040.1295.140911
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 2011 թվականի N 1295-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի օգոստոսի 25-ի
N 1295-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` օտարերկրացիներ) Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (այսուհետ` հաստատություն) ընդունելության կարգը և պայմանները:
2. Սույն կարգը նպատակ ունի կրթությունը մատչելի դարձնել օտարերկրացիների համար:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:
II. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
4. Օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է իրենց ընտրությամբ` ընդհանուր հիմունքներով կամ սույն կարգով սահմանված պայմաններով` առնվազն հիմնական կրթության հիմքով:
5. Հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին (բացառությամբ ռազմական և ոստիկանական նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության) համապատասխան:
6. Օտարերկրացիների ընդունելությունը հաստատություն կատարվում է`
1) պայմանագրային հիմունքով (վճարովի).
2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված կրթական և գիտական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:
7. Օտարերկրացիները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանի Հանրապետությունում, պետք է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով.
2) նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.
3) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը.
4) կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.
5) 3 x 4 չափսի 4 լուսանկար.
6) ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
8. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:
9. Հաստատություն դիմած օտարերկրացիների փաստաթղթերի (այդ թվում` դիվանագիտական ուղիներով և փոստով ստացված) փորձաքննությունը և հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով`
1) նախարարությունը կատարում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը, որից հետո փաստաթղթերն ուղեգիր-նամակով ուղարկվում են համապատասխան ուսումնական հաստատություն` դիմորդների գիտելիքների (հայերեն կամ այլ լեզուների իմացություն) ստուգումը և ընդունելությունը կազմակերպելու համար.
2) դիմորդների գիտելիքների ստուգումն անցկացվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգով, որի արդյունքների հիման վրա նրանք կարող են ընդունվել կամ նախապատրաստական բաժին, կամ առաջին կուրս: Գիտելիքների ստուգման կարգը և առարկայական ծրագրերը ներկայացվում են նախարարություն` մինչև տվյալ տարվա դիմորդների փաստաթղթերն ընդունելու ժամկետի սկիզբը (ժամկետները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով).
3) պետության կողմից տրամադրվող ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի բաշխումն իրականացնում է միայն նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախարարության և հաստատությունների ներկայացուցիչներ, իսկ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական բժշկական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
10. Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`
1) դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից.
2) ուսումնական հաստատության կողմից.
3) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.
4) փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` նախարարության պաշտոնական հասցեով:
11. Ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում:
12. Փաստաթղթերը ներկայացվում են հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
13. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:
14. Օտարերկրացիների համար օտար լեզվով ուսուցում իրականացնող հաստատությունը պետք է կազմակերպի նախապատրաստական դասընթացներ:
15. Օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում հայերենին, ռուսերենին կամ անգլերենին մասնակցում են հաստատության նախապատրաստական դասընթացներին:
16. Սույն կարգով ընդունելության ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:
17. Հաստատությունում նախապատրաստական դասընթացներն իրականացվում են երկու (յուրաքանչյուրը վեց ամիս տևողությամբ) փուլերի միջոցով` դիմորդի ուսումնառության լեզվի իմացության մակարդակին համապատասխան`
1) ընտրված ուսումնառության լեզվի ընդհանուր գիտելիքների ձեռքբերում.
2) ընտրված ուսումնառության լեզվով հիմնական (բազային մասնագիտական տերմինների, հասկացությունների ուսուցում:
18. Նախապատրաստական դասընթացներում օտարերկրացիներն ուսումնասիրում են նաև հայերեն, ինչպես նաև ուսանելու ընթացքում ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
19. Օտարերկրացիների ուսուցումը, հեռացումը (ազատումը) և վերականգնումը, շարժունությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգերին համապատասխան: Սույն կարգով ընդունված ուսանողների հեռացման (ազատման) և շարժունության մասին տեղեկություններն ուսումնական հաստատությունները ներկայացնում են նախարարություն` համապատասխան որոշում ընդունելուց հետո երկշաբաթյա ժամկետում:
20. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը`
1) տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.
2) կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` օտար լեզվով դասավանդող մասնագետների համար:
21. Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատությունը նախարարություն, իսկ բժշկական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում տեղեկանք ընդհանուր հիմունքներով ընդունված օտարերկրացիների և սույն կարգով ընդունվածների վերաբերյալ:
22. ՈՒսումնական հաստատությունը պարտավոր է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ներառել առանձին դրույթ` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների վերաբերյալ:
23. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններից անկախ պատճառից ուսումն ընդհատած ուսանողի փաստաթղթերը վերադարձվում են դրանց պատճենահանումից և արխիվացնելուց հետո:
Հարցաթերթիկի ձև
________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA
MINISTRY OF EDUCATION AND SCIENCE ._________.
|լուսանկար|
ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ | (3x4) |
| photo |
ՀՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների համար ._________.
APPLICATION FORM
for foreign students studying in RA
1. Անունը/Name _____________ Ազգանունը/Surname ___________________
2. Ծննդյան թիվը/ _________________ 3. Ծննդյան վայրը/__________________
Date of birth
օրը/ամիսը/ տարեթիվը Place of birth
day/month/year
4. Երկիրը/Country _______________ 5. Քաղաքացիությունը/Citizenship
__________
6. Ազգությունը/Nationality __________________________
7. Սեռը/Sex` «արական/Male» իգական/Female
8. Բնակության վայրը/ Address _________________________________________
Քաղաքը/City ___________________Երկիրը/Country ______________________
Հեռ./Phone __________________________ Ֆաքս/Fax _______________________
9. Ընտանեկան վիճակը/Marital status «ամուսնացած/Married» չամուսնացած/ Single
10. Նախկինում ավարտած ուսումնական հաստատության (դպրոցի) անվանումը
Name of previous educational institution (school)
______________________________ գտնվելու վայրը/address ________________
Քաղաքը/City _________________ Երկիրը/Country ________________
ՈՒսուցումն սկսվել է ____________________Ավարտվել է_____________________
Date of study ամիս/տարեթիվ/ month/year Graduated ամիսը/տարեթիվը/month/year
11. ՀՀ-ում ուսումնական հաստատությունը/Name of institution in RA
_______________________
Մասնագիտությունը/Speciality _____ Կուրսը/Year __________________
ՈՒսուցումը/Study:
ՈՒսուցման սկիզբը/From
________________________
ամիսը/տարեթիվը/ month/year
ՈՒսուցման ավարտը/To
________________________
ամիսը/տարեթիվը/ month/year
12. Հայոց լեզվի իմացությունը/Armenian proficiency
«գերազանց/excellent» լավ/good «բավարար/fair» չեմ տիրապետում/none
13. Այլ լեզուներ/Other languages ___________________________________
14. Նշել մշակութային, կրթական և մասնագիտական ընկերակցության անվանումը (անվանումները), որին (որոնց) դուք անդամակցում եք
Your membership in cultural and professional organizations/associations
____________________________________________________________________
15 ՀՀ-ում բնակության վայրը/Resident address in RA
____________________________________________________________________
Քաղաքը/City ____________________ Տան հեռ./Home phone ________________
16. Ընտանիքի անդամները (հայրը, մայրը, կինը, եղբայրը, քույրը): Նշել անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, աշխատանքի վայրը, պաշտոնը/մասնագիտությունը/
Members of family (father, mother, wife, brother, sister). State name, surname, date of birth, work place, position/profession.
Հայրը
/Father________________________________________________________________
անունը/name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth
Աշխատանքի վայրը/Work place __________________________________________
Պաշտոնը/մասնագիտությունը/Position/profession ________________________
Մայրը
/Mother_______________________________________________________________
անունը/name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth
Աշխատանքի վայրը/Work place __________________________________________
Պաշտոնը/մասնագիտությունը Position/profession _________________________
Եղբայր/քույր/Brother, sister_________________________________________
____________________________________________________________________
ՈՒսանող ______________________ _____ ______________20__թ.
Student ստորագրությունը/signature
Պատասխանները տպել կամ լրացնել ընթեռնելի ձեռագրով Type or print legibly.