(ուժը կորցրել է 24.12.01 ՆՀ-1005 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺՈՒՄ
ՔՆՆԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ ներկայացվող դիմումներով պետական տուրքը պետական բյուջե հաշվանցելու անհրաժեշտությունից որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում քննարկվող գործերի համար պետական տուրքը վճարվում կամ բռնագանձվում է հանրապետական բյուջե` ռուբլով կամ արտարժույթով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշումներ:
3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
20 հունվարի 1992 թվական
ՆՀ-65