի ուղեգրերի քանակը: Երեխաների հանգստի կազմակերպման նպատակով գույքի և սարքավորումների (տրանսպորտի) վարձակալության համար անհրաժեշտ է 1000.0 հազ. դրամ:

Ֆինանսական աջակցություն կցուցաբերվի Շենգավիթ վարչական շրջանում բնակվող պատերազմի, զինված ուժերի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցների, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին` Ամանորի, Հաղթանակի օրվա, կանանց միջազգային օրվա և այլ առիթներով:

Շրջանի սոցիալապես անապահով ընտանիքներին և վետերաններին տոնական օրերի կապակցությամբ նախատեսվում են փաթեթներ` սննդամթերքի տեսքով: Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական օրերին ֆինանսական աջակցության համար նախատեսվում է 3000.0 հազ. դրամ: Ամանորյա նվերներ կհանձնվեն նաև վարչական շրջանում բնակվող սոցիալական խնդիրներ ունեցող երեխաներին:

2011 թվականին կշարունակվի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը, որի շրջանակներում վարչական տարածքում բնակվող գործազուրկները աշխատելու հնարավորություն կունենան: Այս ծրագրի համար նախատեսված է 10000.0 հազ. դրամ, որից 5000,0 հազ. դրամը` Երևանի բյուջեից և 5000.0 հազ. դրամը` պետ բյուջեից տրվող այլ տրանսֆերտների հաշվին:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2011 թ. ընթացքում Շենգավիթ վարչական շրջանում կիրականացվեն միջբակային փողոցների, բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ: Բակերում 13300 քմ մակերեսով ասֆալտապատման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսվում է 72.0 մլն դրամ գումար:

Շրջանի շենքերի հարթ տանիքները պատված են փափուկ ծածկով` իզոգամով, որոնց պիտանելիության միջին ժամկետը 5-7 տարի է և որոնք ենթակա են մշտական փոփոխման: Նմանատիպ շենքերի տանիքների վերանորոգման նպատակով 2011 թ. նախատեսված է վերանորոգել 3260 քմ հարթ տանիք, որի համար կպահանջվի մոտ 11.4 մլն դրամ: Թեք լանջավոր տանիքները հիմնականում հին են, քայքայված, շենքերի կառուցումից հետո հիմնական նորոգման չեն ենթարկվել: Այդ շենքերի տանիքների վերանորոգման համար անհրաժեշտ է ձեռք բերել 4000 հատ ազբոշիֆեր:

Բազմաբնակարան շենքերի անձրևատար խողովակների վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար նախատեսված 10.0 մլն դրամ, որի դեպքում կվերանորոգվի մոտ 2500 գծմ խողովակ:

Բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար նախատեսվում է շուրջ 46.15 մլն դրամ:

Կավելացվի շրջանի բնակչության կողմից արտադրվող կենցաղային աղբի և փոշու հավաքման և տեղափոխման հաճախականությունը: Կենցաղային աղբի տեղափոխումը կկատարվի ռիթմիկ, ըստ մշակված աշխատանքային գրաֆիկի:

2011 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել 307.375 մլն դրամի սանիտարական մաքրման աշխատանքներ, ընդգրկելով 1229.5 հազ. քմ տարածք, այդ թվում նաև տարածքի շին. աղբի տեղափոխումը:

Բնապահպանություն

2011 թ. նախատեսվում է շրջանում ընդարձակել կանաչ տարածքները 10 հա-ով: Խիտ բնակեցված թաղամասերում կստեղծվեն 7 հա նոր այգիներ, պուրակներ, կվերականգնվեն սիզամարգերը:

Վարչական շրջանի տարածքների 30 հա պուրակների, այգիների, սիզամարգերի խնամքի, բարեկարգման և ընդլայնման աշխատանքների համար նախատեսվել է 66.5 մլն դրամ:

Ոռոգման ջրի կորուստները նվազեցնելու, հողօգտագործողներին ոռոգման ջրով ապահովելու նպատակով իրականացվելու է ներտնտեսային ցանցի վերանորոգման աշխատանքներ` Նորագավիթ, Ներքին Չարբախ, Ն. Շենգավիթ թաղամասերում:

2011 թ. «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից տարածքի այգին (1.47 հա) կբարեկարգվի և կընդլայնվի, որի նախագծային արժեքն է 124,983.0 հազ. դրամ: Շիրակի 12 և 14 շենքերի բակում կանցկացվի 800 գծմ երկարությամբ ոռոգման ցանց, որի համար կծախսվի 7,302.5 հազ. դրամ:

