Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

    26 հուլիսի 2011 թվականի                                  թիվ ____

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30.1 հոդվածի 1-ին մասի համաձայն (ուժի մեջ է մտել 2005 թվականի դեկտեմբերի 6-ին)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (ուժի մեջ է մտել 1995 թվականի նոյեմբերի 28-ին)` երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 31-ին: Հիշյալ օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի պահանջները տարածվում են նաև մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած իրավական ակտերի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխաների Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու մասին նորմերի հետադարձ ուժ ունենալու վերաբերյալ իրավանորմեր նախատեսված չեն, հետևաբար «Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթը կիրառելի է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծնված երեխաների նկատմամբ:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
26.07.2011
Պաշտոնական պարզաբանում