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ

Վիճակի բնութագիր

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը զբաղեցնում է 775 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 3.4%-ը: Այն սահմանակից է Ավան, Արաբկիր, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններին: Բնակչությունը կազմում է 79.1 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 7.08%-ն է:

Կրթություն, մշակույթ, սպորտ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործում է 15 նախադպրոցական հաստատություն (1819 երեխա, 328 աշխատող), հանրակրթական 13 դպրոց (6304 աշակերտ, 633 մանկավարժ), 1 կերպարվեստի դպրոց, 2 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 կենտրոնացված գրադարանային համալիր (2 մասնաճյուղով) և 1 մշակույթի տուն:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Շրջանի տարածքում է գտնվում 8 բժշկական կենտրոն, 3 մասնավոր բուժ.հաստատություն, 2 պոլիկլինիկա (Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պոլիկլինիկայի մեկ մասնաճյուղ էլ գործում է Քանաքեռում):

Շրջանում բնակվում է 72 փախստական ընտանիք: Թոշակառուների ընդհանուր թիվը կազմում է մոտ 13200 մարդ: ՍԾՏԲ-ում հաշվառված են 1768 անապահով ընտանիքներ, որոնցից 1408-ը ստանում են ընտանեկան նպաստ:

Շրջանում գործում է 3 բարեգործական ճաշարան` գերմանական Կարմիր Խաչի կողմից սպասարկվող բարեգործական ճաշարան (240 շահառու), «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության բարեգործական ճաշարան (120 շահառու) և Արաբկիրի Հայորդաց տան բարեգործական ճաշարան (100 շահառու):

Քանաքեռ-Զեյթունում է գտնվում նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից սպասարկվող

«Սոցիալական տուն»-ը, որտեղ ժամանակավոր կացարան է հատկացվել մոտ 50 անօթևանների:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Վարչական շրջանն ունի 78 փողոց, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 68.6 կմ, ճանապարհային ցանցի մակերեսը` 973194 հազ քմ:

Շրջանի տարածքում կա 353 բազմաբնակարան շենք, որոնցից 122-ը բարձրահարկ են (6-ից ավելի հարկ), 4536-ը` սեփական տուն: Թեք տանիք ունի բազմաբնակարան 239 շենք (1-6 հարկ) և հարթ տանիք` 122 բարձրահարկ շենք: Թվով 122 բարձրահարկ շենքերը սպասարկում են 216 վերելակ:

Բնապահպանություն

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատ տարածքը կազմում է 44 հա, որից սիզամարգեր` 59461 քմ, ծաղկանոց` 3470 քմ, վարդանոց` 2940 քմ, կենդանի ցանկապատ` 480 գծմ, զբոսայգիներ` 485780 քմ:

Առևտուր և սպասարկում

Վարչական շրջանի տարածքում գործում է առևտրի և սպասարկումների 485 օբյեկտ, բենզինի և գազի լիցքավորման 11 կետ: Հիմնականում կարգավորված են օբյեկտների տեղաբաշխման և արտաքին համաչափության հարցերը:

2010 թվականին իրականացված ծրագրեր

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2010 թվականի 11 ամիսների ընթացքում հավաքագրվել է 510,215.8 հազ. դրամ եկամուտ, որից սեփական եկամուտները կազմել են 490,405.6 հազ. դրամ (96.1%):

Կրթություն, մշակույթ, սպորտ

2010 թվականի ընթացքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ջեռուցման լոկալ համակարգով ապահովվել են 4 նախադպրոցական հաստատություններ (հ.հ. 148, 152, 161 և 162), մասնակի վերանորոգվել է հ.161 նախադպրոցական ուսումնական հաստատության տանիքը, հիմնովին վերանորոգվել է հ.160 նախադպրոցական ուսումնական հաստատության ցանկապատը և ավարտին է հասցվել հ.153 նախադպրոցական ուսումնական հաստատության մասնակի հիմնանորոգման և ներքին հարդարման աշխատանքները:

«Զեյթուն» մշակույթի տանը վերանորոգվել, կահավորվել է խոհարարական դասասենյակը, փոխվել են մետաղապլաստե վեց պատուհան և մեկ դուռ, համալրվել է համակարգիչներով և տպիչ սարքով: Կենտրոնացված գրադարանային համալիրը համալրվել է գրքային ֆոնդով, իրականացվել է սանհանգույցի, նախասրահի վերանորոգում և լոկալ ջեռուցման համակարգի անցկացում:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Սոցիալապես անապահով բնակիչներին պետ. պատվերի շրջանակներում բուժման, հետազոտման, վիրահատման նպատակով շրջանի կողմից հատկացվում են միջնորդագրեր: Այսպես, 2010թ. տրվել է 46 միջնորդագիր, որից վիրահատության համար` 29, բուժման նպատակով` 12 և բժշկական հետազոտության համար` 5 մարդու:

Շրջանի առավել կարիքավոր ընտանիքների համար 2010 թ. իրականացվել են բարեգործական բաղնիքի ծառայության, ձմռան ամիսների ջեռուցման համար վառելափայտի տրամադրման ծրագրեր: Զոհված և վիրավոր ազատամարտիկների, առավել կարիքավոր բազմազավակ, բազմանդամ ընտանիքների 70 երեխաներ հանգստացել են Ծաղկաձորի «Տանձաղբյուր» ճամբարում, նոր ուսումնական տարվա կապակցությամբ 1-4-րդ դասարանների 250 երեխաների հատկացվել 1.5 մլն դր. արժողությամբ դպրոցական պարագաներ: 2010թ. ընթացքում, համագործակցելով հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ, իրականացվել են առավել կարիքավոր ընտանիքներին հագուստի, կոշիկի, հիգիենիկ պարագաների, գրենական պիտույքների բաշխման ծրագրեր:

2010 թ. «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ 50 դպրոցահասակ երեխաների համար իրականացվել է նաև բակային ճամբար ծրագիրը:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

2010 թվականին կատարվել են 60000 քմ ասֆալտ բետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ, տեղադրվել են 82 մուտքի դուռ (250 քմ), տանիքների վերանորոգման նպատակով ձեռք է բերվել 15.0 մլն դրամի նյութեր (իզոգամ և ազբոշիֆեր), որը տրամադրվել է համատիրություններին, վերանորոգվել է 19 վերելակ, բարեկարգվել է 2 բակային տարածք, տեղադրվել են խոշոր ատրակցիոններ և խաղեր:

Բնապահպանություն

2010 թ. իրականացվել է Հ. Պարոնյանի և Մ. Ավետիսյանի պուրակների 170 գծմ ոռոգման ջրագծերի վերականգնում, Ազատության պող., Պ. Սևակի, Դ. Անհաղթ փողոցներում վերականգնվել 6850 քմ սիզամարգ: Տնկվել է 18100 ծաղիկ, 127 ծառ, իսկ «Հաղթանակ» զբոսայգում` 40 հատ արծաթափայլ եղևնի:

«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» եռամսյա ծրագրով «Հաղթանակ» զբոսայգում և հինգ պուրակներում իրականացվել են սիզամարգերի մաքրման, պատահական աղբի հավաքման, ծառերի չորուկների ու կոճղաշվերի կտրման և այլ աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմել է 4,443.511 հազ. դրամ:

Առևտուր և սպասարկում

2010 թ. կրպակների և խանութների սեփականատերերի հետ համատեղ իրականացվել են օբյեկտների հարակից տարածքների բարեկարգման, ծառատնկման աշխատանքներ: Կազմակերպվել են ստուգայցեր` առևտուրը կանոնակարգելու և սանիտարական նորմերը ապահովելու համար:

Հիմնախնդիրներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ.հ. 148, 149, 150, 155, 159 նախադպրոցական հաստատությունները հիմնանորոգման կարիք ունեն, տանիքների վերանորոգման կարիք ունեն հ.հ. 153, 157, 160, 161, 162 նուհ-երը, իսկ սանհանգույցների վերանորոգման` հ.հ. 151, 153, 157, 158,160 նուհ-երը:

Շրջանի նախադպրոցական հաստատությունները ենթակա են մասնակի և հիմնական նորոգման: ԿԳՀ-ի շենքային պայմանները բարելավման կարիք ունեն: Երեխաների ամառային հանգիստը վարչական շրջանի տարածքում կազմակերպելու նպատակով անհրաժեշտ կլին բակային ճամբարների կազմակերպում, սպորտային հրապարակների ավելացում և գույքով ապահովում:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

Անհրաժեշտ է դեղորայքի ձեռք բերման նպատակով կենտրոնացված դեղատների առանձնացում առավել կարիքավոր ընտանիքների համար, ատամնաբուժական մասնագիտացված, կենտրոնացված ծառայությունների ստեղծում: Կա նոր պոլիկլինիկայի կառուցման խնդիր: Սոցիալապես անապահով ընտանիքներին պետ.պատվերի մոտավոր լիմիտի սահմանման, հանգստյան տների ու առողջարանային ուղեգրերի տրամադրման անհրաժեշտություն կա:

Անհրաժեշտ է սոցիալապես անապահով ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել` սոցիալական ու առողջապահական առաջնահերթ խնդիրների լուծման համար:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Անհրաժեշտ է բազմաբնակարան շենքերի հարթ տանիքները վերակառուցել թեք տանիքների, ազբոշիֆերը փոխարինել թիթեղապատ թեք տանիքների: Կա վերելակների և կոյուղագծերի հիմնանորոգման կարիք:

Բնապահպանություն

Առաջնահերթ լուծման կարիք ունի «Հաղթանակ» զբոսայգում ոռոգման նոր ջրագծի, ինչպես նաև Յ. Լեփսիուսի փողոցի ամբողջ տարածքի ոռոգման ցանցի անցկացման խնդիրը:

Առևտուր և սպասարկում

Փոքր և միջին բիզնեսը խթանելու և հավասար մրցակցային դաշտ ձևավորելու համար ոգելից խմիչքների և ծխախոտի, ինչպես նաև բացօթյա առևտրի տուրքերի դրույքաչափերը անհրաժեշտ է կարգավորել կախված շրջանառության ծավալներից և գոտիավորումից` կատարելով օրենսդրական փոփոխություն:

Կենտրոնացման կարիք ունի փողոցային առևտրի կազմակերպումը` այն տեղափոխելով առանձին հատկացված վայրեր:

2011 թվականին նախատեսվող միջոցառումներ

Կրթություն, մշակույթ, սպորտ

2011 թվականին կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում կնշվեն ՀՀ հիշատակի և տոն օրերը, կկազմակերպվեն սպորտային միջոցառումներ: Նուհ-երում նախատեսվում է իրականացնել մասնակի վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես հիմնովին և վերանորոգվի հ.150 նուհ-ը և հ.153 նուհ-ի տանիքը:

Առողջապահություն և սոցիալական ապահովություն

2011 թվականին նախատեսվում է սոցիալապես անապահով ընտանիքներին ու անհատներին տրամադրել հագուստ, սնունդ, գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ, բաղնիքի կտրոններ, դեղորայք: Առավել կարիքավորները կընդգրկվեն բարեգործական ճաշարաններում: Տոների հետ կապված (Մարտի 8, Սբ. Զատիկ, Տարեցների օր և այլն) բարեգործական ճաշարաններում կկազմակերպվեն միջոցառումներ: Նախատեսվում է նաև առանձին ծրագրերի իրականացում հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

2011 թ. «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ 100 դպրոցահասակ երեխաների համար կիրականացվի բակային ճամբար ծրագիրը:

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2011 թ. նախատեսվում է իրականացնել 9.8 կմ արտաքին լուսավորության ցանցի վերանորոգման աշխատանքներ, փողոցների երթևեկելի և մայթերի ասֆալտ-բետոնե ծածկույթի ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներ (մոտ 60.000 քմ մակերես, 41 մլն դրամ), հիմնովին ավարտել բազմաբնակարան շենքերի մուտքերի բացակա դռների տեղադրումը (թվով 56 դուռ, 9.68 մլն դրամ), տանիքների վերանորոգման նպատակով նախատեսվում է հարթ տանիքների վերանորոգման համար 5.025 մլն դրամ, իսկ թեք տանիքների` 4 մլն դրամ: Վերելակների հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսվել է 6 մլն դրամ: Կիրականացվի բակերի բարեկարգման աշխատանքներ 14 բակային տարածքներում (15.4 մլն դրամ):

Անհրաժեշտություն կա Քանաքեռ-Զեյթուն «Սան-մաքրում» ՓԲԸ-ում ավելացնել ևս 9 մեքենա-մեխանիզմ, կառուցել և վերանորոգել բոլոր աղբահարթակները, նորով փոխարինել 60 մաշված աղբարկղերը, մաքրման տարածքը ավելացնել. 288.745 քմ մակերեսով փողոց և 332.737 քմ մակերեսով բակային տարածքներ: 2011 թվականին փողոցների սանմաքրման աշխատանքների համար նախատեսվում է 170 մլն դրամ:

2011 թվականին կիրականացվի աղբարկղերի հենապատերի կառուցում հետևյալ հասցեներում`Ռուբինյանց 6շ. և 10շ. դիմաց, Դրոյի 7շ. դիմաց, Դ. Անհաղթի փող. (մշակույթի տան հարևանությամբ), Մ. Ավետիսյան փող. և Կ. ՈՒլնեցու խաչմերուկում: Հենապատերի վերանորոգման աշխատանքների համար նախատեսվում է 1.95 մլն դրամ:

Բնապահպանություն

2011 թ. նախատեսվում է վարչական շրջանում կազմակերպել ծառատունկ և ընդարձակել կանաչ տարածքները, «Հաղթանակ» զբոսայգում վերականգնել Մայր Հայաստան հուշարձանի շրջակայքի վարդանոցները: Դրոյի փողոցում կիրականացվեն կանաչապատման և ծաղկապատման աշխատանքներ:

2011 թվականին կանաչ տարածքների ընդլայնման նպատակով կիրականացվեն 150 գծմ «կենդանի ցանկապատի» (թփերի) և 400 հատ ծառերի տնկման աշխատանքներ: Մասնավորապես, նախատեսվում է տնկել 20000 հատ ծաղիկ և 2500 հատ վարդի թուփ: Ոռոգման ցանցի բարելավման նպատակով կմոնտաժվի ևս 500 գծմ խողովակ: Կանաչապատման, պուրակների հիմնման և ծաղկապատման համար նախատեսվել է 75 մլն դրամ:

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երևանի զարգացման 2011 թվականի ծրագրի գերակայությունները բխում են Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի հ.52-Ն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2010-2013թթ. քառամյա ծրագրի հիմնադրույթներից: Երևանի զարգացման 2011 թվականի հիմնական գերակայություններն են`

. Երևանի տարածական համաչափ զարգացումը և պլանավորումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում.

. մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացումը, բնակչության կենսապայմանների բարելավումն ու բարեկեցիկ և հարմարավետ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացումը,

. Երևանի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ապահովումը` ուղղված հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, բազմազավակ և անապահով ընտանիքներին ու փախստականներին.

. քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցումը և որակի էական բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, դրանց հսկողության հարցում հասարակության հետ հետադարձ կապի ապահովումը.

. Երևանի ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը.

. մայրաքաղաքի ջրամատակարարման, աղբահանության, սանմաքրման, կանաչապատման և բարեկարգման, բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման ոլորտներում իրական բարեփոխումները և նախատեսված ծրագրերի արդյունավետ իրականացումը, բակային տարածքների բարեկարգման միջոցառումների շարունակականությունը.

. Երևան քաղաքում ուղևորատար տրանսպորտի զարգացման ռազմավարության ներդրումը.

. համայնքի եկամուտների հավաքագրման և տնօրինման արդյունավետության ու թափանցիկության ապահովումը և համայնքային գույքի արդյունավետ կառավարումը.

. առողջապահության առավել արդյունավետ համակարգի ստեղծումը.

. երեխաների իրավունքների պաշտպանությունը և անչափահասների հետ տարվող աշխատանքների բարելավումը.

. կրթական համակարգի վերակառուցումը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին, ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը, կրթության որակի էական բարելավումը և կրթության հասանելիության մակարդակի բարձրացումը բնակչության անապահով խմբերի համար.

. համամարդկային ու ազգային արժեքների, ազգային ավանդույթների, հոգևոր, պատմահնագիտական ու մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.

. մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովումը,

. քաղաքաշինության հարատև զարգացումը, ներառյալ` ներդաշնակ կենսատարածքի ձևավորումը և նպաստումը բնակչության տարածքային համաչափ բաշխվածությանը.

. միջազգային կապերի ընդլայնումը, քույր և գործընկեր քաղաքների միջև արդյունավետ համագործակցությունը.

. սփյուռքի հետ արդյունավետ աշխատանքների կազմակերպումը և զբոսաշրջության զարգացումը.

. կառավարման համակարգի բարեփոխումները և տեղական ինքնակառավարման արդյունավետության ապահովումը` այդ նպատակով իրավական դաշտի կատարելագործումը, համակեցության և համաքաղաքային կանոնների ընդունումն ու ներդրումը.

. համայնքային ծառայողների մասնագիտական որակավորման և գործունեության արդյունավետության էական բարձրացումը.

. քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցումը և որակի էական բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, դրանց հսկողության հարցում հասարակության հետ հետադարձ կապի ապահովումը.

. գործարարության և ներդրումային միջավայրի բարելավումը, պետական, համայնքային և մասնավոր գործընկերության արդյունավետությունը, կորպորատիվ կառավարման ներդրումը.

. գիտական ներուժի և ինովացիոն ծրագրերի ներգրավումը կենսագործունեության բոլոր ոլորտներում:

pin
Երևանի ավագանի
23.12.2010
N 168-Ն
Որոշում